Օրվա լրահոսը

Վահրամ Մարգարյանը հրաժարվում է ցուցմունք տալ

Բորիս Հակոբյանն ասում է, որ ինքն է սպանել Խաչիկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ անցյալ տարվա օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանին սպանելու համար: Վահրամ Մարգարյանը հրաժարվեց ցուցմունք

New JerseyNewsroom. «Քեթլին Չալֆանթը սարսափելի գաղտնիքով հայ տատիկի է մարմնավորում»

«Նյու Ջերսի նյուզռումը» հայտնում է, որ Նյու Յորքի Ուորքշոփ թատրոնում Երկուշաբթի օրը տեղի ունեցավ Ալեքսանդր Դինելարիս «Կարմիր շունը ոռնում է» բեմադրության բացումը: Թատերգությունում մի ամերիկացի ընտանեկան հին նամակներ է գտնում և ընկնում իր կորած տատի հետքի վրա, որն էլ պատմում է 1915-ի հայկական կոտորածների ժամանակ իրենց ընտանիքի սարսափելի պատմությունները: Տատիկի դերում հանդես է գալիս Քեթլին

Զարուհի Փոստանջյան. «Ինչո՞ւ են կալանավորները նուռ եւ թուզ հավաքում ուրիշ տարածքներում»

ԱԺ-ում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2011-ի պետբյուջեի կատարման հաշվետվության  քննարկումը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ինչո՞ւ Մեղրիի քրեակատարողական հիմնարկին պատկանող տարածքները դեռ ամայի են, երբ հատկացումներ են եղել այդ տարածքների պահպանման համար. «Գյուղացիներից բողոք կար, որ եթե այդ հողերը չեն օգտագործվում,

Գորիսում շախմատիստներն այսօր վերսկսում են պայքարը

 Շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայի 14 մասնակիցները, որնցից վեցը գրոսմայստեր է, մեկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսում են պայքարը: Խաղացված 7 տուրից հետո 5,0-ական միավոր վաստակել են գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականն զբաղեցնում է Չիբուխչյանը: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 4,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Այսօր ութերորդ

«Հարսնաքարը» պայթեցնել փորձած փոխգնդապետի դատավարությունը՝ արագացված կարգո՞վ

 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նրան մեղադրանք է ներկայացվել Քրօրի 35 հոդվածի 1-ին եւ 4-րդ մասով՝ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, կրելու եւ փոխադրելու համար: Դատավարությունն ընթանում է դատավոր Վարդապետյանի գլխավորությամբ: Այս պահին ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի խնդրանքով դատավորը ընդմիջում է

«Մենք ենք այս քաղաքի տերը» ներկայացնում է քաղաքի բոլոր ապօրինությունները և անհետաձգելի քայլեր առաջարկում Երևանի քաղաքապետարանին

Պաշտոնյաների անօրինական որոշումներն ու կոռուպցիան խժռում են Երևանի հանրային տարածքներն ու ոչնչացնում քաղաքային մշակույթը Սեպտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանում կայացած էկոլոգիական հանձնաժողովի նիստին «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացրել է Երևանի բոլոր հատվածներում օրինապահ քաղաքացիների կողմից արձանագրված ապօրինությունների մասին փաստերը: Նախաձեռնությունը ներկայացրել է նաև 23 առաջարկ-պահանջներ` Երևանի հանրային տարածքների սպանդը կանգնեցնելու և էկոլոգիական աղետը կանխելու համար (կցված է): Արձանագրելով այն

Ըստ Շարմազանովի՝ ընդդիմադիրները ռեսուրս չունեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

 Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հարցազրույցից: -Քանի՞ նոր համայնքապետ «ստացավ» ՀՀԿ-ն այս ընտրությունների արդյունքում։ -Տվյալները դեռեւս ամփոփվում են, բայց կարող եմ ասել, որ մեր թեկնածուները հաղթել են Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, այդ թվում՝ Մարտունիում, Վարդենիսում եւ Սեւանում, Վայոց ձորի բոլոր գյուղերում եւ Վայքում։ Եղեգնաձորում հաղթել է «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը, Դիլիջանում գործող քաղաքապետն

