Օրվա լրահոսը
ԵԽԽՎ-ի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը վերընտրվեց
Իր ելույթում նա չանդրադարձավ Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերին։ Ընդգծեց՝ ԵԽԽՎ-ի առաջնահերթություններից է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմը։
«ՀՀ իշխանությունների նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը»
Ի հակազդումն տգիտության Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային
Հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններն առնչվում են նաև միանվագ ստացված 300,000 դրամ և ավելի արժեքով գույքի կամ դրամական միջոցների մասին տվյալների ներառմանը
ՊԵԿ նախագահի 20․01․2025թ․ թիվ 60 հրամանը մտել է ուժի մեջ։
«Ո՞վ է որոշում՝ մինչեւ 300 հազար դրամը նվիրատվություն էր, չհարկվող, թե՞ հարկվող․ նվիրատվության ու փոխառության համար պետք է կնքել գրավոր պայմանագիր»․ Նաիրի Սարգսյան
«Իշխանությունները հայտարարագրման համակարգը դարձնելու են քաղաքական ահաբեկման գործիք, բանավեճի եմ հրավիրում Նիկոլ Փաշինյանին ու նրա տնտեսական թիմին»։
Նիկոլ Փաշինյանն իրականում կերպարանափոխվել է. ավագանու անդամ
Նստում են աթոռին այս մարդիկ, սկսում են ժողովրդի կյանքը թանկացնել, իրենց կյանքը լավացնել. ավագանու անդամ
Ի՞նչ գիտեր Հիտլերը, որ չգիտի Փաշինյանը. Արմինե Հովհաննիսյանը Փաշինյանի՝ Ցեղասպանության թեմայով պնդումների մասին
Հիտլերն ասում էր՝ ի վերջո ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը
Բահչելիի նամակը՝ Ֆիդանին. «Աբխազիայում հայկական համայնքի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա և Հայոց ցեղասպանության հարցի շահարկումը խոչընդոտում են Անկարայի նախաձեռնությունների աջակցությանը»
Բահչելիի նամակը բացահայտում է Թուրքիայի իշխանությունների և ազգայնական ուժերի ծրագրերը Աբխազիայի հայ համայնքի դեմ
«Հայաստանին պետք չէ մտնել Եվրոպա, մենք այնտեղ անելիք չունենք»․ Միքայել Սրբազան
Aravot.am-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից կարծիք հարցրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձեռնարկած քայլերի մասին։ Ինչպես հայտնի է՝ հունվարի 24-ին Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում տեղի ունեցավ Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին «Եվրաքվեի» օրենսդրական նախաձեռնության քննարկում։ Մեր հարցին՝ արդյոք մեզ սպասո՞ւմ են Եվրոպայում, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց․ «Մեզ բացարձակապես չեն սպասում։ Եվրոպան մեզ կընդունի ոչ թե մեր
«Եթե քրդերը համագործակցեն հակաթուրքական ուժերի հետ, կոչնչացվեն հայերի պես». պոլսահայ լրագրող. Ermenihaber
Ermenihaber. Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անցյալ տարվա հոկտեմբերին հանդես էր եկել այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը դադարեցնելու կոչով: Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Բահչելիի ելույթը բուռն քննարկումների առիթ և նոր երկխոսության գործընթացի մեկնարկ է դարձել։ Պոլսահայ մտավորական,
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՌԴ քաղաքացի է դարձել եւ շինարարական ընկերություն հիմնել. «Հետք»
«Հետք». 2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում: 2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե): Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում եւ
ԵԽԽՎ-ում վիճարկվեցին վրացական պատվիրակության լիազորությունները, որոշումը՝ 24 ժամից
Այս առաջարկն ուղարկվեց Մոնիտորինգի և ԵԽԽՎ ընթացակարգերի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժոովներին՝ կարծիքի համար։ 24 ժամվա ընթացքում այս հարցով նշված հանձնաժողովները զեկույց կներկայացնեն։
Yandex հավելվածում հասանելի կդառնա ևս 16 երթուղու ավտոբուսի ժամանման սպասելաժամանակը. նախատեսվում է ներառել նաև տրոլեյբուսները
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
«Ջեբները 1000 դրամ չկար, եկան փողատեր դառան, հիմա էլ ժողովրդին ասում են՝ համբալ գյուղացիներ». տնտեսվարող
«Մեկ խաբես, երկու խաբես, հո ժողովուրդը հիմա՞ր չէ». ցուցարար
Խուդաթյանը և դեսպան Իմանբաևը քննարկել են Ղազախստանի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ ՀՀ տարածքային
Լուսանկարը ինտերնետում հենց այնպես դրված չի, որ դու վերցնես՝ լրատվական կայքում օգտագործես. «Ֆոտոլուրը» դատարանում հաղթել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ 1in.am-ին
Գրավոր ու բանավոր նախազգուշացումներից հետո ենք դիմել դատարան
«Փաշինյանին Աստված է դրել, Աստված էլ կհանի, նրան կպնողը…»
Կառավարության շենքի մոտ հայտնվել էր Փաշինյանի կողքին կանգնելու համար երկնքից ուղարկվածը, որին ճանապարհեցին «կազյոլ» որակմամբ
Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում առաջնահերթություն համարվող ծրագրերին
Հունվարի 27-ին Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու
«Նախատեսված չէ, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին պետք է զենք վաճառի, օգնություն տրամադրի․ սա մի փաստաթուղթ է, որը ֆիքսում է հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլը»․ Սուրեն Սարգսյան
«Նախատեսված չէ, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին պետք է զենք վաճառի, օգնություն տրամադրի․ սա մի փաստաթուղթ է, որը ֆիքսում է հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլը»․ Սուրեն Սարգսյան
ՀՀ խոշոր հարկատուների ցանկը, 2024 թ. տվյալներով, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի խոշոր հարկատուների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը: Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 2024 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ 2023 թ.-ի համեմատ ԶՊՄԿ-ն ավելի քան 31 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել: Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66
Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքֆոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: Հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային
Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, իր կողմից չկատարած արարքի համար ինքնախոստովանություն կորզելու նպատակով. ՀՔԱՎ
ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա դատարանը ոչիրավաչափ է ճանաչել ձերբակալության մասին որոշումը
2024-ին 10-ից ավելի լրագրողներ տուժել են հատուկ միջոցների կիրառման արդյունքում. Աշոտ Մելիքյան
ԶԼՄ-ների իրավունքների խախտումների պիկը եղել է հունիսի 12-ին՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ
Գիտության ոլորտում համաչափության պահպանումը առաջնային խնդիր է. Ժաննա Անդրեասյան
ԲՏՃՄ ուղղությունների զարգացման մասին վերջին շրջանում ավելի շատ է խոսվում, ինչը սակայն չի նշանակում, թե հասարակական և հումանիտար ուղղությունների զարգացումը գիտության զարգացման օրակարգում երկրորդական է դիտվում
«Позор, այդքան չեն ապրում… Եթե էդ ախորժակն ունեք, որեմն էսօր մի հատ մոմ պիտի վառեք, որ ևս 4 տարի ապրեմ». Հովհաննես Չեքիջյան
Մի ժամանակ, Կենտկոմի հրամանով, գնում էինք շրջաններ, այդ ժամանակ Գուրգեն Բորյանն էր Կուլտուրայի մինիստրի տեղակալը: Չեմ ասի ուր, բայց ուր որ գնացինք, առաջին անգամ էինք գնում, մեզ մի 6 հոգի դիմավորեցին, մոտեցա բաժնի վարիչին, հարցրեցի ռոյալ կա՞, ասաց՝ ո՞նց, հետներդ չե՞ք բերել, ասացի՝ ներեցեք, իսկ դաշնամուր կա՞, պատասխանեց. «Ընկեր Չեփիջյան, զուռնան կա, կլարնետը կա, դաշնամուրն էլ թող չլնի»: Համերգը մի կերպ ավարտվեց, մոտեցա նույն անձնավորությանը, ասաց. «Ընկեր Չեփիջյան, տեսաք ժողովուրդը ինչ լավ ընդունեց, ինչ լավ արեցիք, որ եկաք: Բայց մի բան ասեմ, հո չե՞ք նեղանա, էս ժողովուրդը հայկական երգ է սիրում, ինչի՞ եք բերում Կոմիտաս»:
Փաշինյան. 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով
2018թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ
«Սա տանում է նրան, որ որպեսզի Հայաստանում ամրապնդվի այն թուրքական նարատիվը, որ կամ ցեղասպանություն չի եղել, կամ հենց հայերն են մեղավոր․ Չալաբյան
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանդիսանում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած պաշտոնյա, այլ իր վրա վերցնում է նաեւ հայոց ցեղասպանության թեման փակողի ֆունկցիան»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել․ վարորդը հոսպիտալացվել է
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել
«Առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցման՝ Բաքուն Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական հարձակում չի նախաձեռնի»
«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ – Բաքվում ընթացող դատավարություններն ունեն ավելի հեռահար բնույթ՝ պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին։ Սա հասկանալի է, բայց արդյոք Ձեզ համար հասկանալի՞ է ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ու վերաբերմունքը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ շարժվում են չվնասելու ռազմավարությամբ։ – Բաքվում ընթացող դատավարությունն, առաջին հերթին, Ադրբեջանից անկախ Արցախի
3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ
2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ ՀՀ արդարադատության նախարարություն
Վարչապետն է, տեղը չե՞ք բերում. «2 միլիոն վարչապետերից մեկը» միացավ բողոքի ցույցին
Վերջ, սրանց պետք է հանվի, դրվի էն կողմ, որովհետեւ սրանց կուրսը Թուրքիան է. ցուցարար


















































