Օրվա լրահոսը
Aerosmith-ը չեղյալ է հայտարարել չինաստանյան ելույթները
Համերգի կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանել պատճառները Օգոստոսի 19-ին Aerosmith-ը պաշտոնապես չեղյալ է հայտարարել մայրցամաքային Չինաստանում եւ Թայվանում փառատոների շրջանակներում կայանալիք իրենց երկու ելույթները: Օգոստոսի 21-ին Հունգքոուի ֆուտբոլային մարզադաշտում կայանալիք ելույթը պետք է Չինաստանում Aerosmith-ի առաջին համերգը դառնար: Խմբի կողմից տարածած պաշտոնական հայտարարության մեջ որպես ելույթները չեղյալ համարելու պատճառ նշվում է այն փաստը, որ կազմակերպիչները չեն
Ռետրո. Անցյալը պետք է մարսել
Ուղիղ 50 տարի առաջ Իտալիայի ֆաշիստական վարչակարգի ղեկավար Մուսոլինին դաժան մահապատժի էր ենթարկվել։ Պարտիզանները նրան կախել էին գլխիվայր եւ հնարավորություն տվել իտալացիներին իրենց ցասումն արտահայտել դուչեի հանդեպ՝ թքել նրա երեսին։ Մուսոլինիի մեղքերը իտալական ժողովրդի, ինչպես նաեւ մարդկության առջեւ իսկապես մեծ էին, եւ նա իր հանցագործությունների համար ստացավ արժանի փոխհատուցումը։ Տարբեր երկրների (նաեւ Հայաստանի) այն գործիչները,
«Հայկական» այգի՝ սկանդալային հաղորդավարուհուն
Ճանաչված հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան վերջերս ամուսնության առիթով Երեւանի մոտակայքում խաղողի այգի է նվեր ստացել: Այդ մասին Aravot.am-ին հայտնեց օրիգինալ նվերի հեղինակը՝ «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի համապրոդյուսեր ու գլխավոր ռեժիսոր էմիլ Կարատը: Նա ասաց, որ այդկերպ ցանկացել է իր հայրենիքից մի մասնիկ նվիրել հաղորդավարուհուն: Իսկ ինչու հենց խաղողի այգի, որովհետեւ Կարատի ձեւակերպմամբ, խաղողը սրբազան պտուղ է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում հայրենիք վերադառնալ. ՀՀ ՊՆ-ն լուրի իսկությունը ճշտում է
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե Ադրբեջանում պատահմամբ հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում հայրենիք վերադառնալ: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Իրենց լրատվամիջոցներից մեկի կողմից տեսանյութ է տարածվել, այժմ դրա իսկությունը ճշտում ենք: Ամեն դեպքում, վաղը հանդիպելու ենք ԿՄԽԿ-ի ներկայացուցիչների հետ, վաղը Բաքվի գրասենյակից վերադառնում է պատվիրակությունը, իրենց
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի դիրքերը, ճանապարհներն ու բնակավայրերը: NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 21-ի ցերեկը եւ երեկոյան Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Չինարի եւ Բերդավան գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ: Գնդակոծումը կատարվել է խոշոր տրամաչափի եւ դիպուկահարի զենքերից: Երեկոյան կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ`
ԱԺ փոխնախագահը բացատրում է, թե ինչու չի հրապարակվում ասոցացման համաձայնագրի տեքստը
Այս դեպքում մենք գործ ունենք Եվրամիության հետ եւ, բնականաբար պետք է հաշվի նստենք նաեւ բանակցող կողմի կանոնակարգերի հետ, իսկ ԵՄ կանոնակարգերն այդ իմաստով բավական խիստ են եւ նախատեսում են ծավալուն արարողակարգեր։
Դարձյալ բախումներ Կոմիտասի 5-ում. ակտիվիստները փակել են փողոցը
Մի ակտիվիստ վատացել է, ընկել փողոցի մեջտեղում: Ականատեսների վկայությամբ՝ պատճառը ոստիկանի հարվածն է եղել:
ՀԱԿ ակտիվիստների դեմ ցուցմունք տված վկան «ոնց որ պեշկա լիներ, ասում էին՝ դու պետք է վկա լինես»
2011թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած ոստիկանական սադրանքի հետեւանքով 2-6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների գործին բազմիցս անդրադարձել ենք, անդրադարձել ենք նաեւ այս գործով առանցքային վկա Հրանտ Միրիջանյանին։ Ինչպես նախկինում հայտնել էինք, Միրիջանյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեսել էր, թե ինչպես են ակտիվիստ
