Օրվա լրահոսը

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար,

Կառավարությունում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակությանը

Առավոտյանների ընտանիքը․ չհավատա′ք հեռախոս շահելու՝ ֆեյսբուքյան խաղարկությանը․ բանկային տվյալներ չփոխանցե′ք

Համացանցում խոշոր շահում ունենալու հավանականությունը քիչ է։ Առավել ևս, եթե շահումը ստանալու համար բանկային քարտի տվյալներ ուզեն, պետք չէ չհավատալ․ խարդախություն է։

Նարեկ Մկրտչյանը քննարկել է մատուցվող ծառայություններին վերաբերող մանրամասներ, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

«Այսօր ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր ուղղություններով»․ Հենրիխ Դանիելյան

Ըստ Հենրիխ Դանիելյանի՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերն ապացույցն են նրա, որ որևէ գործ գոյություն չունի․ կա միայն Աշոտյանին լռեցնելու գործընթաց։

Ջո Մանգանիելոն լինելու է Ամերիկայի հայկական համագումարի 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովի գլխավոր մասնակիցներից

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ուրախ է տեղեկացնել, որ դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն կմիանա Համագումարին և նրա քարոզիչներին ամբողջ երկրից՝ Վաշինգտոն մայրաքաղաքում մարտի 31-ից ապրիլի 2-ը կայանալիք 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովին: Իր հայկական ժառանգության հետ ավելի սերտ կապ հաստատելու համար Ջո Մանգանիելոն 2024թ․-ին մեկնեց Հայաստան՝ տասը օրով շրջելով երկրում և ծառ տնկեց Ծիծեռնակաբերդի

Բժշկականի տնտեսվարին հարցնում են՝ լրավճար ստացե՞լ ես, թե՝ ոչ․ դա ի՞նչ կապ ունի մեզ հետ․ Տիգրան Աթանեսյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում ցանկացել է հումորային բան ասել, բայց չի արել։

Դադարեցրեք զեղծարարությունը, ոչ մի գործարք առանց Ուկրաինայի. Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորում

Բրյուսել, 24 փետրվարի 2025թ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը, որի անդամն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, խստորեն դատապարտում է նախագահ Թրամփի կտրուկ փոփոխությունները և Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինային շրջանցելը ։ Մենք կոչ ենք անում Եվրոպական Միությանը և նրա անդամ պետություններին հանդես գալ միասնական դիրքորոշմամբ և վճռականորեն դիմակայել Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի ագրեսիվ

«Եթե դեսպանն արտաժամյա որոշել է Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերել, թող իմանա՝ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի թողած ժառանգության հաշվին»․ Արմեն Աշոտյան

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին մինչև 2026-ը հնարավո՞ր է հեռացնել, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանին ամեն պահի հնարավոր է հեռացնել, և ցանկալի է, որ դա լինի հայ ժողովրդի հեռացումը, ոչ թե դրսից իրականացված օպերացիաների արդյունքում՝ ինչպես տեսնում ենք Զելենսկու պարագայում»։

Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Հարգարժան նախագահող, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ն.Գ. պարոն Յուրգ Լաուբերին և Մարդու իրավունքների խորհրդի ողջ բյուրոյին ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ հաջողություն, և մենք պատրաստ ենք աջակցել ձեր կարևոր առաքելությանը։ Այսօր,

Փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների և գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ՝ ապահովելով քաղաքացիների անվտանգ տեղաշարժը

Քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության հետ, Երևանում և մարզերում իրականացրել է սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացրել են կախված սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։ Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել

«Ամեն ինչ դեռ առջևում է». Սերգեյ Շահվերդյանը Արցախյան շարժմանն իր մասնակցությունը կենսագրության ամենապանծալի էջն է համարում. «Ապառաժ»

«1988 թվականի փետրվարի 20-ը շատերը համարում են Արցախյան շարժման սկզբնավորման ամսաթիվ, սակայն դա շարժման միայն հրապարակային փուլի սկիզբն էր»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախյան շարժման ակտիվիստ Սերգեյ Շահվերդյանը։ Նա Արցախյան շարժմանն իր մասնակցությունը սեփական կենսագրության ամենապանծալի էջն է համարում և համոզված է, որ ամեն ինչ դեռ առջևում է։ «Իշխանությունները գալիս-գնում են, իսկ արթուն գաղափարները

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ընդերքի օգտագործման պահանջների խախտում են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մարզի Զարթոնք գյուղից Արևիկ տանող ճանապարհին, առանց ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության ղեկավարներ կազմակերպել են ավազակոպճագլաքարային խառնուդի արդյունահանում: Փետրվարի 11-ին կատարված ստուգմամբ օպերատիվ տեղեկությունը հաստատվել է: Տարածքում կար մեծ քանակի ավազակոպճագլաքարային խառնուրդ, աշխատում էր էքսկավատոր, կային ավազով բեռնված բեռնատարներ, ավազի լվացման կետ:

Ուքրանիոյ պատերազմին տարեդարձը ցաւալի և ամօթալի տարելից է ողջ մարդկութեան համար. Ֆրանչիսկոս Պապ

