Օրվա լրահոսը
«Աշխարհում 2012-ի վերջին եռամսյակի գործոնը սոցիալական ընդվզումն է»
Ըստ Stratfor-ի վերլուծաբանների, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում լարվածությունը չի նվազի։ Stratfor (Strategic Forecasting, Inc – «Ռազմավարական կանխատեսում») միջազգային վերլուծական կազմակերպությունը, որի կենտրոնը տեղակայված է ԱՄՆ-ում` Թեքսաս նահանգում, հրապարակել է աշխարհում այս տարվա վերջին եռամսյակում ակնկալվող հիմնական զարգացումների զեկույցը։ Ըստ փորձագետների` հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին մեծ թվով պետություններում ենթադրվում են սոցիալական ընդվզումներ։ Քաղաքական եւ տնտեսական աճող
Զուրաբյան. ամեն ինչ կանենք, որ Քոչարյանը չառաջադրվի
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեան Զուրաբյանը «ՉԻ» հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե սպասվող նախագահական ընտրություններում Կոնգրեսի առաջնորդը չի առաջադրվելու, իսկ առաջադրվողների թվում է լինելու Ռոբերտ Քոչարյանը՝ կոչ արեց հասարակությանը չենթարկվել այն բոլոր սադրանքներին, «որոնցով այսօր լեցուն են միշիկական պրոպագանդայի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները»։ «Նախ՝ մենք ամեն ինչ կանենք, որ Քոչարյանր չառաջադրվի։ Մենք պարզ բացատրում
Հայկական ընտրազանգվածը ժամանակ առ ժամանակ «քաղաքական սիրուհի» փոխելու բնավորություն ունի
Եվ այսպես, ի՞նչն էր Լևոն Տեր-Պետրոսյանի գահավիժման պատճառը։ Նախ նշենք, որ հայկական ընտրազանգվածը ժամանակ առ ժամանակ «քաղաքական սիրուհի» փոխելու բնավորություն ունի, և եթե առաջնորդը պարտվում է ու կորցնում պայքարի ցանկությունը և ունակությունը, ապա այդ ընտրազանգվածը հրաժարվում է նրանից և սպասում նոր աոաջնորդի ի հայտ գալուն։ Այդպես է եղել 1996-ին, 1998-ին, 2003-ին 2008-ին, և այս գործընթացը
Շարմազանովը՝ ԲՀԿ-ին. «Սիրելիներս, ո՞վ էր ձեզ խանգարում, որ վայր դնեիք պորտֆելները»
«Մարդիկ խոսում են ժողովրդի հետ կոալիցիա կազմելու մասին: Ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու բացառապես Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահը: Որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի»,- այսօր ՄԱԱ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով բյուջեի կատարողականի ակտիվ քննարկումներին, նա վստահեցրեց, որ դա իր մեջ պարունակում էր քաղաքական շոուի տարրեր, որովհետեւ հանձնաժողովներում քննարկումն այդքան ակտիվ չի եղել:
Դուք ո՞ւր էիք, երբ Նոյի այծը հարբում էր մեր Մասիսի լանջին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շատ, չափազանց կարևոր, կարելի է ասել՝ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ Վրաստանի կողմից «Վրաստան՝ գինու բնօրրան» բրենդը Եվրամիությունում գրանցելուն։ Հիշեցնենք, որ այդ զարհուրելի իրադարձությունը տեղի ունեցավ դեռ այս տարվա հուլիսին, երբ Եվրոպայի ներքին շուկայի հարմոնիզացիայի գործակալությունը Վրաստանին տրամադրեց համապատասխան
Իր նախագահական նկրտումների մասին Օսկանյանն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց հենց իրեն մեղադրանք առաջադրելու օրը
Վարդան Օսկանյանը, որին երեկ ԱԱԾ քննչական վարչությունը արդեն պաշտոնապես փողերի լվացման մեղադրանք առաջադրեց, հարցազրույց է տվել սեփական «ՍիվիլՆեթ» կայքին եւ հայտարարել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է ունենա սեփական թեկնածու։ «Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա,
ԱՄՀ. «Համաշխարհային տնտեսությունը թույլ է մնում»
