Օրվա լրահոսը
Խ.Ավետիսյան. «Եթերից վերացրել են հայրենասիրության քարոզը, դա մտածված քաղաքականություն է»
Պահեստազորի փոխգնդապետը համարում է, որ պատերազմի վերսկսման վտանգ կա, սակայն հակառակորդը դեռ չի սթափվել նախորդ պատերազմի ժամանակ ստացած հարվածից
Հրդեհ գործարանում
Հուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` նախկին «Դողագործ» ԲԲԸ-ի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին: Գործարանի տարածքում ամբողջությամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա: ԱԻՆ
Արտագաղթ Երեւանի «գոլդ» թաղամասից
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի եւ Քեռու փողոցներում գտնվող բնակարանների մեծ մասը վաճառվում է։ Դատելով առանձնատների շքեղությունից՝ կարելի է ենթադրել, որ մարդիկ տունը չեն վաճառում՝ ավելի լավը գնելու համար։ Պարզապես երեւանցիներն ակտիվորեն արտագաղթում են երկրից։ «Ժողովուրդ»–ի թղթակիցն արձանագրել է, որ իրար կողք կողքի գտնվող շքեղ այս առանձնատներից մի քանիսի վրա նույնիսկ այլ երկրների հեռախոսահամարներ են
Բյուջեն թանկացումից չի շահի
Իհարկե, վերջին տասը տարիներին Երևանում վերգետնյա հասարակական տրանսպորտի սակագների վերանայում տեղի չի ունեցել, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ եկամուտներ են ապահովում երթուղիները սպասարկող կազմակերպություններին։ Թեև սակագների վերանայման պատճառների թվում նշվել է վերջնական սպառողների համար գազի թանկացումը, վառելիքի ծախսը իրականացնում է վարորդը և ոչ թե երթուղին սպասարկող կազմակերպությունը։ Հասկանալի է, որ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ)
Վարդան Ղուկասյանի դեմ ցուցմունք տալ դեռ ի վիճակի չէ
Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ: Հարությունյանի կինը երեկ մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռեւս ի վիճակի չէ որեւէ ցուցմունք կամ հաղորդում
Տուն վերադառնալու ժամանակը
Ինչպեսեւ սպասվում էր, Մոսկվայի մերձակա Պոդոլսկ բնակավայրի մոտ տեղի ունեցած ու 18 մարդու կյանք խլած ահավոր ավտովթարից հետո ողջ Ռուսաստանում կտրուկ ուժեղացան հակահայ տրամադրությունները։ Լրատվական գործակալությունները հաղորդում են տարբեր վայրերում հայերի վրա հարձակումների մասին, սքինհեդները նախապատրաստում են ինչ-որ գործողություններ եւ այլն։ Դե ինչ, ոչ թե մենք, այլ հենց ռուսաստանցի քաղաքագետները, սոցիոլոգները եւ լրագրողները արձանագրում են,
ԱՄՆ-ը, ԵՄ-ն դատապարտում են Նավալնիի դատավճիռը
«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգները հայտարարել է, թե հիասթափված է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին 5 տարվա ազատազրկելու դատավճռի կապակցությամբ: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին այս դատավճիռը որակել է որպես Ռուսաստանի իշխանություններից դժգոհ քաղաքացիների իրավունքները ճնշելու վառ ապացույց: Նավալնիի դատավճիռը դատապարտել են նաև ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը:
Կիրո Մանոյան. Տարեցտարի Ռուսաստանի նկատմամբ վստահությունը 30-40 տոկոսով նվազում է
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ ինչի հետեւանք էր հայ վարորդի հանդեպ նման խայտառակ վերաբերմունքը։ «Կարող է, ռուսական հասարակության մոտ նստած այլամերժության մեծ դրսեւորում էր. ի վերջո, 18 մարդ է զոհվել, նա մեղավոր է եւ իրենք այդպես են վարվում։ Ամեն դեպքում, առողջ հասարակության դրսետրում չէ։ Դրանով էլ պետք է Ռուսաստանի
Գալուստ Սահակյան. «Ամբողջ աշխարհում որեւէ մի տեղ մատնացո՛ւյց արեք, որ այդքան էժան լինի տրանսպորտը, ինչպես որ Հայաստանում է»
Բնական է, որ իշխանությունների համար ամենացանկալին կլիներ, որ երկնքից մանանա թափվեր, ու ամեն ինչ ձրի արվեր:
Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի կիրառման հնարավորության մասին
Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի «էքստրադիցիայի» վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ «էքստրադիցիայի» կամ արտահանձնման և դատապարտյալների փոխանցմանն առնչվող գործընթացների տարբերությունները, ինչպես նաև պարզաբանել մի շարք