Vatican news. Այսօր կը լրանայ Ուքրանիոյ մէջ պատերազմի երրորդ տարեդարձը որ մինչեւ օրս պատճառ դարձաւ սարսափելի տառապանքի, մահերու, կործանումներու ու նաեւ այնպիսի վէրքերու որոնք իրենց հետքերը պիտի ձգեն այս ու եկող սերունդներուն վրայ։ Տակաւին պաշտօնական թիւեր չկան զոհերու վերաբերեալ բայց անոնց թիւը իրապէս մեծ է։ Ըստ վերջին տուեալներուն եօթը միլիոն ուքրանացի հեռացած են երկրէն ու

Եվրոպացի խորհրդարանականները ողջունել են Եվրամիությանն անդամակցելու ՀՀ իշխանությունների ձգտումները

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԵՊՀ

Երևանում վնասել են Հաղթանակի զբոսայգում «Անմահ գունդ» գրառմամբ ծաղկեպսակը

Սպուտնիկ Արմենիա. Երևանում վնասել են Հաղթանակի զբոսայգում «Անմահ գունդ» գրառմամբ ծաղկեպսակը. կադրերը տեղադրել են սոցցանցերի օգտատերերը: 2024 թվականի հունվարին չարագործը պոկել էր ռուսական եռագույնով ժապավենները, ոտնատակ արել դրանք և շպրտել Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները։

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում

2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում: ☑️ Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 880 պացիենտ, որոնց 92․8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ ◾️ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։ ◾️ Թոքաբորբով հոսպիտալացվել է 568 պացիենտ, որոնց 70%-ը

Ալիևի ախորժակն ավելի է մեծացել, բայց «իրական» Հայաստանում քաղաքական ղեկավարությունը շարունակում է հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու մասին. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Ալիևը այցելել էր օկուպացված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ, որն իրենք կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ։ Իր հիմնական ելույթից զատ, Ալիևը նաև հարցուպատասխան էր ունեցել այդ գյուղ տարված ադրբեջանցի

Չինացի երաժիշտներն առաջին անգամ Խաչատրյան հնչեցնելով կոմպոզիտորի հայրենիքում՝ շատ տպավորված մեկնեցին

Շեն Ցայի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում ներքին խորը զգացմունքայնությամբ, նրա կատարումները վիրտուոզ ռոմանտիզմի վեհության մարմնավորում են: Շեն Ցայը միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: 15 տարեկանում հաղթելով Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի և Տորոնտո սիմֆոնիկ նվագախմբի մրցույթներում՝ Շեն Ցայը սկսել է իր միջազգային կարիերան որպես Կանադան ներկայացնող դաշնակահար:

Դեսպան Հակոբյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը անդրադարձել են Հայաստանի և Իրանի համագործակցության ռազմավարական ուղղություններին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։ ՀՀ դեսպանը և

Էդգար Ղազարյան. «Ոչ թե հինգ փաստաբանները միացել են ինձ, այլ ես միացել եմ իրենց, որ մենք վեց հոգով պաշտպանենք խոսքի իրավունքը, ժողովրդավարական արժեքները, մարդու հիմնարար իրավունքները»

Սկսվում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ու առաջին գործը Էդգար Ղազարյանի խոսքը սահմանափակելն է: Անկեղծ, մտածում էի, որ կգան Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները՝ հատկապես ԵՄ անդամ պետությունների: Հիշո՞ւմ եք Պյոտր Սվիտալսկիին: Գնում էր Անդրեաս Ղուկասյանի, մարտի 1-ի դատերին, առաջին շարքերում նստում: Բայց ոչ մեկին չտեսա»,-ասաց Էդգար Ղազարյանը:

2024թ.-ին բյուջեի դեֆիցիտը հասավ ՀՆԱ-ի 3․6%-ին. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը ·         Տնտեսական աճն ավելացավ՝ 2024 թ․ դեկտեմբերին կազմելով 4․7 տոկոս (տ/տ)։ ·         Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը փոքր–ինչ աճեց: ·         Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 1.7 տոկոս (տ/տ): ·          Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2024թ․ հունվար–սեպտեմբեր ամիսներին 24 տոկոսով բարձր էր 2023թ․ ցուցանիշից (տ/տ)։ ·         2024թ.–ին բյուջեի դեֆիցիտը

«Օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից»

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան. Մի խումբ համախոհ կազմակերպություններով հանդես ենք եկել առաջարկություններով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ։ Խնդրահարույց դրույթներ Օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։ Մեր առաջարկները 🔹 դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը 🔹 տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նարարության հետ 🔹 հրաժարվել այն

Աննա Մկրտչյանը Ֆրանսիայի դեսպանին պատասխանեց Բորելի խոսքերով

Աննա Մկրտչյան․ «Տարիներ շարունակ կասկածներ ունեմ, որ օրինակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գործում է ոչ թե հայ-ֆրանսիացի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, դրանք զարգացնելու համար, այլ Նիկոլի իշխանությունը պահելու և երկարաձգելու համար»։

Պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություն կազմելու շուրջ 50 դեպք է բացահայտվել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի

Գալուզին. Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը

Sputnik Արմենիա. Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը, և Մոսկվան հույս ունի, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի. ՌԴ փոխարտգործնախարարը` ի պատասխան Բաքվում Ռուսաստանի տան և Sputnik Ադրբեջանի փակման մասին: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:      

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները Ժնևում մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում: Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային

Պետությանը պատճառված 2 միլիոն 342 հազար ԱՄՆ դոլար վնասի վերականգնում` Երևանում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը,  Երևան քաղաքի դատախազության, վարչական շրջանների դատախազները, այլք: Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված վարույթների վիճակագրությանը,

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031