Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ցեղասպանագետ Յաիր Աուրոնին և Իսրայելի Կնեսետի նախկին անդամ Յաիր Յաբանին

Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հրեա պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին և Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Յաբանին:  Հանդիպման ընթացքում նախարարը շնորհավորեց Յաիր Աուրոնին նրա ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանության հրատարակման առիթով: Իր խոսքում նախարարը նշեց. «Հրեա ժողովուրդը զգացել է ցեղասպանության ցավը և առաջինը

«Վագա-Ֆարմ»-ի դիմում-բողոքից ՏՄՊՊՀ-ն «ձեն- ձուն» չի հանում

Դեղ ներկրող ընկերության բողոքը մեկ ամիս է՝ քննվում է, բայց դեռ որոշում չկա Մոտ մեկ ամիս առաջ «Վագա-Ֆարմ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի մասնակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննարկում էր կազմակերպել: «Վագա-Ֆարմ»-ի հիմնադիր Վահե Վարսանյանը դիմել էր հանձնաժողով` հայտնելով, որ փորձագիտական կենտրոնն «անհիմն, բացասական գնահատական է տվել այս

Հրանուշ Հակոբյան. Ակնկալում ենք նաև Գերմանիայի իշխանությունների աջակցությունը Հայաստան տեղափոխված սիրիահայերին

Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:  Երկուստեք կարևորելով հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Գերմանիայի հասարակական, մշակութային կյանքի և այլ ոլորտներում, կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին: Նախարար Հրանուշ Հակոբյանը Ռայներ Մորելին ներկայացրեց ՀՀ իշխանությունների

Ալիև.«Ադրբեջանը մեկ միլիարդից շատ ավելի մեծ գումար է ծախսել զենքի ձեռքբերման համար»

«Ազատություն» ռադիոկայան. «Ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքում` քաղաքական և դիվանագիտական ջանքերին զուգահեռ մեր երկրի ռազմական հզորությունը լինելու է առանցքային գործոն», – երեկ Բաքվում դիմելով կառավարության անդամներին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Առաջիկայում Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր ռազմական արսենալը: Մենք հետագայում ևս գնելու ենք ամենաժամանակից ռազմական տեխնիկան: Այդ հարցում, ինչպես գիտեք, մենք որևէ խնդիր չունենք: Ադրբեջանը

Իրանից բեռներ տեղափոխող բեռնափոխադրողներն անգործ են

Իրան-ԱՄՆ սառը հակամարտությունը «խփում» է հայ բեռնափոխադրողների գործին

Ի՞նչ են քննարկել Հրաչյա Հարությունյանի դուստրն ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանը

Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ, քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկանում է մեկնել Մոսկվա, տեսակցել հորը: Նա համոզված է, որ այդ հանդիպումը կօգնի հորը հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար, եւ իրենք էլ կհամոզվեն, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում: Aravot.am-ը

Հրանուշ Հակոբյանն Անրի Ռենոյից աջակցություն է խնդրել սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար

Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Իր խոսքում նախարարը նշեց. «Հայաստանում բնակվող

Անահիտ Բախշյան. «Ովքեր ծռված են երթեւեկելու, պետք է 100 դրամ էլ չտան» (Տեսանյութ)

«16 կետով պատճառներ են ներկայացրել: Ես դրանից չհասկացա՝ ինչո՞ւ նաեւ դիզվառելիքով մեքենաները թանկացնում են իրենց ուղեվարձը: Գազինը հասկանալի է»,- այսօր քաղաքապետարանի մոտ «Բարեւ Երեւանի» ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այսպես մեկնաբանեց երթուղայինների ուղեվարձի թանկացումը: Մենք փոխանցեցինք քաղաքապետի խորհրդականի բացատրությունը, որ դիզվառելիքը նույնպես թանկացել է՝ 270 դրամից դարձել է 400 դրամ: Տիկին Բախշյանի խոսքերով՝ «Դե ուրեմն դիզվառելիք

ԼՂՀ ԱԳՆ-ում ամփոփվել են աշխատանքային խորհրդակցության արդյունքները

Հուլիսի 19-ին ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների և արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարեն Միրզոյանն ամփոփել է տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ կայացած հանդիպումների

Հայաստանը կարող է հայտնվել պարապլաներիզմի աշխարհի քարտեզում

 «Հայաստանում պարապլանային մարզաձեւի ֆեդերացիան պետությունից չի ֆինանսավորվում, քանի որ օլիմպիական մարզաձեւ չէ: Մեր ֆեդերացիան ունի շուրջ 30 սիրահարներով համալրված կազմ, եւ բոլոր աշխատանքները կատարվում են էնտուզիազմով եւ սեփական միջոցներով: Հայաստանում այս մարզաձեւի մասին մարդիկ շատ քիչ բան գիտեն, որովհետեւ պարապլաներիզմով զբաղվելու ժամանակ եւ միջոց չունեն: Մարդ արարածը միշտ էլ երազել է ճախրել եւ պարապլանն այդ

