Օրվա լրահոսը

Արաբկիրի փոխոստիկանապետը սեռական բնույթի հայհոյանք է տվել աղջկան (Տեսանյութ)

Պարոն Խզմալյանին վարչական պատասխանատվության են ենթարկել` մոտ 50.000 դրամի:

«Գրողը, մարդը առհասարակ դառնում է անտարբեր չափազանց շատ ապրվելուց»

Ես ինձ զգացմունքների ապրվածության տիրակալ եմ համարել, թեև չեմ հիշում, որ մեծամտացած լինեմ դրանից: Խնդիրն այն է, որ ես մեռնում եմ ինչպես բոլորը`չապրելով ինչպես նրանք. Մերրի Մկրտչյան «Այն ամենը, ինչ ես կարող էի զգալ ու զգում էի, իմ տարիքի համար շատ էր, ասում էր, Հովհաննես Գրիգորյանը,- մտահոգվելով, ինչպես ինքն էր ասում, որ շուտով կսպառվեմ: Բայց

Երևանի բարեգործական 16 ճաշարաններն էլ գործում են

2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են լիարժեք սննդակարգով։

Ռուբիկ Հակոբյան. Մեկ անգամ էլ այդ հարցը տվեք Արտակ Դավթյանին

Ես չեմ պատկերացնում, որ նա կարող է այդ տոնով պատասխանած լիներ մեր առաջարկությանը:

Լավագույն մարզական ընտանիքներն արդեն Ծաղկաձորում են

Օգոստոսի 20-ից ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական՝ 10-րդ, մրցույթի մասնակիցները Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում պայքարում են պատվավոր մրցանակներին արժանանալու համար: Բոլոր տարիքային խմբերում արդեն ավարտվել են խաղային փոխանցումավազք՝ մարմնամարզական օղակներով, 30 մետր փոխանցումավազք՝ փոքր օղակներով մրցույթները: Այսօր ընթացքի մեջ են պարանի ձգում եւ վարժություն բասկետբոլի գնդակով մրցույթները: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հիմնական

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ընդդեմ «Փարկինգ Սիթի Սերվիսի»

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) օգոստոսի 13-ին դատական գործ է սկսել ընդդեմ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի: «Առավոտի» հետ զրույցում ԻԱԿ-ի իրավաբան Գևորգ Հայրապետյանը (լուսանկարում) նշեց, որ հարցում են ուղարկել ՀՀ ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան՝ Երևանի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի պատճենը ստանալու համար: Ոստիկանությունը հղում է կատարել Երևանի

ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը

ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Երակները վնասած ակտիվիստին հիվանդանոցից տարան ոստիկանություն

Քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժին է տեղափոխվել այսօր Կոմիտաս 5 հասցեում իր երակները վնասած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը: Այս մասին Aravot.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը: Նա խոսել է երակները կտրած ակտիվիստի հետ, ասաց, որ վիճակը կայուն էր. «Հիվանդանոցից հենց նոր բերեցին այստեղ: Խոսեցի հետը, ասաց` պինդ եմ, խորհուրդ տվեցի ոչ մի բան չստորագրել:

Գնորդներն անգամ տեղյակ չէին, որ «Արզնի կաթի» արտադրանքի վրա կա արգելանք

Խոշոր ընկերություններն այսօրվա տվյալներով 70-80 միլիոն դրամի գովազդ են պատվիրում հեռուստաընկերությանը: Հետագայում, եթե ունենում են բրենդի հետ կապված կոնկրետ խնդիրներ, հեռուստաընկերությունը չի լուսաբանում եւ չի իրազեկում հանրությանը առկա խնդիրների մասին իր իսկ շահի համար՝ հաշվի չառնելով հասարակության շահը:

NBC. ԱՄՆ-ում հայկական հանցախումբը կասկածվում է բեռնատարներ առևանգելու մեջ

«Կասկածյալները ամենևին իտալացի չեն: Մոռացեք դրա մասին: Նրանք հայկական հանցախմբից են», – ասել են Լոս Անջելեսի ոստիկանությունից «Էլ Էյ Ուիքլի» լրատվականին:

Տուրիստական գործակալություն. «Հայերի մեջ կան անվախներ, որոնք մեկնում են Եգիպտոս»

2013 թվականին Եգիպտոսում ցույցերից հետո սկսվեցին պատերազմական գործողություններ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Հակամարտության արդյունքում, 2013 թվականի օգոստոսի 21-ի տվյալներով, մահացել է ավելի քան 900 մարդ: Երկրի կառավարությունը անհանգստացած է զբոսաշրջիկների թվի խիստ անկումով: Եգիպտոսի տուրիզմի նախարարը հայտարարել է, որ պատերազմական գործողությունները ընթանում են խոշոր քաղաքներում, իսկ Կարմիր ծովի հանգստավայրերում իրավիճակն ապահով

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն պ-րն Մովսիսյանին Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի հնարավոր շահագործումը արդարացիորեն հարուցել է ազգաբնակչության ու բնապահպանների վրդովմունքը: Բացի հանքի շահագործումից սպասվող բնապահպանական լրջագույն աղետներից, որոնք անմիջականորեն առնչվում են ա. մոտակայքում գտնվող մոտ 250 հազ. բնակչությանը մատակարարվող Մաքրավան 1, 2 և 3 աղբյուրների ջրերի թունավորմանն ու դրանց իսպառ ոչնչացմանը բ. Հանրապետության

Ըստ ոստիկանության՝ քարով վնասել է երակները (Տեսանյութ)

