Օրվա լրահոսը

ՀՀ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպությանը

2024 թ.-ին ՀՀ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է լավագույն փորձի փոխանակման լայն ցանց ունեցող EuroPris-ին՝ Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպությանը, որին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 41 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ։ Անդամակցության շնորհիվ Հայաստանը ևս հասանելիություն է ստացել Եվրոպական բանտային տեղեկատվական և գիտելիքների կառավարման համակարգերի առանցքային ռեսուրսների տվյալների բազաներին՝ հնարավորություն ունենալով մասնակցելու փորձի փոխանակման

Թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչպե՞ս է տեղի ունեցել, դրա համար պետք է մի քիչ կարդալ պատմությունը, ընդամենը մի քիչ կարդալ․ Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Ճամարտակելով Հայոց ցեղասպանության մասին՝ մոտավորապես «հարցնում է»․ «Պետք է հասկականք, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ

Սա հայոց մեջ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, բարոյական նշաձողը հանելու փորձ է․ Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգության վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով՝ «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք։ Մենք պետք ա հասկանանք, թե ի՞նչ ա տեղի ունեցել և ինչո՞ւ

Ի վերջո, ո՞վ էր Սերոժիկը

Երեւանի քաղաքապետարանից մասնակի ֆինանսավորում ստացած ռեժիսորը փակագծեր է բացում «Սերոժիկ» ֆիլմի մասին

«Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ: Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր

Ես երկու հասցե ունեմ, որտեղ տեսնում եմ Փաշինյանին՝ պետական կրկեսն ու կենդանաբանական այգին. Հայկ Դեմոյան

Ցեղասպանության հարցը պաշտոնապես հռչակող միջազգային ատյան 1939 թ. չկար. Խզմալյանը արձագանքում է Փաշինյանին

Առնվազն տարօրինակ է եւ տարակուսելի, որ Հայոց ցեղասպանության հարցը «քննարկման» է դրվում ՀՀ վարչապետի կողմից․ Տիգրան Խզմալյան

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը Անհրաժեշտ եմ համարում պատասխանել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծեմ, հունվարի 24-ին Շվեյցարիայում արված հայտարարությանը՝«Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց ա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգը հայտնվել ա»։ Հայոց ցեղասպանությունը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) փաստաթղթերում նշված է որպես միջազգային ոճրագործություն։

Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին․ Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում պահարանի դռնակից էլեկտրական մալուխով

Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ ՀԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է

Գյումրեցի երիտասարդ ջութակահարը՝ Մոսկվայում կայանալիք միջազգային մրցույթի միակ հայ մասնակից

Գյումրու Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սան, 17-ամյա ջութակահար Ռուբեն Մատինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ  երաժիշտ –կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթին՝ լարային գործիքներ անվանակարգում։ Նա Հայաստանից միակ մասնակիցն է, ով հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերն, հասել է եզրափակիչ փուլ։ Մրցույթը բավական թեժ է եղել, գրանցված են եղել 400 մասնակիցներ, անցել

Արդյո՞ք նման գերգաղտնի տեղեկատվության հրապարակումը բավարար է չեզոքացնել այդ ծավալի մեղադրանքն ու կառավարելի դարձնել հնարավոր էսկալացիան. Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը տառացիորեն հայտարարեց, որ իրենք հետախուզական տվյալներ ունեն, որ Բաքվում պահվող գերիների ու պատանդների նկատմամբ կիրառվում են հոգեներգործուն արգելված միջոցներ, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խուսույթներ ու ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Այս հայտարարությունը ոչ միայն ուշագրավ է, այլև բավականին հարցեր է առաջացնում։

Հայոց ցեղասպանությունը հաստատվել է թուրքական շուրջ 74 դատական մեղադրական դատավճիռներով, որոնք երբևէ չեն բեկանվել․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Հայոց ցեղասպանությունը և դրա դրդապատճառները հրապարակավ վերահաստատելու ակնկալիքով մի դիմեք պատմաբաններին կամ քաղաքագետներին, դա թուրքական կեղծ օրակարգ է, որն արտացոլվել էր ինչպես Հայ-թուրքական արձանագրություններով, այնպես էլ դրանից առաջ ժամանակի ընդդիմադիր քաղաքական ուժի ծրագրով, որի բուն նպատակը պատմաբաններից բաղկացած իբր հաշտեցման հանձնաժողով ստեղծելու հնարքով արդեն իսկ դատական ակտերով

Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է․ Հանրապետական մաղթանք՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության

Հրդեհ Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակարանում․ մեկ անձ հոսպիտալացվել է

Հունվարի 26-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։22-ին։ Այրվել են բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը և

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նարենդրա Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում: Շատ հաճախ անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության,

«Կարծում եմ՝ Գյումրիում ոչ մեկն էլ չի հաղթի, ու հնարավոր է՝ քաղաքը դարձյալ փակուղային վիճակում հայտնվի»․Միքայել Սրբազան

Aravot.am-ի խնդրանքով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանը  իր կարծիքն է հայտնել Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ «Գյումրու ՏԻՄ ընտրությունները նույն հայելային արտացոլումն է երկրում տիրող  իրավիճակի․ ոչ ոք ոչ մեկի հետ չի միանում, բոլորն ուզում են առանձին, և բոլորն ուզում են ուրիշները իրենց միանան։ Երևի 10-15 հոգի կմասնակցի ընտրություններին, կմասնակցեն, Աստված իրենց հետ, հաջողություն

Ադրբեջանն «անհիմն ու անհեթեթ» է որակել ՀՀ վարչապետի հայտարարությունները, թե Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառվում

Ադրբեջանն «անհիմն ու անհեթեթ» է որակել Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները, թե հայկական կողմի հետախուզական տեղեկություններով՝ Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառվում, որ տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն: Ադրբեջանական ԱՊԱ-ին երկրի արտաքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ «մեղադրյալների բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված են»: Պաշտոնական Բաքուն պնդել է, թե

Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ֆրանսիայի արտգործնախարարի հակաադրբեջանական հայտարարությունները․ Այխան Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, պատասխանելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոնի հայտարարությանը, X սոցիալական ցանցում գրել է․ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոնի մեկնաբանությունը, որով Ադրբեջանը մեղադրվում է անդրծովյան տարածքների գործերին միջամտելու մեջ, Ֆրանսիայի կողմից փորձ է թաքցնել իր անգործությունը Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների ուղղությամբ։ Ֆրանսիան էր, որ մշտապես միջամտում էր տարածաշրջանային խնդիրներին

Նա կոչնչացնի Հայաստանը, հանդարտեցրեք նրան. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին

Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեև այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի. Լուկաշենկո

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն. Ֆրանսիայի արտգործնախարար

«Ազգ» – «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- X-ում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Այսպես է նախարարն արձագանքել Բաքվի նախաձեռնող խմբի կողմից այս շաբաթ Նումեայում (Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն) Միջազգային

Լուծումը հայկական կառավարություն ունենալն է․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող պայքար ու Արցախ վերադարձ. էս բոլոր հարցերը ունեն մեկ լուծում։ Մե՛կ լուծում։ Եվ այդ մեկ լուծումը հայկական կառավարություն ունենալն է։ Հայկական, ոչ թե «յան» ազգանունով, որն առաջնորդվում է թուրքական օրակարգով, ինչի դրսևորումներն ամեն օր ենք տեսնում ու լսում։ Հայկական կառավարություն,

Աշտարակ քաղաքում բնակելի վագոն-տնակ է այրվել

Հունվարի 26-ին, ժամը 02:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է

Փոխանակ միջազգային ակտիվ արշավ սկսի՝ հայտարարում է, թե պատրաստ է Բաքվի բռնապետի հետ քննարկել Հայաստանին ուղղված մեղադրանքները ֆաշիզմի մեջ․ ՀայաՔվե

Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու։ Արցախը զավթած, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկած, պատերազմական հանցագործություններ կատարած Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է սկսել։ Նա Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և վարչախմբից պահանջում է արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքն է դա անելու։ Հայաստանի վարչախմբի

Հայաստանի խորհրդարանը պետք է անհապաղ ընդունի ոչ հայազգի քաղաքացիների գրանցումը Հայաստանում արգելող օրենք. «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Ալիեւը վերստին նախահարձակ տոնով անդրադարձել է 300 հազար ազերի թաթարների վերաբնակեցման հարցին… Պետք է հիմնովին բացառել ադրբեջանցիների մուտքը Հայաստան, այլապես դա կնշանակի խաղաղ ճանապարհով Հայրենիքը հանձնել ազերի թաթարներին: Իմ «Տխուր հույնը» մեծածավալ էսսեում ես հանգամանալից անդրադարձել եմ Եվրոպայի մահմեդականացման գործընթացին՝ դրա համակողմանի փորձագետն եմ։ Ժամանակին դիմել էի երեւանյան մի քանի հեռուստածրագրերի ու

Մարդը անթաքույց կոլաբորանտ է, իր վրա դրված ֆունկցիան փայլուն կատարում է․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեք հիշենք՝ մարդը անթաքույց կոլաբորանտ է, իր վրա դրված ֆունկցիան փայլուն կատարում է՝ գեներացնելով Ալիեւի սրտից ու մտքից բխող՝ հայկական պետականության եւ ինքնության դեմ ուղղված խոսույթներ։ Ուստի շատ նյարդայնանալ պետք չի, ուղղակի կոլաբորացիոնիզմը տապալելու ուղին է պետք արագ գտնել…  

Փաստորեն, Օպերայի և բալետի թատրոնը 90 տարի է, նվաստացրել է բոլոր այն թատրոններին, մշակութային կենտրոններին, որոնց անվանման մեջ «ազգային» բառը չի եղել. ՉԻ

Այս շաբաթը նշանավորվեց ազգային մեծ առաջընթացով: Կներեք, ավելի ճիշտ, պետական մեծ առաջընթացով: Էդ «ազգային» բառը մեր իշխանությունների մոտ «ժոգա» է առաջացնում: Հենց «ազգային» բառը լսում են, խրտնում, դեպրեսիայի մեջ են ընկնում, ախորժակները փակվում է, ուղեղները «ստոպ» է տալիս: Դրա համար էլ որոշել են հրաժարվել «ազգայինից»: Ասենք, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի

«Քաղպայմանագիրը» սկսել է մանրից տրոհվել՝ բաժանվելով մի քանի անձանց շուրջ համախմբված մասերի․ «Հայացք Երևանից»

Տարեվերջյան թողարկումներից մեկում «Հայացքն» անդրադարձել էր «Քաղպայմանագիր» կուսակցությունում տիրող խառնափնթոր իրավիճակին՝ նկատելով, որ կառավարող քաղաքական ուժը ներքին սրացումների նոր փուլ է թեւակոխում: Այն, ըստ էության, սկսվել էր նոյեմբերի 17-ին, երբ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուշ երեկոյան SMS հաղորդագրություններ ուղարկեց հայտնի վեց պաշտոնյաներին՝ «խնդրելով» նրանց, ոչ ավել ոչ պակաս, հաջորդ իսկ օրը հրաժարականի դիմումներ ներկայացնել:

Ճանապարհները Հայաստանում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031