Օրվա լրահոսը
«Նիսանի» վարորդը երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ
Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ
Թուրքիայի բնակչության 77%-ը կրոնական առաջնորդ ունենալ չի ցանկանում
Ermenihaber. Ամերիկյան «Pew Research Center» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Կրոնական ազգայնականության մակարդակների համեմատություն ողջ աշխարհում» հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 30 երկիր՝ այդ թվում Թուրքիան և շուրջ 55.000 մարդկանց կարծիք։ Հարցման մասնակիցները պատասխանել են կո՞ղմ են արդյոք «կրոնական առաջնորդ» ունենալուն, շարիաթի օրենքներով երկիրը կառավարելուն և կրոնի ու հասարակության փոխհարաբերություններին։ Թուրքիայում մասնակիցների 51%-ը նշել
Գալյանը և Ավանեսյանը քննարկել են ազատազրկվածների՝ առողջական խնդիրներով պայմանավորված բողոքի դրսևորումների, այդ թվում հացադուլի, ինքնավնասումների խորքային պատճառները
Ծավալուն անդրադարձ է եղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված շուրջ 100 մահճակալային ֆոնդ ունեցող նոր բուժկենտրոնին, որտեղ ցուցաբերվելու է ամբողջական բուժօգնություն
Մխիթար Հայրապետյանը և պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը քննարկել են համագործակցության մի շարք առաջարկներ
Անդրադարձ է կատարվել նաև նախարարության ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներին, որոնցով հատկապես R&D աշխատանքներում ներկայացված աշխատակիցների համար սահմանվել են հարկային արտոնություններ։
5000 եւ 50 000-ական դրամ տուգանք․ ի՞նչ վարչարարություն է կիրառվելու հայտարարագիր չներկայացնելու համար․ ՊԵԿ նախագահը մանրամասնեց
4451 քաղաքացի արդեն հայտարարագիր է ներկայացրել, 2024 թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար վերջնաժամկետը 2025 թվականի նոյեմբերի 1-ն է։
Գերմանիայում գործարկվել է 3-րդ Թումո կենտրոնը, ևս երեքի բացումը՝ շուտով
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնվել Գերմանիայում` տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում նորարար կրթական մոդելը հասանելի դարձնելով ավելի շատ պատանիների համար: Գերմանիայի պետական ներդրումային և զարգացման KfW բանկի, ինչպես նաև պետական ու տեղական այլ կազմակերպությունների աջակցությամբ արդեն գործող Բեռլինի ու Մանհայմի կենտրոններին օրեր առաջ պաշտոնապես միացավ Թումո Հիրշայդը: Նոր կենտրոններ նախատեսվում են նաև Գերմանիայի Լյուդենշայդ,
«Բուքմեյքերականները գերշահույթ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում են` քննարկենք, հետ քաշեք նախագիծը, հետ չեմ քաշելու, ձայնագրությունները կուղարկեմ»․ Հայկ Սարգսյանը վրդովվեց
Բաբկեն Թունյանը հարցրեց՝ եթե մենք իրականում տեղեկատվություն, բավարար գործիքակազմ չունենք հասկանալու՝ իրական ի՞նչ շահույթ կա, կարո՞ղ է լրացուցիչ հարկային բեռով այս ընկերություններին ծանրացնելով բերենք նրան, որ քաղաքացիներն իրականում ավելի շատ պարտվեն, այսինքն՝ հարկը տեղափոխեն խաղացողների վրա։ Կամ կարո՞ղ է լրացուցիչ հարկելու նպատակահարմարությունն այս պահին չկա։
«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները. «Գեղարդ»
Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների: «Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։ Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին
Ասում է՝ հերոսաբար ամեն օր աշխատեք, տուն փող մի տարեք, տվեք ինձ, ես ու իմ նեղ շրջապատը վայելենք. Գառնիկ Դանիելյան
Այս որոշմամբ կարող է այնպես ստացվի, որ առհասարակ պատմության մեջ գրվի, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսն ինչ-որ թվի գոյություն է ունեցել. ԱԺ պատգամավոր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Փետրվարի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ժամերին, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի
Փորձում են հեղինակազրկել այն մարդկանց ու կառույցներին, որոնք կարող են զանգվածներ դուրս բերել փողոց. Ձյունիկ Աղաջանյան
