Օրվա լրահոսը
Հրայր Թովմասյանը` ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ
Սույն թվականի սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է 2013-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակներում
Բնապահպանության նախարարն արձագանքել է արգելոցում որսի մասին տեսանյութին
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Հոկտեմբերի 30-ից կվերականգնվի Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը
«Արմավիա» ընկերությունը այս տարվա հոկտեմբերի 30-ից կվերականգնի կանոնավոր թռիչքները Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Այս մասին հայտնում են «Արմավիա»-ից: Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը տեղի կունենա ամեն շաբաթվա երկրորդ օրը` շաբաթական մեկ անգամ: Ֆրանկֆուրտը հանդիսանում է Եվրոպայի ֆինանսական խոշոր կենտրոններից մեկը, որի օդանավակայանն իր մեծությամբ երկրորդն է Հիթրոու օդանավակայանից հետո:
Ֆրանսիացի գործարարները մեր երկրում վարսավիրանոցի բիզնես էլ կդնեն
Մոտ 20 ֆրանսիացի գործարարներ ժամանել են Հայաստան` մեր երկրի գործարար միջավայրին ծանոթանալու, ներդրումներ անելու: Մեր երկրի տնտեսության համար պատասխանատուները ֆրանսիացիներին առաջարկել են գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության, սննդի արդյունաբերության, շինարարության ոլորտները: Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ ֆրանսիացի ձեռնարկատերերը ցանկություն էին հայտնել նաեւ վարսահարդարման ոլորտում ներդրումներ անելու: Մարսել քաղաքի առեւտրի արդյունաբերական պալատի նախագահ Բեռնար
Վաղը մեկնարկում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» մրցաշարը
Վաղը մայրաքաղաքի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում մեկնարկում է ֆուտբոլի «Հայաստանի վարչապետի գավաթ 2012» ավանդական մրցաշարը: Նախնական փուլում հանդես կգան պետական կառավարման մարմինների 14 թիմեր, որոնք երկու ենթախմբերում ի հայտ կբերեն երկուական լավագույններին: Նրանք էլ արդեն եզրափակիչ փուլում կորոշեն հաղթողին (վճռորոշ հանդիպումը նախնական նշանակված է նոյեմբերի 2-ին` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում)
Վայոց Ձորի նախկին մարզպետը գլխով հարվածել է ծառայություն կատարող ոստիկանին. նա բերման է ենթարկվել ոստիկանություն
Այսօր` սեպտեմբերի 24-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ` Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ
Ծոմապահությունը երկարացնում է կյանքը
Խելամիտ ծոմապահությունը լավագույն միջոցն է կյանքը երկարաձգելու համար. հայտարարել են Ամերիկայի ազգային ինստիտուտի գիտնականները, որոնք զբաղվում են մարդկանց երիտասարդացման խնդիրներով: Փորձարկումը, որի հիման վրա արվել է վերոնշյալ հայտարարությունը, սկզբում անցկացվել է կենդանիների վրա: Արդյունքում պարզվել է, որ կենդանի օրգանիզմում եղած քիչ կալորիաների շնորհիվ, կենսական օրգանները՝ սիրտ- անոթային համակարգը, ուղեղը, ավելի լավ են աշխատում, ինչն էլ
Գյումրու նախակրթարանները հասանելի չեն աղքատ ընտանիքների երեխաների համար
Գյումրու Վարդբաղ կոչվող երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքում տեղադրված տնակներից մեկում իր 8 և 4 տարեկան մանկահասակ երեխաների հետ պատսպարված 26-ամյա Աննա Սիմոնյանի ընտանիքին մենք անդրադարձել էինք նախորդ տարի մեր տեսանութերից մեկում` «Սովի և աղքատության մատնված երեխաների պատմություն»: Աննան երկու տարի առաջ վերադարձել է ՌԴ-ից: Աննայի նախկին ամուսինը ներկայումս գտնվում է ՌԴ կալանավայրում: Նրա պատմելով
407.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:
Չորչիկ կատուն և իր սիրելի փափուկ խաղալիքը
Դուք սիրու՞մ եք քնել փափուկ խաղալիքը գրկած: Չորչիկ կատուն ևս առանց իր սիրելի նապաստակի քնել չի կարողանում, նկարն էլ`դրա վառ ապացույցը: 🙂 Լիլիթ Սարգսյան
Մեծանում է կոսմետիկ միջոցներից կախվածությունը
Կանայք կոսմետիկայի նկատմամբ կախվածություն ունեն. այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 50 տոկոսին դուր չի գալիս իր դեմքն իրեն՝ առանց դիմահարդարման: Նրանք կարծում են, որ այդպես գրավիչ չեն, գունատ են, դեմքն առանց կոսմետիկայի անհրապույր է, հատկապես տղամարդկանց համար: Ըստ սոցհարցման արդյունքների՝ հարցված կանանց 48 տոկոսն իրեն լավ է զգում
Ցածր կատարողական՝ ոստիկանությունում եւ ժլատ հատկացումներ՝ փրկարարներին
