Օրվա լրահոսը
Բուդաղյանների եղբոր եւ Վլադիմիր Գասպարյանի պայմանավորվածությունը չի հրապարակվում
«Կա տեղեկատվություն, որը որ հրապարակման ենթակա չի, որովհետեւ եթե երկու տղամարդ ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվում են խոսել միայն իրար մեջ, ապա այդ տեղեկատվությունը սովորաբար չի հրապարակվում»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ի՞նչ են խոսել Բուդաղյանների գործարար եղբայրը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Բուդաղյանների եղբայրը Հայաստան վերադարձավ Սյունիքի նախկին
Ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Սամվել Կճոյանը չեն ստորագրել առկա փաստաթղթերից որևէ մեկը
«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր տեղեկություններ ձեռք բերել օֆշորի սկանդալային գործարքների վերաբեյալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։ Կիպրոսի ռեգիստրից բավական ուշագրավ տեղեկություններ են տրամադրել իրավաբանական ընկերությանը։ Վերջինիս փոխանցած տեղեկությունների համաձայն, հիմնադրման պահին ընկերության տնօրենի ֆունկցիաներն
Բողոքի ալիք. պահանջում են քաղաքապետին տրանսպորտով երթեւեկել (Տեսանյութ)
Մեր հարցին՝ վարորդները գիտենք ինչպիսի բառապաշար ունեն, եթե չտաք 150 դրամ, ձեր հետեւից հայհոյանքներ հնչեն, ի՞նչ եք անելու՝ ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ իրենց համար մեկ է, միեւնույն է, մի օր էլ բողոքի ակցիա կանեն վարորդները. «Չեն համաձայնի վարորդները, թող իրենք իմ տեղը վճարեն: Ես մեղավո՞ր եմ»:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարությունների միջև
Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Երևանում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերթսեի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների
«Ամեն ինչ հրահանգում են հակառուսական հատուկ ծառայությունները». Շանթ Հարությունյանը՝ Հրաչյա Հարությունյանի դեպքի մասին (Տեսանյութ)
Ես ուղղակի դիմում եմ ռուս ժողովրդին, թալեաթների ցուցակում թող չավելանան ռուս ժողովրդի ներկայացուցիչները
Մեր բարեկամ Ռուսաստանը
Ռուսաստանյան Կիրով քաղաքի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն: Նա, ինչպես հասկանում եք, հայ չէ, դատի ժամանակ նորմալ էր հագնված, եւ անձնապես նրա մարդկային արժանապատվությունը չէր ստորացվել: Փոխարենը ստորացվել է դատարանը, որպես ինստիտուտ, արդարադատությունը եւ, մեծ հաշվով, ռուսական պետականությունը: Երեկ ցանկացողները կարող էին համացանցով հետեւել այդ դատավարությանը եւ համոզվել, որ «հափշտակումների
«Աբսուրդ է, երբ վարչապետն ասում է, որ երկիրն աղքատ է»
Ըստ հացադուլ անող ազատամարտիկի՝ հնարավոր է միջոցներ գտնել ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրները լուծելու համար
Զինդատախազը անցնո՞ւմ է իր լիազորությունների սահմանը
«Նախաքննությունը գրեթե հրապարակային է ընթանում, բայց այստեղ շատ կարեւոր է պաշտոնական կողմը. զինդատախազ Կոստանյանն ի սկզբանե միակողմանի հայտարարություններ է անում, որոնք ուղղված են տուժող կողմի դեմ»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական ելքով իրադարձությունների մասին, ասաց «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակերպութան ղեկավար Ժաննա
«Պետք է հզորացնել սոցիալական աշխատողի դերը». Աստղիկ Մինասյան
«Միջոցառումը օրենքի նախագծի հանրային քննարկում է, այն ենթադրում է ժողովրդավարական կառավարում, այսինքն` հանրային մասնակցային կառավարում»,-այսօր «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը: Նրա խոսքով այսպիսի քննարկումները այն հնարավոր գործիքներն են, որոնք մասնակցային կառավարումը որոշումների ընդունման փուլում դարձնում են հնարավոր, ակտուալ եւ գործնական. «Օրենքի մշակման