Այն, որ մեր գերիների ազատագրման համար պայքարը պետք է շարունակվի, միանշանակ է: Ռուբեն Վարդանյանի ընտանիքն իր անկոտրում կամքով ցույց է տալիս, որ այդ պայքարն ի վերջո արդյունք կտա, քանի որ Ադրբեջանի հանցագործ ղեկավարը շատ լավ գիտի, որ իր կողմից գործած քայլերը մարդկության դեմ հանցագործություններ են, պատերազմական հանցագործություններ են, Արցախի հանդեպ իրականացրածը ցեղասպանություն է, եւ ինքը միջազգային իրավունքի բոլոր նորմերով պատասխանատու է:
Պատմությունը վերաշարադրելու Փաշինյանի փորձերը չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք. Օսկանյան
Երեկ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց մանիպուլյացիաների՝ փորձելով Հայաստանի ազգային շահերը վերաիմաստավորելու քողի տակ արդարացնել իր պարտվողական մոտեցումը։ Նրա հռետորաբանությունը կարող է ոմանց համար պրագմատիկ թվալ, բայց դրա տակ թաքնված է պատմական ռեվիզիոնիզմի անհանգստացնող միտում, որը Հայաստանի երկարաժամկետ հեռանկարում վտանգում է անվտանգությունն ու ազգային ինքնությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է
«Մամբա» ակումբում երգչի և Բելգիայի քաղաքացու միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ժամը 04։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի հաճախորդ, Բելգիայի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ալիկ Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է նշված ակումբի երգիչ, Երևանի բնակիչ 34-ամյա Էլվիս Օյեսոլայի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք
ԱՄՆ-ը ԱՀԿ-ի տանիքում ստեղծել էր քվազի-ԱՀԿ. ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Թրամփի առաջ խնդիր է դրված ավերել անդրազգային կազմակերպությունները
Իրենց հաճույքի համար իմ երեխեն պետք է 150 դրամ տա, որ քաղաքապետը պառկած գնա, իյա՜. տնտեսվարող
Փաշինյանը շատ ստախոս , անշնորհք մարդ դուրս եկավ, էդքան բան. տնտեսվարող
Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը
«Փաստինֆո». Հերթական անգամ Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը վերացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։ Որոշումը կայացրել է դատավոր Արման Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ 35-ամյա Սոսի Խանիկյանը մահացել էր 2021 թ․-ի մարտի 1-ի երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայում ողբերգական վրաերթի հետևանքով։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկված աղջկան
Արդարությունը քաղաքականության մեջ դեր չի խաղում
Ինչ դասեր կարելի է քաղել Բոբ Վուդվորտի «Պատերազմ» գրքից «Ով, մարդկային արդարություն, թող ես թքնե՛մ քու ճակատիդ», Սիամանթոյի այս տողը կրկնվել է հազարավոր անգամներ՝ սկսած ապրիլի 24-ին նվիրված դպրոցական պատի թերթերից ու ցերեկույթներից՝ վերջացրած հրապարակախոսական հոդվածներով: Պոետի ցասումը հասկանալի է, բնական է. ինքս եմ ամեն առավոտ արթնանում նման զգացողությամբ: Մտածում եմ այն մասին, թե որքան
«Աշխատող աղքատը, որ ուսանող երեխա ունի, մտածում է 5000 դրամ դնի, երկու կոպեկ շահի, որ էդ էրեխեն դուրս չմնա ուսման վարձի պատճառով, մյուս կողմից խաբողը խաբելու է, ձեր նախագիծը լուծում չէ»․ Թադևոս Ավետիսյան
Ըստ Հայկ Սարգսյանի՝ խաղային ոլորտի սահմանափակման և հարկային բեռի բարձրացման առումով ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել։ Հայկ Սարգսյանը նշեց․ «Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի՝ ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ»։
Ադրբեջանցիները Ստեփանակերտում թալանում են հայերի տները
Region Monitor. Ադրբեջանցիները մտել և թալանում են Ստեփանակերտի հայ բնակչության տները: Այս մասին ահազանգում է «Mountains of Karabakh» տելեգրամյան ալիքը: Ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ թալանով զբաղվում են ուսանողները: Հավանաբար այդ ուսանողները սովորում են Արցախի պետական համալսարանում, որը նույնպես վանդալիզմի զոհ է դարձել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մտածեցինք՝ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ է, բերեցինք, բայց ինքն ի՞նչ արեց՝ժողովրդի ծոցի մեջն արեց. քաղաքացին՝ Փաշինյանի մասին
