Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի տեղակալը Վարդան Ղուկասյանի մերձավորին. «Ավտոկայանատեղի իմիտացիա է ստեղծում ու փող գրպանում»

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու հին ու նոր իշխանությունների միջև սկսվել է դաժան պայքար քաղաքի ամենաեկամտաբեր բիզնեսի՝ ավտոկայանատեղերի կազմակերպման համար: Գյումրու ներկայիս իշխանությունները դատի են տվել Վարդան Ղուկասյանի մերձավորին` Տարոն Գասպարյանին `պահանջելով  չեղյալ համարել քաղաքի նախորդ  իշխանության կողմից նրան 99 տարով վարձակալության հանձնված հողատարածքների համար կնքված պայմանագրերը: Վերջինս այդ հողատարածքներում ավտոկայանատեղեր է հիմնել` մեծ գումարներ աշխատելով:

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահին

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան

Պուտինն ավելի լավ գիտի, թե Հայաստանում որքան մարդ է բնակվում․ (Տեսանյութ)

Սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է համացանցում հայտնված մի տեսանյութ, որում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարց է ուղղում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեսագրությունն արված է 2012 թվականի փետրվարին: Արա Աբրահամյանը Պուտինին ասում է, որ Ռուսաստանում կա 2,5 միլիոն հայ, որոնք կիսում են իր հայացքները: «Իսկ Հայաստանում քանի՞ հայ կա»,- հարցնում է Պուտինը:

«Նամակ ՀՔԾ-ի պետին՝ խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու հաղորդագրությունների վերաբերյալ»

amerikayidzayn.com․ Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին է նամակով դիմել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Հյու Ուիլյամսոնը, որտեղ վերջինս պահանջում է հետաքննություն անցկացնել Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ վերջերս կիրառված բռնությունների մասին ստացված հաղորդագրությունների շուրջ: «Human Rights Watch» կազմակերպության պաշտոնական կայքում նախօրեին հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ նամակը Շահինյանին ուղարկվել է

Հետաքննություն կատարող ոստիկանը պաշտոնեական կեղծիք է թույլ տվել

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Ե. Բ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմեն Ռեիզյանը Երևան

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր և Իրանի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու

Արամ Սարգսյան. «Ես որեւէ պիտակից չեմ վախենում»

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս կուսակցական ժողովում անդրադարձել էր Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշմանը եւ քաղաքագիտական վերլուծություն արել: Նա մտահոգություն հայտնեց, որ եթե առաջ իրենց արեւմտամետի պիտակ էին կպցնում, հիմա իշխանությունը փորձելու է «հակառուսի» պիտակ կպցնել: Մաքսային միություն մտնելու որոշումը դատապարտող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք նման մտավախություն չունե՞ք, որ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերգեյ Սեմյոնի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության և Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական և վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին:

Գրիգոր Մարգարյանը չի ուզում իմանալ, թե ով է քաղաքացուն անվանել էշ կամ ոչխար․ (Տեսանյութ)

Նախորդ շաբաթ հասարակությունը տեղեկացավ, թե կառավարության դիմաց Ազգային անվտանգության ծառայության պետը ինչ բառերով է շփվում Հայաստանի քաղաքացու հետ։ «Արա, էշ ա, ինչի՞ ես գոռում, այ ոչխար»,-ասել էր ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանը չի ուզում իմանալ, թե ով է քաղաքացուն անվանել էշ կամ ոչխար, ինքը չի ուզում քննարկել պետական պաշտոնյայի վարքագիծը. «Հիմա համբալ,

Ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը հույս ունի, որ Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի գոնե ճակատային մասը կպահպանի. (Տեսանյութ)

Երեւան քաղաքի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանի ամուսնու պապը` Գրիգոր Աղաբաբյանը, Փակ շուկայի ճարտարապետն է եղել: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո Aravot.am-ը տիկին Նահապետյանից հետաքրքրվեց, թե, որպես ավագանու անդամ երբեւէ հարց բարձրացրե՞լ է հասարակական հնչեղություն ստացած Փակ շուկայի վերակառուցման առնչությամբ: Նաիրա Նահապետյանին խնդրեցինք նաեւ մեկնաբանել, թե ինչ կարծիք ունի, որ շուկայի ՀՀԿ-ական

Ծանր սպանության գործով բերման ենթարկված վկան հանգստանում է Ծաղկաձորում

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նորից  երկու ժամ ուշացումով սկսվեց Վարդան  Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի  սպանության գործով դատավարությունը: Ի տարբերություն նախորդ դատական նիստի, այս անգամ ամբաստանյալին ճիշտ ժամին հասցրել էին Գյումրի, սպասում էին դատախազ  Արմեն Մարուքյանին, ով մայրաքաղաքում մասնակցում էր Հարսանքարի գործով դատավարությանը: Դատը սկսվելուն պես դատավոր Մարտին Սարոյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված

