Օրվա լրահոսը
«Ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ». Հայտնի խոսքեր սիրված գրքերից
«Ի՞նչ տարօրինակ մարդիկ եք, դուք՝ արվեստագետներդ: Դուք ուզում եք հայտնի լինել, բայց երբ հայտնի ենք դառնում, ուրախ չեք: Վատ է, որ մարդիկ խոսում են քո մասին, բայց ավելի վատ է, երբ չեն խոսում». Այս խոսքերը Դորիան Գրեի դիմանկարից է: Դիանա Ադամյանի ամենասիրած տողերն են. «Ես սա կարդացել եմ անգլերեն սեղմավեպով: Ամենասկզբում է եղել, աչք է
Վարդան Ղուկասյանը դատարանին խնդրել է իրեն այլեւս չանհանգստացնել
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատը սկսվելուն պես, դատավոր Մարտին Սարոյանը տեղեկացրեց, որ ցրիչները այցելել են դատակոչված վկա Հովհաննես Եգանյանի բնակարան, որի դուռը փակ են գտել, իսկ դռան հետեւից մի կին նախազգուշացրել է` մեզ այս թեմայով այլեւս չանհանգստացնեք: Վարդան Ղուկասյանն
«Աննայի հետ ծանոթությունը պատահականություն չէր, այլ ընտրություն»
Բոլորս պատասխանատու ենք մեր կտավի համար: Ընդհանրապես սեր նկարելու համար հմուտ ձեռքեր ունենալը բավական չէ, պետք է նախ սովորել վրձինը ճիշտ բռնել, հետո հիանալի գունային ճաշակ ունենալ և վերջում անպայման կարողանալ կտավիդ վերևից նայել: Ինչպես կյանքում, այնպես էլ նկարչության մեջ, դու ես քո նկարի պատասխանատուն, եթե ուզում ես, որ այն լավ ստացվի պետք է կարողնալ
Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է մրցավարական կազմի հետ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպում ունեցավ ՀՖՖ մրցավարական կազմի հետ, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից: ՀՖՖ նախագահը մրցավարական կազմին հանգամանորեն ներկայացրեց ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները` կապված ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր
«Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն»․ ՊՆ
Օգոստոսի 3-ին, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը: Անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ է մեկնել շտապ օգնության անձնակազմ, որի ուղղությամբ հակառակորդի մարտական հենակետից արձակվել են կրակոցներ, որոնք դիպել են շտապ օգնության ավտոմեքենայի թափքին: Օգոստոսի 5-ին,
Новости-Грузия. «Բիձինա Իվանիշվիլին իր աշխատավարձը բարեգործության է տալիս»
Վրաստանի միլիարդատեր վարչապետը` Բիձինա Իվանիշվիլին իր աշխատավարձը փոխանցում է կարիքավորների օգնության տարբեր հիմնադրամներին: Այս մասին օգոստոսի 6-ին «Նովոստի-Գռուզիա» լրատվականի թղթակցին է ասել վարչապետի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա, Վրաստանի վարչապետն ամսական ստանում է 4 500 լարի աշխատավարձ (մոտ 1 միլիոն 100 հազար դրամ): «Վրաստանի վարչապետն իր աշխատավարձն ամեն ամիս փոխանցում է տարբեր հիմնադրամներին, ինչպիսիք են`
«Սաղինն էլ չեն տալիս, ո՞ւմն են տալիս, որ. «Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատողները ոտքի են ելել
ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքում են աշխատավարձերը չստանալուց:
Ֆրանսիայում տեղի ունեցան Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ
Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս» համահայկական միության նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին Մանդելյո քաղաքում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: «Ազատ Արցախը 25 տարեկան է» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մանդելյոյի քաղաքապետ Անրի Լերուան, քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայկական համայնքի 500-ից ավելի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ
Visual News. Դավիթ Յուխանյանի պատկերները
Այծեղջյուրի և ութոտնուկի պատկերները հեռավորությունից նայելիս գեղեցիկ են երևում, բայց փոքր-ինչ մոտիկից նայելով` նկարում բառացիորեն հազարավոր անակնկալներ են բացահայտվում: Գրում է «Վիզուալ նյուզ» պարբերականը` հայ արվեստագետ Դավիթ Յուխանյանի աշխատանքների մասին: Նա նկարը ստեղծել է համադրելով փոքր, առանձին պատկերներ, որոնք կատարելապես ձևավորում են ամբողջ պատկերը, իսկ յուրաքանչյուր տարրի նախագծումը պարզապես ցնցող է: Մոտիկից նայելով` հնարավոր է
