Օրվա լրահոսը

Հասմիկ Հովհաննիսյանը՝ մեղադրող Հարությունյանին . «Մատդ թափ մի տուր, հանցագործ»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 9-ի նիստում ցուցմունք տվեց Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի միջնորդությամբ որպես վկա դատակոչված Սմբատ Սարգսյանը: Վկան ցուցմունք տալիս խոսում էր ցածր, վախվորած ձայնով, ինչի պատճառով դատավոր Ս.Մարդանյանի կողմից դիտողության արժանացավ: «Ղոզլու» հենակետի հարեւան` «Լույս» հենակետում ծառայած Սմբատ Սարգսյանը շատ հարցերի պատասխանելիս ասում էր, որ չի հիշում: Նա ասաց, որ

Հարութ Սասունյան. Թուրքերն ուրախանում են եւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դիտում որպես հայկական կողմի պահանջատիրություն (Տեսանյութ)

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից եւ Հայաստան-Սփյուռք կապերից: Դիտարկելով Ցեղասպանությանն առնչվող ընդհանուր եւ մասնավոր մոտեցումները՝ Սասունյանն ասաց, որ թեեւ ներկայիս Հայաստանի արտաքին քաղաքականությունը նորմալ է ընթանում, սակայն առանձնակի նվաճումներ կամ ձախողումներ չի գրանցել. «Հայաստանի կառավարությունն անկախացումից հետո իր գործը սկսել

Արծվիկ Մինասյան. «Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ, Օսկանյանի դեմ սկսված գործընթացը նախագահական ընտրությունների վրա ոչ մի ազդեցություն չի թողնելու: «Եվս մեկ անգամ մեր երկրում իրավական համակարգի նկատմամբ ձեւավորվելու է անվստահություն, Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից, ու գլուխներս կախ կանգնելու ենք միջազգային իրավունքի տարրական սկզբունքները խախտելու առաջ»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց պարոն Մինասյանը:

Հունգարացի փորձագետ. Հունգարիայի կառավարությունը պետք է հրաժարական տա

Այսօր «Հունգարիայի մտավորականության արձագանքը Սաֆարովի արտահանձնմանը» թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին հունգարացիներ՝ պատմաբան, քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների փորձագետ Զոլտան Բիրոն, դասախոս, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը, IT տեխնոլոգիաների ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարին, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանին: Փորձագետ Զոլտան Բիրոն նշեց, որ Հունգարիայի բնակչության մեծամասնությունը բացասաբար է վերաբերում այս

Ֆինանսական հաշտարար. Ավելի շատ բողոքում են ապահովագրական ընկերություններից (Տեսանյութ)

Եթե ֆինանսական կազմակերպության հետ կա խնդիր, արդյոք ֆինանսական հաշտարարի գրասենյակը պետք է հրապարակի այդ խնդիրն ու ֆինկազմակերպության անունը, միանշանակ` ոչ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նման կարծիք հայտնեցին նաեւ Նոր Զելանդիայի եւ Կանադայի ֆինանսական ոլորտի օմբուդսմենները «Մարրիոթ» հյուրանոցում ընթացող կոնֆերանսի ժամանակ: Իսկ թե ինչո՞ւ, այսպես ասած` «Naming

«Հ1»-ը խախտել է օրենքը՝ սկսած 2009 թվականից

Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: Ժյուրիի եւ կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչվեց «Compass band»-ը` իր «Sweetie baby» երգով: Միջոցառումը հեռարձակվեց «Հ1»-ի  կողմից՝ 19:00-ին, այն դեպքում, երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ  մրցույթի հայաստանյան եզրափակիչ

Արթուր Աբրահամի մրցակիցը հայտնի է

 Հայտնի է WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը: Հայազգի բռնցքամարտիկը կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող  Մեդի Բուդալայի (26-4, 11) հետ: Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի  Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա

Օսկար. հայկական ֆիլմն ունի 70 մրցակից

«Հոլիվուդ» լրատվականը գրում է, որ 2013թ. Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում մոտ 70 ֆիլմ է պայքարում, այդ թվում՝ Հայաստանից ներկայացված «Եթե բոլորը» ֆիլմը: Ֆիլմեր են ներկայացվել նաև Վրաստանից, Ուկրաինայից,Էստոնիայից, Լատվիայից, Ղրղըզստանից: Օսկարի 85-րդ մրցանակաբաշխության հավակնորդները կհայտարարվեն հունվարի 10-ին: Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում կլինի հինգ հավակնորդ, որոնք փետրվարի 24-ին կմասնակցեն մրցանակաբաշխությանը: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ

Ուժային կառույցներն ուժեղ են

Մայրաքաղաքի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում կայացան «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի 4-րդ մրցափուլի չորս հանդիպումներ: Պաշտպանության նախարարության թիմը 11 անպատասխան գնդակ անցկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դարպասը, ոստիկանությունը 7:0 հաշվով առավելության հասավ մշակույթի նախարարության նկատմամբ, չոր հաշիվ` 3:0, գրանցվեց նաեւԿենտրոնական բանկ-ֆինանսների նախարարություն խաղում եւ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համառ

Բանակում գոմեշի մսի հայտնաբերման փաստով մեղադրանք է առաջադրվել

«Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի

Եռամսյակի խախտողները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է հուլիս-սեպտեմբեր ամիսների այն պաշտոնյաների ցուցակները, որոնք խախտել են քաղաքացների տեղեկատվություն ստանալու իրավունքը: 1. Վիկտոր Մարտիրոսյան– «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետ: 2. Սոնա Ղարիբյան–Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ: 3. Կարեն Թամազյան–Լիցենզավորման գործակալության պետ: 4. Կարեն Խտրյան–Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ: 5.Աբրամ Բախչագուլյան– Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ 6. Լիլյա Վարդգեսյան–

«Խորանի» անդամը հերքում է մեղադրանքները

Օրերս «Առավոտը» «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցու անդամ Անուշ Քոչարյանից նամակ ստացավ, որում նշվում էր. «Օգտվելով այն հանգամանքից, որ «Խորան» միջազգային քրիստոնեական եկեղեցի կազմակերպության հոգեւոր հովիվ Հրաչյա Խաչատրյանը բնակվում է Իսպանիայում, «ՄԵԼ» միացյալ երիտասարդական լիգա երիտասարդական շարժման ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, անհատական անձի պատվերով, որը կրում է զուտ անձնական վրեժխնդրության նպատակներ, Հրաչյա Խաչատրյանի անունից զրպարտիչ նյութեր է

Վահե Շահվերդյան. «Նման բան լինել չի կարող»

Բեմադրիչ Վահե Շահվերդյանը չի ցանկանում, որ «Թատերական Լոռին» իր անվան հետ կապվի Նախօրեին Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ ավանդական «Թատերական Լոռի» փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը նվիրված էր սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի հիշատակին: «Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979թ., իբրեւ ոչ պրոֆեսիոնալ թատերախմբերի ստուգատես: 2006-ից էլ փառատոնին մասնակցում են Հայաստանի եւ արտերկրի

«Վարդան Օսկանյանը չի նստելու»

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը եւ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը քննարկում են օրերս ԵԽԽՎ-ի կողմից սահմանված «քաղբանտարկյալ» եզրույթի իրավաքաղաքական հետեւանքները: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նրանց «Դեմ առ դեմ» բանավեճից: Տիգրան Տեր-Եսայան- Ինձ թվում է, որ առանց այդ սահմանման ավելի լավ էր, քան այն ընդունելուց հետո: Նախ՝ այդ սահմանումն

Ինչի է հասցրել քաղաքապետի սերը

«Առավոտը» ստացել է նամակ՝ կապված քաղաքապետի գործունեության մի դրվագի հետ: Տպագրում ենք այն առանց մեկնաբանության: Երեւանի այգիների վարձակալները դժգոհ են քաղաքապետ Տարոն Մարգարյանի խտրական վերաբերմունքից: Դժգոհության ողջ մեղավորը քաղաքապետի սերն է Սիրահարների այգու հանդեպ: Իսկ սիրո արտահայտությունը շատ պրակտիկ է. մեր ունեցած տեղեկություններով, ամսական 3-4 մլն դրամ է հատկացվում քաղաքապետարանի բյուջեից այգու պահպանության համար, ինչը

