Օրվա լրահոսը

ՀԴԿ նախագահ. «ԲՀԿ-ի աչքերը հանկարծ բացվել են»

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա հայտարարեց, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն նշեց, որ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը վերջնականապես կորոշվի եկող տարվա սկզբին կայանալիք կուսակցության համագումարում: «Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, ապա մենք կաջակցենք այն

ՄԱԿ-ի պաշտոնյա. «Առանց մարդու իրավունքների՝ օրենքի գերակայությունը դատարկ խխունջ է»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բացեց իր 67-րդ նստաշրջանը: Մեկ շաբաթվա աշխատանքների շրջանակներում այսօր, այս պահին տեղի է ունենում տարեկան ամփոփիչ բանավեճ, որի ընթացքում Գլխավոր ասամբլեան լսում է անդամ պետությունների ղեկավարների և կառավարությունների հայտարարությունները: Յուրաքանչյուր երկիր քննարկման ընթացքում հանդես է գալիս իր ներկայացուցիչով, որը 15 րոպեի ընթացքում ներկայացնում է իրենց երկրում

NEWS ru. «Սպանություն՝ անհաջող սեռական հարաբերությունից հետո»

«Նյուզռու» թերթը հայտնում է, որ Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանի սևծովյան հանգստավայրում ոստիկանությունը 16 տարեկան Հայաստանի քաղաքացու է ձերբակալել, որը մեղադրվում է վոլգոգրադցի զբոսաշրջիկի սպանության մեջ: Ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 23-ին 18 տարեկան աղջիկը մեղադրյալին հրավիրել էր իր մոտ՝ սեռական հարաբերություններով զբաղվելու համար: Բայց ընդունած ալկոհոլի պատճառով չեն կարողացել ակտն իրականացնել: Ինչից հետո աղջիկն ասել է, որ

Փոստանջյանը չգիտի «Մալխաս» ակումբի միջադեպի մանրամասները, բայց գտնում է, որ նման դեպքերի համար հանձնաժողով է պետք

«Մալխաս» ջազ ակումբում ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Աշոտ Աղաբաբյանի ու նրա թիկնապահների միջեւ տեղի ունեցած միջադեպի օրինակով կարո՞ղ ենք ասել, որ «Հարսնաքարից» հետո դեռ շարունակվում է թիկնապահների ամենաթողությունը եւ նրանց միջամտությամբ էլի բախումներ են լինում: Aravot.am-ի այս հարցին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ չգիտի այդ միջադեպի մանրամասները. «Բայց ամեն դեպքում դրա համար

Նախարարին զեկուցել են, թե հետքեր չկան

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում այսօր կասկած հայտնեց, թե սեպտեմբերի 18-ին բնապահպանական արշավ է եղել Խոսրովի արգելոց եւ այնտեղ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի հետքեր գտել։ «Մեր տվյալներով՝ նման այցելություն, նման արշավ չի եղել: Մեզ չեն դիմել, թույլտվություն չեն ստացել, եւ վերջին շրջանում հաշվի առնելով այս նմանատիպ խնդիրների կարեւորությունը՝ ես հրահանգել

Սփյուռքահայ գործարարին «գցել են» ՊԵԿ-ի եւ դատախազության հովանավորությամբ (Տեսանյութ)

Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը, որի «Արին կապիտալ ներդրումային ընկերությանը» դիտավորյալ սնանկացման են տարել, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Սկայփի» միջոցով լրագրողների հետ կապվեց եւ իր վրդովմունքն արտահայտեց ՀՀ գլխավոր դատախազության անգործության եւ անտարբերության մասին: Սփյուռքահայ գործարարի կարծիքով, 2 տարի ձգձգվող դատական գործընթացը տեղից չի շարժվում, որովհետեւ իր ընկերությունում կատարված կեղծիքները հովանավորել են դատախազության եւ պետեկամուտների բարձրաստիճան

ՀՀԿ պատգամավոր. «Էդ ի՜նչ ավելի կարեւոր գործ ուներ Գագիկ Ծառուկյանը»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ սեպտեմբերի 21-ին, անկախության 21-րդ տարեդարձի ընդունելությանը ներկա չգտնվելը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, մանավանդ ԲՀԿ մամուլի խոսնակի ներկայացրած պատճառաբանությունից հետո, թե Ծառուկյանը չափազանց կարեւոր գործեր ուներ: Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդը չմասնակցեց այդ միջոցառմանը: «Իրենք ասացին. ասացին՝ չափազանց կարեւոր գործով էր զբաղված»,- ասաց պարոն Մինասյանը: Դիտարկմանը՝