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զեկույց է հրապարակել, համաձայն որի` համաշխարհային տնտեսությունը շարունակում է թույլ մնալ, եւ ենթադրվում է, որ միայն հաջորդ տարի այն դանդաղ տեմպերով կաճի։ Ըստ զեկույցի` անկումը կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում քաղաքականություն ստեղծողները քայլեր չձեռնարկեն իրենց տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Բրազիլիայի` որպես առաջատար զարգացող շուկաների մասին
Կարեն Ավագյանը հիշեցնում է. «Ծառուկյանը չի կիսում Օսկանյանի կարծիքը»
ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ԲՀԿ արձագանքին և զուգահեռներ անցկացրել անցյալում հնչեցված հայտարարություների միջև: Պարոն Ավագյանն իր գրառման մեջ հետադարձ հայացք նետելով իրադարձությունների դասավորությանը, հիշեցնում է դեռ ապրիլին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած կարծիքը. «Ծառուկյանը չի կիսում
Նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկին մնացել է երկու ամիս
Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս նախագահական ընտրությունների օրվա մասին հաղորդագրությամբ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը նախագահական ընտրությունների օրվա մասին շուտ հայտարարի, թե՞ սպասելու է եւ օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրն է դա անելու (դեկտեմբերի 10-ին),
Պարտքը չոքել է դռանը
Հայաստանի պետական պարտքը հունվար-սեպտեմբերին աճել է 10%-ով, արտաքին պարտքը՝ 5%-ով։ Արտաքին պարտքի սպասարկման խնդիրը կառավարությանը և ԿԲ-ին ստիպելու է երեք ամսում հայթայթել $63,3 մլն։ 2013թ. նույն նպատակի համար գործադիրը ստիպված է լինելու ներգրավել $479 մլն-ի վարկային միջոցներ։ Սեպտեմբերին դրամի 0,9%-ով արժևորումը նպաստել է ամսական կտրվածքով դրամային արտահայտությամբ պետական պարտքի 9 մլրդ-ով կրճատմանը, այն դեպքում, երբ դոլարային արտահայտությամբ պետպարտքը
«Ես կողմ եմ քվեարկել Հայաստանի անվտանգության համար կնքվող պայմանագրին»
Ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախագահԼյուդմիլա Սարգսյանը – Դուք կողմ եք քվեարկել «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրությանը, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր որոշումը: – Այո, ես կողմ եմ քվեարկել ՀԱՊԿ պայմանագրին, ինչն իմ կողմից առավել քան կանխատեսելի և հասկանալի քայլ էր: Իսկ խնդիրը շատ պարզ է` Հայաստանն ունի անվտանգության
Հայտարարություն. «Պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին»
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ եւ ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, եւ մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան
Թանկացել են սննդամթերքի, հագուստեղենի եւ կոշկեղենի գները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած գնաճի մասին զեկույցի համաձայն, այս տարվա սեպտեմբերին՝ անցած տարվա սեպտեմբերի համեմատ բրինձը թանկացել է 14 տոկոսով, ոսպը՝ 20 տոկոսով, սիսեռը՝ 27 տոկոսով, ոլոոը՝ 18 տոկոսով, ալյուրը՝ 15 տոկոսով, խոզի միսը՝ 10 տոկոսով, հավի բուդը՝ 16.5 տոկոսով, մարգարինը՝ 16 տոկոսով, յուղը՝ 10.5 տոկոսով, շաքարավազը՝ 17 տոկոսով, կոնֆետեղենը՝ 7.2 տոկոսով եւ
Լավանդայի Արայիկը կուսակցություն է հիմնում
Դեռ ամիսներ առաջ ՕԵԿ-ական գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, հայտարարել էր, որ առաջիկայում ուշագրավ հայտարարություն է անելու՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Դրանից հետո մամուլը պարբերաբար գրեց, որ նա դուրս է գալու ՕԵԿ-ից, եւ հայտարարությունն էլ այդ մասին է լինելու։ Օրերս էլ տեղեկություններ են տարածվել, թե Հայրապետյանը վաճառում է ունեցվածքը։ Ինքն էլ
