Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան երկու գլխավոր խնդիր ունեն՝ նախ բացել «միջանցքը», ապա ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը պետք է հարց տա՝ ինչպե՞ս է ինքն ընդունել արտաքին գործերի նախարարությունը, չենք հարցնում նրանից, թե ով է պարել Շուշիում, ով է տարազային զգեստներ ցուցադրել Տիգրանակերտում, եւ դա եղել է ընդամենը 5 տարի առաջ։ Այնպես չէ, որ նման ժառանգություն են ստացել, որ Միրզոյանն ասի՝ ի՞նչ անեմ, խեղճ վիճակում ենք։

Արցախի հարցը բաց պահելու բոլոր միջոցները պէտք է կիրառել եւ վերադարձի պահանջատիրութեան կռուանները անընդհատ պէտք է ամրացնել. «Ասպարեզ»

Մեծ է նաեւ ՀՀ իշխանութիւններու նախապատերազմեան եւ յետպատերազմեան վարած արտաքին ձախաւեր քաղաքականութեան ազդեցութիւնը, որ իր ողջ ընթացքով Արցախի հարցը փակելու թշնամի երկրի ջրաղացին ջուր թափեց եւ կը շարունակէ թափել:

Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը. «Հրապարակ»

Հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել` ամրացել

Սրա մասին Փաշինյանը դժվար թե ստատուս գրի, որ վերջին ամսում ապրանքներն աննախադեպ թանկացել են. «ՉԻ»

Մինչ իշխանությունները փորձում են խաղաղություն մուրալ, մենք սուրճով ընդմիջում անենք: Չնայած, այդ ընդմիջումը շատ աննկատ, անաղմուկ կերպով թանկացել է 50 տոկոսով: Սրա մասին Փաշինյանը դժվար թե ստատուս գրի, որ վերջին ամսում ապրանքներն աննախադեպ թանկացել են: Հետաքրքիր է, որ ամենաէժան սուրճն արդեն 150 են դարձրել: Երևի 150 դրամը նոր տրենդ է: Տրանսպորտը 150 դրամ դարձրեցին, սուրճի

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն

ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը՝ 4 հազար 439, որոնցից 747-ի դեպքում հիմք համարվել է ձեռնարկատիրական գործունեությունը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները, ըստ քաղաքացիության երկրի եւ կարգավիճակի տրման հիմքի, դասակարգվում են հետեւյալ կերպ. Հնդկաստան՝ 1 349 անձ, Ռուսաստանի Դաշնություն՝ 1 165 անձ, Իրան՝ 550 անձ, Հորդանան՝ 172 անձ, Շրի Լանկա՝ 148 անձ։ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 4 հազար 439,

Հիմա հավանաբար էդ նույն ակտիվիստները (եզակի բացառություններով) կամ ապաքաղաքական են դարձել, կամ չեն տեսնում արցախցիների խոշտանգումները. Արտյոմ Տոնոյան

էդ ժամանակ մոդա էր ակտիվիստների համար քայլերթեր կատարել, հետո հավաքվել Արցախի ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, որին Արցախի ոստիկաններն իբր հեգնել էին կապույտ մազեր ունենալու համար։

ԱՄՆ ակտիվության «թեման» Իրանն է

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը մարտի կեսերին Մոսկվա է այցելել եւ Պուտինի հետ հանդիպելուց հետո մեկնել է Բաքու: Գրեթե նույն ժամանակահատվածում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը խոսել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վերջնականացնելու (finalize) եւ հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն իր զինտեխնիկան ժամանակավորապես, մինչեւ աշուն տեղակայելու է Հայաստանում: Չնայած այդ

Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում. ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այսպես շարունակվի, կարելի է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտն էլ վերանվանել Փաշինյանի որևէ ազգականի անունով. «ՉԻ»

Ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Շիրակի մարզպետը պաշտոնանկ արվեց, երբ պարզվեց, որ վերջինս մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը անվանակոչել էր բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից մեկի անունով: Անթույլատրելի էր, հիմա դա մենակ մի մարզում է կարելի:

«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը

Գյումրի համայնքի ավագանին «ակնկալում էր ՀՀ կառավարության անմիջական և գործուն աջակցությունն ու ներգրավվածությունը համայնքի և ՀՀ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ա․ Շիրակացի և Մ․ Խորենացի փողոցների հիմնանորոգման հարցում»։ Այս ուղերձին, սակայն, Կառավարությունը դրական արձագանք չի տվել, ի տարբերություն իշխանական թեկնածուի նույնաբովանդակ «խնդրանքին», որին ընտրությունների շրջանում անհապաղ դրական արձագանք է տրվել, ինչն ակնհայտորեն վարչական լծակների միջոցով նախընտրական մրցապայքարում վերջինիս դիրքերը խթանելու փորձ է։

«Մարդ կա, իր ընտանիքի համար մի զուգարան չի կառուցել, օդի միջի խոսքերի չհավատաք, թե երկնքից արեգակ կիջեցնենք»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր Գյումրու «Մուշ» թաղամասում քննադատելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանն, ասաց․ «Երկիրը հանձնող, 14 հազար քառակուսի մետր թուրքին հանձնող, 12 քաղաք, 241 գյուղ, 388 եկեղեցի, 60 գործարան, 50 հանք, 388 դպրոց, պատկերացրեք և էսպես շարունակական կարող ես ես թվել։ Եվ անամոթաբար նմանատիպ մարդիկ էսօր

Փաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հերթական սխալը թույլ տվեց՝ հրավիրելով Թուրքիայի տասը լրագրողների Երևան և մեկուկես ժամ զրուցելով նրանց հետ։ Նախքան Փաշինյանի խոսքերի բուն բովանդակությանն անցնելը, կցանկանայի մատնանշել նրա և իր մամուլի քարտուղարի հայտարարությունների խնդիրներից մի քանիսը։ Նախ, մամուլի քարտուղարը բացահայտեց, որ թուրք լրագրողներին Երևան են հրավիրել Հայաստանի կառավարության ծախսերով։ Սա լրագրողական էթիկայի խախտում

Ժաննա Անդրեասյանը` մարտի 25-ին սպասվող երկու իրադարձությունների մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է. «Հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին

«Ամբողջ պետական ապարատն աշխատում է իմ դեմ․ բանակից սկսած՝ հրահանգել են ձայն տալ ՔՊ-ին»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր քարոզարշավ անցկացրեց այս քաղաքի բազմամարդ թաղամասերից մեկում՝ «Մուշում»՝ դարձյալ անխնա քննադատության ենթարկելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ անվանելով երկիրը հանձնող։ Ինչպես Անի թաղամասում, Մուշում ևս նրա հավաքը բազմամարդ էր, չնայած վատ եղանակին, մի պահ հորդացող անձրևին, մարդիկ չէին հեռանում, նկարում էին նրա ելույթը,

Ստորագրվել է վարկային համաձայնագիր, որի նպատակն է աջակցել ՀՀ-ին՝ կառուցելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը

ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում

«Չեխիան հետաքրքրված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններով եւ ողջունում է այդ հարցում առաջխաղացումը». Օնդժեյ Բենեշիկ

ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են չեխ խորհրդարանականներին

Սերժ Սարգսյանը հանդիպել է Երևանի և մարզերի ՀՀԿ շրջանային խորհուրդների գրասենյակների աշխատակիցների հետ

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում  հանդիպում է տեղի ունեցել Երևանի և մարզերի ՀՀԿ շրջանային խորհուրդների գրասենյակների աշխատակիցների հետ։ Քննարկվել են կուսակցական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տարբեր հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության պատմական հնարավորությունից. ԵԽ պատգամավորների հայտարարությունը. «Արմենպրես»

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԽ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ։ «Հայաստանի կառավարությունն արժանի է դրվատանքի՝ այս նշանակալի զարգացման համար, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չլուծված

Հույս ենք հայտնում, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը անհապաղ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Կանտոնների խորհրդի այս պատմական որոշումը կյանքի կոչելու համար. Գագիկ Բաղունց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին Արտահայտելով Արցախի ժողովրդի խորին երախտագիտությունը՝ ողջունում և բարձր ենք գնահատում Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի՝ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից 2025 թվականի մարտի 18-ին №24.4259 նախագծի՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով բանաձևի ընդունումը։ Մեզ համար առանձնակի

Հայկական կողմը «բարի կամք դրսևորելու և սադրանքներից հրաժարվելու փոխարեն՝ առաջարկում է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ». Բաքվի պատասխանը ՀՀ վարչապետի աշխատակազմին

«Ա1+». Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն կտրականապես մերժում է 2025 թվականի մարտի 18-ի Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը, քանի որ այն «ոչ միայն անհիմն մեղադրանքներ է պարունակում Ադրբեջանի հասցեին, այլև խեղաթյուրում է տեղում տիրող իրավիճակը և սահմանամերձ շրջաններում հրաձգության դեպքերը»։ Նա նաև ասել է, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման

Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։ Հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը: ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին առաջիկա խաղում։ Նա զրուցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի

Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ա.Դեղտրիկյանի հարազատներին և գործընկերներին։   Հայաստանի թատերական գործիչների միություն

Կառավարությունում քննարկվել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Նախընտրական դաշինքի կազմավորմանը նախօրոք է պետք պատրաստվել

Նախաձեռնող խմբի մասին Ինչպես արդեն նշվել էր, ընտրություններով իշխանափոխության հասնելու համար մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք այն, որ արտախորհրդարանական մեր քաղաքական դաշտը այնքան է տրոհված, հանրության և Սփյուռքի հետ նրա կապերը այնքան են խարխլված, նրա մասը կազմող ուժերն էլ այժմ այնքան քիչ հեղինակություն, ազդեցության լծակներ ունեն, որ առանձին վերցրած նրանցից ոչ ոք՝ իր

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ. «Ազատություն»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Այդ մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումից։ «Ազատություն»-ը փետրվարի 8-ին գրել էր, որ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։

Արցախի ՄԻՊ․ «Այս բանաձեւը հատուկ ուղերձ է․ ԼՂ խնդիրը լուծված չէ»

«Հիմնական անելիքը հիմա Շվեյցարիայի կառավարությանն է, սակայն Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը եւս գործ ունի անելու», – կարծում է արցախցի պաշտոնյան։

Երևանը հայտարարում է՝ Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին

Ավտոկայանատեղի ու 2 բնակարան Երևանում, առանձնատուն՝ Գյումրիում․ Ի՞նչ ունեցվածք ունի Մարտուն Գրիգորյանը

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԿԸՀ որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է Գյումրու Լալայան փողոցի բնակելի տունը՝ 534 քառ․ մետր մակերեսով, 53 քառակուսի մետր մակերեսով երկու բնակարան էլ Երևանի Գրիբոյեդով փողոցում, ավտոկայանատեղի՝ դարձյալ նույն փողոցում՝ Գրիբոյեդովում, և երկու հողամաս Գյումրիում։ Հողամասերից մեկը իր բնակելի տան՝ Լալայան փողոցում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031