Վարչապետի հանձնարարականով՝ կվերանորոգվեն մշակութային օջախներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին: Ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ անհրաժեշտ

Դատաբժիշկը ասել է 7, մինչդեռ Բորիս Հակոբյանն ասում է՝ կրակել է 5 անգամ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի եղբոր) եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ժամանակ վերջինի կողմից տրված ցուցմունքները: Բորիս Հակոբյանի առաջին նախաքննական ցուցմունքը եղել է 2011թ. օգոստոսի 14-ին: Նա հայտնել էր, որ հանգուցյալ որդին՝ Տիգրանը, եղել է բռնցքամարտիկ, Հայաստանի Հանրապետության չեմպիոն, ինքն ունի

«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետին դատախազն առաջարկեց 6 ամսվա ազատազրկում եւ 200.000 դրամի տուգանք

Հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ անելու համար կալանավորված  ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քրգործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական առաջին նիստն էր, որը, ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, անցկացվեց արագացված ընթացակարգով: Դատախազ Տիգրան Հարությունյանը միջնորդեց Սամվելյանի համար սահմանել 6 ամսվա

ՎՏԲ բանկին ամոթանք տվեցին` առաջարկելով գցել «սեւ ցուցակ» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

«Ա-մոթ ՎՏԲ, ա-մոթ ՎՏԲ» վանկարկումներով, այսօր մի խումբ բնապահպան երիտասարդներ «ՎՏԲ-Հայաստան» բանկի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բնապահպանները «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին» (GEF) կոչ էին անում ՎՏԲ-ին գցել սեւ ցուցակ եւ որեւէ կերպ չֆինանսավորել նրա գործունեությունը, քանի որ այս բանկը աջակցում է հանքարդյունահանող այնպիսի ընկերությունների, որոնք «աղետաբեր են Հայաստանի համար»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Թեղուտի հանքավայրի

ՀՀԿ պատգամավոր. ՏԻՄ ընտրությունները քաղաքականացնելը ճիշտ չէ

«Մամուլում հրապարակումներ եղան՝ իշխանություն է, բան է…տեղական ինքնակառավարման մարմինները միայն ժողովրդի համար ծառայություններ կազմակերպող օղակ են. սա է ընդամենը: Եվ այստեղ, կարծում եմ, որ շատ քաղաքականացնելը ճիշտ չէ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանը: Իր թաղապետ եղած տարիներին նա ուսումնասիրել է ԱՄՆ-ի ՏԻՄ գործունեությունը

9-րդ դասարանի աշակերտուհի. «Ամեն մի հայ պարտավոր է իմանալ իր ազգի հուշարձանների կարեւորության մասին»

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. Պահպանել անցյալը հանուն ապագայի» եւ «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների շարքը՝ դպրոցականների համար: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի դասախոս, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ Նունե Չիլինգարյանը «Մշակութային ժառանգություն. Պահպանել անցյալը հանուն ապագայի» թեմատիկ սեմինարը ընդհանուր հասկացություններից բացի, մասնակից դպրոցականներին ներկայացրեց ժառանգության բնագավառի հատուկ հասկացությունների վերաբերյալ պարզեցված դասընթաց՝ շեշտադրելով ժառանգության արժեքը և

Եվգենի Կիսին. Թուրքիայում համերգ չեմ տա, քանի որ մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում մեր օրերի խոշորագույն  դաշնակահարներից Եվգենի Կիսինը սեպտեմբերի 27-ին  համերգ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դաշնակահարն ասաց, որ ուրախ է 28 տարվա ընդմիջումից հետո կրկին Երեւանում գտնվելու համար. «Երեւանյան հեռանկարներ»  փառատոնը պատվաբեր է  եւ վստահություն է ներշնչում, պատվաբեր են նաեւ  փառատոնի շրջանակում հանդես եկած կատարողների

Հայաստանը ԱՄՆ-ի աչքերում

Ամերիկացիներին տարօրինակ չի թվա, եթե իմանան, որ ԱՄՆ-ի ամենամեծ դեսապանությունը Իրաքում է, բայց որ երկրորդ ամենամեծ դեսպանությունը Հայաստանում է, հարց է առաջանում, թե ինչու: Գրում է «Թրումեն փրոջեքթ»-ը: Ըստ հրապարակման հեղինակի, Հայաստանը ԱՄՆ-ին պետք է տարածաշրջանում ռազմավարական դիրք ապահովելու համար: Հայաստանի հարևան բոլոր պետությունները ԱՄՆ-ի համար նշանակալից երկրներ են ու Հայաստանը դիտվում է որպես պոտենցյալ