Ոչ փախստական է, ոչ ՀՀ քաղաքացի

Փախստականի կարգավիճակը ՀՀ-ում վերականգնելու հայցը մերժվեց Ռուսլան Բաբայանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ ՄՊԾ) մասին, որ անվավեր ճանաչեն ՄՊԾ-ի կողմից Ռուսլան Բաբայանի՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին Մ-110- փ որոշումը եւ կայացնեն բարենպաստ ակտ՝ պարտավորեցնելով ՄՊԾ-ին վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում: Դատավարությունն անցկացվեց դատավոր Կարեն Ավետիսյանի

Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Մարզեր կատարած այցերի ընթացքում առկա խնդիրներին տեղում ծանոթանալով, նախարարը քայլեր է կատարում դրանց լուծումներ տալու նպատակով։ Թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոցներ են շարք մտել, սակայն առ այսօր հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաքային

Լռության ձայնը

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, սոցապ պետծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը, վերջին շրջանի պաշտոնանկությունները, Սերժ Սարգսյանի տոնայնության կոշտացումը պայմանավորված են երեք հանգամանքներով՝ 1. նախընտրական շրջանի նախապատրաստությամբ, 2. Հայաստանի սոցիալական եւ ֆինանսատնտեսական ծանր իրավիճակով եւ հնարավոր բարդ հետեւանքներով, 3. որեւէ իշխանության պատասխանատվության անխուսափելիությամբ: Որքան էլ 1-ին եւ

«Գործարանները վաճառեին՝ Խնայդրամարկղի ավանդները տային»

Խորհրդային դրամարկղերում ի պահ տրված ավանդների վերադարձման հարցը մնում է ակտուալ: Այդ գումարները մենք վաստակել ենք ազնիվ աշխատանքի ու բազում զրկանքների գնով, որպեսզի ծերության տարիներին կարողանայինք հոգալ մեր կարիքները: Այդ մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք ռադիո-հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ մամուլի էջերում: Սակայն անցել է ավելի քան 20 տարի սովետական կարգերի փլուզումից, բայց այդ հարցն այդպես էլ

Կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի հերթական զոհը

Սիրիահայ Ավեդիս Կարագուլյանը քաղաքացու խանութի տարածքն իրացրել է ու պայմանագրով նախատեսված որեւէ պարտավորություն 7 տարի է՝ չի կատարում: Պետական գերակա շահ անվան տակ Հայաստանի Հանրապետությունն ինձ հետ 2005թ.-ի դեկտեմբերի 19-ին 25 ամսով կնքեց անշարժ գույքի փոխհատուցման համար եռակողմ պայմանագիր: Խանութիս գնորդը, իրացնողը եւ տարածք հատկացնողը հանդիսանում էր ՀՀ-ն: Այսինքն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության ես հրաժարվեցի Աբովյան

Բարենպաստ դասավորություն

Քանի որ նախագահական ընտրություններում պաշտոնական առաջադրումներին մնացել է երեք ամսից պակաս, հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գոնե ինչ-որ ակնարկներով պատրաստել հասարակությանը, թե ով է մոտ ժամանակներս մասնակցելու նախագահական մրցավազքին: Օրինակ՝ այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ա1+»-ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, արտահայտելով իր անձնական տեսակետը, կարծիք հայտնեց, որ Կոնգրեսի հանրահավաք իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ

Ով դեմ է դասական ուղղագրությանը` տգետ է, ծույլ կամ ծախված

Կառաջադրվի՞ արդյոք Պարույր Հայրիկյանը առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ` դեռ հստակ չէ: «Իմ առաջադրումը ԱԻՄ-ի կողմից պաշտպանվեց եւ որոշում ընդունվեց, որ կսատարի, բայց ինձ իրավունք տվեց, որ ընթացքում ես ինքս կողմնորոշվեմ»: Նա «Պոստ Սկրիպտում» ակումբում հիշեցրեց, թե ինքն այն մարդն է, որ իր ազգային գաղափարների համար միայն պատահականորեն ամեն ինչ չի տվել` «մինչեւ հիմա էլ

Դավիթ Հարությունյան. «Այն, որ Վարդան Օսկանյանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում՝ միանշանակ է»

