Օրվա լրահոսը
Փոխոստիկանապետի որդին ութ ոչխար է սատկացրել եւ մի «Մերսեդես» վնասել
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Ա 38 շենքի բնակիչ, 21-ամյա Վարդան Խմելյանը, վարելով «Մերսեդես Բենս C 180» մակնիշի 91 ОQ 001 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արշալույս» ռեստորանային համալիրի և ձիարշավարանի միջև ընկած
Հենրիկ Մոքոյանը «գոլդ» հաշվով համոզիչ հաղթանակ տարավ
Քիչ առաջ 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Մոքոյանը հորդանանցի Ադել Ալմատբուլիի նկատմամբ դժվարին պայքարում 22:11 գեղեցիկ հաշվով հաղթանակ տարավ: Մրցակիցը փորձում էր առաջին իսկ վայրկյաններից արագ տեմպ հաղորդել պայքարին, սակայն հայ բռնցքամարտիկը ոչ միայն գրագետ էր պաշտպանվում, այլեւ ավելի արդյունավետ էր գործում հակագրոհներում: Առաջին ռաունդն ավարտվեց Հենրիկի մեծ առավելությամբ՝ 9:6: Հետագա պայքարն ընթացավ
Կաթողիկոսն առանձնացրեց Արթիկի թեմը ` առաջնորդ նշանակելով իր համագյուղացուն
Այսօրվանից Շիրակի մարզը Միքայել եպիսկոպոս Աջապահյանից բացի, կունենա երկրորդ հոգևոր առաջնորդ: Բանն այն է, որ կաթողիկոսը մարզի երկրորդ քաղաքը` Արթիկն իր հարակից 23 գյուղերով , առանձացրել է, այն գործելու է որպես առանձին թեմ, եւ թեմի առաջնորդ է նշանակել Մայր աթոռի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Վերջինս, ըստ մեր աղբյուրների, բավականին երիտասարդ է` 36 տարեկան,
Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ, Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը: Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչեւ ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից: Երթուղային ուղեգծերի եւ տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ
Հրաչյա Ռոստոմյան. «Ամեն հայ պետք է կրակել իմանա»
Երեկ Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում լրատվամիջոցների միջեւ հրաձգության առաջնության մեկնարկից առաջ ՀՀ սպարտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակիցներին ասաց. «Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ, որ այսքան շատ լրագրողներ են մասնակցելու առաջնությանը: Հրաձգությունն այն մարզաձեւն է, որին պետք է տիրապետի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ լրագրողները մեր հասարակության ամենաակտիվ հատվածն են: Մենք՝ հայերս պատերազմ չենք ուզում,
Սիբիր` ընտրատեղամասում. հանձնաժողովականները սառնամանիքից քարացել էին
Այսօր թիվ 35 ընտրատարածքում, ԱԺ լրացուցիչ ընտրությունները լուսաբանելիս, ականատես եղանք, թե ինչ ողորմելի պայմաններում էին գտնվում մի քանի ընտրատեղամասեր: Արցախ թաղամասի «Ծիածան» մակապարտեզը տեսնելով` կարելի էր ապշել, որ 21 դարում այսպիսի տխուր վայր գոյություն ունի` հնադարյան շենքով, անհարմար կոմունալ պայմաններով, փտած, դարն ապրած կահույքով: Իսկ Ստորմմաշինա թաղամասի սամբո ձյուդոյի դպրոցի դահլիճում աննկարագրելի ցուրտ էր, վառարաններն
Ասպարեզում մնացել է հայաստանցի վեց բռնցքամարտիկ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին շարունակվում են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մենամարտերը: Առավոտյան Հայաստանի հավաքականը եւս մեկ կորուստ տվեց մրցապայքարում: 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանը միավորների 4:14 տարբերությամբ պարտվեց Ավստրիայի ներկայացուցիչ Ջայ Տապու Օպետայային: Դա Հայաստանի չորրորդ կորուստն էր աշխարհի առաջնությունում: Պայքարի մեջ մնացել է հայաստանցի վեց բռնցքամարտիկ: Քիչ հետո ռինգ
Երևանի ԴԱՀԿ-ի աշխատակիցները ևս մարդ էին ապահովում Գյումրվա ընտրություններին