Քաղաքապետարանը գազալցակայանի տեղում դատարկություն է տեսնում (Ֆոտոշարք)

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում բառացիորեն նշված է, որ 2006 թվականից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Ս.թ. հուլիսի 12-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում պարոն Գասպարյանը մատնացույց էր արել Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար

«Այսպես, որ գնա, Հայաստանը կդառնա անպիտան երկիր».- ասում են գիտնականները (Տեսանյութ)

Հայաստանում հիմնական շարժիչ ուժն այն է, որ որոշ մարդիկ պետք է գումար աշխատեն, իսկ հանքարդյունաբերությունը հեշտ, շուտ ու շատ գումար աշխատելու միջոց է

Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր»: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և

Հայ ազգային կոնգրեսի անունից տարածած հայտարարությունը կեղծ է

Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման առնչությամբ: Հայտնում ենք, որ այս հայտարարությունը կեղծ է: Հայտնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են: Հայ ազգայի կոնգրեսի մամուլի ծառայություն 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց

Նոր հնարավորություններ` Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված կայքերում

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երևանը ներկայացնող կայքերի բարելավման և զարգացման  ուղղությամբ: Մասնավորապես www.Iyerevan.am կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաև քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Զգալի աշխատանքներ են տարվել նաև www.MyYerevan.am կայքը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ապրիլի 9-ի մասին. Վարչապետ դառնալու եւ ընդհարումներ լինելու ակնկալիքները չարդարացան

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով 2013 թ. ապրիլի 9-ին եղավ աննախադեպ երդմնակալություն ժողովրդի կողմից, եւ եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան: «Շատերն ունեին ակնկալիքներ, տարբեր առումներով: Մեկն ուներ ընդհարման ակնկալիք, մյուսը՝ վարչապետ դառնալու ակնկալիք, երրորդն ուներ իր հատուկ վերաբերմունքը, բայց, ակնհայտ է, որ քաղաքացիական պաշարը, քաղաքացիական ռեսուրսը ապրիլի 9- ին ոչ քանակով, ոչ որակով այնպիսին չէր, որ որեւէ մեկի

Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ: Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին

«Մենք ունենք գերշահույթ ունեցող գործարարներ». Բաբկեն Պիպոյան

«Հանրային վերահսկողությունը պետք է իրականացվի պարզ, երկկողմային: Մենք մի քանի հոգով բոլոր ոլորտներում պարտադիր վերահսկողություն ծավալել չենք կարող, ԶԼՄ աշխատողների հետ համագործակցելն այսօր առաջնային պլան է մղվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրային դաշտի խնդիրներից խոսեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Գազի թանկացման հետ մեկտեղ՝ թանկացել են նաև հոսանքի ու տրանսպորտի գները: Անդրադառնալով

Փաստաբան. Սուրիկ Խաչատրյանի տանն, իրականում, ավելի շատ զենք է եղել

Զինդատախազությունը հրապարակեց այն զենքերի ցանկը, որը Սուրիկ Խաչատրյանն էր հանձնել

Մարգարիտա Հովսեփյան. «Մարդիկ իրենց մեկուսացված են զգում, քանի որ չունեն ֆինանսական պայմաններ»

«Եթե բարերարություն, եկեք այնպիսի օգնություն տրամադրենք, որպեսզի մարդիկ իրենց հացը կարողանան վաստակել»

Քաղաքապետարանի բացատրությունը. Գոհ լինենք, որ ուղեվարձը 200 դրամ չի դարձել (Տեսանյութ)

Այսօր քաղաքապետարանի մոտ երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային քաղաքացիները պահանջում էին, որ քաղաքապետարանի շենքից ներքեւ իջնի եւ իրենց հետ հանդիպի տրանսպորտի վարչության պետը՝ Նավասարդյանը: Սակայն նրա փոխարեն ակցիայի մասնակիցների հետ որոշեց հանդիպել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը: Ընդամենը մի քանի րոպե հետո նա զղջաց իր քայլի համար, որովհետեւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ակցիայի մասնակիցները 50

Րաֆֆի Հովհաննիսյանը համբերատար եւ երկարատեւ պայքարի կոչ է անում

Սեպտեմբերի 21-ը՝ համահայկական կլոր սեղանի օր

Ակցիայի մասնակիցները վիճեցին ոստիկանների հետ (Տեսանյութ)