Վայոց Ձորի մարզի թիվ 30/01 ընտրական տեղամասի նախագահը հերքում է, որ ինքն է նախկին մարզպետի կատարած խուլիգանության համար դիմել ոստիկանություն

Այսօր` սեպտեմբերի 25-ին, Վայոց Ձորի մարզի Արտաբույնք համայնքի բնակիչ 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը, ով Վայոց Ձորի մարզի ՏԻՄ ընտրությունների թիվ 30/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն էր, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հերքել է, որ ինքը սեպտեմբերի 24-ին Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է տվել նույն օրը ժամը 03:30-ի սահմաններում համայնքի ղեկավարի թեկնածու 43-ամյա Արմեն Սետրակյանի և նրա

Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճեց երկու բրոնզե մեդալ

Հայաստանի սամբոյի հավաքական թիմը, մասնակցելով 2012 թ. սեպտեմբերի 21- ից 24-ը Տալինում (Էստոնիա) կայացած Եվրոպայի կադետների (15-16 տարեկան պատանիներ և աղջիկներ) 1-ին սամբոյի բաց առաջնությանը, նվաճեց երկու բրոնզե մեդալ՝ Սուրիկ Հակոբյանը՝ 42 կգ. քաշային կարգում և Էռնեստ Հայրապետյանը՝ 55 կգ. ք/գ:   Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

ՌԱԿ-ը ողջունել է ՀՌԱԿ-ի եւ Արմենական-ՌԱԿ-ի միավորումը

Սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում ավարտվեց ՌԱԿ 26-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում այլ հարցերի հետ միասին պատգամավորները անդրադարձել են նաեւ Հայաստանում ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ միավորման փաստին եւ նշել. «ՌԱԿ 26-րդ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը միահամուռ կերպով կ’ողջունէ Հայաստանի մէջ կեանքի կոչուիլն ու պաշտօնական ճանաչումը Ռամկավար Ազատական Կուսակցութեան: Առ այդՙ նկատի ունենալով հայրենիքի մէջ մօտալուտ քաղաքական

Ուրիխանյանն ու Արծվիկ Մինասյանը պահանջում են ԱԺ աշխատակազմի ղեկավարից իրենց նյարդերը պահպանել

ԱԺ-ում այսօր 2011-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, պարզվեց, որ «պատգամավորների պահպանման» համար գումարներ են հատկացվել ու ծախսվել: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի զեկուցման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց պատգամավորներին տպիչներ, սարքեր տրամադրելու հարցը՝ ճշտելով, թե որքան գումար է նախատեսված եղել դրանց համար: Պարոն Ուրիխանյանի խոսքերով՝ «Ես կխնդրեի մի փոքր տեղեկատվություն

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյան. «Ես դեռևս հույս ունեմ, որ ինձ կվերադարձնեն ինձնից զավթած իմ միակ անշարժ գույքը»

 Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանի 75-ամյակի առիթով Հայաստանում է նվագախմբի նախկին ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս 2010-ին տեղափոխվել է Կանադա եւ իր ընտանիքի հետ ապրում է այնտեղ: Հատվածներ նրա հետ հարցազրույցից: – 1997 թվականից Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էիք։ Երկու տարի առաջ թողեցիք նվագախումբը։ Ո՞րն էր պատճառը։ – Իմ որոշումը պայմանավորված չէ Կանադա մեկնելու

Ուղիղ միացում. Լեւոն Մելիք-Շահնազարյանը եւ Դավիթ Ջամալյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 41-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար,  քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը եւ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Քննարկման թեման`  տարածաշրջանում ռազմաքաղաքական  հավասարակշռության խախտման սպառնալիքները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Ջհանգիրյանը բողոքում է՝ «պատգամավորների պահպանման» վրա կլորիկ գումար է ծախսվել

Այս պահին ԱԺ-ում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2011-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե որ ծրագրերի վրա որքան գումար է հատկացվել: Պարզվում է՝ պետբյուջեից գումար է ծախսվել նաեւ պատգամավորների «պահպանման» համար: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին դուր չեկավ հաշվետվության այդ հատվածը:

Ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են վնասվածքներ, մեկը մահացել է

24.09.2012թ., ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ: Շարքային

Չեխիայում ալկոհոլից թունավորումների գործով երկու մարդ է ձերբակալվել

Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են երկու մարդու` օրերս երկրում ալկոհոլից առաջացած թունավորումների եւ դրանց հետեւանքով մահվան դեպքերի կապակցությամբ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ իրավապահների հաղորդմամբ` երկու ձերբակալվածները կասկածվում են մեթանոլ կոչվող հեղուկով միտումնավոր ալկոհոլային խմիչքներ արտադրելու եւ դրանք շուկա հանելու համար: Եթե ձերբակալվածների մեղքը հաստատվի, նրանց նկատմամբ կարող է առավելագույն պատիժ` ցմահ ազատազրկում կիրառվել: Չեխիայում

Պետք է պատժել Չարենցի արձանի հանդեպ վանդալիզմ իրականացնողներին

Այս երկու օրն էլ սոցցանցերում ակտիվ քննարկվող թեմաներից մեկը մի խայտառակ տեսանյութում պատկերված այլանդակությունն է. երեք ճիվաղ Չարենցի (արձանի) մոտ խմբված, նախ՝ արեւային ակնոց են դնում արձանին, ապա այդ միաբջիջներից մեկը՝ ինչ-որ ինֆուզորիա, հարվածում է բանաստեղծի գլխին։ Չեմ պնդում, բայց հարվածողը երեւի Չարենցին 37 թվականին տանջահար անողներից մեկի դուրսպրծուկ շառավիղն է։ Տեսանյութում պատկերվածը, բնականաբար, շատերին

Վահան Շիրխանյանը համոզված է, որ վարչապետը չի փոխվի

Հատված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ հարցազրույցից:  – Հիմա շատ է խոսվում վարչապետի փոփոխության մասին։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական կառավարության կազմի ու վարչապետի հնարավոր փոփոխությունը։ – Նման խոսակցություններ միշտ եղել են։ Նախկին վարչապետի պաշտոնավարման ընթացքում ևս խոսվում էր այդ մասին։ Սրանք պարբերական բնույթի խոսակցություններ են, բայց ոչինչ էլ տեղի չի ունեցել, այսօր

Վրաերթ Թբիլիսյան խճուղում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ադրբեջանի կացնային քաղաքականությունը անկում է ապրում

Կոչումը բարձրացրած, աշխատավարձ ստացած և ներկայումս արձակուրդի մեկնած Ռամիլ Սաֆարովին, միգուցե, թվում է, թե ամեն ինչ հոյակապ է: Նա հերոս է, այն էլ կենդանի… բայց ի հիասթափություն այդ  «հերոս-կացնամարդի», պետք է նշել, որ նրա մեկանգամյա օգտագործման գործընթացն ավարտվել է և հիմա նա այլևս պետք չէ ադրբեջանական տոտալիտար համակարգին, ավելին` Սաֆարովն իր ներկայությամբ խանգարում է վարչակարգին,

Արմեն Մարտիրոսյան. «Ակնհայտ է, որ Լևոն Տեր֊-Պետրոսյանն առաջվա հնարավորություններն այլևս չունի»

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից:  – Հավանակա՞ն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության միասնական թեկնածու լինի: – Տեսնենք: Հարգելով ընդդիմադիր դաշտի այլ քաղաքական գործիչներին, կարծում եմ, որ առավել խարիզմատիկը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ – Կարծում եք՝ Լևոն Տեր–Պետրոսյանը պակա՞ս խարիզմատիկ է։ – Հնարավորությունը մեկ անգամ է տրվում։ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին մեծ հնարավորություն էր տրվել, ինչը