Այսօր թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցող ԱԺ լրացուցիչ ընտրություններում, որին մասնակցում են երկու թեկնածուներ` ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Սահակյանն ու ինքնառաջադրված, Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը, պասիվ լինելուն զուգընթաց, մերթ ընդ մերթ աշխուժանում էր այն ընտրատեղամասերում, որոնք այսպես ասած ծվարային են, տեղակայված հասարակության աչքից ու ականջից հեռու: Օրինակ, Գյումրու Արցախ կամ գյումրեցիների լեզվով ասած «Թուրքի
Անահիտ Բախշյան. «Այսօր ավանցիները ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանին ինչ ասես չեն ասել»
ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի լիազորված ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն այսօր անձամբ է տեսել, թե ինչպես են թիվ 32, 5 եւ 15 համարների երթուղայինների վարորդները ընտրողներին խմբերով տեղամաս բերելուց հետո վարձատրվել: Նա չի հասցրել ֆիքսել գումարի չափը. «Տեսանք, որ վարորդները շարված են, նրանցից մեկին էլ գումար են տալիս, ինքս տեսել եմ:
Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ
Թիվ 1 ընտրատարածքում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 20 322 կամ 31.38% Է, իսկ թիվ 35 ընտրատարածքում` 13 164 կամ 23.52%: Քվեարկության մասնակիցների թվին, ըստ տեղամասերի masnak-17.00
«Միակ երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է». 16-ամյա հրաձիգ
16-ամյա Հրաչ Բաբայանը 2010թ. գարնանից զբաղվում է հրաձգությամբ: Մարզաձեւի մասին իմացել է ընկերներից: Ասում է` մինչ այդ նույնիսկ չի լսել հրաձգության մասին. «Փոքր հասակից սիրում էի կրակել: Դրա համար էլ ընդունվեցի Հրաձգության մանկապատանեկան դպրոց»: Ընդունվելուց ընդամենը երկու ամիս անց, պատանի հրաձիգը գրանցել է իր առաջին լուրջ հաջողությունը. «ՀՀ երիտասարդ հրաձիգների մրցումում գրավեցի երրորդ տեղը: Դրանից
Ս. Սաֆարյան. Մուկուչյանը գիտեր՝ ինչ է կատարվելու մինչեւ կեսօր եւ ինչու է պետք միայն կեսօրից հետո փոխել թանաքները
ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքը թիվ 1 ընտրատարածքի «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, լի էր զանգվածային խախտումներով: Քիչ առաջ Ս. Սաֆարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պարոն Սաֆարյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետի անվան հետ կապվող տաքսի ծառայություններով եւ քաղաքապետարանի ենթակայության տակ ինչ-որ կերպ գտնվող երթուղային տաքսիները գծերից հանվել են ու մարդկանց խմբերով տեղափոխել ընտրատեղամասեր. «Մարդկանց
Լրագրողները նաեւ դիպուկահար են
Հայաստանյան լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում մարզական միջոցառումներ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են: Սակայն դրանք մինչեւ վերջին ժամանակներս մի տեսակ տարերային էին՝ կախված կոնկրետ լրատվամիջոցի աշխատակիցների եւ ղեկավարի ցանկությունից եւ ակտիվությունից: Այս առումով ամենաակտիվներից մեկն «Առավոտն» է, որի նախաձեռնություններից՝ սեղանի թենիսի մրցաշարն արդեն ավանդական է եւ այս տարի անցկացվեց 5-րդ տարին անընդմեջ: Հետաքրքիրն այն է, որ
«Որովհետև գայլը ընդե ա». Լրագրողից խլում են ձայնագրիչը, հորդորում են «հելնել ստուց» (Տեսանյութ)
Այսօր Նոր Նորքի 2-րդ զանգվածում տեղակայված ընտրատեղամասերից մեկի մոտ անհայտ անձինք խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի աշխատանքը: «Ազատություն» ռադիոկայանի ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչպես մի երիտասարդ հորդորում է Հովհաննիսյանին չնկարել և հեռանալ տարածքից, որովհետև «գայլը ընդե ա»: Նա նշում է, որ ինքը «հայաթի տղայա»: Ապա լրագրողը նկատում է մի կնոջ ցուցակներով, հարցնում
Ու՞ր են գնում երիտասարդները. Ուսանողական ժամանցի մասին
Երիտասարդություն, ուսանողական տարիներ և ժամանց: Միասին հաճելի ժամանակ անցկացնելու ցանկությունը մեծ է, իսկ զվարճանքի վայրերը` շատ, սակայն դրանք բոլորն էլ առնչվում են գումարի հետ, և ոչ բոլոր ուսանողների համար են մատչելի: Ծնողներից ֆինանսական կախվածության մեջ գտնվելն ու աշխատանք չունենալը շատերին ստիպում է սահմանափակվել միայն բուֆետում կամ արագ սննդի կենտրոներում զրույցներ անելով: Ֆինանսական կողմից բացի` կան նաև
