Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 11.5°C (1966թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -24.0°C (1983թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան

Անժամանակ պարտադրուած օրէնքը իսկապէս ալ մղձաւանջ է քաղաքացիին համար, որոնց մեծամասնութիւնը առանց այս ալ կը տուայտի թշուառութեան մէջ. Սեւակ Յակոբեան

Եկամուտներու Պարտադիր Յայտարարագրման Օրէնքին Հակառակ Կողմը Հայաստանի մէջ 2023-2026 թուականներուն փուլային եղանակով կը կիրառուի հասարակ քաղաքացիներուն եկամուտներուն համընդհանուր յայտարարագրման համակարգը։ Այս օրէնքը, իր յառաջացուցած աղմուկով հանդերձ, արդար պիտի ըլլայ խոստովանիլ, որ իր տեսակին մէջ եզակի չէ արեւմտեան շատ մը երկիրներու հետ համեմատած, սակայն նաեւ արդար է բարձրաձայնել, որ նշեալ կարգադրութիւնը անըմբռնելի է, եւ ինչու չէ՝

«Երևանում տների վարձակալության գներն իջել են, շուկան կայունանում է». JAMnews

«Հյուրանոցների առաջարկները Հայաստանում բյուջետային չեն, և արտասահմանցիները նախընտրում են օրավարձով բնակարան վարձելու տարբերակը»

Սեւ ու սպիտակ լուսանկարներով կյանքը. մի կնոջ պատմություն

Փախստականի ճակատագիրն ուղեկցել է Ֆլորա Ղահրամանյանին ամբողջ կյանքում։ 1980-ականների վերջին հայերի նկատմամբ բռնարարքների պատճառով տեղահանվեց Բաքվից Ստեփանակերտ, 2023-ին բռնի տեղահանման հետեւանքով՝ Ստեփանակերտից՝ Երեւան։ Որդու ընտանիքի հետ հիմա ապրում է Երեւանում։ Այնտեղ, որտեղ նա գտնվում է հիմա, իր անցյալից ոչինչ չկա։ Ապրում է օտարի տանը, նստում օտար տան աթոռին, քնում՝ ոչ իր անկողնում։ Պատուհանից երեւացող պատկերներն

Ղալաթ արեցինք, որ ընտրեցինք, սաղս էլ ընդունում ենք, որ սխալվել ենք. ցուցարարները՝ Փաշինյանի մասին

Էդ Ամերիկայի տեղը գիտեմ, Ամերիկայում, որ հարկ տվող լինեի, ժամանակին կգնայի, մի 100.000 դոլար էլ տակս կլիներ. ցուցարար

Սուրեն Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 բնակարան, 1 բնակելի տուն, 56 միլիոն 667 հազար դրամ և 50 հազար եվրո

Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750

Մեկ սանտիմետր անգամ չենք շեղվելու միասնական տոմսային համակարգի մեր օրակարգից. Տիգրան Ավինյան

Մեր քաղաքական ընդդիմախոսները հիմա զբաղված են քաղաքական թմրավաճառությամբ, կներեք արտահայտությանս համար, բայց ես ուրիշ տերմին չունեմ: Ես բացառում եմ, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում: Ընդհակառակը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում եւ ինչ են առաջարկում մարդկանց: Նրանք առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ, էլի այս համակարգը «նստեցնել» կոպեկի վրա՝ հնարավոր բոլոր հետադիմական քայլերով…»,-հավելեց նա:

«Հայաքվե»-ն միանում է բոյկոտի գործողություններին եւ քաղաքացիներին կոչ անում փետրվարի 1-ից չվճարել տրանսպորտի նոր սակագները

«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի ու վարչության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին, որ իրենց դիմելու դեպքում ներկայացնեն նաեւ վարչական ակտը, որպեսզի կարողանան հետագա իրավական գործողություններն իրականացնել։

«Աբխազիայի հայ համայնքը վտանգի տակ է»

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Աբխազիայի հայ համայնքն արդեն նույնիսկ դիմել է Հայաստանին, որպեսզի նրանք պաշտոնապես դիմեն Աբխազիայի իշխանություններին՝ հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով

«Գործը պարտավոր են վերանայել: Այս գործը ուղենիշային նշանակություն ունի». Դավիթ Հարությունյան