Վարորդը մահացել է
Հոկտեմբերի 8-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի, ապա Խանջյան փողոցի թիվ 39 շենքի պատին: «Մերսեդես Բենց»-ի վարորդը` 1978 թ. ծնված Զոհրաբ Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 07.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Ծառը շրջվել է երթուղայինի վրա
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակով և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկի մոտ ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «ԳԱԶել» մակնիշի 0535Տ պ/հ ավտոմեքենայի (թիվ 108 երթուղային տաքսի, վարորդ` Լ. Բաբայան)
ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 8-ին, ժամը 17.35-ին, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը ս/թ մարտի 23-ից ՌԴ Սախայի Հանրապետության իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ: ՀՀ ոստիկանություն
Ինքնասպանության փորձ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 20/2 շենքի 54-րդ բնակարանից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը: Մինչ փրկարարների ժամանումը՝ հարազատների կողմից կասեցվել է 1972 թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի ինքնասպանության փորձը: ԱԻՆ
Վարդան Ղուկասյանն ու նրա տեղակալը հրաժարականի դիմում են գրել
Քիչ առաջ Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում է գրել այն մասին, որ իր պաշտոնավարման ժամկետից մեկ ամիս շուտ ցանկանում է դուրս գալ աշխատանքից` այդպիսով դադարեցնելով քաղաքապետի իր լիազորությունները: Այս տեղեկատվությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ՀՀ կոմունիստական կուսակցության անդամ Գագիկ Մանուկյանը: «Այո՛, Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում արդեն գրել է»,- galatv.am-ին փոխանցել է փոխքաղաքապետը:
Սմբատ Այվազյանը ՀԱԿ-ին միանալու մտադրություն չունի
Մինչ ծանր ու թեթեւ են անում 2013 թ. նախագահական ընտրություններում Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը, կուսակցության որոշ կարկառուն ներկայացուցիչներ Հայ ազգային կոնգրեսի շարքերը վերադառնալու մասին են մտմտում։ Մասնավորապես խոսքը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի մասին է։ Իսկ Այվազյանի ու Սարգսյանի լարված հարաբերությունների մասին խոսվում է դեռեւս ամառվանից։ Ասում են՝ Այվազյանը համարելով, որ
Արամ Հարությունյանը բնապահպանական խնդիրներ է քննարկել կանանց հանրապետական խորհրդի նախագահության հետ
«Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Խորհրդի նախագահության անդամների և մարզային կառույցների ղեկավարների հետ: Նախարար Արամ Հարությունյանը ողջունելով խորհրդի անդամների նախաձեռնությունը՝ նշել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկման. «Ես ցանկանում եմ, որ մեր հետագա գործունեության ընթացքում դուք տեղեկացված լինեք և ցանկության դեպքում կարող եք մասնակցել մասնագիտական քննարկման
«Նապոլիի» պաշտպանը ծեծել է մամուլի ներկայացուցչին
Իտալիայում խոսքի ազատությունը խոչընդոտելու սկանդալային դեպք է արձանագրվել: «Ուդինեզեին» 2:1 հաշվով հաղթելուց հետո, «Նապոլիի» պաշտպան Սալվատորե Արոնիկան անսպասելի հարձակվել է մամուլի ներկայացուցիչներից մեկի վրա: «Ես քեզ կսպանեմ», – բղավել է ֆուտբոլիստը եւ մոտենալով հեռուստաօպերատոր Անտոնիո Կորրադոյին, նախ երկու անգամ ապտակել է, ապա հարվածել արմունկով, ինչն արգելված է անգամ որոշ խառը մարտարվեստներում: Բարեբախտաբար, բանը սպանության
«Դեմ առ դեմ». Շիրակ Թորոսյան եւ Ռուբեն Մեհրաբյան