Գազելաջիփախառն ընտրություններ` ցնդող թանաքով, չափ տվողներով, ու աղաչանք-պաղատանքով (ֆոտոշարք)
Այսօր թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրու մի քանի թաղամասեր ու Ախուրյանի շրջանի բոլոր գյուղերը, տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղի համար պայքարում են երկու թեկնածուներ` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Վերջինիս շտաբը վաղ առավոտյան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Եվրատեսիլյան և հետեվրատեսիլյան կրքերը համացանցում
Շաբաթվա ամենաքննարկվողն ու հետաքրքիրը դարձավ այս շաբաթվա ամենավերջին իրադարձությունը՝ «Մանկական Եվրատեսիլ 2012» -ը: Մրցույթը դեռ չսկսված ֆեյսբուքում արդեն մաղթանքներ ու ոգևորող խոսքեր կային՝ ուղղված Compass band-ի տղաներին. «Հաջողություն ձեզ տղաներ, հաջող ելույթ եմ մաղթում», «Compass ապացուցիր, որ դու ամենալավն ես, առաջ դեպի հաղթանակ», «Մենք ամենալավն ենք, հուսով եմ կհաղթենք»… Ամստերդամում հաղորդավարները ազդարարեցին «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի
Տիգրան Մուկուչյանը այցելել է թիվ 1 ընտրատարածք
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել և զրուցել է թեկնածուների վստահված անձանց հետ, այդ թվում` Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց, որոնք փաստել են, որ քվեարկության ընթացքում որևէ խախտում չեն նկատել: Եզակի տեղամասերում միայն արձանագրվել են
Այս գիշեր Յուպիտերը դիտելու ամենահարմար պահն է
Այս գիշեր` դեկտեմբերի 2-3-ին, Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակ Յուպիտերը կլինի այսպես կոչված դիմակայության մեջ` այս տարվա ընթացքում Երկրից ամենափոքր հեռավորության վրա` 4.0688 աստղագիտական միավոր կամ 608.684 մլն կմ (1 ա. մ. մոտ 150 միլիոն կմ է): Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Յուպիտերի միջև, և Յուպիտերի (ինչպես նաև այլ մոլորակների) նման դիրքը կոչվում
Գալակտիկաների լավագույն մասնագետները 2013 թվին կհավաքվեն Հայաստանում
Ինչպես հաղորդվել է, 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում տեղի կունենա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, International Astronomical Union – IAU) «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով պաշտոնական գիտաժողովը` նվիրված հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 1-ին արդեն տարածվել է գիտաժողովի առաջին ազդագիրը, որի արդյունքում ապագա մասնակիցները գրանցվելու և ներկայացնելու են իրենց աշխատանքերը`
Քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 14.00-ի դրությամբ
ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 14.00-ի դրությամբ masnak-14.00 ԿԸՀ մամուլի ծառայություն
«Թող Մուկուչյանը տնից բերի թանաք»
Այսօր Նոր Նորքի 1/29-ը տեղամասում ընտրություն կատարեց նաեւ թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը: Քվեարկությունից հետո պարոն Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ թեեւ օրը գեղեցիկ օր է, սակայն իր նախընտրական շտաբում օրը սկսվեց բազմաթիվ աղաղակող ահազանգերով: ՄԵս ուզում եմ վստահ լինել, որ այսքան ապօրինություններից հետո ես հաղթելու եմ: Եթե չլինեին այդ ապօրինությունները, ես
Բուհերի ուսանողները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Երեկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրը: Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի 12 առաքյալներից էին, որոնք, գալով Հայաստան, քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Առաքյալների: Հայ Առաքելական
