Օրվա լրահոսը
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
Իրանում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել: Պաշտոնից ազատելու և նոր պաշտոնում նշանակելու որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Կոստանյանը Իրանում առևտրային կցորդի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի հունիսին։
«Հայոց ցեղասպանութիւնը ծրագրողին ու գործադրողին հասցէն յստակ է, ինչպէս նաեւ՝ ցեղասպանութեան պատճառները». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս
Հայաստանի իշխանութեան շրջանակներէն դարձեալ կը հնչեն այնպիսի մտածումներ, որոնք կրնան նոր ու անիմաստ վէճերու դուռ բանալ: Խօսքը կը վերաբերի Հայաստանի վարչապետին, հայոց Ցեղասպանութեան մասին վերջերս կատարած ակնարկութեան: Այս գծով, CILICIA TV-ն ուզեց ունենալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տեսակէտը: Ծանօթ է, որ Վեհափառ Հայրապետը իր պատգամներուն ու հրապարակային խօսքերուն, Հայաստանի անցեալի թէ ներկայի իշխանութիւններուն վարած քաղաքականութեան,
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի ևս երկու տարով երկարացման որոշումը։«Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է:Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունը և նրանց մասնակցությունը տեղում»,- գրել է նա X-ում։
Զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր իրենց դիրքավորելով որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ ու անհաշտ թշնամության գաղափարի ջատագովներ, մտահոգված են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր իրենց դիրքավորելով որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ ու անհաշտ թշնամության գաղափարի ջատագովներ, մտահոգված են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ: Իրականության մեջ պիտի մտահոգվեն նրանք, ովքեր շատ լավ հասկանալով բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կենսական նշանակությունը Հայաստանի համար, տեսնում
Արտակ Մկրտչյան. «Կցանկանայի, որպեսզի կառավարությունը հրապարակի ցուցակ, թե ովքեր էին այն արցախցիները, որոնց հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ մեկ հոգու համար մինիմալ 12 քմ-ն դարձել է 9 քմ»
«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հ/կ նախագահ Արտակ Մկրտչյանը «Արցախյան քաղհասարակության համախմբման դերը առկա խնդիրների լուծման գործում» թեմայով մամուլի ասուլիսում եւս խոսեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի թերությունների ու բացթողումների մասին: «Այդ ծրագիրն ի սկզբանե ձախողված էր: Երբ մենք հարցերը բարձրացնում էինք, չէին հավատում: Հիմա արդեն խոսում ենք փաստերով, որ հավատ չկա
Տպավորություն էր ստացվում, որ կարծես պատերազմը նոր է ավարտել և անորոշությունների ու անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱԺ փակ լսումների շրջանակներում մասնակցեցի անհետ կորած մեր հայրենակիցների հարցով քննարկմանը, որ շուրջ 5 ժամ տևեց` առանց ընդմիջման: Անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին
Նժդեհ Իսկանդարյան. «Հայաստանի վիճակագրական կազմակերպության հրապարակած տվյալներով գրեթե անհնար է օգտվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրից»
«Արցախյան քաղհասարակության համախմբման դերը առկա խնդիրների լուծման գործում» թեմայով մամուլի ասուլիսում «Արցախի երիտասարդական թեւ» հ/կ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը ներկայացրեց իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ապահովման ծրագրում փոփոխություն իրականացնելու նախագծին: «Միավորումը իր մտահոգությունն է հայտնել գործող բնակարանային ծրագրի վերաբերյալ: Թվերի տեսքով կարող եմ ներկայացնել, թե ինչ է կատարվում: Մի քանի օր
Թմրամիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ. Նպատակն էր` Վրաստանից ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցնել թմրամիջոցը և տեղափոխել Վրաստան
Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց
«Արցախի միավորման գործում ամեն մասնագետ, ամեն անհատ շատ կարեւոր է մեզ համար իր ասելիքով եւ գործունեությամբ». Սաիդա Պողոսյան
«Արցախյան քաղհասարակության համախմբման դերը առկա խնդիրների լուծման գործում» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում «Նախնյաց հետքերով» մշակութային հ/կ նախագահ Սաիդա Պողոսյանը ներկայացրեց «Հանուն Արցախի միավորման» ստեղծման առաջնային նպատակները եւ դիտարկվող խնդիրների շրջանակը: «Հունվարի 19-ին կայացավ մեծ համագումար, որտեղ տասնյակ կազմակերպություններ կարողացան իրենց աջակցությունը եւ մտահոգությունը հավաքել մեկտեղ եւ ստեղծել «Հանուն Արցախ» միավորում, որտեղ հնարավորություն կընձեռվի միասնական հարթակով
Մեր հարցերի պատասխանը մենակ Աստված կտա. անհետ կորած զինծառայողի ծնող
Մեկ ամիս անց կրկին հանդիպում կանցկացվի անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ. Մխիթար Հայրապետյանն ընդունել է Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակությանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի և GTB հոլդինգի նախագահ Գրիգոր Տեր֊Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱՆ ՌԱ կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը: Պատվիրակությունը նախարարին է ներկայացրել Micron Instruments Pvt Ltd-ի գործունեությունը, որը բարձր ճշգրտության ինժեներական արտադրության առաջատարներից է աշխարհում:
Նիկոլ Փաշինյանին կարելի՞ է, Կարապետ Պողոսյանին՝ ո՞չ․ դատարանն արդարացրեց գյումրեցի ընդդիմադիր գործչին
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում`Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի գործով դատական վերջին նիստը։ Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ․ կալանավորվել էր 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում, երբ պարեկները կանգնեցրել էին նրա «Նիսսան» մակնիշի
Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով: Շնորհավորելով