Մենք բերել ենք, մենք էլ կհանենք, թող վախենան, որ պատի տակը հանկարծ չքարկոծվեն: Հերիք է ժողովրդին գազազեցնեն. ցուցարար
Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակման հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր. armtimes
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Ներքին գործերի նախարարությունից հաստատել են մեր տեղեկությունները: Լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը: Ըստ նրա՝ զոհվողը իրենց հորաքրոջ որդին
«Հայոց հայրենիքը, մեր հին ու նոր պատմութիւնը եւ այլ հասկացութիւններ համազգային սեփականութիւն են». Գեւորգ Յազըճյան
Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները բողոքի լայն ալիք են բարձրացրել թե Հայաստանի եւ թե Սփյուռքի մեջ: Շատերն այն համարում են որպես Ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող արտահայտություններ, իսկ նրանցից մի հատված նաեւ մտավախություն ունի, թե սա նախաբանն է հետագայում հայկական պահանջատիրությունից հրաժարման: Փորձեցի լսել արեւմտահայերից շատերի կարծիքը եւ տեսակետը այդ հարցում: Գեւորգ
Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում
Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելի է
Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ
Կարգավորումները չեն վերաբերելու այն դեպքերին, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը կամ նրա տեղակալը թույլ են տալիս վարքագծի կանոնների եւ շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, այսինքն՝ մասնագիտական գործունեությանը:
Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան
Սակայն անվտանգության ապահովման դրոշակի ներքո շատ ավելին է զիջվում, քան անհրաժեշտ է՝ պատերազմ հրահրելուց խուսափելու համար։ Այս զիջումները աղետալի անմիջական և երկարաժամկետ հետևանքներ կունենան թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ ողջ հայության համար: Ցեղասպանությունը կասկածի տակ դնելը չի կարող ազգային անվտանգության ապահովման գործիք լինել:
Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են համագործակցության նոր ուղղություններ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ
«Տեսանյութն արհեստականորեն հարմարեցվել է դատական օրենսգրքին». Աննա Դանիբեկյանի դիմումը ՍԴ-ն մերժեց
Սահմանադրական դատարան դիմած Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը (ով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր) նշել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Վահե Միսակյանի վերաբերյալ կայացված որոշմամբ վերջինիս վերագրվել է «տուժողի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունքի» խախտում, ինչպես նաեւ «դատական իշխանությունը հեղինակազրկելը»: Ա. Դանիբեկյանի
Պայքարը և դիմադրությունը սարքել էապես ավելի լուրջ, որակապես՝ ուրիշ. Վահե Հովհաննիսյան
Ստացվում է, երբ կար շքեղ հայկական Արցախ՝ կայացած պետականությամբ, իսկ ադրբեջանական զորքը Ջերմուկի վրա չէր, Հայաստանն ինքնիշխա՞ն չէր։
Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45 հազար 100 ուկրաինացի զինվոր. Զելենսկի
«Ազատություն». Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։ Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհի և 370 հազար վիրավորի մասին։ Այն ժամանակ Ուկրաինայի առաջնորդը նշել էր, թե ռուսական կողմն ուներ գրեթե 200 հազար զոհ
«Պարո′ն Թունյան, Ձեր նախագիծն ինչո՞ւ հետաձգեցիք, դրական կարգավորումներ էր ներառում»․ Թադևոս Ավետիսյան
Ստացվում է՝ 2022-2023-ին թողարկված պարտատոմսերը չորս տարի հետո պետք է հարկվեն, մինչդեռ ընկերությունները գիտեին, որ ուրիշ պայմաններ են լինելու իրենց համար։ Մի քանի այլ իրավական, տեխնիկական խնդիրներ էլ կան, դրանք կշտկենք, հետո կբերենք այս նախագիծը

















































