Օրվա լրահոսը

Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Հարժիս-Շինուհայր, Նորավան-Լծեն-Տաթև հատվածներում բուք է

Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածներում բուք է։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և

Անգամ պատերազմից հետո դասեր չենք քաղել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ունե՞նք երկրով մեկ համապատասխան կահավորումով ապաստարաններ. «Փաստ

Ինչպես ասում են՝ աշխարհը շատ խառն է, ավելին՝ գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի: Ուստի, երկրները, որպես կանոն, որքան հնարավոր է, նախօրոք պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակներին, անկանխատեսելի զարգացումներին: Եվրոպական բազմաթիվ երկրներ նույնիսկ պատրաստվում են պատերազմական իրավիճակի՝ հաշվի առնելով, որ ապագայում հնարավոր է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ հակամատության մեջ ընդգրկվի։ Օրինակ՝ Գերմանիայում արդեն բունկերներ են կառուցում և

Շիրակի թեմի առաջնորդ. Բագրատ սրբազանը պետք է դուրս գա Սրբազան պայքարից եւ վերադառնա եկեղեցի, թե ինչ առաքելությամբ՝ պետք է որոշի Վեհափառը. «Հրապարակ»

Ո՞վ կհաղթի Գյումրիում, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը վստահ ասում է․ այս ցուցակից՝ ոչ ոք։ – Ո՞վ ընտրվի, որ Գյումրու համար լավ լինի։ – Ով էլ ընտրվի, լավ կլինի։ – Ռուբեն Մխիթարյանի դեպքում լավ կլինի՞։ – Եթե ընտրվի, վատ չի լինի, բայց կընտրվի՞։ Ոչ մեկն էլ չի ընտրվելու։ – Բագրատ սրբազանն ասում է՝ շուտով վերսկսելու

Բաքվում այսօր կշարունակվի ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»: Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ՝ ի նշան կեղծ  դատավարության դեմ բողոքի: Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր. «Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում:

Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, եւ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը

Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին եւ մի շարք ուղենշային նախաձեռնություններին:

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողովի ղեկավար նշանակված Գրիգորյանը չի բացահայտել, թե հատկապես ինչ փոփոխություններ են սպասվում նոր փաստաթղթում. «Հրապարակ»

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողովի ղեկավար նշանակված Գրիգորյանը, սակայն, չի բացահայտել, թե հատկապես ինչ փոփոխություններ են սպասվում նոր փաստաթղթում, եւ անվտանգության ռազմավարությունն ինչու պետք է փոփոխություններ կրի։ Նոր ռազմավարության մասին անցած ամիսներին հրապարակավ խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Հունվարի 28-ին նա հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով վերջին տարիներին երկրի անվտանգային

ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ արտահայտությունները դիվանագետների հասցեին

Sputnik Արմենիա. ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունները դիվանագետների հասցեին։ Օրեր առաջ Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։ «Որևէ հարցման պատասխան տրվում է բացառապես բարձրացված թեման և մեջբերումները հաստատող սկզբնաղբյուրի առկայության

Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ. Անահիտ Ավանեսյան

Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական:

Հարցին, թե հնարավոր է, որ Ուկրաինան ստիպված լինի որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին, Թրամփը պատասխանել է. «Դե, կտեսնենք»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրն արտահայտեցին իրենց մոտեցումների կտրուկ տարբերություններն Ուկրաինայի հարցում: Երկու առաջնորդների միջև մեկ օրվա բանակցությունների ընթացքում Թրամփը և Մակրոնը ցուցաբերեցին բարեկամական փոխըմբռնում, որը հիմնված էր երկարամյա լավ կապերի վրա: Այնուամենայնիվ, Մակրոնը հասկացրեց, որ ինքը համաձայն չէ Թրամփի հետ որոշ առանցքային հարցերի շուրջ։ Թրամփը հրաժարվել

Այլընտրանք «Այլընտրանքի» համար

Ինչպես եւ սպասվում էր, անցած կիրակի Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցեց «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ «աջակողմյան» կուսակցությունը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը եւ, նախնական տվյալներով, հավաքելով մոտ 20 տոկոս: Սոցիալ-դեմոկրատները, կարելի է ասել, պարտություն կրեցին՝ ստանալով ձայների 16 տոկոսը: Հաղթել են աջ-կենտրոնամետ քրիստոնյա-դեմոկրատները՝ /CDU/CSU միությունը/ 26 տոկոս: Կանցլերի հավանական թեկնածու Ֆրիդրիխ Մերցը խոստացել է