Ինչպես տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ Անբավարար ընթացակարգային երաշխիքներ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի գործում «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» (դիմում թիվ 20140/23) գործը վերաբերում է պրն Անտոնյանի՝ 2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնից ազատելուն։ Նա 2009 թվականին նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական

Ճշմարտության դավաճանությունը. Նիկոլ Փաշինյանի որակազրկող հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին

Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և սասանել հայ ազգի միասնությունը։ Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել։

Վարչապետի ասածում որտե՞ղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում. Արսեն Թորոսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետը բառացիորեն ասում է, որ պետք է հասկանանք, թե այդ ինչպես եղավ, որ 1939 թվականին տոտալիտար ՍՍՀՄ կազմում եղած Սովետական Հայաստանում Հայոց Ցեղասպանության մասին խոսելու ու բարձրաձայնելու օրակարգ չի եղել, իսկ 1950-ականներին այդ օրակարգը նույն Սովետական Հայաստանում բուռն քննարկվել է, որպեսզի ներհայաստանյան բանավեճ հարուցի այդ

Անգամ այս պայմաններում մեզ համար պարբերաբար ստեղծվում են մեր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներ, որոնցից գործող իշխանությունները հրաժարվում են. Քրիստինե Վարդանյան

Հայկական մամուլում լուրը տարածվեց, իբր Շվեյցարիայի կառավարություն ցանկության բացակայության պայմաններում է մերժվել նախաձեռնությունը։

Գերմանիայի էմիգրանտները. մաս երկրորդ

Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին իմ անտիպ գրքից Սկիզբը՝ 16.01.2025թ. համարում Մաս երկրորդ Տարիներ շարունակ այցելելով գերմանացի ընկերներիս, ծանոթացել էի նրանց հարեւանությամբ բնակվող մի շարք մարդկանց հետ։ Ավելի մոտիկ հարաբերություններ էի հաստատել ԽՍՀՄ-ի փլզումից հետո Ռուսաստանից ու Ղազախստանից Գերմանիա ներգաղթած անձանց հետ։ Նրանք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինչ-ինչ պատճառներով ԽՍՀՄ-ում բնակություն հաստատած գերմանացիների սերունդներն էին։

Փաշինյանը, ինչպես ցանկացած հայ դպրոցական, քաջատեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում. նա նման դիսկուրս է նետում դաշտ՝ արժեզրկելու մեր արժեքներն ու ձեռքբերումները. Ռուսաստանի հայերի միություն

Փաշինյանն ընտրեց Շվեյցարիան՝ որպես թուրքական պատմությունների տարածման հարթակ՝դրանով իսկ ցույց տալով իր արհամարհանքը մի պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության, ինչպես և Հոլոքոստի ժխտումը քրեական հանցագործություն է։

Այս ամենը պատահականությունների շարան չէ, այլ Հայաստանը հայաթափելու խորը մտածված, լավ հաշվարկված, դաժան ծրագիր. ՀայաՔվե

Մեր դպրոցներից հանված է «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկան, Հայոց պատմությունը փոխարինվում է Հայաստանի պատմությամբ, մեր զինանշանից փորձ է արվում հանել բիբլիական Արարատը, մեր հիշողությունից ջնջել Արցախը, և այդպես շարունակ:

Շինծու «դատավարություններով» Ալիևը նպատակ է դրել ազգամիջյան թշնամանքի նոր ալիք հրահրել ադրբեջանական հանրության ներսում ընդդեմ հայերի. Տաթևիկ Հայրապետյան

Չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ»՝ ճնշման կամ գումարի դիմաց

Եվ հիմա ի՞նչ, հարգարժան իշխանավորներ, ըստ ձեզ Եկեղեցին պետք է կողքից դիտի, թե ինչպե՞ս է հոշոտվում հայ ժողովուրդը, պետք է մտածի, որ պետության գործն է դա ու չխառնվի՞

Հայ Առաքելական Եկեղեցում բոլորի աչքը կուշտ է և միայն մեկ մտահոգություն ունեն բոլորը, դա այն է, որ Հայ Ժողովուրդը ունենա բարեկեցիկ ու անվտանգ կյանք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և թե՛, բնականաբար՝ մտավորապես։ Օտար պետություններում Եկեղեցուն հարկելու թեման բարձրացնելը, մեղմ ասած, ապաշնորհ վարքի դրսևորում էր։

