Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը՝ Արամ Աբրահամյանին
Ժառանգության առաջնորդը վստահեցնում է «Առավոտի» խմբագրին, որ հացադուլը քաղաքացիական է
Անպարտելի ՀՀԿ-ն, Շարմազանովը և նրանից նեղացած հոր լրագրող ընկերը
Իսկ Շարմազանովը իմ նամակին ոչ արձագանքեց, ոչ պատասխանեց: Ես գրել էի, որ իր հոր ընկերն եմ, նկարագրել եմ` ով եմ, բայց գոնե չպատասխանեց այն հարցին, թե ինչպե՞ս է քո գլուխը վերցնում Էդիկ ջան, որ քո ծննդավայրի միակ բուհը` Հյուսիսային համալսարանի մասնաճյուղը ղեկավարում է մասնագիտություն չունեցող մարդ:
«Երջանկությունն այն է, երբ տեսնում ես նրան ու հասկանում, որ կողքիդ միայն նա պետք է լինի». Անժելան երջանիկ է
Անժելան ու Գարիկը, ինչպես իրենք են ասում՝ երկու տարբեր բևեռներ են՝ թե’ նախասիրություններով են տարբեր, թե’ մտածելակերպով, բայց հակառակ են բևեռները թե ոչ՝ դա էական չէ, երբ կապում է նրանց զգացմունք, որ սեր է կոչվում: «Շատ պատահաբար ենք ծանոթացել, – պատմում է Անժելան, – մի օր, երբ համալսարանում էի, լսարանի դուռը բացեցի, որ դուրս գամ,
Թիկնապահը կանգնել է Քիմ Քարդաշյանի ոտքին (Ֆոտոշարք)
Թիկնապահը չի նկատում Քիմ Քարդաշյանի ցավը, քանի որ նա շտապում է կանգնեցնել հայտնիին նկարողին: Այսպես է սկսվում thesun.co-ում Քարդաշյանի՝ օրվա «միջադեպի» մասին հրապարակումը: Հղի աստղը, որը պատրաստվում է LA’s Studio City-ում իր ռեալիթի շոուին, ցավից վրդովված տեսք ունի. ինչը շատ լավ երեւում է լուսանկարներում.
City Paper. «Հանա Բադալովա՝ փախստականից մինչև երգչուհի»
Հանա Բադալովան 5 տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ հայտնվեց Ամերիկայում: Նրանք 90-ականներին փախել էին Ադրբեջանից, 1980-1990-ականներին Ադրբեջանում տեղի ունեցող հայերի ցեղասպանությունից փրկվելու համար: Գրում է «Սիթի փեյփեր» պարբերականը՝ «Mr. Moccasin» խմբի անդամ Հանա Բադալովայի մասին պատրաստած նյութում: Բադալովայի մայրը հայի և ռուսի խառնուրդ է. «Բայց նա ընդգծված հայկական հատկանիշներ ունի: Նա Շերին է նման,
ՀԱԿ-ը ընտրացուցակ է կազմում
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 13-ին,ոչ թե մարտի 22-ին, ինչպես հայտարարված էր նախօրոք։Այս մասին ասել է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։ «Պատվիրակների ուղիղ կեսը կներկայացնի ՀՀՇ-ն, մյուս կեսը՝ նախաձեռնող խումբը՝ ներառելով բոլոր անկուսակցականներին, այլ կուսակցականների ու հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներին, ովքեր դիմել են ընդունվելու նոր կուսակցության մեջ»,-ilur.am-ին ասել է Լեւոն Զուրաբյանը։ Ըստ նոր
Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
Դիտեք հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի «Ա1+»-ի հեռարձակումը:
Հակոբ Հակոբյան արվեստագետն անմոռաց կմնա սերունդների սրտերում
Մարտի 9-ին, կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ – Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Տիգրանի Հակոբյանը: Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թ. մայիսի 16-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, Կահիրեում և Փարիզի Գրան-Շոմիեր գեղարվեստի
Սերժ Սարգսյանի շնորհավորանքները սիմվոլիկ են. քաղաքագետ
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Գալստյանը անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներին, ասաց, որ դրանք ժամանակից շուտ չէին, քանի որ շնորհավորանքների գործընթացը խորհրդանշական բնույթի է. «Հիմք ընդունելով պաշտոնական տվյալները, իսկ դրանք արդեն հրապարակված էին, շնորհավորողներն էլ հիմք ունեին, բացի այդ՝ օրինակ Միացյալ նահանգները իրենց հայտարարության մեջ նշում էին, որ հիմք են ընդունել նաեւ ԵԱՀԿ դիտորդների գնահատականը,
Հանուն մեր երկրում առիթմոլոգիայի զարգացման
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Սրտի ռիթմի եվրոպական ընկերության (European Heart Rhythm Association- EHRA) նախագահ, պրոֆեսոր Անժելո Աուրիչիոյին։ Բարձր համարում ունեցող այս կազմակերպությունը լուրջ հաջողություններ է արձանագրում սրտի ռիթմի խանգարման և դրանից մահացության ցուցանիշների կրճատման, ինչպես նաև բնակչության կյանքի որակի բարելավման գործում։ Պրոֆեսոր Անժելո Աուրիչիոն այդ ձեռքբերումները նախարար Դումանյանին ներկայացրեց` վկայակոչելով ընկերության անդամ
1988 պարկ կդատակոչվի՞ որպես «վկա» (Տեսանյութ)