Բերման է ենթարկվել Բավրայի սահմանային անցակետից
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 16.15-ին Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արա Հ.-ն, որը 2003 թ. սեպտեմբերի 23-ից Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր որդուն
Հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռևս չպարզված հրազենով, վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 1981 թ. ծնված
«Ոսկե մուշուրբայի» հիմնադիր. «Եթե էսպես շարունակվի, վաղը մյուս օր պիտի ասեն, թե գյումրեցու շապխն էլ Լուժկովի գլխարկն է» (Տեսանյութ)
Այսօր մեր Գյումրու կլկլանը տեղ է գտել մի շարք երկրների նախագահների ու մեծամեծ պաշտոնյաների տներում, օրինակ՝ Պուտինն էլ ունի, ռուս պատրիարքը և համարյա բոլոր նախագահները: Բնականաբար այս մարդկանց մուշուրբա նվիրողները հասարակ մարդիկ չեն եղել, այլ հայ պատվիրակները, և ես շատ վատ եմ զգում՝ լսելով այդքան վատ կարծիքներ ու քննադատություններ մուշուրբայի մասին:
Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչև 16:00-ն կազմակերպում են բնակիչների
Սոցիալական բու՞նտ, թե` բուրժուադեմոկրատական հեղափոխություն
Եվ քանի որ Րաֆֆու ժամանակը կարծես թե անցել է, և քանի որ Նախախորհրդարանի ժամանակն էլ կարծես թե չի սկսվել, և քանի որ Նիկոլն ու ՀԱԿ-ից հեռացած մյուսներն էլ դեռևս վերջնականապես չեն դիրքորոշվել, էլի ՀԱԿ-ի շանսերն են թերևս գերադասելի:
Քաղաքացիները կոպեկով խփեցին քաղաքապետի խորհրդականի գլխին (Տեսանյութ)
Նրանք սկսեցին դրամապանակներից 50 դրամանոցներ հանել եւ նետել քաղաքապետարանի պատուհաններին, ասելով՝ «Տարոն, կշտացիր»:
Սուրեն Խաչատրյանը` Ֆրանսիայում իր բնակություն հաստատելու մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի պատրաստվում մեկնել Ֆրանսիա եւ բնակություն հաստատել Լիոն քաղաքում: NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին` ճշտելու վերջինիս արտագաղթելու մասին լուրերը, ինչին նա այսպես արձագանքեց. «Բա քեզ ի՞նչը ստիպեց, որ էդքան մտահոգվեցիր իմ գնալ-չգնալով: Բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ դա ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում»: Այլ հարցերի Սուրեն Խաչատրյանը
Եթե ծեծը «տեղին է», ՀՀԿ-ի համար պրոբլեմ չկա՞
Բայց մյուս կողմից էլ՝ եթե մարդիկ որոշեն ծեծել բոլոր նրանց, ովքեր արժանի են ծեծի, կառավարության պահուստային ֆոնդի 80 տոկոսը կծախսվի գիպսի ու բինտի վրա, ԱԺ մեծամասնությունը նիստերին կներկայանա պատգարակներով:
Խ.Ավետիսյան. «Եթերից վերացրել են հայրենասիրության քարոզը, դա մտածված քաղաքականություն է»
Պահեստազորի փոխգնդապետը համարում է, որ պատերազմի վերսկսման վտանգ կա, սակայն հակառակորդը դեռ չի սթափվել նախորդ պատերազմի ժամանակ ստացած հարվածից
Հրդեհ գործարանում
Հուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` նախկին «Դողագործ» ԲԲԸ-ի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին: Գործարանի տարածքում ամբողջությամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա: ԱԻՆ
Արտագաղթ Երեւանի «գոլդ» թաղամասից
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի եւ Քեռու փողոցներում գտնվող բնակարանների մեծ մասը վաճառվում է։ Դատելով առանձնատների շքեղությունից՝ կարելի է ենթադրել, որ մարդիկ տունը չեն վաճառում՝ ավելի լավը գնելու համար։ Պարզապես երեւանցիներն ակտիվորեն արտագաղթում են երկրից։ «Ժողովուրդ»–ի թղթակիցն արձանագրել է, որ իրար կողք կողքի գտնվող շքեղ այս առանձնատներից մի քանիսի վրա նույնիսկ այլ երկրների հեռախոսահամարներ են
Բյուջեն թանկացումից չի շահի