ՊԵԿ-ը մաքսային վճարների նախորդ տարվա ցուցանիշը համեմատելու համար, չի հրապարակել
Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, խոշոր հարկ վճարողների ներմուծման ծավալները նվազել են
Անահիտ Բախշյանն էլ էր այսօր միացել տաքսու վարորդների բողոքին։ Նրան էլ են տուգանել արդեն 6 անգամ (Տեսանյութ)
Ինչպես մեքենան կայանել Երեւանում, որպեսզի չտուգանվես։ Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով մոտ 15 տաքսու վարորդներ այսօր ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: Բարձր տրամադրությունով մտնում ես տուն, մեկ էլ տնեցիք բերում են 8 հատ ակտ դնում են դեմդ, ամեն մեկը 5000 դրամ, երեխուն ասում եմ՝ էտ օրը հաց չուտես, որ տանեմ էտ ակտերը մուծեմ,- ասում է
Ավարտվել է անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու եւ նրանց շահագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների եւ, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ
Աշխարհի ամենաթանկ օծանելիքները
5. Ralph Lauren Perfume Notorious – 3.450 $: Այս օծանելիքը նախընտրում են հիմնականում 25 տարեկանից բարձր կանայք: 4. Ora Ito’s fragrance – 6.800 $: Օծանելիքի սրվակը պատված է ոսկով:Բույրը իր մեջ ներառում է լիլիայի, պիոնի և վարդի բույրերի համադրություն: 3. Carats LUXE Edition Perfum – -45.000 $: Օծանելիքի սրվակը պատրաստված է ոսկուց, իսկ սրվակի գլխին ադամանդ
Հետախուզվող` Բաղրամյան պողոտայից
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից բաժին բերման է ենթարկվել 1960 թ. ծնված, նախկինում դատված Ոստանիկ Ա.-ն, որը ս/թ հուլիսի 22-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Վերելակը մաշված է, բայց փափուկ աշխատո՞ւմ է
Aravot.am-ը նույն թաղամասի այլ շենքի բնակիչների հետ էլ զրուցեց եւ պարզեց, որ մոտ 200 դրամ ավելացել են վերելակների վարձավճարները, որոնց մեջ մտնում է նաեւ էլեկտրաէներգիայի վճարը, իսկ այդ 200 դրամը, հենց էլեկտրաէներգիայի գումարն է:
Վրաերթ Բաղրամյան պողոտայում
Օգոստոսի 5-ին, ժամը 16.10-ին, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ և վերջինիս, մարմնական վնասվածքներով, իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Սպանության մեղադրանքով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ԼՂՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, Գորիս քաղաքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Մարատ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի /սպանություն/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ի՞նչ են պահանջում Վարդենիսում նստացույց անող ազատամարտիկները
Վ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ նստացույցը դեռ հինգ օր էլ կշարունակվի:
«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին
Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները: Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, եւ կոչ արեցին համազգային համախմբման: «Ժառանգություն» կուսակցությունը, լինելով միասնականության եւ պայքարի հետեւողական ջատագով, ողջունում եւ
Ռուսաստանում հայերի հանդեպ շովինիզմի դրսեւորում. հայը ստիպված է եղել «ռուսականացնել» ազգանունը
Այդպիսի վերաբերմունքի պատճառով ոստիկանության բարձրագույն դպրոց ընդունված ծագումով ոսկեպարցի մի երիտասարդ փոխել է իր ազգանունը, Պապյան ազգանունը դարձնելով Պոպով:
Վազգեն Հարությունյան. «Ավտոկայանատեղիների վճարը չտալու դեպքում գանձվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»
«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում պարզաբանեց այս օրերին վճարովի ավտոկայանատեղիի շուրջ սկսված աղմուկը: «Կանխամտածված ապատեղեկատվություն է, որ «Փարկինգ Սիթի Սերվիսի» կատարած գործունեությունը անօրինական է, մեր ընկերության կատարած գործողությունները ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ»,-ասաց Վազգեն Հարությունյանը՝ մեկ անգամ եւս ներկայացնելով վճարովի ավտոկայանատեղերի նոր համակարգը, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի մեքենան վճարովի կայանատեղիում