Փոստանջյանը միջնորդեց, որ 1998 պարկերը դատարան բերվեն, որպեսզի տեսնեն, թե ինչ կա պարկերի ներսում: Միեւնույն ժամանակ նա միջնորդեց, որ դատարանը որպես վկա կանչի Սերժ Սարգսյանին: Այս միջնորդությանը հետեւեց ՍԴ նախագահի ռեպլիկը. «Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Թանկյանին էլ կհրավիրենք»:
«Որտեղ կա ստվեր, այնտեղ կան կոռուպցիոն ռիսկեր».Հայկ Ալումյան
«Ինձ համար լուրջ բացահայտումներ եղան, որոնք, նույնիսկ պրակտիկ իրավաբան լինելով, չգիտեի այդ աստիճանի և խորության: Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքի հանրահայտ 70-րդ և 64-րդ հոդվածներին` պատիժը սահմանադրորեն չկիրառելը, չափանիշ ընտրելով` առանց պատիժը կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության գնահատումը: Զեկույցն ըստ էության պլատֆորմ է ստեղծում նմանատիպ մյուս հետազոտությունների համար».-ասաց ԵՊՀ դոցենտ Հրայր Ղուկասյանը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ
«Հազարավոր խմորներ են օդում պտտվել, որ ես չեմպիոն եմ դարձել». Պասկուալինո Բարբասա (Տեսանյութ)
Հայաստանում է հայտնի իտալացի խոհարար, պիցցաների վարպետ, ակրոբատիկ պիցցաների պատրաստման աշխարհի չեմպիոն Պասկուալինո Բարբասան: Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչ Դավիդ Կուադեռնոն հայտնեց, որ դեսպանատունը որոշել է ակրոբատիկ պիցցաների պատրաստման միջոցառում կազմակերպվել: Այդ նպատակով Հայաստան է հրավիրվել ակրոբատիկ պիցցաների պատրաստման աշխարհի չեմպիոն Պասկուալինո Բարբասան, ով «Մամա Միա» գրուպի հետ համատեղ շոուներ է կազմակերպելու: «Իմ մեծ սերը պիցցա պատրաստելու
2012 թ.–ը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի է եղել
«2012 թվականիը Երևան քաղաքի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել».-Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում, դրանցից 36–ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։ «Երևանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված են
415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:
Տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի
Գոհար Չարենց: Չարենցի ճակատագիրն էր մնալ առեղծվածային (ֆոտոշարք)
Այսօր մեծն բանաստեղծ Եղիշե Չարենցի 116 ամյակն է: Նրա հուշարձանի մոտ էին հավաքվել բազմաթիվ դպրոցականներ և արվեստագետներ: Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցն ասաց. «Դա Չարենցի ճակատագիրն էր, որ գերեզման չունեցավ: Նա ստալինյան բռնապետության զոհ էր և մենք չենք կարող փոխել այդ ամենը կամ էլ փաստերը խեղաթյուրել: Ուրեմն էդպես էլ թող լինի: Նա չունի գերեզման. այս հուշարձանն
Սփյուռքի նախարար. «Մեր լեզուն վտանգված է» (Տեսանյութ)
Նախարարը փաստեց, որ հայի ինքնությունը պահպանվում է լեզվի, ընտանիքի, հավատքի եւ մշակույթի շնորհիվ. «Համաշխարհայնացման պայմաններում մենք պարտավոր ենք ասել, որ մեր լեզուն վտանգված է: Քչանում են լեզուն կրողները եւ այստեղ է, որ մեծ անելիք ունի Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:
Տեղի ունեցավ ԵՄ Թվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ դահլիճում տեղի ունեցավ ԵՄ Թվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկան ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, Գերմանիայից ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք բոլորն էլ ուրախ էին ծրագրի շրջանակներում իրականացրած նվաճումների համար, բայց և միաժամանակ
«Շփոթվածությունը չի թողնում, որ մարդիկ ավելի եռանդով մասնակցեն հանրահավաքներին». Վահրամ Մարտիրոսյան
Այսօր Ազատության հրապարակ Ժառանգության կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցության էր եկել գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: «Մեդիալաբը» այս օրերին տեղի ունեցող գործընթացների մասին մի քանի հարց ուղղեց Վահրամ Մարտիրոսյանին: -Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ արդյունք կտա Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը և արդյոք ճի՞շտ եք համարում պայքարն այս ուղղությամբ տանելը: -Ես չեմ համարում, որ սա ամենանախընտրելի ձևն է: Բայց
Գագիկ Գինոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլով մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել
«Երբեւէ որեւէ մեկն ինձ չի տեսել քաղաքական ասպարեզում, ես քաղաքականության մեջ երբեք չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում: Մյուս կողմից էլ, որոշ մարդկանց այն դիրքորոշումը, թե քաղաքականությամբ հետաքրքրված չեն, որովհետեւ զբաղված են ստեղծագործելով, ընդամենը խուսափողական մանյովր է:
Մայրը երեխային սպանել է ծնվելու հաջորդ իսկ օրը
Նախօրեին Աբովյանի ծննդատանը արձանագրված նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: 27-ամյա մայրը Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ բերելով տղա երեխա հաջորդ օրը սպանել է նրան, իսկ ավելի ուշ ոստիկանության Աբովյանի բաժնում բացատրություն տալիս ասել է, որ
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում կքննարկի Ղարաբաղի հարցը
Մարտի 15-ին Ադրբեջան կժամանի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։ Այցի շրջանակներում ծրագրված են Զանիերի հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակից, հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԵԱՀԿ – Ադրբեջան հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ «Ազատություն» ռադիոկայան
Անահիտ Բախշյան. Հարցերս հիմնավորված են քննչական մարմնին հանձնած փաստաթղթերով
Aravot.am-ը կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ ընթացք ունեցավ Երևանի 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի գործունեության վերաբերյալ իր հրապարակային հայտարարությունը՝ հանցագործության մասին: «Հաղորդումը եղել է անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին, որից հետո բավական ջանքեր պահանջվեցին, որպեսզի այդ հաղորդումը ստանա օրենքով պահանջվող ընթացք, եւ վերջապես այս տարվա փետրվարի 20-ին Շենգավիթի քննչական բաժնում այդ հայտարարության հիման
«Սարդարապատ». Ուժերը մի վատնեք կանխորոշված ելքով Երևանի ավագանու «ընտրությունների» վրա
Հայաստանի Հանրապետությունում 1995 թ. ի վեր ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական ուժերի նորգաղութային շահերը սպասարկող ապազգային պետական կառավարման համակարգի և նրա միջուկը կազմող հանցավոր վարչախումբի վերարտադրության միջոցառումների: Նույնիսկ նախագահական «ընտրություններում», որոնց ժամանակ օրինաչափորեն արձանագրվում է ժողովրդի մոբիլիզացիայի և պայքարի ուժգնության շատ ավելի բարձր մակարդակ, հնարավոր չէ հաղթահարել ընտրակեղծիքի մեխանիզմը: Միևնույն ժամանակ հարկ է փաստել, 2013 թ.
Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին
Մարտի 13–ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։ Հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության
Նույնիսկ 9 ք/մ-ի վրա կարողացել են հաջող հանդես գալ (Տեսանյութ)
Գերմանիայի Հանովեր քաղաքում մարտի 5-ից 9-ը կայացած CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցել է նաեւ հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը: Պատվիրակությունն արդեն վերադարձել է Հայաստան, ու այսօր «Նովոստի» մամուլի սրահում պատվիրակության անդամները կիսվեցին ցուցահանդեսից ստացած իրենց տպավորություններով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանի խոսքով, Հայաստանը ցուցահանդեսին մասնակցել է դեռեւս 2000
ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Հոնդայի Ազերա» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել բաժնի վարիչին (Տեսանյութ)
«Հոնդայի Ազերա» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները 030 ՕՕ 11 են եղել, որոնք հաշվառված են Ազգային Ժողովի պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի անվամբ։
Նիկոլ Փաշինյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման մասին (Տեսանյութ)
Ըստ նրա, այդ հանդիպումը ավելի շատ հարցեր կարող է առաջացնել, քան պատասխաններ տալ
Անեկդոտ՝ ՍԴ նիստի ժամանակ
ՍԴ անդամ Կիմ Բալայանը, ի տարբերություն երեկվա, այսօր իր հարցերից մեկը սկսեց անգամ անեկդոտով՝ «Մեկի տունը գող է մտնում, գնում է միլիցիա հայտարարություն տալու, այնտեղ հարցնում են՝ ի՞նչ փական էր, պատասխանում է, որ տեղական է, հարցնում են՝ բա ինչու անգլիական չի, ասում է՝ գումար չունեմ…: Ոստիկանների բոլոր հարցերին պատասխանում է, ոստիկանն ասում է՝ բա որ այդքան մեղք ունես, ինչո՞ւ ես եկել միլիցիա, մարդն էլ ասում է՝ բա լավ, գողը մի չըրթ մեղք չունի՞»: Հետեւեց Կիմ Բալայանի հարցը. «Չե՞ք տեսնում, որ հայտնաբերման առումով լրացուցիչ լծակներ են պետք»:


















