Ռուսաստանցիները սարսափելի հոգնել են (եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ) իրենց անկախ հայրենիքները լքած ներգաղթյալներից
Բնավ էլ արդարացման նկատառումով չի ասվում (քավ լիցի), բայց պետք է հասկանալ մի բան: Ռուսաստանցիներն ու հատկապես մոսկվացիները սարսափելի հոգնել են (եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ) իրենց անկախ հայրենիքները (այդ թվում նաեւ Հայաստանը) լքած ներգաղթյալներից: Ուր գնում եսՙ սրանք են: Թե ինչու են Ռուսաստանի իշխանությունները անվերահսկելի դարձրել միլիոնավոր մարդկանց ներգաղթը իրենց երկիր, այլ հարց էՙ
Հայաստանի ամենաերկար հոթ դոգը
Ըստ ընկերության արտադրամասի պետ՝ Մարտին Պիչիկյանի, հոթ դոգը պատրաստվել է ընդամենը յոթ օրում, կշռում է տասներկու կիլոգրամ և օգտագործվել է տասնհինգ կիլոգրամ հումք՝ խոզի և տավարի միս, հոթ դոգի վրա աշխատել են ընկերության տասներկու աշխատակիցներ:
Դավութօղլու. «Հայաստանը պետք է ճանաչի իր կարողությունների սահմանը»
«Ամերիկայի Ձայն». «Բոլորի սթափ դատելու կոչ եմ անում: Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հույժ կարևոր է մեզ համար» «Հայաստանը պետք է ճանաչի իր կարողությունների սահմանները», – ասել է Ադրբեջան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ հավելելով, որ իրենց սահմանները պետք է ճանաչեն նաև բոլոր նրանք, ովքեր «Թուրքիայից ցանկանում են խլել նույնիսկ մեկ քար»: «Նույնիսկ անթույլատրելի է
Օտարերկրացիների պահման խցերը պետք է ապահովված լինեն տաք ջրով, հեռուստացույցով, խոհանոցով, սպասքով
Ակնհայտ է, որ նույնիսկ այս հարցում օտարերկրացի լինելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը։
Հարված գոտկատեղից ներքև
Պետք է արձանագրել, որ Հայաստանում սոցիալական բևեռացումն ավելի ու ավելի է խորանում և նախօրեին կայացված որոշումը՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, ևս մի քայլ էր դեպի այդ բևեռացման խորացումը: Բևեռացումը, բնականաբար, տեղի է ունենում միջին խավի չեզոքացմանը զուգահեռ, կամ միջին խավի ձևավորման գործընթացի չեզոքացմանը զուգահեռ: Այս տեսանկյունից, պետք է նաև արձանագրել, որ Հայաստանի համար մտահոգիչ
Կանանց բռնցքամարտ. համբույր՝ միմյանց դեմքն այլանդակելուց առաջ
WBF/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի Քրիստինա Համմերի եւ Միքաելա Լաուրենի միջեւ մենամարտի նախօրեին կայացած կշեռքի արարողության ժամանակ հետաքրքիր միջադեպ է կատարվել: Երբ երկու մարզուհիներն էլ տեղավորվել են քաշի մեջ, Լաուրենը համբուրել է մրցակցին, հավանաբար, հասկացնելով, որ դա նրա վերջին համբույրն է չեմպիոնական կարգավիճակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դեսպան Հեֆերնը շնորհավորում է այն լուսանկարիչներին և նկարիչներին, ում աշխատանքները ԱՄՆ դեսպանատան դրսի կողմի պատերին են փակցված
Հուլիսի 18-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորեց այն լուսանկարիչներին ու նկարիչներին, որոնց աշխատանքները դեսպանության կողմից անցկացված «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում ճանաչվել էին լավագույնը: Ընտրված 25-ից ավել ստեղծագործություններից պատրաստվել են մեծ վահանակներ, որոնք ներկայումս զարդարում են դեսպանատան պարսպապատը Ծովակալ Իսակովի պողոտայի և դեսպանատան կայանատեղի երկայնքով: Այնտեղ Հայաստանի բնապատկերների հետ կողք-կողքի ներկայացված են
Արցախում մեքենան գլորվել է ձորը
Հուլիսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր-Աղավնո ճանապարհի 8 կմ-ին ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ Ստեփանակերի բնակիչ, 1988 թ. ծնված Վ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Ավտոմեքենայի վարորդ Վ. Հայրապետյանը ստացել է
Այրվել է ՀՀ-ից ՌԴ ուղևորվող ավտոմեքենան
Հուլիսի 19-ին, ժամը 09.30-ին Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 18-ին ժամը 21.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի 32ՏԼ735 պետհամարանիշով (կցորդ 01IL51) շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան (վարորդ Լևոն Մարգասյան): Զոհեր և տուժածներ չկան: ԱԻՆ