Ադրբեջանը` համացանցի ազատությունը սահմանափակող երկիր

Աշխարհում ինտերնետի ազատության սահմանափակման զեկույցում Freedom House-ը Հայաստանին չի անդրադարձել։ Freedom House-ը հրապարակել է աշխարհում ինտերնետի ազատության սահմանափակման զեկույցը, որով ամփոփել է 2011 թվականի հունվարից 2012 թվականի մայիս 47 պետություններում արձանագրած միտումները։  «Ազատությունը համացանցում 2012» վերնագրած զեկույցում հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փորձագետները նշում են, որ «հարձակումներն ինտերնետի վրա ավելի հաճախակի են դարձել, իսկ ամբողջատիրական վարչակարգերը սկսել են

Շատ կտրուկ է արգելակել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, Աբովյան փողոցի թիվ 41/2 հասցեի դիմաց, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորուհին   միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ վարժանքներ են սկսել

Ադրբեջանական, վրացական եւ թուրքական զինված ուժերը երկուշաբթի օրվանից սկսել են վարժանքներ` ուղղված էներգետիկ խողովակաշարերի անվտանգության բարձրացմանը: Անկարայի մոտակայքում մեկնարկած վարժանքները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 28-ը: Մայիսին Ադրբեջանից բնական գազի մատակարարումը դեպի Թուրքիա Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարով դադարեցվեց Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո, ինչի հետեւանքով վնասվել էր գազատարը: Հունիսին Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրեցին համաձայնագիր`

Վրաերթ Բագրատունյաց պողոտայում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, «BMW»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում  վրաերթի է ենթարկել 50-ամյա  տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Գառնիկ Իսագուլյանը լռում է Հայաստանից 17,1 մլրդ դոլար դուրս բերելու մասին

ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկա֊յացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 13-ի (թիվ 384) համարում ասել էր, որ այս տարվա հունիսին իրեն հրավիրել էին Ամբերդ, որտեղ «զրուցակիցներս, որոնք երեքն էին, ներկայացան որպես «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետներ։ Մոտ երկու ժամ տեւած զրույցում խոսեցինք տարբեր թեմաներից, նրանք ներկայացրին մի քանի տարբեր ցուցակներ, իսկ վերջում փոխպայմանավորվածություն ձեռք բերվեց

ԲՀԿ-ական նախկին մարզպետը մեկնաբանում է իր եւ որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց իր եւ որդու մասնակցությամբ երեկ` սեպտեմբերի 23-ին, ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արտաբույնք գյուղում արձանագրված միջադեպը: Նա հերքեց տարածված տեղեկությունները, թե ինքը փորձել է վերցնել քվեաթերթիկների մի մեծ մաս, իսկ այդ ամենը կանխող ոստիկանին վիրավորել եւ հայհոյել է, ապա` գլխով

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը մինչեւ հիմա խորհրդարանի վարսավիրանոցում է կտրում իր մազերը

Ազգային ժողովի վարսավիրի՝ Ժորայի ձեռքի տակով, երեւի թե, ԱԺ հատուկենտ պատգամավորների գլուխը չի անցել։ Ժորան արդեն քսան տարի ԱԺ-ում է աշխատում։ Խորհրդարանի շենքի առաջին հարկում, հենց մուտքի մոտ նա մի փոքրիկ սենյակ ունի, որտեղ ամեն օր տեսքի է բերում առնվազն մի քանի պատգամավորների։ Կտրում է էժան (սկսած 500 դրամից) եւ որակով։ Այնքան էժան եւ որակով,

Մահացու վրաերթ Աշտարակ-Երևան ճանապարհին

Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԿամԱԶ»-ի: «ՎԱԶ-2105»-ի վարորդը` 1981 թ. ծնված Արտակ Թադևոսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Լեւոն Արոնյանը Սան Պաոլոյում 30-րդ քայլում հաղթեց Սերգեյ Կարյակինին

  Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչ մրցաշարի առաջին շրջանը, որն այնտեղ կավարտվի սեպտեմբերի 29-ին, իսկ երկրորդ շրջանն ավանդույթի համաձայն կանցկացվի Իսպանիայի Բիլբաո քաղաքում՝ հոկտեմբերի 8-ից 13-ը: Կանոնակարգի համաձայն հաղթանակի դեպքում շախմատիստին տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1, իսկ պարտությունը՝ 0 միավոր: Օլիմպիական եռակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031