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 44-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` հայ- վրացական հարաբերությունները Վրաստանի նոր ներքաղաքական իրավիճակում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Սադոյան. «Հրանտ Բագրատյանը 100 քայլ ծրագիրը «պլեճ» ա արել ինձնից ու հիմա իրա անունից է ասում» (Տեսանյութ)
«Այսօր Հրանտ Բագրատյանը խոսում է կառավարությունից, քննադատում է, բան…: Այ ախպեր, դու քանդեցիր այս երկիրը, միլիարդավոր դոլարների վնաս տվեցիր այս երկրին, հիմա կանգնել ես ասում ես` ղալա՞թ է անում Տիգրան Սարգսյանը: Էդ դու չէի՞ր, որ մեռանք քեզ ասելով՝ էլի չէիր անում: Մազութի գործը…: Պատկերացնո՞ւմ ես, էսօր մարդիկ գալիս են իշխանության, ասում են ի՜նչ մազութի գործ,
Լեւոն Անանյան. «Հայաստանում Լեհաստանի դեսպանը ամենագրասերն է»
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսը: Այնտեղ ներկայացված են 20-րդ դարի երկրորդ կեսի ազգությամբ լեհ բանաստեղծների չափածո ստեղծագործությունները: Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ասում է, որ գրքում տեղ գտած վեց գրողների ստեղծագործությունները առաջին անթոլոգիական պոեզիան է հայերեն լեզվով. «Գիրքը հայ ընթերցողին հնարավորություն կտա ծանոթանալ
Արոնյանը ոչ-ոքի արեց Կարյակինի հետ
Շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի երկրորդ շրջանում, որն այսօր բրազիլական Սան-Պաուլուից ընդունել է Բիլբաոն (Իսպանիա), Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնայնը սեւ խաղաքարերով 35-րդ քայլում ոչ-ոքի արեց մրցաշարի ետնապահներից ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Խաղաղության ձեռքսեղմումով բաժանվեցին նաեւ Վալյեխոն եւ Անանդը, իսկ այս պահին Կարլսեն-Կարուանա հակամարտությունը դեռ շարունակվում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոնական ընդդիմությունը մահացել է, իսկ «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» լուսանցքում են
Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ` առաջիկա նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ թեկնածուի միջեւ: «Լեւոնական ընդդիմությունը մահացած է: Նա վաղուց էր մահացել, ուղղակի դրա մասին քչերը գիտեին, հիմա բոլորը ակնհայտ տեսնում են: Մյուս ընդդիմության ձեւաչափերը, որ երբեւիցէ գոյություն են ունեցել՝ Դաշնակցություն, «Ժառանգություն», դրանք չկան, համարյա լուսանցքային վիճակում են: Հետեւաբար շարունակվում է
Թիվ 1 ընտրատարածք. Սաֆարյանը կառաջադրվի, իսկ Հովհաննիսյանը դեռ չի որոշել
Այսօրվանից սկսվել է թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման գործընթացը: «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հստակ որոշել է, որ առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում: Միաժամանակ նա մտահոգվելու մի շարք առիթներ ունի. «Վարչական եւ այլ կարգի ռեսուրսների չարաշահումներից, ընտրակաշառքի բաժանման փաստերից կարող եմ մտահոգվել»: Մանրամասները կարդացեք այստեղ:
Հայկական համույթը կմասնակցի Հարավային Օսեթիայում անցկացվող փառատոնին
Վաղը Հյուսիսային Օսեթիայում կմեկնարկի «Ալանիայի արշալույսները» ազգային պարերի 5-րդ միջազգային փառատոնը: Գրում է «Ռու ֆոքս» լրատվականը՝ հղում անելով օսական լրատվամիջոցի: Հայաստանից փառատոնին կմասնակցի «Նինար» ժողովրդական երգի-պարի համույթը: Փառատոնին կմասնակցեն նաև ռուսական և մոլդովական խմբեր: Փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը, իր մեջ ներառում է ոչ միայն խմբերի համերգային ծրագրեր, այլև ազգային խորեոգրաֆիայի վերաբերյալ վարպետության դասեր,


















