Այսօր Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացրեց 2011-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները՝ ԱԱԾ-ի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտների մասով: Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե այս բնագավառներում բյուջետային քաղաքականության առումով հիմնախնդիրներ չկա՞ն: Պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Տարօրինակ կլիներ, եթե ասեի, որ խնդիրներ չկան: Ուղղակի ես ներկայացրեցի թվային տվյալները»: Կորյուն Նահապետյանը նաեւ խնդրեց գնահատել արտաբյուջետային միջոցների օգտագործման
«Այն արձանը, որի մոտ չեն նկարվում մեռած է». Նուռը վստահ է, որ Ընթերցողի արձանն իր շուրջը կհամախմբի գրքի սիրահարներին
Իր յուրահատուկ աշխատանքների շնորհիվ մեծ ճանաչում ունեցող նկարիչ, քանդակագործ և դիզայներ Նուռը (Արման Դավթյան) պատրաստվում է առաջիկայում անակնկալ մատուցել երևանցիներին, որը, ըստ նրա, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև օտարերկրացիների շրջանում: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շրջակայքում կտեղադրվի Ընթերցողի արձանը: Նման արձան կերտելու միտքը Նուռի մեջ առաջացել է այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուց հետո, թեև մեր
«Գալու եմ». Եսայի նոր երգը
Եսայի Ալթունյանը, ով հայ հանրությանն ավելի շատ հայտնի է Էմմիի հետ կատարած «Էրեբունի Երևան» երգով, ներկայացրել է իր նոր տեսահոլովակը: «Գալու եմ» այսպես է կոչվում նրա նոր երգը. երաժշտության հեղինակը Եսային է, խոսքերը գրել է Լուսինե Բադալյանը: Տեսահոլովակը Youtube-ում գրանցել է 740-ից ավելի դիտում: Մեկնաբանությունների ու կարծիքների պակաս չի զգացվում հատկապես երգչի ֆեյսբուքյան էջում: Դրական
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը
Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։ Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։ Գեղարքունիքի մարզ՝ 34 ահազանգ, 9 արագ արձագանքում: Տավուշի մարզ՝ 1 ահազանգ, 1 արագ արձագանքում: Վայոց Ձոր մարզ՝ 1 ահազանգ: Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս
Անժելինա Ջոլին տառապում է հեպատիտով. Գրում է «National Esquirer»-ը
Վաղ առավոտից ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում է այն հարցը, թե արդյոք հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի բանագնաց ԱնԺելինա Ջոլին տառապում է հեպատիտ C-ով: Բանն այն է, որ նման պնդմամբ հանդես է եկել ամերիկյան ժամանցային «National Esquirer» պարբերականը եւ տեղեկատվության հավաստիացումը կապվում է այն բանի հետ, որ «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հիվանդության լուրը նույնպես այս
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը դատարանում ունեցավ իր պաշտպանը
Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով դատական քննությունը: Անցած դատական նիստը հետաձգվել էր ռեստորանի անվտանգության աշխատակից Արման Խաչատրյանի պաշտպան չունենալու հետ կապված: Այսօր դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ավագ Լալայանը: Դատարանից վերջինս խնդրեց
Հայոց ցեղասպանության թեման` եվրոպական դպրոցական ծրագրերում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և Վիթենբերգի քաղաքապետ Էկհարդ Նաումանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասն իր առաջատար դերն է պահպանել երկու
ՀԱԿ անդամ. Եթե նորից ընդդիմությունը համագործակցի իշխանության հետ, շատ կոպիտ գնահատականների է արժանի
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, Հայաստանում ընդդիմությունն իրեն համարժեք չի պահում քաղաքական ու հասարակական իրավիճակում: «Ընդդիմությունը որեւէ ձեւով չպետք է ներքաշվի պառլամենտական դասական գործունեության մեջ, այլ խնդիրը պետք է լինի հրապարակում ընդդիմության գործերին՝ երթերին, հավաքներին աջակցելը: Բայց տեսնում ենք, որ հրապարակում դադարեցրել կամ միգուցե սառեցրել են պայքարը ու ակտիվացրել դասական գործընթացը խորհրդարանում, ինչը
НТВ. «Հայ գործարարը Չելյաբինսկում մի ամբողջ գյուղ է գնել»
Հայ գործարար Սեյրան Վարագյանը 16.5 միլիոն ռուբլիի դիմաց աճուրդով գնել է Չելյաբինսկ մարզի Նարովչատկա գյուղը` ֆերմաներով, ջերմոցներով, կաթսայատնով, մատուռով, տներով ու գյուղացիներով ու արդեն տեղի 117 բնակիչներին ստիպում է լքել կամ գնել իրենց տները, որոնք ժամանակին հենց իրենք են կառուցել: Այս մասին հաղորդում է «Էն Տե Վե»-ն: Խնդիրն այն է, որ սովխոզի տնօրենը ժամանակին հրաժարվել
Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոնի» պետի ժամանակավոր պաշտոնակատար