«Հյուսիսային տերեւաթափի» գործով մեղադրյալների կալանքը փոխվեց տնային կալանքի
Խոսքը չի գնում որեւէ տեսակի հանցավոր գործունեության ծավալման մասին. փաստաբան
Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին. Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են եկել հայտարարություններով
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգարժան անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին Հայաստանում հյուրընկալել Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Իրակլի Կոբախիձեին և Երևան ժամանած Վրաստանի Կառավարության
Համալիրի տարածքում հանցավոր խումբը նախատեսել է դիրքավորվել ու այդ տարածքը որպես ելակետ օգտագործել. դատախազը փաստեր է վկայակոչում
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ընդունելության մասնակիցներին ուղղված
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ
Սաուդյան Արաբիայում անցկացվող ոլորտային միջոցառման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ Սոցիալական արդարության երրորդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերին։ ՀՀ
«Քիմիկների զորամասի» գործով դատական նիստն այսօր չի կայացել
Հակակոռուպցիոն դատարանում «Քիմիկների զորամասի» գործով այսօր նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ տուժողների ներկայացուցիչները գրավոր դիմել էին նիստը հետաձգելու խնդրանքով: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել են դատավոր Սարգիս Դադոյանի աշխատակազմից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին
Հունվարի 20-22-ը Ֆիրա Բարսելոնա Գրան Վիայում տեղի է ունեցել ICE Barcelona-ն, որի շրջանակում ներկայացվել են ոլորտի վերջին նորարարություններն ու նախորդ տարվա կարևոր ձեռքբերումները։ Միջոցառման երեք օրերի ընթացքում Էքսպոյի տարածք են այցելել ավելի քան 80, 000 հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։ Fastex-ը, Web3 փոխակերպման համատեքստում, ներկայացրել է խաղային ոլորտի համար նախատեսված մի շարք առաջատար պրոդուկտներ և լուծումներ։
Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանցի պատմագետ Ջամիլ Հասանլին հայտարարեց, որ ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդը գոհ է, որ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանությունը համարել է չեղած մի բան, որը արհեստականորեն ստեղծվել է Թուրքիային ճնշելու համար»
«Նախ, ուզում եմ արձանագրել, որ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նստած էին ցեղասպանության զոհերի սերունդների ներկայացուցիչները, ցեղասպանության ուրացումը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանությունը՝ ասելով, որ դեռ պիտի պարզենք՝ մինչեւ 1939 թվականը ցեղասպանության խնդիր չկար, հետո ում դրդմամբ դա բերվեց օրակարգ եւ այդ մարդկանց լռությունը նշանակում է, որ Սրմաքեշը եւ
Անհրաժեշտ եմ համարում համատեղ քայլեր ձեռնարկել նաև մաքսային և սահմանահատման գործող կարգավորումներն ավելի դյուրացնելու ուղղությամբ. Փաշինյանը՝ Կոբախիձեին
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային
Հաստատվել է Հայաստանի համայնքների միության նոր կանոնադրությունը, ընտրվել է վարչության նոր կազմը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ Բացման խոսքում նախարարը կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։ Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
Կոմիտասի թանգարան–ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով–փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը: «Նախևառաջ պետք է շնորհակալություն
Մենք հրաժարվեցինք ծնկաչոք ապրելուց, իսկ այլընտրանքը հեռանալն էր. Վիտյա Յարամիշյան. ԱրցախԹիՎի
ԱրցախԹիՎի/Հայացքն Արցախին․ Վիտյա Յարամիշյանը ծնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Թե՛ Պաշտպանության բանակում երկարատև ծառայության տարիներին, թե՛ դրանից հետո երիտասարդ սերնդին կրթելու և դաստիարակելու գործով է զբաղված։ Չի կիսում այն տեսակետը, որ ազգային ու համամարդկային կարևոր արժեքներն այսօրվա երիտասարդությունը մոռացության է տալիս։ Արցախի կորուստը՝ ըստ նրա, շատ ծանր է, բայց պետք է ուժ գտնել և
Սամվել Մկրտչյանը և Մանտաս Յակիմավիչիուսը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը
Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող
Տարադրամի փոխանակման կետում կեղծ հարյուրդոլարանոցներ էին իրացրել
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ զբաղվում են կեղծ թղթադրամների իրացմամբ։ Ըստ տեղեկության՝ նրանք հունվարի 22-ին կեղծ 100-դոլարանոց է իրացրել Գյումրիի Խորենացու փողոցի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետում։ Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի
Սարգիս Արմենակյանը դարձավ դատարանի նախագահ
Դատավորը պարտավորեցրել էր Թանանյանին ներողություն խնդրել լրագրողից և փոխհատուցել նրան 400 հազար դրամ: Այս պահին գործը Վերաքննիչում է, Թանանյանը չի հաշտվել վճռի հետ ու բողոքարկել է:
Հավատամք և նվիրվածություն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին, և մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը. Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով «Հարգելի՛ տիկին նախարար, չափազանց ուրախ եմ այսօր Հայաստանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում հանդիպելու, դա եղել է միջազգային տարբեր հարթակներում, և սա արդեն Ձեր առաջին այցն է Հայաստան: Մեծ ուրախությամբ եմ Ձեզ
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին
Վարչապետը կարծես թե հավատում է, որ քաղաքական թաքնված օրակարգ կա Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերի հետևում։ Սակայն նա երբևէ հստակ չի նշել, թե ովքեր են այս ենթադրյալ դավադիրները և ինչ են նրանք փորձում ձեռք բերել։ Նրա այս մոտեցումը խորհրդանշում է թուրքական ժխտողականության ոչ միայն բովանդակությունը, այլև ռազմավարությունը։


















