Հայ ընտանիքը եւ ամուսնալուծության խնդիրը` ըստ եկեղեցու
«Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ»,-ասում է Ջ. Մաձինին: «Մանանա» երիտասարդական ծրագրի շրջանակներում հերթական կիրակի օրը Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում զրույց ծավալվեց «Հայ ընտանիքը եւ ամուսնալուծության խնդիրը» թեմայով: Օրվա բանախոսն էր Սարգիս սարկավագ Գալամդարյանը, ով այժմ իր ծառայությունն է մատուցում ՀՀ ԶՈՒ
Հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի վրա
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը facebook-ի իր էջում տեղադրել է հետեւյալ հայտարարությունը: «Հայտարարություն-ահազանգ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի` Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել
Ս.Սաֆարյանի նախընտրական շտաբ. Ընտրողները տեղամաս են գալիս ՀՀԿ-ականների հսկողությամբ
ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որ Նորքի ուսանողական հանրակացարանի մոտ 0047S, 0067S պետհամարանիշերով 32 համարի երթուղային տաքսիներով ընտրողներին տանում են տեղամասեր: Շտաբին այս մասին հայտնել է հանրակացարանի բնակիչներից մեկը: Պարոն Սաֆարյանի շտաբից նաեւ ահազանգում են, որ Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 1/2, 1/12
Հերթապահություն դատարաններում
Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2012թ. նոյեմբերի 30-ի հրամանով, հաշվի առնելով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմումները դատարանին ներկայացնելու դեպքում այն ստանալու և դատարան մուտքագրելու անհրաժեշտությունը, դեկտեմբերի 1-ին և 2-ին (ոչ աշխատանքային օրեր) նշանակվել է հերթապահություն: Տեղեկացնում ենք, որ ընտրական իրավունքի վերաբերյալ հայցադիմումները դատարանի գրասենյակում շարունակվում են ընդունվել նաև այսօր, դեկտեմբերի 2-ին: Միաժամանակ հայտնվում է, որ
Մանկական Եվրատեսիլ 2012-ի առաջին և երրորդ հորիզոնականները զբաղեցնողները հաղթանակից հետո
Հայաստանը ներկայացնող COMPASS BAND խումբը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Ամստերդամի «Հեյնիկեն» համերգասրահում կայացած Մանկական Եվրատեսիլի հոբելյանական 10-րդ մրցույթը , որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ, հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող 10-ամյա Անաստասիա Պետրիակը «Երկինք» երգով: Նախատեսված առավելագույն 12 միավորը Ուկրաինան ստացավ մասնակից 9-ը երկրներից: Հայաստանը 8-րդ համարի ներքո ներկայացնող «Compass Band» խումբը «Sweetie baby» երգով և գրավեց 3-րդ
1/07 եւ եւ 1/11 տեղամասերում թանաքը նորից փայտով խառնել են, տեսնեն՝ կմնա՞, թե՞ չի մնա
Թիվ 1/07 եւ եւ 1/11 տեղամասային կենտրոններից Ս.Սաֆարյանի վստահված անձինք՝ Սուսաննա Մուրադյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը շարունակում են ահազանգել, որ թանաքանյութը հաշված րոպեների ընթացքում անհետանում է անձնագրերից: Ս.Մուրադյանը կազմել է արձանագրություն, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է այն գրանցել գրանցամատյանում: Aravot.am- ն այս ահազանգերի հետ կապված զրուցեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանի հետ. «Թանաքը նորից փայտով խառնել
ԿԸՀ-ն թիվ 35 ընտրատարածքից կեղծ ահազանգ է ստացել
Այսօր ԱԺ լրացուցիչ ընտրություններ են ընթանում նաեւ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում: Այստեղ մրցակցում են ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը եւ ՀՀԿ-ից Արման Սահակյանը: Կետրոնական ընտրական հանձնաժողովից Aravot.am-ին տեղեկացրին, որ առավոտյան այդ ընտրատարածքում թանաքանյութի օքսիդացման կեղծ ահազանգ է տարածվել: Ընտրատարածքային ընրական հանձնաժողովի նախագահը շրջել է տեղամասերում ու նման դեպք չի գրանցել: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