Այսօր ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ներկայացրեցին, թե ինչ հարցեր են քննարկվել այնտեղ ու ինչ արձագանքներ են ստացել: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը քաղբանտարկյալների սահմանման հարցի քվեարկությունից հետո եւս մեկ անգամ համոզվել է, որ ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից դարձել է շահերի կազմակերպություն. «Դա ակնհայտ դարձավ ընդամենը մեկ պատճառով, որ այն հավաքեց 89 կողմ եւ 89

Like-A-Hug. բաճկոն, որը գրկում է Facebook-ում ամեն like-ից հետո (Տեսանյութ)

Սոցիալական բաճկոն  Like-A-Hug-ը ուռչում է ամեն անգամ, երբ դրա տիրոջ ընկերները նրա գրառումները հավանում են՝ like են դնում: Բաճկոնը ստեղծողների պնդմամբ, դա թույլ է տալիս մարդուն զգալ սոցիալական ցանցերում իր ընկերների աջակցությունը եւ սերը տարածության վրա: like a hug HR 1 2 from Melissa Chow on Vimeo. Գլխավոր

Երևանի քաղաքապետարանի Նար-Դոսի անվան դպրոցում բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի   աջակցությամբ և «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան  թիվ 14 դպրոցում  սիրիահայ երեխաների համար, սիրիական  ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը: «Կիլիկյան»  դպրոցում կրթություն կստանան 1–9 րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ

Ռուբեն Հախվերդյան. «Ինչքան շատ միասեռականները լինեն, այնքան աղջիկները մեզ շատ կհասնեն»

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 15-16-ին նախատեսված Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը ներկայացնող սերբական «Parada» ֆիլմի ցուցադրությանը երգահան Ռուբեն Հախվերդյանը հումորով է վերաբերում: «Զվարճանում եմ, որովհետեւ ինչքան շատ միասեռականները լինեն, անքան աղջիկները մեզ շատ կհասնեն: Բայց եթե ավելի լուրջ, գարշանք եմ զգում այդ ամենից: Ուզում են մեզ սարքել իրենց նման»,- Aravot.am-ին ասաց պարոն Հախվերդյանը:

Ինչու են լռում նախագահի հիմնական թեկնածուները

Առայժմ մեկ մարդ` նախագահ Սարգսյանն է հասարակությանը հայտնի դարձրել, որ առաջադրվելու եւ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Հիմնական թեկնածուները, ում մասին կասկածներ կան, որ նրանք եւս հավակնորդ են, լռում են: Լռությունը կարող է մի քանի պատճառ ունենալ` չեն կողմնորոշվում «ումով անել», ուզում են անակնկալի բերել հիմնական մրցակցին` վերջին պահին առաջադրվելով, կամ դեռ ռեսուրս են հավաքագրում. բավարար

Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ-ն նորից կանդրադառնա Սաֆարովի հարցին

Հատված ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից    –Գո՞հ եք ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներից։ Կարելի՞ է ասել, որ եվրոպական հանրությունն այլեւս մտադիր չէ հանդուրժել Ադրբեջանի ռասիստական նկրտումները, բացահայտ արհամարհական վերաբերմունքը եվրոպական արժեքների նկատմամբ։     -Այս նստաշրջանն իրապես առանցքային էր մի քանի առումով։ Առաջին՝

Հայրիկյան. «Օսկանյանը հավասարվել է ինձ»

«Իսկ ի՞նչ է պատահել, ընդամենը Վարդան Օսկանյանը միացել է այն երեք միլիոն ՀՀ քաղաքացիներին, ովքեր անձեռնմխելիություն չունեն, օրինակ, հավասարվել է ինձ: Եթե ես ցանկացած պահի որեւէ շարքային ոստիկանի քմահաճույքով կարող եմ կալանավորվել, Օսկանյանը հավասարվել է ինձ: Իսկ այն խոսքերը, թե` «տաս տարվա նախարա՛ր» եւ այլն… հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ

Լրագրողի անմեղությունը ճանաչվեց, դատախազի որդին պատժվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) հրապարակեց «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռոբերտ Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը ճանաչեց Ռուբեն Գրդզելյանի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Ալբերտ Մանրիկյանին մեղավոր ճանաչեց Քրօրի 117 հոդվածով (դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031