Ամփոփվել են երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները

     Ս.թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պատվիրակությանը: Այցի շրջանակում ամփոփվել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2012 թվականի իրականացված աշխատանքները և քննարկվել է երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագիրը: Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են

Հոկտեմբերը տաք է լինելու

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը  ներկայացնելով առաջիկայում սպասվող եղանակի մասին կանխատեսումները, հայտնեց, որ մինչեւ շաբաթվա վերջ,  հանրապետության տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակը: Գեոմագնիսական դաշտը հիմնականում կայուն կլինի: Ըստ Սուրենյանի՝  երկրի ողջ տարածքը կշարունակի կրել անտիցիկլոնային դաշտի ազդեցությունը, այսօրվանից մերձավոր արեւելքից երկիր են թափանցում արեւադարձային տաք օդային

«Ծառուկյանին ինքը եւ իր կուսակցությունը ընդդիմության առաջնորդ նախ պետք է հայտարարեն»

Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հավանական չի համարում, որ ընդդիմությունը առաջիկա նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով: Այդ հաղորդմանը նա հանգել է՝ ուսումնասիրելով քաղաքական ուժերի եւ այրերի հավակնությունները: Լրագրողներից մեկի հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այնդուհանդերձ դառնա ընդդիմության միասնական թեկնածու, Մկրտիչ Մինասյանը հակադարձեց. «Ծառուկյանին ինքը եւ իր կուսակցությունը ընդդիմության առաջնորդ նախ

Հայտնի իտալացին եւ «անհայտ» սփյուռքահայը՝ Երեւանում

Երեւանյան միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) թավջութակի գրականության հայտնի ստեղծագործություններից Դվորժակի կոնցերտի կատարումով հանդես կգա իտալացի Մարիո Բրունելլոն: «Առավոտի» հետ զրույցում Էդ. Թոփչյանն ասաց, որ Բրունելլոյի երեւանյան համերգի բանակցությունները տեւել են շուրջ 2 տարի: Թավջութակահարը համագործակցել է հայտնի նվագախմբերի եւ մեծանուն այնպիսի դիրիժորների հետ,

«Երեւանյան հեռանկարները» ակադեմիա կբացի

Եվ կշարունակի հյուրընկալել աշխարհահռչակ երաժիշտներին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը (նախկինում՝  «XXI-ի հեռանկարներ») արդեն 13 տարի Հայաստան է բերում աշխարհահռչակ երաժիշտների՝ Պլասիդո Դոմինգո, Վալերի Գերգիեւ՝ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, Քշիշտոֆ Պենդերեցկի, Բորիս Բերեզովսկի, Յուրի Բաշմետ, Գիդոն Կրեմեր, Դավիդ Գերինգաս, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գուլբենկյան նվագախումբ եւ այլն: Սեպտեմբերի 27-ին «Երեւանյան հեռանկարների» շրջանակներում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի

Մտածել է պետք…

Մեզանում մայրաքաղաքային երթեւեկության կարգավորման խնդիրները կարծես թե լուծված են, բայց պարզվում է, որ դա առաջին հայացքից է այդպես, քանզի հաճախ ենք հանդիպում երթեւեկը կարգավորող (թաքնված), փնտրված ու չգտնված նշաններ: Օրինակ՝ Հր. Քոչարի փողոցի մայթեզրում (եթե այդպիսին կարելի է համարել) կանգնեցրած շրջադարձի ցածրահասակ նշանն այնպես խնամքով է փակած-թաքցրած հարեւան խանութի ավտոդողերի, թե ավտոպահեստամասերի գովազդային ուղղաձիգ, բարձրահասակ

Փախստականների գործերով հայցերն անպակաս են

Հրաչյա Վարդանյանի հայցով վարչական դատարանում հերթական դատական քննությունը հետաձգվեց Հրաչյան նույնպես հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, այն է՝ առոչինչ ճանաչել Միգրացիոն պետական ծառայության (այսուհետ՝ ՄՊԾ) կողմից նրա փախստականի կարգավիճակի դադարեցման որոշումը, որտեղ հստակ ձեւակերպված է, թե ինչ հիմքով է դադարեցվել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում: Նախագահությամբ դատավոր Արման Թովմասյանի, հայցվորի ներկայացուցիչ