Արմեն Գեւորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը ` բանկի տնօրենների խորհրդում Հայաստանի ծրագրերի պատասխանատու Բհիմանտարա Վիդյաջալայի (Bhimantara Widyajala) գլխավորությամբ:  Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման  նախարարությունների եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ: Քննարկվեցին ԱԶԲ-ի հետ համագործակցությանը, բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին

ԲՀԿ խմբակցությունը քաղաքապետարանից Փակ շուկայի վերակառուցման իրավական հիմքերն է պահանջել․ (Տեսանյութ)

Aravot.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը, որը Երեւանի ավագանու անդամ է, ասաց, որ անթույլատրելի էր պատմական հուշարձանների ցանկում գրանցված կառույցն այդպիսի վերաբերմունքի արժանացնել: Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ-ն մի շարք հարցադրումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան պահանջելով Փակ շուկան Փակ շուկան վերակառուցելու իրավական հիմքերը: Մեր հարցին, թե Փակ շուկայի տնտեսվարողը պատրաստվում է

ՏԻՄ-երի մասին որոշումները պետք է պարտադիր հանրային լսումներ անցնեն. (Տեսանյութ)

Տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրական նախագծերը պարտադիր պետք է դրվեն հանրային քննարկման, որոնց շուրջ պետք է կազմակերպվեն հանրային լսումներ: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո ավագանին գումարեց արտահերթ նիստ, որտեղ քննարկվեց այս հարցը: Երեւանի ավագանին հարցն ընդունեց միաձայն: «Բարեւ Երեւան»-ի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե այսուհետ այս կամ այն հարցով ակտիվ քաղաքացիները

ՀՀԿ պատգամավորներ. «Դեռ 1992-ին ենք ԱՊՀ մտել»

ՀՀԿ խմբակցությունը ամեն կերպ արդարացնում է Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշումը

«Ադրբեջանցիներն օգտագործում են Հակոբ Ինջիղուլյանի գերի ընկնելու հանգամանքը»

ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը նկատում է, որ գերու միջոցով ադրբեջանցիները փորձում են մեր վարկանիշը գցելով իրենցը բարձրացնել

12-րդ խաղացողը պատրաստ է Դանիայի հետ խաղին (Ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի երկրպագուների FAF ակումբը այս պահին Մաշտոցի պուրակում պատրաստվում է երթով ուղեւորվել դեպի «Հրազդան» մարզադաշտ, որտեղ ժամը 20:00-ին կայանալու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա խաղը: Երկրպագուները «լավ մարզավիճակում» են եւ պատրաստ են ամբողջ հոգով ու սրտով աջակցել մեր ընտրանուն: Նրանց խոսքերով, իրենք դարպասապահի հետ միասին պաշտպանելու են դարպասը, պաշտպանների հետ՝ դիմակայելու են մրցակցի

Քրեական գործ` յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարտ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը 2008թ. ապրիլի 18-ից աշխատելով «Հայռուսգազարտ» ՓԲ ընկերությունում` որպես տարածքային տեղամասի պետի շահագործման գծով տեղակալ, հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ, լիազորված լինելով իրականացնելու վթարային անջատիչ կափույրների և

Արամ Մանուկյան. «Նսեմացուցիչ է ոչ միայն իր, այլև երկրի և ժողովրդի համար»

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով  Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նկատեց, որ դա 2008-ից ի վեր «արտառոց գաղտնիության պայմաններում» տեղի ունեցած հերթական «ճակատագրական  իրադարձություններից մեկն էր»: Որպես այդպիսիք նա նշեց՝ հայ – թուրքական արձանագրությունների ստորագրումը, ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, անգամ գազի գնի բարձրացումը: Պարոն Մանուկյանի

Ես գիտեմ, թե ինչու է ոստիկանը ծեծում բողոքավորին

Լրատվամիջոցներում լուրեր եղան, թե ոստիկանները ծեծել են բողոքավոր անձանց: Ծեծը քրեական օրենսգրքով քրեորեն հետապնդելի արարք է որակված: Չեմ կարծում, թե ոստիկանին հրապուրում է ծեծի համար հետապնդվելու հեռանկարը, բայց գիտեմ, թե ինչու է ոստիկանը ծեծում բողոքավորին: Վերցնենք սովորական ոստիկան` էն որ բարձր պաշտոն չունի, էն որ բողոքավոր զանգվածի հետ շփման առաջին գծում է միշտ, էն որ

Ամերիկացի Բրայան Բերգը խաղաքարտերով կառուցել է աշխարհի ամենամեծ խաղատան կրկնօրինակը

Այն կառուցելու համար պահանջվել է 218792 խաղաքարտ, իսկ աշխատանքները տևել են 44 օր: «Վենետիկ Մակաո» խաղատան թղթե կրկնօրինակի երկարությունը կազմում է 10,6 մ, բարձրությունը` 3 մ : Խաղաթղթե շենքը  272 կգ է: Բրայանի այս կառույցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Phobaeticus chani միջատները համարվում են ամենամեծն աշխարհում: Նրանց երկարությունը հասնում է մինչև 36 սմ-ի: Ֆրանսիայի