Իհարկե, վերջին տասը տարիներին Երևանում վերգետնյա հասարակական տրանսպորտի սակագների վերանայում տեղի չի ունեցել, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ եկամուտներ են ապահովում երթուղիները սպասարկող կազմակերպություններին։ Թեև սակագների վերանայման պատճառների թվում նշվել է վերջնական սպառողների համար գազի թանկացումը, վառելիքի ծախսը իրականացնում է վարորդը և ոչ թե երթուղին սպասարկող կազմակերպությունը։ Հասկանալի է, որ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ)
Վարդան Ղուկասյանի դեմ ցուցմունք տալ դեռ ի վիճակի չէ
Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ: Հարությունյանի կինը երեկ մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռեւս ի վիճակի չէ որեւէ ցուցմունք կամ հաղորդում
Տուն վերադառնալու ժամանակը
Ինչպեսեւ սպասվում էր, Մոսկվայի մերձակա Պոդոլսկ բնակավայրի մոտ տեղի ունեցած ու 18 մարդու կյանք խլած ահավոր ավտովթարից հետո ողջ Ռուսաստանում կտրուկ ուժեղացան հակահայ տրամադրությունները։ Լրատվական գործակալությունները հաղորդում են տարբեր վայրերում հայերի վրա հարձակումների մասին, սքինհեդները նախապատրաստում են ինչ-որ գործողություններ եւ այլն։ Դե ինչ, ոչ թե մենք, այլ հենց ռուսաստանցի քաղաքագետները, սոցիոլոգները եւ լրագրողները արձանագրում են,
ԱՄՆ-ը, ԵՄ-ն դատապարտում են Նավալնիի դատավճիռը
«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգները հայտարարել է, թե հիասթափված է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին 5 տարվա ազատազրկելու դատավճռի կապակցությամբ: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին այս դատավճիռը որակել է որպես Ռուսաստանի իշխանություններից դժգոհ քաղաքացիների իրավունքները ճնշելու վառ ապացույց: Նավալնիի դատավճիռը դատապարտել են նաև ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը:
Կիրո Մանոյան. Տարեցտարի Ռուսաստանի նկատմամբ վստահությունը 30-40 տոկոսով նվազում է
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ ինչի հետեւանք էր հայ վարորդի հանդեպ նման խայտառակ վերաբերմունքը։ «Կարող է, ռուսական հասարակության մոտ նստած այլամերժության մեծ դրսեւորում էր. ի վերջո, 18 մարդ է զոհվել, նա մեղավոր է եւ իրենք այդպես են վարվում։ Ամեն դեպքում, առողջ հասարակության դրսետրում չէ։ Դրանով էլ պետք է Ռուսաստանի
Գալուստ Սահակյան. «Ամբողջ աշխարհում որեւէ մի տեղ մատնացո՛ւյց արեք, որ այդքան էժան լինի տրանսպորտը, ինչպես որ Հայաստանում է»
Բնական է, որ իշխանությունների համար ամենացանկալին կլիներ, որ երկնքից մանանա թափվեր, ու ամեն ինչ ձրի արվեր:
Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի կիրառման հնարավորության մասին
Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի «էքստրադիցիայի» վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ «էքստրադիցիայի» կամ արտահանձնման և դատապարտյալների փոխանցմանն առնչվող գործընթացների տարբերությունները, ինչպես նաև պարզաբանել մի շարք
Ռուսաստանցիները սարսափելի հոգնել են (եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ) իրենց անկախ հայրենիքները լքած ներգաղթյալներից
Բնավ էլ արդարացման նկատառումով չի ասվում (քավ լիցի), բայց պետք է հասկանալ մի բան: Ռուսաստանցիներն ու հատկապես մոսկվացիները սարսափելի հոգնել են (եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ) իրենց անկախ հայրենիքները (այդ թվում նաեւ Հայաստանը) լքած ներգաղթյալներից: Ուր գնում եսՙ սրանք են: Թե ինչու են Ռուսաստանի իշխանությունները անվերահսկելի դարձրել միլիոնավոր մարդկանց ներգաղթը իրենց երկիր, այլ հարց էՙ
Հայաստանի ամենաերկար հոթ դոգը
Ըստ ընկերության արտադրամասի պետ՝ Մարտին Պիչիկյանի, հոթ դոգը պատրաստվել է ընդամենը յոթ օրում, կշռում է տասներկու կիլոգրամ և օգտագործվել է տասնհինգ կիլոգրամ հումք՝ խոզի և տավարի միս, հոթ դոգի վրա աշխատել են ընկերության տասներկու աշխատակիցներ:


















































