Օրվա լրահոսը

Վահե Ղալումյանը բարձր է գնահատել Գերմանիայի դերակատարությունն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացում

Հայաստանը հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում. Վահե Ղալումյան

Հայաստանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» անվանումը, փոխարենը առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանի տրանսպորտային կապերի վերագործարկում. թուրք լրագրողի հաղորդում է պատրաստել ՀՀ այցի մասին

Մեհմեթ Չուբուքչուn նշել է՝ չնայած խիստ քննադատություններին, Փաշինյանը վերընտրվել է, իսկ պատերազմից հետո նոր ապագա կառուցելու անհրաժեշտություն կա։

Ադրբեջանն իր քաղաքական գինն է թանկացնում. Արսեն Թորոսյան

Մենք հայտարարել ենք, որ երբեք որևէ ռազմական գործողություն չենք սկսելու մեր հարեւանների հետ, որովհետեւ մենք ճանաչել ենք նրանց տարածքային ամբողջականությունը։ Դա աներկբա փաստ է միջազգային հանրության համար եւ դրա համար է, որ միջազգային հանրությունից հնչող հայտարարությունները համահունչ են մեր տեսակետին

Խոսելով ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկից՝ Ռուստամ Բաքոյանն այդ գործընթացում կարեւորել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ

2024 թ.-ին ՀՀ-ում նվազել է ծնելիությունը. սա մեզ համար ահագնացող խնդիր է. Անահիտ Ավանեսյան

Անվճար բուժօգնության շրջանակում կազմակերպվել է բուժառուներին ուղղաթիռով տեղափոխման 42 թռիչք

Եկամուտների հայտարարագրման արդյունքում փոխհատուցումները Էդուարդ Հակոբյանը համարում է կյանքը բարելավվելու լավ շանս

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ եկամուտները հայտարարագրելով՝ քաղաքացին հայտնվում է կառավարության հոգածության թիրախում

Բաքվից կրկին պնդում են՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի

«Ազատություն». Բաքվից կրկին պնդում են՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի: «Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար»,- Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, ընդգծել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ հարակից կառույցների լուծարումը, որոնք, նրա

Թուրքիան տարբեր զենքեր է փոխանցել Վրաստանին, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ

Ermenihaber. Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում թուրքական կողմը Վրաստանի զինված ուժերին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ KNT-76 և MPT- 55/K տեսակի դիպուկահար հրացաններ։ Ըստ Վրաստանի զինուժի՝ Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարությունը Վրաստանի համապատասխան ստորաբաժանումների հրամանատարությանն է ներկայացրել դիպուկահար հրացանները, ծանոթացրել դրանց տեխնիկա-տակտիկական տվյալներին, այնուհետև հետո հրացանները փորձարկվել

«Հայ գերիները քաղաքական բանտարկյալներ են, որոնց օգտագործում են Բաքվի իշխանությունները»․ Արփի Ավետիսյան

Ռազմավարական դատավարության հարցերով միջազգային իրավապաշտպան Արփի Ավետիսյանը փաստեց՝ բարդ է խոսել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների մասին, որովհետև տեղեկատվությունը ստանում ենք սահմանափակ աղբյուրներից։

«Դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է

Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Արտակ Բեգլարյանը Լորդերի պալատում, Մեծ Բրիտանիայի քաղաքական ու կրոնական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել է Բաքվում հայ պատանդների վիճակը

Արցախ միության նախագահ, ԱՀ նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 16-18-ը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հրավերով, ջատագովության մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում՝ քաղաքական ու կրոնական ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի կազմակերպմամբ՝ Բեգլարյանը հանդիպում է ունեցել բրիտանացի մի խումբ կրոնական առաջնորդների հետ: Մի շարք

«Ոչ, չենք քերթում». էդուարդ Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում ստուգումների մասին

«Ոչ, չենք քերթում։ Մենք տնտեսվարողին եւ բոլորին վերաբերվում ենք ինչպես մեր ընտանիքի անդամների»

Խաղաղության համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո. Փաշինյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է

Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է Ասիական զարգացման բանկի համար, պատրաստ ենք աջակցել նոր նախագծերի կյանքի կոչմանը. Եվգենի Ժուկով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի

Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը

Ակբա բանկը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո»-ի պատկերով Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը։ Սահմանափակ՝ 500 բացառիկ օրինակով թողարկված պրեմիում քարտերը առաջինն են Հայաստանում, որոնց համար կիրառված են ինովացիոն AR տեխնոլոգիաներ։ Ակբա բանկի և Visa վճարահաշվարկային ընկերության նոր ու բացառիկ նախաձեռնությունը մեկտեղում է հայկական արվեստը, ինովացիոն տեխնոլոգիաներն ու բանկային նոր փորձառությունը՝ հնարավորություն ստեղծելով նորովի

ՊԵԿ-ը թուրք լրագրողներին չի տարել Մարգարայի անցակետ․ էդուարդ Հակոբյան

«Մարգարայի անցակետը պատրաստ է ամբողջությամբ իր մաքսային գործառույթը իրականացնելու»

Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ

Մարտի 19-ին Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ այն օգտագործելով որպես հատուկ առիթ՝ ամրապնդելու իր կապը հաճախորդների հետ։ Սակայն ընկերությունը չի բավարարվել միայն շնորհավորական խոսքերով ու բացիկներով։ Ամբողջ օրվա ընթացքում ընկերության ղեկավար կազմն այցելում է վաճառքի և սպասարկման կենտրոններ՝ Երևանում ու մարզերում, սպասարկում հաճախորդներին, լսում նրանց կարծիքներն ընկերության աշխատանքի և ծառայությունների որակի մասին, ինչպես նաև

Սումգայիթի ջարդերի վերաբերյալ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը Սումգայիթի հայության ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն    

750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հետ կապ չունի․ Վահե Հովհաննիսյան

«Եթե խաղաղության վերաբերյալ համաձայնություն կա, ապա ես կարծում եմ, որ այդ սահմանազատման գործընթացն էլ մինչեւ վերջ շարունակվելու է»

Շվեյցարիան դուռ է բացել։ Կանցնի՞ Հայաստանն այդ դռնով. Վարդան Օսկանյան

Բայց ի՞նչն է պակասում։ Քաղաքական կամքը։ Առաջին հերթին՝ հենց Հայաստանում

«Այս մարդիկ դիմադրության խորհրդանիշն են, նրանք ցանկանում էին հավերժացնել Արցախի Հանրապետության գոյությունը։ Սա է պատճառը, որ նրանք հիմա դատվում են»․ Ֆիլիպ Գալֆայան

Սիրանուշ Սահակյանը հայտարարեց․ «Այս շինծու դատավարությունները կոնսոլիդացնում են ադրբեջանական նարատիվը, լռեցնում են հայերի խոսքը և դատական վարույթների քողի ներքո լեգիտիմացնում են մարդու իրավունքների չարաշահումները»։

Քաղաքացիներն ուզում են ստանալ հաշմանդամության կարգ, որն իրենց չի հասնում, եւ մեր բուժաշխատողներն էլ նպաստում են այդ գործընթացին. Արսեն Թորոսյան

Կարգավորումների ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման գործառույթների նկատմամբ

«Բանկում ասել են՝ կիբերհանցագործություն է եղել, վարկ է ձեւակերպվել ձեր անունով, դիմեք ոստիկանություն»․ քաղաքացիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Մհեր Ղարագյոզյանը հայտարարեց, որ նամակ են մուտք արել կառավարություն, պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ հարցերին համակարգային լուծում տալու համար։

Հետադիմական ու ՀՀ Սահմանադրության հետ լուրջ խնդիրներ ունեցող նախագիծ է. սահմանադրագետ

Սա մի օրինագիծ է, որը սահմանափակում է արդար դատաքննության յուրաքանչյուր ոքի իրավունք. Վարդան Պողոսյան

Հիմա ժամանակն է, որ Շվեյցարիայի կառավարությունն իրականացնի որոշման դրույթները և խթանի արցախահայության վերադարձը հայրենիք. Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը Մարտի 18-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց № 24.4259 որոշումը՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին»: Այս որոշումը, որը նախապես ընդունվել էր Ազգային խորհրդի՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատի կողմից, պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ նպաստելու և

Ազատ աշխարհը կարող է ավելի աջակցություն տրամադրել իրապես անկախ Հայաստանին, քան ռուսական ազդեցության գոտուն. Հայկ Միրզոյան

Հայ-ադրբեջանական հակամարտության սնուցողի և հովանավորի հարցը մեր հանրության մեջ վեճի առարկա չէ։ Հակամարտության ընթացքում դրա գլխավոր շահառուն սովետական կայսրությունն էր, ապա Ռուսաստանը։ Ուստի՝ բանակցային տեքստի համաձայնեցումից հետո Մոսկվան, ենթադրաբար, կկորցնի ազդեցությունը Հայաստանի, Ադրբեջանի վրա և Հարավային Կովկասում։ Հետևապես՝ ենթադրելի է, որ հենց նա էլ դրդում է Ադրբեջանին ապատեղեկատվություն տարածել և նորանոր նախապայմաններ առաջ քաշել, ձգձգել ստորագրումը։

Տաթեւ Աբրահամյանը Ամերիկայի գավաթի եզրափակչում է

Լեւոն Արոնյանը, որը նույնպես պայքարում էր եզրափակչի ուղեգրի համար, ի վերջո, 2,5:3,5 հաշվով տանուլ տվեց Ֆաբիանո Կարուանային:

Արցախից տեղահանվածների 98 %-ը դեմ է նախարարության ներկայացրած նախագծին. Արցախցի հասարակական գործիչ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը, որի վերաբերյալ www.e-draft հարթակում 98 % դեմ արդյունք կա: Ըստ նախագծի հեղինակների, նպատակը Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Նոր աջակցությունն ուղղված է այն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031