Օրվա լրահոսը

«Այսօր ուսանողը վճարունակ չէ». Զոհրաբ Հովհաննիսյան

Չեն որդեգրի կոշտ պայքարի միջոցը, բայց անպայման ուսանողությունը կարտահայտի իր բողոքի ձայնը

«Լեւոն Շանթով» շահեց հայ թատրոնն ու հայ դրամատուրգիան

Վստահեցնում է «Համազգային» հայ կրթական-մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը Վերջին շրջանում ակտիվություն է նկատվում թատերգության ոլորտում. անց են կացվում մրցանակաբաշխություններ, որոնք նպատակ ունեն բացահայտելու հատկապես բեմական գրականության մեջ արձանագրվող տեղաշարժերը, այդպիսով խթանելով թատրոն-գրականություն կապը: Ասվածի վկայություններից մեկն էլ վերջերս «Համազգային» հայ կրթական-մշակութային միության կողմից անցկացված «Լեւոն Շանթ» մրցանակաբաշխությունն է: Արդեն հայտարարվել են արդյունքները, հրապարակվել մրցանակակիրները. 5

Անցկացվել է «Երեւանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառումը

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը կդառնա ավանդական:

Դերասանի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, թե դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առողջական  լուրջ խնդիրներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այնտեղից մեզ տեղեկացրին, որ դերասանը թունավորվել է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակն էլ գնալով կայունանում է: «Առավոտը» նշանավոր արտիստին ցանկանում է շուտափույթ ապաքինում՝ ակնկալելով նոր հանդիպումներ իր սիրելի Հր. Ղափլանյանի անվան  պետական դրամատիկական

«Բարսելոնան» բավարարել է Տիտո Վիլանովայի հրաժարականի դիմումը

«Ռեալը» զորակցություն է հայտնել մասնագետին:

Երբ կեղծ լուրը դառնում է պատուհաս

 Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երիտասարդական ճամբարում. սեքսապաթոլոգը դնում է իր մասնագիտական վերջակետը Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի եւ քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որեւէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քարը հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել:

Խուճապի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին: Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ. օրինակ՝ «Սեւանը մերն է, Երեւանը մերն է, Զանգեզուրը մերն է» եւ նման այլ անհեթեթություններ: Եթե հայաստանյան որեւէ լրատվամիջոց մեջբերում է հարեւան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում: Ինձ թվում է՝

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձեւավորվի պետական հանձնաժողով։

«Ավելի մաքուր Երեւան»` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում

Նախատեսվում է «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում հաջորդ շաբաթ մաքրման աշխատանքներ իրականացնել «Փարոս» անտառպուրակի տարածքում:

Այսօր է նվաճվել Լուսինը

1969 թվականի հուլիսի 20-ին ժամը 20:17-ին ամերիկյան «Ապոլլոն-11» տիեզերանավը վարէջք կատարեց Երկիր մոլորակի միակ բնական արբանյակի` Լուսնի վրա:

Այսօր Շախմատի միջազգային օրն է

1966 թվականից հուլիսի 20-ին նշվում է Շախմատի միջազգային օրը

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ապօրինի գործունեություն է իրականացնում (տեսանյութ, ֆոտոշարք)

Համահայկական բնապահպանական ճակատը տեսանյութով պնդում է, որ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին իրականացնում ապօրինի հողաշինարարական աշխատանքներ: «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրը` ոսկի եւ արծաթ կորզելու նպատակով։ Ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում: «Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի

«Մենք ոչ թե գործածարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել». Բաբկեն Պիպոյան

Երեւան քաղաքի բյուջեն միայն լցվում է: Այս վատ նկարչության մեջ ամեն ինչ ուռճածված է, չի կարելի մոլորեցնել ժողովրդին՝ 100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է:

Ամենասթրեսառատ երկիրը Նիգերիան է

Ամերիկյան ֆինանսա-տնտեսական տեղեկատվության Bloomberg գործակալությունը հրապարակել է ամենաշատ սթրեսներ եւ դեպրեսիաներ ունեցող բնակչությամբ երկրների ցանկը: Հայաստանը` չկա

Ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ

Մեղրի քաղաքում ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ

Ամեն հարց լուծել ժողովրդի հաշվին եւ շարունակել գերշահույթներ ստանալ

Գնաճը հասավ Երեւանի երթուղայիններին, որոնք կթանկանան 50 տոկոսով: Հարյուրի փոխարեն՝ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 150 դրամ: 50 տոկոս թանկացումը հարցեր է առաջացնում, այն դեպքում, երբ լիցքավորվող գազը թանկացել է 15 տոկոսով:

Մահվան ելքով պատահար Երեւան-Երասխ ճանապարհին

Հուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան – Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինքնասպանության փորձ` Բերդավան գյուղում

Հուլիսի 19-ին, ժամը 15:15-ին Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:

Բողոքի ակցիա. Մի վճարիր 150 դրամ

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարողխումբը թռուցիկ է բաժանում եւ կոչ անում տրանսպորտից օգտվելիս վճարել միայն 100 դրամ, քաղաքապետարանի սահմանած 150 դրամի փոխարեն:

