Օրվա լրահոսը
Ինչո՞ւ է վրացական էժան ձմերուկը Հայաստանի սահմանին թանկանում
րական մրցակցության դեպքում ձմերուկն այդքան թանկ կլինե՞ր:
«Ամոթ այն 108 հոգուն, ովքեր կողմ են քվեարկել». հրապարակախոս
«Այս բազայի վրա զարգանում է համասեռամոլների եւ այլասերումների համակարգը: Փոփոխություններն երեւում են եվրոպական հողում, այն կանգ չի առնում, մեր արժեհամակարգն այդպիսի տարրերից զուրկ է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենսդրական նախաձեռնության և հայ ավանդական ընտանիքին ուղղված մարտահրավերների մասին նշեց ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան
Իրավաբան Արմինե Մկրտչյան. «Վճարովի կայանատեղերի հետ կապված, օրենսդրական ոլորտը կարգավորված չէ»
Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և իրավաբան Արմինե Մկրտչյանը խոսեցին վճարովի կայանատեղերի հետ բարձրացրած աղմուկի և վարորդների իրավունքների պաշտպանության մասին: «Գրեթե մեկ տարի է, ինչ վճարովի կայանատեղիների մասին օրենքը մտել է ուժի մեջ: Կիրառումը պետք է սկսեին նախանցած ամիս, բայց հետաձգեցին մեկ ամսով և
Գագիկ Բեգլարյանը սեփական բիզնես ծրագի՞րն է ուզեցել առաջ տանել (Տեսանյութ)
Տաքսու վարորդները պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը
«Մարդիկ հասկանում են` սա տանում է պեդոֆիլիայի, սա տանում է զոոֆիլիայի». «գենդերային» օրենքի հասարակության ընկալումը սխալ է (Տեսանյութ)
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի այն կետը, որը դժգոհությունների առիթ է տվել, փոփոխության կենթարկեն. օրենքի լրամշակման աշխատանքներին միացել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց փոփոխված տարբերակը, որը հնարավոր է եւ ընդունվի: Խնդրահարույց հատվածը` «գենդեր» հասկացության
Նարեկ Սարգսյանն ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից
Իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը:
Խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.00-ին, Կոտայքի մարզի Քասախ ավանի 17 շենքի թիվ 51 բնակարանից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Մանկատնից հետո աշխատանք փնտրելու եւ գոյատեւելու համար երեխաները չունեն մասնագիտություն
Հայաստանի մանկատներում այսօր կան 1200-1300 որբ երեխաներ Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը եւ իրավաբան Մարիաննա Եղիազարյանը քննարկում էին այն հարցը, թե ինչ ճանապարհ են անցնում եւ ինչ ճակատագիր են ունենում Հայաստանի մանկատների սաներն այն ավարտելուց հետո: Ըստ վերջին հետազոտության տվյալների՝ Հայաստանի մանկատներում այսօր կան 1200-1300 սաներ, տարեկան նրանցից 250-300
«Ապակե կախազարդը»՝ դրամատիկ սիրո մասին (Տեսանյութ)
Սեպտեմբերի 7-ից Երեւանում մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմը։ Ինչպես նախորդ 14 ֆիլմերում, այստեղ նույնպես Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը բացի բեմադրող ռեժիսորներից, նաև սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին ֆիլմի հեղինակները, նկարը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո եւ կյանքի արժեւորման պատմություն է: Գլխավոր հերոսներին մարմնավորել են
Ակտիվիստ. «Նստացույցերով հարցը չի լուծվի» (Տեսանյութ)
«Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց, որ իրենք վաղը կառավարության շենքի մոտ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից պահանջելու են վարձավճարների թանկացման մասին որոշումը կասեցնել, այսինքն` ամեն ինչ անել, որ այդ չհիմնավորված որոշումը չեղյալ հայտարարվի: Դրանից բացի, իրենք նամակ կհանձնեն նախարարին, որում նշված կլինեն լուծումներ: Դիտարկմանը` թե իրենց շարժման ներկայացուցիչները հնարավո՞ր
Բարենպաստ իրավիճակ՝ հայ-իրանական հարաբերությունների խորացման համար
Էներգետիկ ոլորտում համագործակցությունը կարող է դրվել նոր հիմքերի վրա Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին ներկա է գտնվել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը, ապա մասնակցել է նաեւ Իրանի նախագահի անունից ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը: Աշխատանքային այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ: Ըստ
Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկի մասին – Հայ հասարակությանը «փոթորկել» է օրենսդիր մարմնի` մայիսի 20-ին ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը: Այն անգամ որակվեց հայ ընտանիքի եւ մեր ազգային-հոգեւոր արժեհամակարգի համար վտանգներ պարունակող: Գիտակցո՞ւմ են այդ