Խաչիկ Ավետիսյանը պարզաբանում է հացադուլի նպատակը եւ պատճառը
Արդեն յոթերորդ օրը Ազատության հրապարակում հացադուլ անող Խաչիկ Ավետիսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է իր հացադուլի պատճառը եւ նպատակը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Այս օրերին մամուլի, լրատվական գործակալությունների եւ հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ դիմում էին ինձ հացադուլի պատճառի եւ նպատակի մասին, պատասխանեմ հնչեցրած հարցերին: Սիրելի հայրենակիցներ, այսօր ի ցավ բոլորիս, հայրենիքը շատերիս մոտ
Հրդեհ Բագրատունյաց պողոտայում
Հուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` անվադողերի գործարանի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 կանչ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ
Քաջարանի քաղաքապետը մտադիր չէ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվել
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ում անունը բոլորովին վերջերս շրջանառվում էր Սյունիքի մարզպետի պաշտոնին հավակնող թեկնածուների շարքում, չի ցանկանում Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրվել՝ որպես թեկնածու: Այս մասին մեզ տեղեկացրեց Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Գեւորգյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե մտադրություն ունի՞
Hurriyet Daily News. Սիրիահայ հայտնի երգչուհին համերգ կտա թուրք երաժիշտների հետ
Սիրիայի ամենակարևոր արվեստագետներից մեկը՝ Լենա Շամամյանը, թուրք երաժիշտներ՝ դաշնակահար Թուլուղ Թըրփանի, թավջութակահար Ուզեր Արքունի և քանոնահար Գյոքսել Բաքթագիրի հետ հուլիսի 18-ին համերգ կտա Ստամբուլի Յըլդըզ համերգասրահում: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Ջազային և հայ դասական երաժշտությունը իրար համակցող Շամամյանը ծնվել է Դամասկոսում, որտեղ տարրական և միջնակարգ դպրոցներում բազմաթիվ համերգներ է տվել, առաջինը՝ 5 տարեկանում: Նա երաժշտությամբ
Ազատամարտիկ. «Սուրը փառքով պատյանը դրած զինվորը հույսը երբեք չի կորցնի»
Նստացույցի դուրս եկած ազատամարտիկները օրենքի նախագիծ ունեն, մնում է դրան օրենքի ուժ տալ
«Մոսկվան հայերին բացեիբաց ցույց է տալիս՝ Ձեր կոմպլեմենտարիզմը մեզ ձեռնտու չէ»․ Գագիկ Համբարյան
«Մոսկվան հայերին բացեիբաց ցույց է տալիս՝ Ձեր կոմպլեմենտարիզմը մեզ ձեռնտու չէ, դուք պետք է դառնաք Եվրասիական միության անդամ, եւ չգիտես ինչու հենց առաջին անդամը․․․», «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ ձեւավորված հասարակական մթնոլորտին: «Շատ տարօրինակ է, որ նույն Ռուսաստանն այդպիսի քաղաքականություն չի վարում Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի նկատմամբ, որոնք
Զեմֆիրայի համերգը Վրաստանում չի կայանա
Ռուս ռոք երգչուհի Զեմֆրիայի Վրաստանի համերգները, որոնք նախատեսված էին հուլիսի 24-ին և 26-ին, չեն կայանա: Այս մասին հայտնել է երգչուհին՝ իր պաշտոնական կայքում նշելով. «Երեկ ժամը 16:00-ին ինձ տեղեկացրին, որ Վրաստանի համերգները հնարավոր չէ կազմակերպել, քանի որ բացակայում են ձայնային և լուսային անհրաժեշտ սարքավորումները: Լուրն ինձ հուսահատեցրել ու վշտացրել է: Վրաստան, ցավում եմ: Ավելի մանրամասն
Ադրբեջանուհի Ռենա Թալիբովա. «Շատ խղճալի էր հայ զինակոչիկին նայելը»
Նա հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակության օրինակ համարեց Մառնեուլին
Glendale News Press. «Հայ կինը մեղադրվում է բերանի մեջ փող խոթելով՝ մորը սպառնալու մեջ»
Գլենդեյլի բնակիչ Զարուհի Փիլիկյանը մեղադրվում է իր մոր վրա հարձակվելու և սպանության սպառնալիքներ հասցնելու համար: Հարձակումներից մեկի ժամանակ նա մոր բերանի մեջ փող է մտցրել: Հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը: 50-ամյա Փիլիկյանին ձերբակալվել են Փոքր Հայաստան թաղամասում երկուշաբթի օրը, իսկ երեքշաբթի օրը հարցաքննության ժամանակ նա չի ընդունել իր մեղքը: Ոստիկանության փոխանցմամբ մոր վրա Զարուհու


















