409.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Օգոստոսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:
«Տկզար» նվագախմբին հետախուզում էր հայտարարվել, հետո՝ «գտնվեց»
Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանի նախագահությամբ կսկսվի Հովհաննես Գևորգյանի հայցի քննությունը «Հայաստանի «Տկզար» պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ի դեմ: Հայցվորը պահանջում է վերականգնել իրեն աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի դիմաց, եւ անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագրի մի կետը: Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեռ
Արա Պապյան. «Թուրքերի հետ հարաբերությունները վատանում են» (Տեսանյութ)
Իհարկե լարվածություն կլինի, որովհետեւ մարդ է սպանվել, թուրքական նացիոնալիզմը սա կօգտագործի:
ԵՊՀ պրոռեկտորը հիվանդ անվանեց մեր հասարակությունը
Այս ուսումնական տարվանից պետական մի քանի բուհ բարձրացրել է որոշ մասնագիտությունների գծով ուսման վարձավճարները, ինչը դժգոհությունների տեղիք է տվել: Հարցը հասել է մինչեւ Հանրային խորհուրդ, իսկ երիտասարդ ակտիվիստները նաեւ Ֆեյսբուքում են համապատասխան ակցիա սկսել: Որոշ ռեկտորներ հիմնավորել են այդ քայլին գնալը: Aravot.am-ը փորձեց մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանից մեկնաբանություն ստանալ՝ հնարավո՞ր է ԵՊՀ-ն տեղի տա
«Բարև Երեւան»-ը Վարչական դատարանում կվիճարկի քաղաքապետի ոչ իրավաչափ ակտերը
6 օգոստոսի 2013թ., Երևան: Ս.թ. օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը «Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին»: «Բարև Երևան» խմբակցության անդամները տեղում կպատասխանեն նաև լրագրողների հարցերին: Հասցեն՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, քաղաք Երևան,
Քարը հարվածեց կանգառում կանգնած մի աղջկա ուսին` վնասելով նրան (Տեսանյութ)
Շինարարական աշխատանքների հետեւանքով Աբովյան փողոցում թափված քարերը ավտոմեքենաների հետ շպրտվում էին այս ու այն կողմ` վնասելով մարդկանց
Ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում Ադրբեջանում
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, որով Հարավային Կովկասի երկրներում ավարտվում են բոլոր տեսակի համապետական ընտրությունները: Թե ինչպիսի ընտրություններ են սպասվում Ադրբեջանում, եւ ինչպիսի գնահատանքի կարող են արժանանալ «արդար ու դեմոկրատ» եվրոպացիների կողմից, քաղաքագետ Գագիկ Համբարյանը բերում է տիպիկ մի օրինակ. «Բրիտանիայում ադրբեջանական դեմոկրատական ասոցացիայի ղեկավար Մուրադ Հասանլին եվրոպացի ճանաչված քաղաքական գործիչների ու գործարարների
Ինչո՞ւ փոխվեց Ժիրայր Սեֆիլյանը 4 ամսվա ընթացքում
«Նախախորհրդարանի» վերջին հանրահավաքում «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը խոսելով իշխանության բուրգի մասին՝ ասաց. «Եթե կիրառեն ուժ, ապա այդ ուժին կստանան բիրտ ուժ»: Մինչդեռ սրանից 4 ամիս առաջ՝ մարտի 20-ին, Բաց քաղաքացիական խորհրդի նիստում նա կտրականապես դեմ էր ուժ կիրառելուն: Նա ասում էր. «Մենք բախումների կողմնակից չենք, այդ մարտավարությանը համաձայն չենք: Առաջարկն այն է, որ
«Արդյունավետ չեմ համարում քաղաքապետարանի դիմաց նստացույց անողների պահանջները»
Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ մի հանցավոր պաշտոնյային կփոխարինի մյուսը, չարժե դրա համար նստացույց անել «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ էր տալիս ուժի չդիմել: Սակայն «Նախախորհրդարանի» վերջին հանրահավաքին հայտարարեց, որ եթե իշխանությունը կիրառի ուժ, կստանա բիրտ ուժ: «Առավոտի» հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը բացատրեց, որ իր մոտեցումները չեն փոխվել,


















