Ռուսաստանի կառավարությունն իր «ռեյտինգն» է բարելավում ապօրինի ներգաղթի օպերացիայով
Վերջին օրերին Ռուսաստանում նոր թափ ստացած ապօրինի ներգաղթի օպերացիան թեեւ ռուսական որոշ լրատվամիջոցներ պայմանավորում են Մոսկվայի քաղաքապետի ընտրություններով եւ Օլիմպիադայից առաջ մայրաքաղաքը միգրանտներից «մաքրելով» եւ նույնիսկ պատճառաբանում են, թե իբր Ռուսաստանում ակտիվացել են էթնիկ հանցավոր խմբերը, սակայն մասնագետները չեն բացառում, որ այս երեւույթը քաղաքական ենթատեքստ էլ ունի: Ներգաղթի օպերացիայի արդյունքում օրերս 2-3 հազար ապօրինի միգրանտներ
«Կնունքը՝ որտեղ կուզի, բայց հարսանյաց հանդեսը կատարվի Մայր Հայաստանում»
Արագածոտնի փոխմարզպետի շրջայցը տարածաշրջանի բժշկական կենտրոններ Օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով եւ ՀՀԿ-ի Արագածոտնի կանանց հանձնախմբի համատեղ աջակցությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Սիլվա Թադեւոսյանը եւ ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակի կոորդինատոր Շուշանիկ Շուխյանը շրջայց կատարելով Արագածոտն մարզի Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ, Թալին բժշկական կենտրոններ՝ ծաղիկներ, հուշանվերներ, շնորհավորական բացիկներ նվիրեցին տարածաշրջանի հիվանդանոցներում
Ակտիվիստները` ԿԳ նախարարին. «Եթե Արմեն Աշոտյանը կապ չունի` ուրեմն թող դուրս գա, մեզ հետ պայքարի» (Տեսանյութ)
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստները խոսեցին բուհերի ուսման վարձերի թանկացման կասեցման դեմ պայքարող շարժման ակտիվիստների նկատմամբ գործադրված ճնշումների մասին: Վահան Մարտիրոսյանի ձեւակերպմամբ` «Թշնամին ավելի շատ ազգի ներսում է, քան դրսում»: Նրա խոսքով, իրենց շարժումն ինքնաբուխ էր, սկսվեց 150 դրամի պայքարի ընթացքում, ապա իրենց են միացել գրողներ, դասախոսներ, եւ այլք: Ինչ վերաբերվում
Երեւանի քաղաքապետարանը չի կատարում պայմանագրով կնքված պարտավորությունը
Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի եւ քաղաքացի Գրիգոր Գասպարյանի միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ 2. 4.2 կետով Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել է մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող շենքի 18 բնակարանի նկատմամբ անհատույց օտարելու մասին պայմանագիր չկնքելու կամ նշված բնակարանը պայամագրի 2. 4 կետի 2. 4.1 ենթակետում
Իրեն ամրակցված զենքից վիրավորել էր հրամանատարին եւ ընկերոջը
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Գրիշա Մելիք- Սարգսյանի, Կարինե Ղազարյանի եւ Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ օգոստոսի 15-ին քննության կառնվի շարքային, ժամկետային զինծառայող Ռոման Հակոբյանի, նրա պաշտպան Է. Բեգլարյանի վերաքննիչ բողոքը: Նրանք բողոքարկում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի դատավճիռը եւ խնդրում են այն պայմանականորեն չկիրառել: Դատաքննությունը դարձյալ անցել է արագացված ընթացակարգով, եւ շարքայինն իրեն
«Ես փողոցի մարդ եմ»
Լեւոն Մալխասյանը՝ Երեւանի, ջազի ու արվեստագետի կերպարի մասին Ճանաչված ջազմեն Լեւոն Մալխասյանին՝ Մալխասին, քիչ է մնացել, որ հատի 70 տարեկանի սահմանագիծը, բայց արդեն ամենուր հայտարարում է, թե 70 տարեկան է ու ամեն ինչին նայում է 70-ի բարձունքից: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ Երեւանում ապրում է 69 տարի, բայց չի եղել էնպես, որ իրար հետեւից
Այժմ նաեւ «Orchestra +» նախագիծը
Կարեն Դուրգարյանը՝ մեր օպերայի ու միջազգային կապերի մասին Վերջերս ինչպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Մարիինյան թատրոնի այս խաղաշրջանը օգոստոսի 10-11-ին փակվում է Վերդիի «Տրավիատայով»: Սանկտ Պետերբուրգում ներկայացումը կղեկավարի Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, իսկ Հայաստանում ղեկավարել է
Խղճիդ հետ զրույց արա գիշերը քնելուց առաջ
Դավիթ Սարգսյանի «Ես եւ մերոնք» փաստագրական ակնարկը ներկայացնում է դատախազական համակարգի երախտավորներից մեկի՝ Յուրի Ղազարյանի կյանքի ուղին, նրա աշխատանքային բարդ ու պատասխանատու գործունեությունը: Թվում է՝ չոր ու ցամաք մի պատում պիտի լիներ, ինչպես հաճախ հանդիպում ենք շատ ու շատ նմանօրինակ բովանդակությամբ գրքերում: Բայց հուրախություն մեզ՝ այս դեպքում իմ եւ իմ ծանոթ ընթերցողների, կարդացինք այն միայն
Հայաստանը ԵԽ-ում առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը
Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկում: Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների նախագահությամբ տեղի ունեցած այս քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների արտգործնախարարներ ու դեսպաններ, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների (Աֆրիկյան Միություն, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Հարավամերիկյան պետությունների
Նկատվել են օձեր
Օգոստոսի 6-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչներից` նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` օձեր են նկատվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 28/4 տան բակում, Ռուբինյանց 27/4 շենքի բակում: Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ: Ուսումնասիրությունների արդյունքում օձեր չեն հայտնաբերվել: ՀՀ ԱԻՆ
Ստեփան Սաֆարյան. «Երևանի քաղաքապետարանում քուչի կատեգորիաներով կառավարում է իրականացվում» (Տեսանյութ)
Այնքան մարդ չեն սիրում, որ կարող են ոչ միայն տարիքին ոչ վայել արարքների գնալ, այլև թույլ չտալ փոքրիկ անձրևանոց տեղադրել՝ իմանալով, որ այդ երիտասարդներն այնտեղ են գիշերում: Քանի՞ թրեյնինգ պիտի իրականացնեն մեր ոստիկանների համար, որ հասկանան այդ հարցը:
Տիգրան Վարյանի ինքնասպանության գործով առաջին ատյանի դատարանը կայացրեց դատավճիռ
2013 թ. օգոստոսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարունակվեց Տիգրան Վայրանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով: Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով, որով մեղադրյալներ Գևորգ Մանուկյանի և Էրիկ Սարգսյանի համար պահանջեց 4-ական ամիս ազատազրկում, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանի համար 7 տարի ազատազրկում: Ճառով
ԲՀԿ-ն դեռ չի միացել «Բարեւ Երեւանի» հայցադիմումին՝ Տարոն Մարգարյանի որոշումների դեմ (Տեսանյութ)
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԲՀԿ-ից ասել են, թե պետք է նիստ հրավիրեն եւ քննարկեն. «Երբ հայցն ընդունվի վարույթ, նրանք կարող են միանալ, ինչպես նաեւ կարող են միանալ քաղաքացիներ՝ որպես երրորդ կողմ»:
Գարշապար լիզողների համակարգը
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակում բարձրացնում է այն խնդիրները, որոնք հուզում եմ մեզ՝ հայաստանցիներիս, աշխարհիկ թե հոգեւորական: Առիթը թերեւս այնքան էլ էական չէ. ոչ այս արքեպիսկոպոսը, ոչ էլ Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, որին պատրիարքը պաշտպանության տակ է առել, հաստատ սրբերի շարքին չեն դասվելու: Ճիշտ այնպես, ինչպես
Նստացույցի մասնակցին առավոտյան հիվանդանոց են տարել
Սուրեն Սահակյանը նաեւ հավելեց, որ նախօրեին քաղաքապետարանի դիմաց իրեն բուժօգնություն ցուցաբերելու եկած շտապ օգնության աշխատակիցների ախտորոշած բրոնխիտը այսօր անալիզների արդյունքում հերքվել է
Արա Ավետիսյան. «Վարձավճարների բարձրացումն արդարացված է»
«Մինչեւ 2012 թվականը պոլիտեխնիկը աշխատել է ցածր աշխատավարձերով, ինչի միջոցով հնարավոր չի եղել, ոչ պրոֆեսորադասախոսական կազմին նորմալ վճարել, ոչ էլ լաբորատորիաները զինել: Իսկ վարձավճարների բարձրացման հաշվարկներն արվել են ավելացող գործիքների ծախսերի հիման վրա»,- Այսօր «Ֆորում» ակումբում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը, նշելով, որ բուհի վարձավճարների բարձրացումը խիստ արդարացված է: Սա գնահատված մեծ
Մահվան ելքով վրաերթ
Օգոստոսի 6-ին, ժամը 12.15-ի սահմաններում, «ԳԱԶ-33104-31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Ռուբեն Ասատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 15.50-ին, հիվանդանոցում Ռ. Ասատրյանը մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ճարտարագիտական համալսարանը վարձավճարները բարձրացրել է ամենաքիչը 26 հազար, իսկ ամենաշատը` 72 հազար դրամով
Այսօր «Ֆորում» ակումբում նոր ուսումնական տարվա վարձավճարների եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հիմնախնդիրների ու ձեռքբերումներին անդրադարձավ ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը: «Բուհական համակարգում քննարկվող հարցերից մեկը վարձավճարների փոփոխության հարցն է նոր սկսվող ուսումնական տարվա համար: Մենք այս հարցերը սկսել ենք քննարկել դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից: Քննարկել ենք նաեւ այն, թե ուսումնական ենթակառուցվածքների բարելավման ինչ ծավալների


















































