Օրվա լրահոսը

Հին ու նորի կռիվը մեր ընդհանուր ապագայի կործանումն է: Օգնել իրար՝ արդյունավետ աշխատելու համար

Ալիևի սպառնալիքները, Բաքվի դատերը և Նիկոլի թեզերը ահռելի աղբյուր են՝ Հայաստանի ներքին ապակայունացման և խուճապային, իռացիոնալ տրամադրությունների գեներացման համար։

Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է այդտեղ իրենց ազդեցությունն ամրապնդելու արևմտյան երկրների փորձերի պատճառով. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Սպուտնիկ Արմենիա. Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերի պատճառով, ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն։ Հիմնական խնդիրը մնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում՝ Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 15.0°C (1987թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -24.7°C

Վարչապետին կոչ ենք անում պարզաբանել իր արտահայտությունները և միանշանակ վերահաստատել իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդ

Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը թերագնահատելը կամ հարաբերականացումը հակասում են աշխարհասփյուռ հայ համայնքի ակնկալիքներին

Եթե հնարավոր էր 150 դրամով ապահովել փոփոխությունները, ապա ինչո՞ւ սա չարվեց սկզբից. Արման Բաբաջանյան

Եթե Երևանի քաղաքային իշխանությունները չեն կարողանում լիարժեք պլանավորել և իրագործել նույնիսկ հանրային տրանսպորտի բարեփոխումը, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել պետական մակարդակով ավելի բարդ և ճակատագրական որոշումների ընդունման գործընթացում

Էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով. 2025 թ.-ին քաղաքացիները կազատվեն ակտիվացման տարեկան վճարից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։ Այն քաղաքացիները, որոնք մինչև նշված ժամկետը չեն վճարել և

«Նախկիններ» և ներկայիս «անփորձներ». քաղաքական գիծը, որը դրված է հանձնաժողովի զեկույցի հիմքում. Տիգրան Աբրահամյան

Չեմ զարմանա, որ զեկույցում մի փաստաթուղթ էլ կցեն իրենց անմեղսունակության մասին:
Երևի հայտնի զեկույցը պատրաստում են այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը բացառապես պատասխանատու է եղել հրամանատարական կետի խոհանոցի և մարդկանց լայվերով զվարճացնելու համար

«Մի՛ դադարեցրեք կյանք պահպանող և փրկող օգնությունը, մինչ իրականացնում եք այդ վերանայումը». Human Rights Watch-ի Վաշինգտոնյան գրասենակի փոխտնօրեն Նիկոլ Վիդերշեյմ

Թրամփի վարչակազմը արտաքին օգնությունը կհամապատասխանեցնի «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականությանը

Հուսանք՝ խաղաղության պայմանագիրը ՀՀ-ի եւ Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինեն. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի

Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում է եղել գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովա և Վադիմ Նաումով զույգը

Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռին:

Պետականգույքի կառավարման վարչության նախկին պետը մի խումբ անձանց օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք

2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս․-ն նպատակ ունենալով

Դժգոհանք վարչապետի ցյուրիխյան հանդիպումից

Որպես հայ՝ մենք ունենք ժամանակակից առաջին ցեղասպանության զոհ լինելու ժառանգության հետ կապված խնդիր, բայց դա քաղաքական և անվտանգության սպառնալիք է, ոչ թե պատմական:

Պատրաստ ենք վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Արարատ Միրզոյան

Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որ ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը

ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում և որպես օտարերկրյա գործակալ:

Ստացվում է՝ որ առանց Կիրանցի նոր հատակագծի սահմանազատում եք կատարել, որքան ուզել է Ադրբեջանը, այնքան տվել եք. «Հրապարակ»

Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը հունվարի 27-ին արտահերթ նիստ է անցկացրել` օրակարգում ընդգրկելով ընդամենը 1 հարց. «Տալ հավանություն ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջեւան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման եւ նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտեւորման /մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին»: Հաշվի առնելով

Նացիզմն ու հայատյացությունն Ադրբեջանում դրված են ինստիտուցիոնալ մակարդակի վրա. ՀայաՔվե

Հայկական մշակույթի յուրացումն ու սպանդը կրել և կրում է համակարգված բնույթ

Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը կարևոր ու արժեքավոր ներդրում է հայ երաժշտագիտության մեջ

Տիգրան Մանսուրյանի մասին, բնականաբար, մենագրություն կարող էր գրել հայ երաժշտագետներից յուրաքանչյուրը, ով զբաղվում է ժամանակակից երաժշտության ուսումնասիրության հարցերով։ Սակայն նախախնամության կամոք՝ կոմպոզիտորի մասին առաջին գիտական ուսումնասիրության հեղինակը դարձավ պրոֆեսոր Աննա Արևշատյանը։

Մարդիկ, որոնք ներկայանում են քաղաքացիական հասարակության անունից, չեն ներկայացնում այն իրավիճակը, որն առկա է Հայաստանում. Նինա Կարապետյանց. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է: – Տիկին Կարապետյանց, մենք տեղեկացանք, որ վերջին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ Դուք եւ այլ իրավապաշտպաններ մտահոգություն եք հայտնել, որ ձեր եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի զեկույցներն էապես տարբերվում են, Դուք եւ այլ իրավապաշտպաններ ձեր զեկույցներում նշում եք, որ Հայաստանում ավտորիտար ռեժիմ

Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռի

«Ազատություն». Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին, հայտնում է քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից: Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով

Եթե հասարակությունը տրանսպորտի ուղեվարձի խնդրի նման նախանձախնդիր լիներ, օրինակ, անվտանգային հարցերի առնչությամբ ևս, ապա… «168 ժամ»

Եթե հասարակությունը մինչև այսօր տեղի ունեցած բազմաթիվ գլոբալ ու տեղային խնդիրների հետ կապված՝ ցուցաբերեր համանման վարքագիծ, գործող իշխանության աղետալի որոշումների առնվազն մի մասը կյանքի չէր կոչվի։

Միքայել Նահապետյան. Նիկոլ Փաշինյանը ինֆորմացիոն դաշտը լցնում է սեփական օրակարգերով. «Հրապարակ»

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը թերեւս առաջնորդվում է հայտնի սկզբունքով, որ սեւ փիառն էլ է փիառ, եւ իր ակտիվությամբ ինֆորմացիոն դաշտը ոչ միայն լցնում է, այլեւ օրակարգեր է թելադրում. «Մենք հստակ տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խնդիր է դրել իր առջեւ՝ նա դրել է օրակարգեր ձեւավորելու, օրակարգեր զավթելու խնդիր եւ, ինչպես

Ստացվում է, որ Հայաստանն ունի 448 մլն խորանարդ մետր ոռոգման ջրի կորուստ. «Ժողովուրդ»

Ոռոգման նպատակով 2024 թվականին իրականացվել է շուրջ 986 մլն խորանարդ մետր ջրառ, որից շուրջ 538 մլն մետր խորանարդ ջուր մատակարարվել է ջրօգտագործողներին

Խնդիրը դիմակայելու մասին է, որը պարտադիր չէ ունենա ռազմական լուծում, այլ կարող է լինել նաև դիվանագիտական հարթակում․ «Փաստ»

Ուղեղի մի փոքր նշույլ ունեցողին անգամ պարզ է, որ, միևնույնն է, ՀՀ իշխանություններն ինչքան շատ զիջումներ կատարեն, այնքան Ադրբեջանը շատ է պահանջելու

ԴՕԿ-ը կրճատեց նիկոլական ընտրազանգվածը

Ըստ «Gallup international Armenia» ընկերության վերջին սոցիոլոգիական հարցման, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը վերջին շրջանում զգալիորեն իջել է՝ ընդամենը 11.3 տոկոս: Բայց անկեղծորեն ասեմ՝ այդ փաստը (եթե հավատանք հարցման արդյունքներին) ինձ բացարձակապես չի ուրախացնում: Որովհետեւ ես տեսնում եմ, թե ո՛ր քաղաքական ուժն է երկրորդ տեղ դուրս եկել: Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «միջուկային ընտրազանգվածը»: Իմ տպավորությամբ՝

Հենց այդպես էլ հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը կոտրվեց. «Փաստ»

Այս պարագայում նույնիսկ վիրավորական է հնչում մի «կարկառուն» քպականի այն հայտարարությունը, թե ինքը Վազգենի գործն է շարունակում, երբ ինքը Վազգենի կառուցած բանակը վարկաբեկող իշխանության մաս է կազմում պարզապես։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի՝ իր կոչմանը անհամապատասխան գործունեության ծավալումը

Մենք կոչ ենք անում Սաբինա Ալիևային ուսումնասիրել միջազգային իրավունքի՝ մարդու բնական և անքակտելի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը և միջազգային հանրությանը ապակողմնորոշելու փոխարեն զեկույցով հանդես գալ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի,  ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ 2020-2023 թթ․Ադրբեջան պետության գործած հանցանքների և դրանց դատապարտման ու պատժի մասին։

ԵԽԽՎ-ն վավերացրեց վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով․ ինչպես քվեարկեցին հայ պատգամավորները

Վրացական պատվիրակության անդամները շարունակեցին պնդել, որ վրացական պատվիրակության լիազորությունները պետք է վավերացվեն առանց որևէ պայմանի։ Վեհաժողովը մերժեց վրացական պատվիրակության անդամների առաջ քաշած փոփոխության նախագիծը։

Մամիկոն Ասլանյան. «Ցավ է, որ այսքան մեծ մարտահրավերների մեջ այս մարդկանց թիրախը երկրին ազնվորեն, առանց տրտնջալու ծառայած մարդիկ են»

Ինձ կալանավորել են ընտրություններում հաղթելուց 10 օր հետո, երբ որ մենք, այսպես ասած, ընդհանուր հայտարարի չենք եկել: Այլ կերպ ասած, ես լեզու չեմ գտել: Այստեղ լեզու գտնելու բան չկա: Օրենքի ուժը օգտագործվում է չար նպատակով: Ես ուղղակի խղճում եմ այն մարդկանց, ովքեր այդքան անսահմանափակ հնարավորություն, ուժ ունեն եւ դա օգտագործում են չար նպատակներով

Թոշակառու դատավորը՝ Դավիթ Առուշանյանի խորհրդական․ ի՞նչ անմոռանալի պատմություն կա նրա հետ կապված

Այս փաստը հատկապես տխրեցրել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցներին, որոնք մարզպետին հիշեցրել են, որ Էդվարդ Նահապետյանը հեռուստաընկերությունը փակած դատավորն էր։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031