ՀՅԴ-ն հավատացած է, որ միայն իրեն է պատկանում Հայ դատի եւ ցեղասպանության հարցերի մենաշնորհը
Դաշնակցությունը հին հաշիվներ է մաքրում Լիպարիտյանի հետ, որը մի ժամանակ ՀՅԴ անդամ էր:
ՌԴ զորամասի սպան Շիրակի մարզում վրաերթի է ենթարկել հետիոտնին. հետիոտնը տեղում մահացել է
shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Շիրակի մարզ Կապս գյուղի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Գևորրգյանը, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Ախուրյանի վարչական շրջանի Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է,
Ազատ Արշակյան. «Քո տեղը բանտն է, ոչ թե իշխանությունը»
Մեր հասարակությունն ավելի լավն է, քան իշխանությունը, նրանում ավելի մեծ է նվիրվածությունը իր համայնքին, քաղաքին, հայրենիքին, ազգային ինքնություններին, քան վերնախավի մեջ:
Նախագահականում որոշել են ՀԱԿ-ին զրկել ԵԽԽՎ ամբիոնից
ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը «Ժառանգությունից» եւ ՀՅԴ-ից ավելի շատ մանդատ ունեն, յուրաքանչյուրը ներկայացված է 6-ական մանդատով։ Ասել է թե ռոտացիա պետք է իրականացվեր ոչ թե ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանի եւ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի, այլ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի եւ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի միջեւ:
Տնային կալանք Հոսնի Մուբարաքին
«Ազատություն» ռադիոկայան. Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով դատարանի երեկվաորոշմամբ պայմանական ազատ է արձակվել, կմնա տնային կալանքի տակ: «Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատարի գրասենյակը:
Մոդեստ Կոլերով. «Մոտակա ժամանակներում ավելի շատ մարդիկ Հայաստանից կարտագաղթեն Ռուսաստան»
Ռուսաստանի համար Անդրկովկասում, բացի Հայաստանից, կան նաև այլ երկրներ։
Պետությունը հերթական անգամ կաջակցի գյուղացուն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2013 թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը: Մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013 թ. աշնանացանի
Երջանիկ Աբգարյան. «Քաղաքացիականները բացարձակապես անպիտան են երկրի կարեւորագույն հարցեր լուծելիս»
Իհարկե, նրանց երբեմն-երբեմն հաջողվում է իշխանության բացթողումներից առանձին մանր հարցեր նույնիսկ լուծել։ Բայց նրանք որոշողի կարգավիճակ երբեք չեն ունենա:
Կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Կենտրոն վարչական շրջան՝ Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի 12-80, Նար Դոսի 5-40, Խորենացի 28-ից բարձր համարներ, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմյան, Բուռնազյան, Սևանի, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով,
Վաղարշակ Հարությունյան. «Հայաստանը կարող է կոմպլեմենտար քաղաքականություն վարել Եվրոպայի հետ, իսկ ՌԴ-ն իրավունք չունի՞ հարաբերելու Ադրբեջանի հետ»
Եթե ուշադիր նայեք՝ ինչ փաստաթղթեր են ստորագրված Բաքվում, կտեսնեք, որ ռազմաքաղաքական առումով լուրջ համաձայնագիր դրանց թվում չկա։ Հետո՝ Պուտինը չի այցելել նրանց Պանթեոն։ Սա ևս կարևոր հանգամանք է։
ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե իր հաղորդագրությունը չի հակասում ՌԴ դեսպանության հայտարարությանը
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունը Արտաքին գործերի նախարարության միջոցով դիմել է ՌԴ դեսպանությանը հիշյալ միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, սակայն տեսագրությունները դեռ չեն տրամադրվել…
Կրկին լարված իրավիճակ է Կոմիտաս 5 հասցեում