Այսօր քաղաքապետարանի մոտ մի քանի անգամ բողոքի ակցիա անող քաղաքացիական ակտիվիստները վիճեցին ոստիկանների հետ: Ակցիան երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ էր, եւ քաղաքացիները, քաղաքապետարանի աստիճանների վրա նստած՝ 50 դրամանոց կոպեկներ էին  նետում քաղաքապետարանի վրա: Ոստիկանները մեգաֆոններով սկսեցին հայտարարել, որ «Հարգելի քաղաքացիներ, դուք խոչընդոտում եք Երեւանի քաղաքապետարանի բնականոն աշխատանքի ընթացքը, ոստիկանությունը պահանջում է ազատել տարածքը»: Մոտ 10

Հայաստանը պարապլանային սպորտի կատարյալ վայր է

Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեցին Ուկրաինայից ժամանած պարապլաներիստներ Անտոն Բալիչկին եւ Ալեքսանդրա Բալիչկայան: «Հայաստանը պարապլանային սպորտի զարգացման համար կատարյալ վայր է: Այստեղ կան մեկնարկելու եւ վայրէջք կատարելու համար խոտածածկ կատարյալ լեռներ: Պարապլաներների համար պակաս կարեւոր չեն նաեւ բնակչության խտությունը եւ մարդկանց բարությունն ու հյուրընկալությունը: Իսկ հայերն այդպիսին են: Պարապլաները

«Էլի են թանկացումներ սպասվում». Արմեն Պողոսյան

«Ես կարծում եմ, որ դեռ հնարավոր է կասեցնել թանկացումը, միայն բողոքի միջոցով»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը՝ խոսելով տրանսպորտի թանկացման խնդրի մասին: Ըստ նրա՝ այս հարցում մեծ դերակատարություն ունի քաղաքական բաղադրիչը: Ա. Պողոսյանը նշեց. «Գազի գինը որոշվում է Կրեմլում, ուստի թանկացումներ էլի են սպասվում:Ես սա ցավով եմ նշում, քանի որ

Ի՞նչ կապ ունեն օֆշորային սկանդալն ու Ասոցացման համաձայնագիրը

«Այսօր գնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ մեր իշխանական այրերը ելնում են ոչ թե ազգային շահերից, այլ օֆշորային գոտու թալանված կապիտալի անվտանգությունն ապահովելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Հակառակ դեպքում, այսինքն՝ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում, ըստ մարքսիստի, այսօրվա մեր իշխանավորները եվրոպական կառույցների կողմից կհայտարարվեն ոչ լեգիտիմ, կոռումպացված, հակաժողովրդական, ինչպես նաեւ

Միայնակ դատավորը

Թվում էր, թե  օրերից մի օր վերջապես ամեն ինչ այսպես պիտի սկսվեր, եւ թվում էր նաեւ, թե  այնուհետեւ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ, երբ մենք  չէինք ծնվել առհասարակ:  Եվ կարծես թե հասկացանք հետո, երբ մենք արդեն հայտնվել էինք, եւ շարունակում է թվալ, երբ արդեն մեր զավակներն էին ծնվել, որ անելու էին այն, ինչ

Բա ո՞ւր մնացին մեր բարեկամությունն ու դարավոր եղբայրությունը

Ջերմուկի Համոն՝ ՌԴ-ում հայ ազատամարտիկի պախարակման եւ Ազատության հրապարակում հացադուլ անող ազատամարտիկների մասին Հայկական բանակի զորամասերից մեկի հրամանատար, արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի եւ Ղարաբաղի մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանին՝ Ջերմուկի Համոյին, հանդիպելու առիթը Ռուսաստանի իրավապահների պահվածքն էր: Այդ նրանք էին, որ 18 մարդու կյանք խլած վթարի առայժմ միակ կասկածյալ ՀՀ քաղաքացի, արցախյան պատերազմի մասնակից, Ռուսաստանում բեռնատարի

«Մենք իրենց պալատները չենք պահանջում, մենք ուզում ենք, որ մեր երեխան էլ ապրի»

Ազատամարտիկ, 64-ամյա ֆիդայի Ապարը նստացույց է անում Ազատության հրապարակում «Բնության մեջ լյուբոյ ազգ, լյուբոյ կենդանի ուզում ա գոյատեւի, էսօրվա դրությամբ մեր պահանջը՝ սովորական հայկական պահանջ ա… Մենք մեր երկրի կառավարություն ա, ղեկավարություն ա, ինչ ա… Ես չգիտեմ, թե ինչ են ղեկավարում, ինչով են զբաղվում՝  օֆշոր են խաղացնում, հողեր են գրավում, հողեր են ուզում ծախեն, ինչ են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031