Ադրբեջանը 2025 թ.-ին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցն՝ ամբողջությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրահենք խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ստեղծում է միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկ, որն ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ։

«Պատմական» թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել. ՀՀ նախկին արտգործնախարար

Մինչդեռ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ հետզհետե հանգեցնելով մեր ժողովրդի բարոյական-գաղափարական զինաթափմանը: Վերջին դրվագն էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ «դատողությունների» շրջանառումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ ժխտողականության քաղաքականության որդեգրումն ու մեր ազգային ողբերգության ուրացման մեկնարկը:

Անգամ 100 դրամը կարող է մարդկային ճակատագրեր փոխել

2024 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 23.7%-ը աղքատ է։ Այս տվյալները ներկայացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 2024թ. օգոստոսից գործում է նոր հարթակ, որը կոչվում է Barerar.am: Այստեղ ներկայացված են նպաստառու, սոցիալապես անապահով, ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող երեխա ունեցող ընտանիքներ: Հարթակը, որն ունի կայք և հավելված, տալիս է աննախադեպ հնարավորություն օգնելու այդ ընտանիքներից յուրաքանչյուրին՝ ըստ իր

Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի չի եղել` անում են Փաշինյանի միջոցով. Տիգրան Աբրահամյան

Հայոց Ցեղասպանության ուրացումը` անկախ նրանից, թե ինչ երանգներով կամ կոնտեքստում կներկայացվի, ասածիս մի բաղադրիչն է և որքան ուշ հանրային դիմադրությունը հաջողություն գրանցի, այնքան խորը մեր ներսի ու դրսի թշնամիները կներթափանցեն դեպի հայկական աշխարհ:

Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա

 Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Կակաոյի ծայրահեղ դեֆիցիտը հանգեցրել է գների շեշտակի բարձրացման: 2024 թ-ի տարեվերջի տվյալներով կակաոն պատմության մեջ ամենաբարձր գինն է գրանցել: Վերջին 2 տարում կակաոյի 1 տոննայի գինը ավելի քան 5 անգամ բարձրացել է՝ 2 200 ԱՄՆ դոլարից

Գորիսում և Լծեն-Աղվանի-Տաթև ճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ

Վռազ երևում է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանի փոդքաստներն է նայում, ո՛չ ստատուսներն է կարդում. «ՉԻ»

Թե չէ կիմանար, որ համաձայն իշխանական պրոպագանդայի՝ Հայաստանը Ղարաբաղից հրաժարվել է 1991 թվականին: Ավելի ճիշտ՝ 1992-ին: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ 1994-ին: Հստակ կարելի է ասել՝ 1996-ին: Միանշանակ՝ 1998-ին: Կամ՝ 1999-ին: Հարյուր տոկոսով՝ 2006-ին: Վերջնական հրաժարվել է 2016-ին:

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ. «Ազատություն»

Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Լիա Ախեջակովան Երեւանում է՝ «Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով» ներկայացման գլխավոր դերով

ՌԴ-ում նրան չեն թույլատրում խաղալ ներկայացումներում՝ քաղաքացիական դիրքորոշման համար

Տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ էքզիթ փոլի արդյունքների, ստացել է ընտրողների ձայների 87,6 տոկոսը

Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ անցկացվեցին: Թեկնածուները հինգն էին՝ ավելի քան 30 տարի այս երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, գործարար Աննա Կանոպացկայան, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մոտ է յոթերորդ անգամ հնգամյա ժամկետով ընտրվելուն: Ըստ պետական հեռուստատեսությամբ ցուցադրված

Էական չի երբ, որտեղ ու ինչ ա որոշվում` միշտ վերջում բարեխիղճ մարդուն էս պետությունը «քցելու ա»․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը Էս երկրում մի հատ բացարձակ հաստատուն բան կա` դա «բարեխիղճ մարդու էշ տերը թաղեմ» կառավարման դոկտրինն ա։ Էական չի երբ, որտեղ ու ինչ ա որոշվում` միշտ վերջում բարեխիղճ մարդուն պետությունը քցելու ա՝ որպես «լոխի»։ Էս հայտարարագրման կայքը հենց սկսեց գործել` հայտարարագիր եմ լրացրել։ Արել եմ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031