Ձեզ որ մնա՝ Երեւանում ընդհանրապես շինարարություն չի արվի, սխալ հայտարարություններ եք անում: Բարեկարգվում է տարածքը, որը աղբանոց էր ժամանակին:
Արթուր Աղաբեկյան. Որեւէ մեկը հիմնավոր փաստեր բերե՞լ է ընտրակեղծիքների մասին
Ընտրակեղծիքներ միշտ էլ եղել են ու լինելու են։ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքից հիշո՞ւմ եք խոսքերը. «Ընտրություններն արդար են լինում սկսվելուց առաջ եւ ավարտից հետո»։
Լեւոն Բարսեղյանի բաց նամակը Տիգրան Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Բաց նամակ, 21 օգոստոսի 2013 Հարգելի պարոն Սարգսյան, Այսօր` օգոստոսի 21-ի առավոտյան տեղեկացա, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն քանդում է Հայաստանի Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծը եւ փակում է երկաթուղային կայարանը, գործազուրկ դարձնելով 5 հոգու: Մեր ունեցած տեղեկություններով, այժմ քանդվող այդ գիծը հիմնանորոգվել է անցած տարի: Կայարանապետին այս ապամոնտաժման աշխատանքների մասին տեղեկացրել
«Անի» գրատունը՝ կոնյակի տուն
Գրքի համաշխարհային մայրաքաղաքի անամոթությունը որպես ձեռքբերում ներկայացնելով՝ նոր գրախանութներից էին խոսում։
«Մենք էշ չենք». ուսանողները կառավարության շենքի մոտ ցույց են անում
Ամենաակտիվներից մեկը կտրականապես դեմ էր նախարարի հետ հանդիպմանը ու որեւէ հարցի քննարկմանը:
Հակառակ Ս. Երուսաղեմի պատրիարքի դիրքի, Գարեգին Բ ու Արամ Ա կաթողիկոսները պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ
Ս. Երուսաղեմի հայոց նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Վեհափառին ոչ միան աննախադեպ ու մտահոգիչ է, այլեւ մի շարք նոր հարցեր հարուցող: Ինչո՞ւ Հայ եկեղեցու առաջնորդինՙ մեր նվիրապետական աթոռներից մեկի պատրիարքի նամակը համացանցում ու մամուլում հայտնվեց ավելի վաղ, քան հասավ հասցեատիրոջը: Ուրեմն, այդ գրությունն այլ նպատակնե՞ր էր հետապնդում: Ս. Երուսաղեմի նորընտիր պատրիարքը պիտի որ
Օգոստոսի 26-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Երևան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60
Արշակ Սադոյանը վիրտուալ կուսակցության ստեղծման կողմնակից է
Սադոյանն արդյոք կրկին ակտիվացնելո՞ւ է իր կուսակցությունն ընտրությունների նախաշեմին, թե՞ հասկացել է, որ այն փակել է պետք։ «Որտե՞ղ է Ձեր կուսակցությունը, պարոն Սադոյան»,- հարցով դիմեցինք նրան։ «Բնական է, որ հիմա դժվար է երեւալը, նամանավանդ այս գերշուկայական, բազարային հարաբերություններում, որը տիրում է քաղաքական դաշտում, եւ բնական է, որ որոշակի դժվարություններ էին ծագելու, մեր գործունեության մասշտաբները մի
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Կինն ամուսնու վրա գոռում ու աղաղակում էր. – Իմ քորփա էրեխին տարար էդ անիրավ աշխարհը գցեցիր, որ տրանսպորտի գիծ բացի ու փողատեր դառնա, բայց Զանին տելեվիզորով տեհել ա, որ Գիքորն առավոտից իրիկուն էդ տրանսպորտի ցույցերին ա մասնակցում: – Որ հեչ բան չդառնա, քաղբանտարկյալը կա ու կա,- արդարանում էր Համբոն:
Փլուզվել է մարզադաշտի արտաքին պատը
Օգոստոսի 22-ին, ժամը 03.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մարզադաշտի արտաքին պատը փլուզվել է և լցվել Խարազյան փողոց: Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպի Խարազյան փողոց է փլուզվել մարզադաշտի արտաքին պատը (15×3մ)՝ ամբողջությամբ փակելով ճանապարհի երթևեկելի մասը: Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն օգոստոսի 22-ին: Կտրվի
ՃՏՊ Վրաստանում. կան հայ տուժածներ
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Ա. Չ.-ը և Է. Ս.-ը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: ԱԻՆ


















































