Օրվա լրահոսը
Առանց հերոս նոր «բանակ»` «նոր ու իրական» Հայաստանում. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ ի նկատի ունի այս իշխանությունը, երբ հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» բանակ: Մեկ օրինակ, չոր փաստեր ու պաշտոնական նամակագրություն (գրությունների պատճեները կտեղադրեմ մեկնաբանությունում)։ Հիշու՞մ եք, մեկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ
Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող գտնվել ՈՒԵՖԱ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի միեւնույն խմբում
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է երիտասարդական հավաքականների Եվրոպայի 2027 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության գործընթացը, որը կկայանա փետրվարի 6-ին, Նյոնում: Ընտրական մրցաշարին կմասնակցի ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող ընդամենը 53 ֆուտբոլային ասոցիացիա: Լիխտենշտեյնը երիտասարդական հավաքականը չի հայտագրել, իսկ Ռուսաստանը առայժմ հեռացված է ինչպես այս առաջնությունից, այնպես էլ 2028 թվականի օլիմպիական խաղերից: Ալբանիան ու Սերբիան որպես Եվրո 2027-ի հյուրընկալ
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմատությամբ 79.7 տոկոսով պակաս: Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը: Անտառային հրդեհների վերացման գործընթացը
«Ժառանգություն կերտողները». հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը
Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։ Ազգային ժյուրիում ընդգրկված էին
Գալյանը դեսպանի հետ քննարկել է Շվեդիայի կողմից աջակցության տրամադրման հնարավորությունը՝ ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման
Էրիկ Ալեքսանյանը չխոսեց այսօր շատ բարձր պաշտոն զբաղեցնող անձանցից մեկի «հորդորների» մասին, որ ցուցմունք տա Արուսյակ Ալեքսանյանի դեմ եւ դրա փոխարեն ազատություն ստանա. Ալեքսանդր Կոչուբաեւ
Համենայն դեպս, սա Էրիկ Ալեքսանյանին ճնշելու միջոց էր, որովհետեւ այդ օրերին ծայրահեղ հնչեղ եւ քաղաքական զգայունություն ունեցող գործերով մեկը՝ մյուսի հետեւից ազատ արձակվեցին չափազանց կարեւոր դերակատարներ, որոնք իշխանության համար նախընտրելի էր, որ մնային անազատության մեջ:
Ժաննա Անդրեասյանը Իտալիայի դեսպանին առաջարկել է զարգացնել փոխհամագործակցությունը ՀՀ պետական բուհերի հետ
Երևանի 3 դպրոցում իրականացվում է իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր՝ Իտալիայից ժամանած մասնագետների ներգրավմամբ:
Ահազանգ իրավապահներին. թոշակառուն «Հայ Փոստի» բաժանմունքից գողացել է նամակների պարկը
Թոշակառուն վերցրել է նամակների պարկը, պարունակությունը դատարկել աղբարկղը, իսկ պարկը պահել է իր մոտ՝ հետագայում կենցաղում օգտագործելու համար:
«Բաքվում բանտարկված հայերը մոռացված և լքված են». ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները հայ ռազմագերիների նկարներն են փակցրել ՀՀ դեսպանատան առջև
«Ազգային ճակատ». Դաժան պատերազմի շրջանակում բանտարկված հայերը մոռացված և լքված են. ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների նկարներն են փակցրել Հայաստանի դեսպանատան առջև՝ հիշեցնելու Փաշինյանին, որ սփյուռքը երբեք չի մոռանա մեր ռազմագերիներին։
Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դքսի թագաժառանգը երկկողմ հետաքրքրության հարցեր են քննարկել
Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության նորին արքայական մեծություն դքսի թագաժառանգի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է պարզաբանում ՍԱՏՄ-ն սպանդանոցներ չլինելու պատճառով տուգանված Գյումրու ռեստորանասրճարանատերերին
Մենք պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմել էինք ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմին․ փոխանցել էինք Բաբկեն Մկրտչյանի ահազանգը ու նաև հետարքրքվել, թե ՀՀ ո՞ր օրենքի կամ կառավարության ո՞ր որոշման համաձայն ու ի՞նչ ընթացակարգով պիտի խանութը կամ մսավաճառատունը փաստաթուղթ տրամադրի տնտեսվարողին առ այն, որ իր վաճառքի միսը սպանդանոցային ծագման է։
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը նախապատվություն կտա այն
«Ոստիկանությունից տոննաներով տեսանյութեր են հայտնվում լրատվամիջոցներում»․ Գեղամ Մանուկյան
Ոստիկանությունը պետական կառավարման հաստատություններից տեսագրություններ ստանալու իրավունք կստանա
Մհեր Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը: ՀՀ կառավարություն
«Միայն ես ու Արուսյակ Ալեքսանյանը գիտենք, թե ինչի միջով ենք անցել, ինչ ենք ստիպված եղել տեսնել, թե որքան թանկ է դա մեզ նստել». Էրիկ Ալեքսանյան
«Ես խնդրում եմ առաջնորդվել բացառապես իրավաբանության կանոններով, ինչի համար պետք է բացել դասագիրքը եւ այս գործով փաստական տվյալների համադրությամբ տեսնել՝ կա՞ լիազորությունների անցում, թե ոչ». Էրիկ Ալեքսանյանը եզրափակիչ ելույթում դիմեց դատարանին
Գյումրիում, Արարատում, Հրազդանում, Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 25-31-ը (2025թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Գյումրիում՝ հունվարի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, ◾️ Արարատում՝ հունվարի 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, ◾️ Հրազդանում՝ 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին: Վանաձորում քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունը կուղարկի Ուկրաինա
Միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումների ձեռքբերման և առաքման համար։
Այդ մարդը բացեիբաց խոսում է ցեղասպանությունը ժխտելու մասին. Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Հիմա ասում է՝ հայ ժողովուրդը սխալ է հասկացել, ընդդիմությունը սխալ է հասկացել, ինստիտուտները սխալ են հասկացել, իսկ մենք տարբեր երկրներից զանգեր ենք ստանում, այդ մարդիկ ապշած հարցնում են՝ այդ ինչ է ձեզ հետ կատարվում…
Նոր Նորքում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 29- փետրվարի 4-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Նոր Նորքում՝ հունվարի 29-ին, փետրվարի 3-ին և 4-ին, ◾️ Արաբկիրում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 4-ին, ◾️ Շենգավիթում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 3-ին ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
Քննարկվել են ոսկերչության ոլորտում պետական քաղաքականությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնակիցները ներկայացրել են
«ՊԵԿ-ը հասանելիություն չունի մարդկանց բանկային գաղտնիքին, խոսքը մուտքերի եւ ելքերի մասին մեկ թվով պատկերացում ունենալու մասին է»․ ՊԵԿ նախագահ
Բաբկեն Թունյանն էլ ասաց․ «Ընենց են ներկայացնում, ասում են՝ ՊԵԿ-ի աշխատողը կարա մտնի ձեր բանկային հաշվի մեջ, նայի, ֆռֆռա, իր ուզած տվյալները վերցնի ու դուրս գա։ Նման բան չկա»։
Ոստիկանությունը մի շարք մարմիններից տեսագրություններ ստանալու, դրանց շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին հասանելիության հնարավորություն կունենա
Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այս մասին
«Այն հարցն ենք լուծում, որ համակարգի ներսում որևէ խոչընդոտ չլինի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական խախտման հարցը բարձրացնելու համար»․ Տիգրան Դադունց
Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ կամ մենք պետք է ունենանք բոլոր հանրային ծառայողների համար նախատեսված միասնական վարքագծի կանոնակարգ, կամ պետք է ունենանք առանձին փաստաթղթեր, որ յուրաքանչյուր մարմին այդ պարագայում ինքը որոշում կայացնի։
Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, 46 հանգուցյալների աճյուններն արտաշիրիմելու և վերադարձնելու համար. զեկույց
«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի համատեղ զեկույց Պայքար արժանապատիվ սգի և հուղարկավորության համար 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, իսկ Արցախի ամբողջ բնակչությունը՝ 120000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից։
Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները
«Ազատություն». Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները։ «Միացյալ Ազգային շարժման», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ու «Հզոր Վրաստանի» ընդդիմադիր պատգամավորները հոկտեմբերի 26 -ի խորհրդարանական ընտրություններից հետո իրենք էին հանդես եկել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ՝ այն հիմնավորմամբ, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Պետության հնարավորությունները թույլ են տալիս գլխատել կրիմինոգեն երեւույթները․ Անդրանիկ Քոչարյանը՝ Փարաքարի կրակոցների մասին
Զենքի ապօրինի շրջանառությանը վերաբերվող հարցերն առաջիկայում լուրջ քննարկման առարկա կդառնան
2024 թ.-ին կառավարությունը հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ դրամ: Հայտարարագրման համակարգն այս թիվը կարող է ավելացնել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը 2024 թվականի ընթացքում կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար): Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով:
Ալեն Սիմոնյան-Քսավիե Բետել հանդիպմանը անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ հնչող հարցերի պատասխանները
Հարց 1։ Ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկ, եթե այս պահին չեմ աշխատում, արդյոք կարող եմ օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից։ Պատասխան։ Ո՛չ, աջակցության ծրագրից օգտվել չեք կարող, քանի որ միջոցառման հիմնական նպատակը քաղաքացիներին դեպի աշխատանք և զբաղվածություն ուղղորդելն է։ Հետևաբար, եթե ուզում եք ընդգրկվել ծրագրում, ապա պարտադիր է ունենալ աշխատանք։ Հարց 2։ Եթե ունեմ
«Տրանսֆերտը նվիրատվություն է, եթե մարդը ստացել է մինչեւ 300 հազար դրամ տրանսֆերտ, դա չի հայտարարագրում»․ ՊԵԿ նախագահ
Մենք ասում ենք՝ եթե մինչեւ 12 մլն է այդ եկամուտը, ինքը ծագման թուղթ ունենալու խնդիր չունի։ Եթե դրանից ավելի է, պետք է ունենա, եւ հարկ որպես այդպիսին չի առաջանում, որովհետեւ հիմնականում եկամտային հարկի դրույքաչափը դրսում ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Եթե կլինեն դեպքեր, որտեղ եկամտային հարկը 20 տոկոսից ցածր է, այդ տարբերության չափով միայն պետք է վճարել ՀՀ-ում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

















































