Օրվա լրահոսը

Լավ լուսանկարիչ դառնալու համար առաջին հերթին լավ աչք պետք է ունենալ. Լուսինե Գրիգորյան

21-ամյա Լուսինե Գրիգորյանը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Գեղանկարչության ֆակուլտետի ուսանողուհի է: Արդեն մեկ տարի է՝ իր հիմնական մասնագիտությանը ավելացրել է եւս մեկը` լուսանկարչությունը: Եթե առաջինի դեպքում բարձրագույն կրթություն է ստանում, ապա լուսանկարչության դեպքում` ինքնուս է: Ըստ Լուսինեի, գեղանկարչությունն ու ֆոտոարվեստը իրար հետ կապված են. «Քանի որ ես լուսանկարչությունը տեսնում եմ միայն արվեստի մեջ, դրա համար

Նիկոլ Փաշինյան. «Այ դա կտեսնեք, թե ապրիլի 9-ին ում երդմնակալությունը կլինի» (ֆոտոշարք)

Մանդատները վայր դնելու առաջարկը նա քննարկելի է համարում

ՙ«Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի ՙԽոր Վիրապ՚ արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ: Միջոցառմանը մասնակցել են արգելավայրի և «Խոսրովի անտառ» արգելոցի «հատուկ ջոկատ»-ի տեսուչները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական

ՀԷԿ-են կառուցում արգելավայրերում

«Չի ստուգվել, թե տարածքում ինչքան ծառ է ոչնչացվել եւ ինչպես է կատարվել փոխհատուցումը, ոնց է եղել, որ տրվել է դրական եզրակացություն»

Հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում

Մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը նշված օրերին լեռնային շրջաններում կտատանվի +11…+160C, Լոռիում` +17…+220C, Տավուշում` +23…+280C, Արարատյան դաշտում` +22…+250C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20…+250C, Սյունիքի հովիտներում` +25….+280C աստիճանի սահմաններում: ՀՀ գետերի ջրհավաք

Ցմահ ազատազրկվածի մահվան փաստով քրեական գործ չի հարուցվի

Ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ ոստիկանության Երևանի Էրեբունիի բաժնում անցկացված հետաքննության արդյունքում որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հիշյալ որոշումն ընդունվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ 1-ին մասի 1-ին կետի, այն է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դիտավորյալ սպանության համար

Ավագանու ընտրություններին մասնակցության հարցում ՀԱԿ-ում կան հակասություննե՞ր

«ՄԻ-96» կուսակցության նախագահ, նախկին ՀԱԿ քաղխորհրդի անդամ Ռուբեն Թորոսյանն էլ նշված հարցերի վերաբերյալ փոխանցեց հետևյալը. «ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն, Ձեզ հետաքրքրող «ՀԱԿ»-ը որևէ ձևով չի կարող մասնակցել որևէ ընտրության, քանի որ ՀՀՇ-ական «ՀԱԿ»-ը դեռ չի ստեղծվել, իսկ «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքից մնացել է միայն հռչակագրային ՀԱԿ-ը, որը կարծես փորձում է ոտքի կանգնել և որի հետ Ձեր նշած անձինք որևէ առնչություն չունեն:

Քաղաքացի եւ ձեռնարկատեր երեխաներ

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ՝ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով: 11 աշակերտական հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին Բջնիի, Վանաձորի թիվ 30, Գյումրիի թիվ 23, Եղեգի, Վարնաշենի, Արարատ գյուղի թիվ 2, Մայիսյանի, Բյուրականի, Լիճքի, Կողբի թիվ 1 եւ

«Նախագահական» մրցանակի հետեւանքները

Մեկնաբանում են պրոֆեսորները ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանանալու համար շուտով կմեկնարկի ավանդաբար անցկացվող մրցույթը: Ինչպես ցանկացած մցույթ, այնպես էլ այս  մրցույթը բացառություն չէ տարաբնույթ  խոսակցությունների առումով: Հիշեցնենք, որ մրցույթի  կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, նաեւ նշենք, որ երկու տարի անընդմեջ «Երգեցողություն» անվանակարգում իսկապես հեղինակավոր ժյուրին այդպես էլ չկարողացավ ընտրել մեկական երգիչ-երգչուհու, այն դեպքում,

Ի՞նչն է դիտորդական առաքելության էությունը

Ընտրությունների ժամանակ միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից իրականացված դիտորդական առաքելության դիտարկումները ընդդիմությունը միշտ փնովում է, թե ընտրողներին կաշառելու եւ այլ կեղծիքներով զուգորդված ընտրությունները որակում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող կամ մեկ քայլ առաջընթաց: Իշխանություններն էլ, երբ ընտրությունները կեղծելու համար նեղն են ընկնում՝ արդարանում են, թե հեղինակավոր միջազգային կառույցները ընտրությունների անցկացումը գնահատել