Հովհաննես Իշխանյան. Թեև ես գնահատում եմ ՄԻԵԴ կատարած աշխատանքն ու կայացրած որոշումը, ես պետք է մերժեմ և՛ վճիռը, և՛, հետևաբար, փոխհատուցումը

Հուսով եմ, որ եվրոպական հանրությունը կվերադառնա իր հիմնարար արժեքներին և կդադարի քաջալերել նրանց, ովքեր կարճաժամկետ քաղաքական շահերի համար քայքայում են դատական անկախությունը: Երբ դա տեղի ունենա, մենք կրկին կկարողանանք հարգել նրա վճիռները՝ անկախ նրանից՝ դրանք մեր օգտին են, թե ոչ:

Վարդգես Գասպարին պայքարում է, որ ԱԺ նախագահը չթքի, և եթե թքել է, պատժվի, իսկ ՔՊ-ականները լայք են դնում միայն նրա պայքարի ձգտումներին` աչք փակելով նրա պահանջների իրականացման անհրաժեշտության վրա. «Ժողովուրդ»

Մարդ, որը պետք է և պարտավոր է անարդարություններին արձագանքել ոչ թե ստատուս գրելով, այլ գործով. կուսակցության ակտիվի նիստերի ժամանակ, ԱԺ նիստերի ժամանակ, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ նա ոչ միայն պետք է խոսի անարդարությունների պատճառների մասին, այլ ջանքեր գործադրի՝ դրանք բացառելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Տիգրան Աբրահամյան. Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից, բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել:

Արման Թաթոյանի հետ տարբեր քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ անընդհատ քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնում. «Փաստ»

Պարոն Թաթոյանը տարբեր հարցազրույցների, հրապարակային ելույթների ժամանակ մշտապես շեշտել է, որ երբ որոշի քաղաքական նշանակության որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել կամ որոշում կայացնել, հենց ինքն էլ այդ մասին հրապարակային կհայտարարի: Նա անձամբ ամեն ինչ կասի

Կհամոզե՞ք Վլադիմիր Պուտինին ընդունել եվրոպական զորքերին որպես խաղաղապահներ. «Այո, նա կընդունի դա: Ես նրան այդ հարցը տվել եմ…». Թրամփ

Ավարտվել են Թրամփ-Մակրոն բանակցությունները՝ Ուկրաինայի հարցով։ Լրագրող -«Դուք կպաշտպանե՞ք Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու գաղափարը՝ հրադադարի պահպանման համար»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ- «Եվրոպական զորքերը կարող են մտնել Ուկրաինա՝ որպես խաղաղարարներ: Այնպես որ, երբ համաձայնագիրն ավարտվի, նրանք կարող են հետևել, որ ամեն ինչ պատշաճ կերպով կատարվի: Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի: Եվ շատ եվրոպական երկրներ, կարծում

Կամո Արեյանը ներկայացնում է 2025 թվականին Գազպրոմ Արմենիա, Վեոլիա Ջուր և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների ներդրումային ծրագրերը

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացնում է 2025 թվականին Գազպրոմ Արմենիա, Վեոլիա Ջուր և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների ներդրումային ծրագրերը, որոնք նպաստելու են Երևանում կենսապահով միջավայր ստեղծելուն։   Երևանի քաղաքապետարան

Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմքում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հզորացումն ու զարգացումն է. Զարեհ Սինանյան

Փետրվարի 22-ին Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտ քաղաքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայ-հոլանդական փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի Հայ Իրավաբանների համաժողովին, որի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Հայաստան֊ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, իրավական հիմքերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին,Գլխավոր հանձնակատարն ընդգծել է գործընկերության

«Անոները Գյումրիում չեն կարող բան որոշել․ նրանք շատ չեն, ուղղակի իրենց աղմուկն է բարձր»․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում բնութագրելով Գյումրիի հասարակությանը, որը պատրաստվելու է մարտի 30-ին մասնակցել արտահերթ ՏԻՄ ընտրություններին, ասաց․ «Անոները շատ չեն մեր հասարակության մեջ, ուղղակի իրենց աղմուկն է շատ բարձր, և այդ աղմուկը կարողացել է գիտակից մասսային մի փոքր խեղճացնել, հետ մղել։ Էսօր էդ Անոները կախված են մի պարկ

Միրզոյանը Կարմիր խաչի կոմիտեի նախագահին մտահոգություն է հայտնել Բաքվում պահվող հայերի նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ

Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և

Ձնագնդիկ խաղալու ժամանակ այն պատահաբար դիպել է մի աղջկա, ում մայրն ու քույրը եկել են հարվածող երեխայի տուն, ծեծի ենթարկել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում երեխաները ձնագնդիկ են խաղացել և պատահաբար ձնագնդերից մեկը դիպել է անցնող համագյուղացի մի աղջկա, ինչից հետո վերջինիս քույրն ու մայրը եկել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի նկատմամբ. «Փաստինֆո»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ է հարուցել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի նկատմամբ։ Վարույթը հարուցվել է «Հետք» լրատվականի՝ «Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ» հրապարակման հիման վրա իրականացված ուսումնասիրություններով։ Նշենք, որ հրապարակման համաձայն՝ Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է

«Նիկոլ Փաշինյանը հենց տեսնում է մտածող մարդ, ցայտնոտի մեջ է ընկնում: Ինտելեկտուալները նրա թշնամիներն են». ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը սահմանափակելու մասին

Նրանք ուզում են Էդգար Ղազարյանին լռեցնել, որովհետեւ ինքը կարողանում է նստել էկրանի առջեւ եւ այնպես անել, որ իրեն ավելի շատ են դիտում, քան Նիկոլ Փաշինյանին: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի համար: Նիկոլ Փաշինյանի համար պետությունը, ընտանիքը, սրբությունը մի կողմ՝ ինքը պետք է իրադարձությունների կենտրոնում լինի: Եթե երկրորդ պլանում է, դա մահացու է իր համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանին դատապարտող բանաձև. Հայաստանը ձեռնպահ է մնացել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18, իսկ 65-ը՝ ձեռնպահ։ Բանաձևը կոչ է անում դեէսկալացիայի, ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ կարգավորման: Մոսկվայից պահանջվում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից և միակողմանիորեն դադարեցնել ռազմական

Փողերի լվացու՞մ, թե՞ ցուցադրում. քաղաքագետն՝ Ադրբեջանում «կառուցված» շքեղ հյուրանոցների մասին. «Region Monitor»

Վերջին օրերին ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները գրում են, թե ում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են դուրս հանվել, իսկ բիզնես-նախագծերը վերահսկում է հենց Ալիևի աշխատակազմը: Մասնավորապես «Արցախբանկ»-ի շենքը, «Վալեքս գարդեն» ու «Եվրոպա» հյուրանոցներն Ադրբեջանի իշխանությունը ներդրումային նոր ծրագիր է ներկայացնում՝ պնդելով, թե դրանք նոր են կառուցվել՝ բյուջեի հատկացումների արդյունքում: Թեմայի վերաբերյալ «Region Monitor»-ը

Նվաճողները միմյանց էին փոխարինում, անփոփոխ էր մնում Արցախի հայության՝ հայրենի լեռներին կառչած ապրելու կամքը

10-րդ նահանգ | Ֆիլմաշար, մաս 5 Հայկական աշխարհ մտած բոլոր նվաճողներն անխտիր իրենց հայացքը նաև բուն Արցախին են ուղղել: Պարսկական արշավանքները, արաբականը, մոնղոլականը, սելջուկ-թուրքականը… Հաջորդ դարերի ընթացքում շարքը երկարեց: Նվաճողները միմյանց էին փոխարինում, անփոփոխ էր մնում Արցախի հայության՝ հայրենի լեռներին կառչած ապրելու կամքը: Անգամ ամենածանր ժամանակներում տեղական իշխանություններ են եղել, քաղաքական ու հոգևոր տեղական կենտրոններ՝

Արման Նշանյանն այլևս չի պաշտպանի Արմեն Աշոտյանի մեղադրանքը

Վահե Դոլմազյանը բավարարեց միջնորդությունը և թույլ տվեց, որ հաջորդ դատական նիստից հետո՝ մարտի 4-ին Արմեն Աշոտյանին ուղեկցեն նոտարական գրասենյակ, որից հետո բնակության վայր։

Ծամձոր գյուղն ադրբեջանական հարձակումների թիրախում

2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը: 2020 թվականի արբանյակային լուսանկարներում գյուղն ամբողջական է և անվնաս (նկ. 1)։ Դատելով արբանյակային լուսանկարներից՝ գյուղը վնասվել է սկսած 2021 թվականի օգոստոս ամսից (նկ. 2, 3): Ծամձոր գյուղի տների վնասումը

Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը

Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։ Մինչ այդ փետրվարի 24-ին տեղի ունեցավ ֆիլմի մամուլի ասուլիսը։ Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031