Աշխատանքի հնարավորություն` հաշմանդամներին ԱԻՆ-ը պատրաստվում է կոչով դիմել մյուս նախարարություններին

ԱԻ նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն ստեղծվել է 30 աշխատատեղ, ներկայումս 15 մարդ աշխատում է:

Պահանջում են ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հրաժարականը

Ռուսաստանի հայերը նամակով դիմել են «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարությանը՝ կոչ անելով մի շարք պահանջներ կատարել կամ հեռանալ։

Չի բացառվում, որ գծի փողը 150 դրամ ուղեվարձի դեպքում զգալիորեն ավելանա

Երթուղայինի բիզնեսը ներկայացվում է այնպես, իբր գործատուն ֆիքսված աշխատավարձ է տալիս վարորդներին եւ տնօրինում հասույթը՝ ռիսկը վերցնելով իր վրա։ Մինչդեռ իրականում բոլորովին այլ պատկեր է.

Ռուսաստանի պատկան մարմինները պիտի գնահատական տային այդ փաստին

Արամ Գ. Սարգսյան. Որոշ չափով ծանոթ լինելով ռուս քաղքենու մտածելակերպին, կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ, նրանց համար շատ սովորական մի բան էր, առավել եւս՝ հաշվի առնելով միգրանտների նկատմամբ բացասական վերաբերմունքը։

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Հիսունից հետո կարող ես մեկ-մեկ Բախտից ձանձրանալ: Հիսունից հետո կարող ես մեկ-մեկ Հարթակ բարձրանալ:

Ռուս կնոջ գլուխը սեքսի ժամանակ «խցանվել» է բազրիքի ճաղերում

 Լիպեցկում փրկարարներն օգնություն են ցուցաբերել մերկ կնոջը, որի գլուխը մնացել էր բնակելի շենքերից մեկի շքամուտքի բազրիքի ճաղերի արանքում: Դեպքը տեղի է ունեցել Լիպեցկում՝ հուլիսի 17-ի գիշերը: Անհայտ անձի ահազանգով ժամանած փրկարարներն ու իրավապահները պարզել են, որ 46-ամյա կինն այդ վիճակում հայտնվել է սեքսով զբաղվելու հետեւանքով. զույգն այդ քայլին գնացել է ինտիմ կյանքը բազմազան դարձնելու նպատակով:

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բացատրել է

Այսօր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության մի խումբ անդամների հետ: Սրբազան Հայրը մեկ առ մեկ լսեց նրանց և բացատրեց, որ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի և այլևս «Արարատ» հոգևոր միության ղեկավարը չէ, քանի որ այդ միությունը պատկանում է Սուրբ

Bloomberg. «Երևանը ՎԶԵԲ-ից վարկ կստանա ջրային ենթակառուցվածքների համար»

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից Երևանը վարկ կստանա ջրամատակարարման և ցանցային ենթակառուցվածքների համար բարելավման համար: Հայտնում է «Բլումբերգ» լրատվականը: ՎԶԵԲ-ից ասել են, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ին 5 միլիոն 4 հարյուր հազար եվրո (մոտ 7 միլիոն դոլար) տրվող միջոցներով հնարավոր կլինի փոխարինել խողովակները և նվազեցնել ջրի կորուստը 1 միլիոն բնակիչ ունեցող քաղաքում: Նախագիծը կիրականացվի եվրոպական ջրային

Discovery. «Խաղողը ծնվել է Վրաստանի տարածքում, իսկ ծիրանը՝ հայտնի չէ»

Թեպետ շատերը կարծում են, որ Ծիրանն առաջին անգամ աճեցրել են այն տարածքում, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, սակայն ծիրանի ծագումը պատմությանը հայտնի չէ: Ասվում է «Դիսքավերի» հեռուստակայանի կայքում՝ նշելով, որ Արևմուտքում ծիրան սկսել են աճեցնել առաջինը Իսպանիայում, իսկ հռոմեացի զորավար Լուցիուս Լուկուլուսը առաջինն էր, որ ծիրանենին տարավ Հռոմ:  Թեև Գառնիում պեղումների ժամանակ հայտնաբերվել է բրոնզե դարի

«Տեղի է ունենում հանցագործություն». Արթուր Սաքունց

«Մարդու իրավունքների սահմանափակումն իրականացվում է ոչ թե օրենքով, այլ նույն գերատեսչության ղեկավարի հրամանով»

«Բոլորի նպատակն է՝ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում». Աշոտ Պապյան

«Հայաստանում վերջին քսաներկու տարիներին միայն անվանափոխմամբ տարբերվող, իրականում անհեռատես, անարդյունավետ տարվող արտաքին եւ ներքին քաղաքականությամբ, գործելաոճով, կնքած պայմանագրերով, իրականացված ֆինանսատնտեսական գործունեությամբ, մեկը մյուսից «կատարելագործված ազատ, արդար, թափանցիկ» անցկացված ընտրություններով միմյանցից համարյա չտարբերվող իշխանությունները սեփականաշնորհման անվան տակ թալանել ու սնանկացրել են երկիրը»,-այսօր այս մասին Թեքեյան կենտրոնում հրավիրված ժողովի ընթացքում ասաց Հայաստանի Սովետական սպաների միության  Հ/Կ նախագահ`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031