Հացադուլը ոչ մի էֆեկտ չի՞ տա

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ «Եթե Րաֆֆիի հացադուլն ավարտվի ողբերգությամբ, ապա իշխանությունը կհայտնվի շատ ծանր վիճակում»:  Սննդից կամավոր հրաժարվելը, այսինքն՝ հացադուլը, համաշխարհային պատմության մեջ տարբեր արդյունքներ է ունեցել. որոշ երկրներում դրանք ավարտվել են զիջումներով իշխանությունների կողմից, որոշ երկրներում էլ ողբերգական ավարտ են ունեցել՝ իշխանության կողմից առանց որեւէ զիջման: Պատմության մեջ թերեւս չկա մի դեպք, երբ հացադուլի միջոցով իշխանափոխության

«Հայաստանը պետք է ունենա իր ազատությունը՝ ընտրելու իր սեփական ուղին»

Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերի՝ Հայաստանը տարածաշրջանում կարեւոր դերակատար է: – ԵՄ-ի հետ Հայաստանի համար երկու ռազմավարական նշանակության գրեթե համաձայնեցված փաստաթղթեր են դրված Հայաստանի հետ բանակցությունների սեղանին՝ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Կուզենայի մեր հասարակությանը ներկայացնեիք Հայաստանի շահը այդ ծրագրերում: – Կա ընդհանուր շահ, ձեռքբերում՝

«Նորից ժողովրդի քվեն անտեր մնաց»

ՀԱԿ պատգամավորը՝ ԲՀԿ-ի առանցքի շուրջ համախմբվելու, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի եւ ներկուսակցական խնդիրների մասին: Անցած շաբաթվա սկզբում ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնությամբ հանդես եկավ՝ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր դաշտի միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ: Մինչ այդ նման տեսակետ հնչել էր նաեւ Դաշնակցությունից: Հայաստանյան ընդդիմադիր դաշտի կուսակցությունները անգամ հասցրին մեկ-երկու քննարկումներ անցկացնել Երեւանի իշխանությունը վերցնելու հավանական տարբերակների շուրջ՝ ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն»

Կրոնականն ու քաղաքականը

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին գրում են թե լավը, թե վատը: Ընդ որում, որքան էլ հակասական թվա, երկու կողմերի փաստարկների մեջ էլ կա բանական հատիկ: Եվ այդ երկվությունը գալիս է նրանից, որ մենք մինչեւ վերջ չենք հասկանում այդ քաղաքական գործչի վարքի տրամաբանությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է, զուգորդում է կրոնա-բարոյական եւ քաղաքական

Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան` միջազգային պրակտիկայում ընդունված երեւույթ է

Այսօր «Արմատ» ակումբում քաղաքագետ Նարեկ Գալստյանը անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցին, հայ-ռուսական հարաբերություններին: «Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին հայտարարություններ միշտ էլ եղել են, լինում են, բայց հայ-ռուսական հարաբերություններում նկատելի է, որ Ռուսաստանն ավելի է մեծացնում իր տնտեսական ռեսուրսները, համագործակցությունն է մեծացել միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ համագործակցում է Հայաստանը եւ այլն»,-հավելեց Գալստյանը: Քաղաքագետի մեկնաբանմամբ`

ՀՀԿ պատգամավոր. ԲՀԿ-ն ունի բավական մեծ կառույցներ եւ հզոր ընտրազանգված

Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությա՞նը», թե՞ ԲՀԿ-ին կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը Այն կարգավիճակը, որը «Ժառանգությանը» հաջողվեց ստանալ նախագահական ընտրություններում, այս պահին դժվար է ասել՝ կհաջողվի՞ ստանալ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում, թե՝ ոչ. «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին`Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությա՞նը», թե՞ ԲՀԿ-ին կհաջողվի զբաղեցնել

Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

Ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ի դեպ, սա նրանց ո՛չ առաջին հանդիպումն է, ո՛չ էլ, կարծում ենք, վերջինն է լինելու: Հանդիպումը պայմանավորված էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի, տեղի ու պայմանների մտահոգությամբ»,-ասել

Ժառանգականները գիշերը հսկայական անձրեւանոցը ձեռքով բռնած կանգնել են (Տեսանյութ)

Նրանք բացել են մեծ անձրեւանոցը եւ ոչ թե ամրացրել են ասֆալտին, այլ ժամերով բռնել են այն ձեռքով: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ իրենք հասկացան, որ մենք պատրաստ ենք պահել այդպես ամբողջ գիշեր, թեեւ ամրացնելու դեպքում էլ ասֆալտը դրանից հաստատ չէր վնասվելու:

Տիմոշենկոն մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում

Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն մտադիր է առաջադրել թեկնածությունը 2015 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում: Տիմոշենկոն հայտարարել է, թե մեծ հույսեր է կապում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր բողոքի հետ: Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