Ելքը քաղաքակրթությունների ինտեգրումն է

Հոկտեմբերի 2-8-ը հունական Ռոդոս կղզում տեղի կունենա «Քաղաքակրթությունների երկխոսություն» 10-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու են 62 երկրների հասարակական, քաղաքական, տնտեսական վերնախավերի ներկայացուցիչներ,  հայտնի կրոնական գործիչներ: Համաժողովի կազմակերպիչները իրենց նպատակը տեսնում են երկխոսությունից ու համագործակցությունից քաղաքակրթությունների ինտեգրմանն անցնելու մեջ: Հայաստանյան պատվիրակության կազմում են  ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, էկոլոգ Կարինե Դանիելյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, «Հայ ասպետ» հիմնադրամի

«Ինձ Վարդան Ղուկասյանի օրն են գցել»

Բողոքում է Ողջիի նախկին գյուղապետ Սարգիս Ավագյանը Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղում, որտեղ նույնպես կայացել են ՏԻՄ ընտրություններ, իշխանափոխություն է տեղի ունեցել: 24 տարվա գյուղապետ Սարգիս Ավագյանը, որի դեմ բավականաչափ լարված էին Շիրակի մարզպետարանի  պաշտոնյաները՝ նրան համարելով «ամենածույլ գյուղապետերից մեկը» եւ տարիներ շարունակ դիմում էին կառավարությանը՝ անվստահություն հայտնելով, սակայն այդպես էլ չէին կարողանում գահընկեց անել, այս

«Մենք գիտենք, որ այս երկիրը ղեկավարում են օլիգարխները»

Միջազգային դիտորդը վստահեցնում է, որ իրենք չեն խոսում, բայց ամեն ինչ տեսնում են ու հասկանում Երեկ Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Հենրի Ֆերալն «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում անկեղծացավ ու պատմեց, թե իրենք իրականում ինչեր գիտեն մեր երկրի մասին: Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ տված բարձր գնահատականներից հետո դիտորդները վստահեցրին, որ կեղծիքներ չեն տեսել, ցնդող թանաք

«Սա չէ իմ երազած երկիրը»

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով տնտեսական խնդիրներին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկեր՝ անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու եւ գումար վերադարձնելու (այսպես կոչված՝ «ատկատի») բիզնես վարել

Շատացնել «արագաչափերը»

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին անդրադառնալով կոռուպցիայի վերացման եւ օրինականության հաստատման խնդիրներին՝ կարծիք հայտնեց, որ դրանք հեշտ լուծելի են, քանի որ կապված չեն ոչ մենթալիտետի, ոչ էլ ավանդույթների հետ: Միակ բանը, որ դրա համար անհրաժեշտ է, իշխանությունների բարի կամքն է՝ եթե որոշեն չգողանալ, չեն գողանա: Տեր-Պետրոսյանն իրավացի է այն առումով, որ այդ խնդիրներն

Հայ-ադրբեջանական փակուղի՞. միջազգային ծրագրերով «ընկերություն-ծանոթություն» ունեցող երիտասարդները` «հետոյի» մասին

Իլյուստրացիան` Վահե Ներսեսյանի /հայ-ադրբեջանական համատեղ անիմացիոն ֆիլմից/ Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի` հայրենիք վերադառնալու և հերոսի դափնիներ ստանալու հետ մեկտեղ, հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը վերջին զարգացումների ֆոնին դժվարին իրավիճակ են ստեղծել այն մարդկանց համար, ովքեր տարբեր կազմակերպությունների խաղաղասիրական տարաբնույթ ծրագրերով ծանոթներ և ընկերներ են ձեռք բերել սահմանից այն կողմ ապրող թշնամի երկրի գործընկերների հետ: «Ցավալի է, որ

«Հարսնաքարը» պայթեցնել փորձած փոխգնդապետը չի բողոքարկի դատավճիռը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդապետյանը որոշեց արագացված կարգով անցկացնել «Հարսնաքարը» պայթեցնել փորձած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Դատավորն ամբաստանյալին բացատրեց, որ այդ դեպքում գործում ընդգրկված վկաները չեն հարցաքննվի եւ ինքն էլ չի կարողանա բողոքարկել դատավճիռը: Վարդան Սամվելյանը նաեւ ընդունեց մեղադրանքը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մերի Փափազյան. ամերիկյան համալսարանի հայուհի նախագահ

«Քուրանթ» թերթը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ նախագահ` դոկտոր Մերի Փափազյանի երդման արարողությունը: Մերի Փափզյանը առաջին հայազգի կինն է, որը ամերիկյան համալսարանում կզբաղեցնի նախագահի պաշտոնը: Մինչ այս երեք հայ տարբեր համալսարաններում արդեն եղել է նման պաշտոնի: Որպես երդման արարողության տոնական մաս Լոբբիի պատկերասրահում կցուցադրվեն տասներեք հայազգի արվեստագետների գործեր,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031