Մարգարիտ Եսայան․ «Եվրոպա մենք գնացել ենք, գնում ենք եւ գնալու ենք»

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը՝ ԱԺ-ում   Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո ոմանք իբր հայտնվեցին շոկային վիճակում: Ուրեմն` հարցնեմ, իսկ մինչ այդ ինչո՞վ էիք զբաղված,արդյոք չէիք մտածում, թե Հայաստանն ի՞նչ է անում ԱՊՀ-ում, ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, էս Բորդյուժան ինչու՞ է անընդհատ գնում-գալիս, Հայաստան-Ռուսաստան համագործակցության

«Առնետնե՛ր, մակաբույծնե՛ր, ուտիճնե՛ր». Պապարացիների «հետապնդումներն» ու հայտնիների արձագանքը

Հանրահայտ դերասանուհի Քրիստին Ստյուարտը միշտ էլ աչքի է ընկել պապարացիների հանդեպ իր կոպիտ վերաբերմունքով: Նման դեպքերը երբեմն սկանդալների են վերածվել: Երբ մի անգամ Կալիֆորնիայում պապարացիները հարցրեցին, թե ինչու է նա այդքան կոպիտ իրենց հանդեպ, դերասանուհին պատասխանեց. «Որովհետև դուք, բոլորդ, աղբի կտոր եք և արժանի չեք շնչել այն օդը, որ ես եմ շնչում»: Վերջերս էլ՝ այս

Կարեն Ավագյան. «Ինչո՞ւ ժամանակին, երբ Հայաստանը մտնում էր ԱՊՀ և ՀԱՊԿ, նման աղմուկ չփորձեցին բարձրացնել»

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին   Մաքսային միությանն անդամակցելու լուրը, չգիտես ինչու, անհանգստացրել է որոշ քաղաքական ուժերի։ Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այսօր էլ սկսել են դեմ արտահայտվել Մաքսային միությանն անդամագրվելու  որոշմանը։ Մաքսային միությանը միանալու որոշման դեմ սկսել

Թևան Պողոսյան․ «Ես դեմ եմ հետադիմական ու դեպի ճահիճ տանող ճանապարհին»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում 2013 թվականի սեպտեմբերը սկսվեց փոփոխություններով: Այո՛, փոփոխությունների սպասումը բոլորիս մոտ վաղուց կար, հատկապես կար հույս, որ կլինեն փոփոխություներ լճացած պետական բյուրոկրատիայում, բայց ստացանք լրիվ այլ բան: 2001 թվականից Հայաստանի սկսած իրական եվրոինտեգրման գործընթացը դե ֆակտո կանգնեցվեց կամ առնվազն լրջորեն հետ շպրտվեց: Այո՛, 2001 թվականին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպական Խորհրդին և

«Հայաստանը պատմական ընտրության առջև»․ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում

Հայաստանը կանգնած է պատասխանատու և պատմական ընտրության առջև. խոսքը վերաբերում է Եվրոմիության ասոցացման համաձայնագրի նախաստորագրելու և Մաքսային միությանը միանալու հարցին: Մի կողմ թողնելով բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների քաղաքականապես անհասկանալի, իրարամերժ և հակասական կեցվածքը, որն առանձին քննարկման թեմա է, ուզում եմ անդրադառնալ խնդրի բուն էությանը: Արևմուտքը լավագույնս գիտակցում է, որ եվրոկառույցներ ինտեգրելով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին`

Մեկնարկեց Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը

«Աներեւակայելի դաշնակահարների շքերթ կա, իսկ ջութակահարները հիանալի են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի մասին նշեց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 2013-2014թթ. համերգաշրջանն սկսում է արդեն 7-րդ անգամ մեկնարկող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, որն այս տարի նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի

Էդուարդ Շարմազանով. «Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռեւս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին»

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Սյունիքի մարզի բնակիչները՝ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործով կայացրած որոշման մասին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարության համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Սյունեցիներից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն այս որոշման մասին, քանի որ նրանք այս ժամանակահատվածում հետեւում էին գործի ամբողջ ընթացքին: Մեր հարցումների մասնակիցները հիմնականում բացասական են արտահայտվել

«Միակ տարբերակը սահմանը բացելն է և բարեկամանալը թուրք ազգի հետ». 14-ամյա բլոգերի կարծիքը

«Առավոտ երիտասարդականը» բազմիցս հետաքրքրվել է հայ առավել փոքր տարիքի  բլոգերներով: Այս անգամ մեր հերոսը 14-ամյա Աննա Մկրտչյանն է: Չնայած Աննան դեռ փոքր է և սովորում է 10-րդ դասարանում, սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է: Սիրում է երգել, պարել, գիրք կարդալ, ճանապարհորհդել, իսկ ահա վերջնական արդյունքը արդեն ներկայացնել իր բլոգում: «Սկզբում բլոգս բացեցի ելնելով՝ մեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031