Րոպեներ առաջ երակները վնասած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանին շտապօգնությունը տեղափոխեց հիվանդանոց: Չնայած նրա առարկություններին, ոստիկանները եւ շտապօգնության աշխատակիցները նրան համոզեցին նստել մեքենան եւ գնալ հիվանդանոց: Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը վստահեցրեց, որ ակտիվիստը երակները չէր կտրել, այլ քարով վնասել էր: Նրա խոսքերով՝ ոչ մի լուրջ բան չկա եւ ակտիվիստը իր կամքով դուրս է եկել

Ստյոպա Սաֆարյան. «Հակաքաղաքագիտական եմ համարում Գուրգեն Եղիազարյանի առաջարկը»

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, անհասկանալի է իր համար Գուրգեն Եղիազարյանի առաջարկը. «Ի՞նչ ենք անելու՝ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին հեռացնելու ենք ու թողնելու ենք, որ բոլոր աթոռները դատա՞րկ մնան: Ո՞վ է գալու»:

«Նախախորհրդարանը»՝ երակները կտրած ակտիվիստի մասին. «Հաճախ դրսևորել է դյուրագրգիռ ու անհավասարակշիռ վարքագիծ»

Անտեսել է խմբից հեռանալու և նրա անունից հանդես չգալու բոլոր կոչերն ու հորդորները

Թալանել են խանութ՝ պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս

Օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 1965 թ. ծնված Վերգինե Օ.-ն  և հաղորդում տվել, որ նույն օրը, գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռևս չգործող հագուստի իր  խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիք և այլ իրեր` պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս: Ըստ ՀՀ

«Յոգան կյանքի գիտություն է». Բացատրում է մասնագետը

Յոգա բառը շատերին է ծանոթ, սակայն ոչ բոլորը հստակ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ: Շատերը կարծում են, թե յոգան կրոն է կամ մարմնամարզության տարբերակ,սակայն ըստ Հրանտ Դանդուրովի, ով «Դհարմա» յոգայի դպրոցի հիմնադիր-ղեկավարն է և ավելի քան 10 տարի զբաղվում է յոգայով կարծում է, որ յոգան կյանքի գիտություն է և միայն այն խորապես ուսումնասիրելով կկարողանաս հասկանալ դրա

Սյունիքում առաջադրված թեկնածուն դիմել է վարչական դատարան

Նա վարչական դատարանից պահանջում է հակասահմանադրական ճանաչել «Ընտրական օրենսգրքի» դրույթը ընտրագրավի մասին:

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Օգոստոսի 21-ին, ժամը 12.08-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի տանիքում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.24-ին, մարվել` 12.30-ին: Այրվել են Ա. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

Ակտիվիստը կտրեց երակները (Տեսանյութ)

Քիչ առաջ Անուշավան Պետրոսյանը կտրեց երակները եւ այժմ կանգնել է՝ ձեռքերը վեր պարզած: Այս պահին շտապօգնությունն է ժամանել:

Իրանի քաղաքացուց բարում գողացել են դրամապանակը

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Փաշա Ա.-ին:

Արտեմ Ասատրյան. «Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ թե օգնության կարիք ունեն, այլ հավասար հնարավորությունների»

«Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում են 26 հաշմանդամություն ունեցող անձինք: Եվս չորս աշխատակիցներ նախատեսում ենք ունենալ: Այսինքն` մենք 30 աշխատատեղ ենք բացել մեր սայլակներով հաշմանդամների համար»:

Բնակիչները վիճում են ոստիկանների հետ

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանները պատրաստվում են բռնի ուժով բերման ենթարկել նաեւ շինհրապարակում այս պահին գտնվող ակտիվիստին:

Վիճակագիր Անի Քալաշյան. «Ինքնասպանություններն էլ են աճել, ԶԼՄ հրապարակումներն էլ»

«Կարծում եմ՝ սոցիալ-տնտեսական այն վիճակը, որ սկսվեց 90-ականներից, իրոք ծանր բեռ էր ժողովրդի համար, եւ ոմանք ուղղակի այդ բեռին չդիմացան եւ «կոտրվեցին»:

Հնչակյան երիտասարդներն աջակցում են ուսման վարձերի թանկացման դեմ բողոքի ձայն բարձրացրած ուսանողներին

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը պատկան մարմիններից պահանջում է վերացնել սոցիալական անարդարության այս ցայտուն օրինակը

Մայր թատրոնն անակնկալ հանդիսատես ունեցավ

Աջարիայում ՀՀ հյուպատոս Արամ Գեւորգյանը տպավորված է սունդուկյանցիների խաղով

Բռնի ուժով բերման են ենթարկել Տիգրան Խզմալյանին (Տեսանյութ)

Ոստիկանները հարվածում եւ հայհոյում էին շինարարությունը կասեցնող քաղաքացիներին:

Ռուդոլֆ Խառատյանը խոսեց գալիք թատերաշրջանից

Երաժշտապարային թատրոնների դեպքում, մեր հանդիսատեսի ընտրությունը խիստ սահմանափակ է

Ինքնասպանության փորձ Երեւանում

Օգոստոսի 21-ին, ժամը 12:36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 շենքի մոտակա կիսակառույց շինությունից քաղաքացի է սպառնում ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ խոստանում է դեպքի մասին լրացուցիչ տեղեկություն հաղորդել:

«Ախր, եկեք թռնենք մեր հայկական պերեվոզչիկով»

Առաջիկայում «Արմավիայի» տեղը զբաղեցնող «Էյր Արմենիայի» հույսը հայի թասիբն է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031