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։
Պավել Գրաչովի ավանդը անուրանալի է
ՌԴ պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում ունեցել է շատ նշանակալի դերակատարություն: Տարածաշրջանի այսօրվա հարաբերական խաղաղությունը, հայ-ադրբեջանական զինադադարը հնարավոր է եղել հենց նրա գործուն մասնակցությամբ: Այս մասին ՙԱ1+՚-ին պատմեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որը եւ ՌԴ-ում աշխատելու տարիներին եւ Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում նրա հետ ունեցել է բարեկամական
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները միջազգային գիտական ամսագրերում տպագրել են 217 հոդված
Ինչպես հաղորդել էինք, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին (ԳԿՀԱՀ` ANSEF) նվիրված միջազգային ֆորում: Խոսելով ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներին արժանանալու գիտական ծրագրերից, Տորոնտոյի համալսարանի ներկայացուցիչ, կենսաֆիզիկոս Տիգրան Չալիկյանն ասաց, որ գիտնականների դիմումները պետք է լինեն դիպուկ, իրականանալի եւ գիտական պահանջներին համապատասխան. «Վերջին տարիներին բարելավվել
21 օր հացադուլի մեջ գտնվող 75-ամյա կնոջը պետությունը չի օգնում
Այսօր 101-րդ օրն է, ինչ Գ. Նժդեհի ազգականուհի, 75-ամյա Էմմա Սահակյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նստացույց է անում: Այսօր նաեւ նրա հացադուլի 21-րդ օրն էր. «Մեկ կոնֆետ անգամ բերանս չեմ դրել, եթե ես խախտեմ իմ որոշումը, ուրեմն ես պարտված եմ: Մինչեւ էս վերջին երկու օրը ինձ լավ էի զգում, բայց երկու օր է, վիճակս լավ
Մարդասպանը «արձակուրդից հետո կվերադառնա ծառայության»
Հունգարիայի կողմից օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնված եւ Բաքու ժամանելուն պես երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովը «ներկայումս ծառայողական արձակուրդում է եւ հանգստանում է»։ Այդ մասին SalamNews գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Ռամիս Նաջաֆովը։ «Արձակուրդն ավարտվելուց հետո նա կվերադառնա ծառայության», – ասել է ադրբեջանական ռազմական գերատեսչության
Երազանքը՝ Հայաստանում խաղալն է
Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայաստանյան Առաքելական եկեղեցու Գալուստյան սրահում հյուրախաղերով հանդես է եկել Հայ Բարեգործական Ըդհանուր Միության ՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Վահրամ Փափազյանի անվան թատերախումբը՝ ներկայացնելով Ն. Ղարիբյանի « Ինքնակոչ երաժիշտը» կատակերգությունը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Լոս Անջելեսում անցկացվել է «Էմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը
«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը Լոս Անջելեսում անցկացված «Էմմի» մրցանակի 64-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում արդեն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալը: «Ժամանակակից ընտանիք» («Modern Family») սերիալի ռեժիսոր Սթիվ Լեվիթանը մրցանակն ընդունելու իր խոսքում ասել է. «Աղոթում եմ,
Միջազգային դիտորդն անանուն հայտնում է իր մտահոգությունները. «Մյուս անգամ մենք շատ կոշտ ենք լինելու»
Այսօր միջազգային դիտորդները հրավիրած ասուլիսում ՏԻՄ ընտրությունները գնահատեցին միջազգային չափանիշներին համապատասխան, նորմալ, ժողովրդավարական, զուսպ եւ այլն: Ասուլիսից հետո դիտորդներից մեկն Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց մեր երկրի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ «Եթե մենք լեզու չենք հասկանում, դա դեռ չի նշանակում, թե մենք ոչինչ չենք տեսնում, հասկանում»: Նա խնդրեց իր անունը չհրապարակել, միայն նշել, թե ինչն
Տրանսպորտի, կանաչապատման և սանմաքրման ոլորտներում քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ
GRETA-ն հրապարակեց զեկույց Հայաստանի մասին
Սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խումբը (GRETA) Հայաստանի վերաբերյալ իր առաջին զեկույցն է հրապարակել: Զեկույցում GRETA-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի իշխանություններին թրաֆիքինգի դեմ պայքարում կարևոր քայլեր ձեռնարկելու համար, մասնավորապես` հասարակության իրազեկման բարձրացման և համապատասխան մասնագետներ պատրաստելու համար: Այնուամենայնիվ, GRETA-ն գտնում է, որ խոցելի խմբերի, հատկապես երեխաների, իրազեկության բարձրացման համար ավելի նպատակահարմար


















