Փորձագետը վերաշարադրեց մամուլի հրապարակումները

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այսօր «Նոյյան տապան» ակումբում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալաբանիի` Հայաստան կատարած այցի արդյունքների եւ հայ-վրացական հարաբերությունների մասին գրեթե ոչ մի փորձագիտական գնահատական չկարողացավ տալ: Նա միայն վերաշարադրեց մամուլում արդեն տեղ գտած հրապարակումները Վրաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից եւ քննարկված հարցերից: Լրագրողների դժգոհությանը, թե վերաշարադրել պետք չէ, այլ փորձագիտական գնահատականներ

Անչափահասներից 42 %-ն առանց կարդալու է ստորագրել ձերբակալության արձանագրությունը

Չնայած մեր երկրի արդարադատության ոլորտում տարվող բարեփոխումներին, ազատազրկման մեջ գտնվող անչափահասների իրավունքները շատ սահմանափակված եւ ոտնահարված են:

Գագիկ Մինասյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծված լիդեր չէ»

ՀՀԿ-ական պատգամավորը դրվատանքով հիշեց Լեւոն Տեր-Պետրոսյանին «Հայաստանում նախագահական վերջին ընտրությունները նախընտրական փուլում առանձնանում էին նրանով, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն ընդգծված քաղաքական լիդեր չէր»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը`վերլուծելով եւ համեմատելով 2008 եւ 2012 թվականների նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում եղած իրավիճակը: ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ Լեւոն

Շմայսի եղբոր կալանավորված նախկին թիկնապահը հացադուլ է հայտարարել

Արթիկի գաղութի կալանավոր Արթուր Այվազյանը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից Երեկ ուշ ժամի Aravot.am-ը ահազանգ ստացավ այն մասին, որ 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը հացադուլ է հայտարարել: Վերջինս եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը եւ մեղադրվել է Սամվել

Սերժ Սարգսյանը չի՞ գնա Ազատության հրապարակ

ՀՀԿ-ական պատգամավոր. «Պարոն Հակոբյանն իմ վաղեմի մտերիմ ընկերն է, ուղղակի ես գտնում եմ, որ այդ արտահայտությունը կոռեկտ չէ եւ չի համապատասխանում իրականությանը, դրա համար չեմ ուզում անդրադառնալ»

Անձեռնմխելի՞ է արդյոք Վարդան Սեդրակյանը

ԿՀԸ-ի որոշումից հետո, դադարում է թեկնածուների կարգավիճակը` բացառությամբ նրանց իրավունքների և պարտականությունների:

Անձրեւի մասով մեր օրենսդրությունն անկատար է

Անձրեւ է համարվում այն բնական երեւույթը, որի ժամանակ նկատվում է երկնքից ջրի կաթիլների անկում, եւ որպես հետեւանք տվյալ տարածքի եւ տարածքում առկա ՀՀ քաղաքացիների արտաքին մակերեւույթի մասնակի կամ ամբողջական թրջում:

Հայաստանում միասնական նպատակադրում ունեցող ընդդիմություն գոյություն չունի

Ճիշտն ասած, մենք լավ չենք պատկերացնում «Բարգավաճ Հայաստանի» առանցքի էությունը, որովհետեւ այս կուսակցությունը ոչ վաղ անցյալում փաստորեն իրեն դուրս դրեց քաղաքական գործընթացներից` հրաժարվելով նախագահի ընտրություններին մասնակցելուց եւ որեւէ թեկնածուի սատարելուց:

Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում է

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիս տվեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ ճգնաժամը համապետական է եւ լուծումն էլ պետք է այդպիսին լինի: Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակում վրան տեղադրելը թույլ չտալուն՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Դա «անապահով Հայաստանի մասին է խոսում, ոչ թե ապահով»: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», ինչպես երեկ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը, չի բացառվում, որ

Ւ՞նչ հարց պիտի լուծվի, եթե պատգամավորների 10 տոկոսը հրաժարվի մանդատներից

Խորհրդարանական նոր ընտրություննե՞ր պիտի անցկացվեն։ Լավ, ենթադրենք՝ անցկացվեցին։ Եթե դրանք կազմակերպելու են այս նույն իշխանությունները՝ այս նույն ընտրական օրենսգրքով, ի՞նչը պիտի փոխվի, ո՞րն է իմաստը։

Արմեն Ռուստամյանը հաստատում է՝ ԲՀԿ-ն ուզում էր, որ իր թեկնածուն գլխավորի ցուցակը, «Ժառանգությունն» ուզում էր՝ իր թեկնածուն գլխավորի

Կարծում եմ, որ հիմա եւս մեկ քայլ կարելի է անել, օրինակ, հայտարարել հետընտրական դաշինքի մասին։ Այսինքն, քանի որ չհաջողվեց ընտրություններին միասին մասնակցել եւ գնում ենք առանձին-առանձին, ապա ոչ պակաս կարեւոր քայլ կլինի հենց հիմիկվանից հայտարարել հետընտրական դաշինք ձեւավորելու մասին եւ փորձել քաղաքի իշխանությունը վերցնել արդեն այնտեղ։ Այդ հնարավորությունն էլ կփորձենք իրականացնել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031