Օրվա լրահոսը

ՀՀՇ վարչության անդամ. «Չեմ կարծում, որ ամենամեծը Սերժ Սարգսյանն է»

Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը՝ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ նախագահը բերեց «բաց խոսակցության», որ այո, աղաղակող թերություններ կան, հիմնականում՝ գնումների հետ կապված. «Եկեք մի հատ վերլուծենք, հիմնականը գնումներն էին, որ կապված էր թե՛ տրանսպորտի հետ, թե՛ մյուս ոլորտների հետ»: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝

Hurriyet Daily News. Կանադայում թուրք գնդապետի արձան կտեղադրեն

«Հյուրիեթը» հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն կժամանի Կանադա, որպեսզի մասնակցի թուրք հանգուցյալ գնդապետ Աթիլլա Աթիկաթի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, որը սպանվել էր 1982թ-ին Օտտավայում Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ (ՀՑԱՄ) խմբավորման կողմից: Թերթը հիշեցնում է, որ հուշարձանը Թուրքիայի առաջարկով է կառուցվել, և որ Կանադայի խորհրդարանն ու կառավարությունը ճանաչել են հայոց ցեղասպանությունը:      

Ռուբեն Թովմասյան. «Կոմունիզմը կվերադառնա 2017 թվին»

Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, ակնկալվող զարգացումներին։ «Նախագահական ընտրությունների ժամանակ կլինի այնպես, ինչպես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ էր, բայց մի բան պարզ է՝ պայքարը նախագահի թեկնածուների միջեւ թեժ է լինելու»,- ասաց պրն Թովմասյանը՝ դառնալով նախագահական ընտրություննեում իր առաջադրմանը։ Ըստ բանախոսի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար լուրջ ռեսուրսներ

Տիգրան Սարգսյանը միջազգային ֆինանսական կազմակերպություններում ամենալուրջ կապերն ունեցող պաշտոնյան է

Սեպտեմբերի 15-ին՝ շաբաթ օրով՝ այն էլ մեռելոցի նախօրեին, Սերժ Սարգսյանից «հայրական ապւոակ» ստացած Տիգրան Սարգսյանը, փաստորեն, եռօրյա նախա եւ հետ մեռելոցային վիճակից դուրս է եկել, լիովին սթափվել եւ կարելի է ասել՝ վերագտել իրեն։ Իսկ այդ հարցում վարչապետին օգնել է ոչ այլ ոք, քան նրա սիրելի Արժույթի միջազգային հիմնադրամն իր հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած

Սուքիաս Ավետիսյան. «Ես չեմ կարող ասել, որ Վարդան Ղուկասյանը անցյալի գործիչ է»

 «Գյումրին թեժ չի, Գյումրին թեժացնում են որոշ մարդիկ: Գյումրիում շատ նորմալ ընտրություններ են անցկացվել: Պասիվ է եղել, որը կապված է քաղաքապետի թեկնածուների մեջ լուրջ մրցակցության բացակայությամբ»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի գնահատական տվեց ՀՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հարցին՝ Վարդան Ղուկասյանը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել, թե՞ նա արդեն անցյալի քաղաքական գործիչ է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Այսօր

Ընդդիմադիրների մի մասն ավելի շատ է անակնկալի եկել նախագահի հայտարարություններից, քան կառավարության անդամներից ոմանք

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարի արած հայտարարություններն ու կառավարության գործունեությանը, առանձին նախարարներին տրված կոշտ գնահատականները քաղաքական ու քաղաքականամերձ շրջանակներում բնականաբար մեծ արձագանք ստացան։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Բայց ահա թե ի՛նչն է տարօրինակ, իսկ որոշակի առումով՝ նաեւ հատկանշականն այդ արձագանքներում. դրանց մեծ մասը զուտ մակերեսային է, ավելի շուտ դիպվածային

Սննդամթերքի անվտանգություն. ո՞ւմ է վստահված մեր առողջությունը

Սննդամթերքի անվտանգության հարցը, ինքնին կարեւոր լինելով, քանի որ առնչվում է մեր բոլորիս կյանքին եւ առողջությանը, մոտ ապագայում ավելի է կարեւորվելու, նկատի ունենալով Հայաստանի` Եվրոմիության հետ խոր եւ համապարփակ համաձայնագրի կնքման հեռանկարը եւ մասնավորապես այս ոլորտում եվրոպական ստանդարտների պարտադիր կիրառումը մեր երկրում: Սակայն ինչպե՞ս ենք դա անելու, եթե նկատի ունենանք, թե ո՞վ է ղեկավարում սննդամթերքի անվտանգության

Սիրիահայերի ընտանիքը չի նահանջում. ուզում են Հայաստանում ապրել

Օգոստոսի 26-ից «Զվարթնոց» օդանավակայանի ստերիլ գոտում բանտված, երեք օր անց Հայաստանից Թուրքիա դեպորտ արված սիրիահայ ընտանիքը պատրաստվամ է պայքարել Հայաստան վերադառնալու եւ այստեղ բնակություն հաստատելու համար։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասել է ընտանիքի բարեկամուհիներից մեկը՝ Էմմա Պողոսյանը։ Նա պատմեց, որ Հայաստանից դեպորտ արվելուց հետո՝ մինչ օրս սիրիահայ ընտանիքը բնակվում է Ստամբուլի հյուրանոցներից մեկում,

Խաղողը բողկի գին է

Այս տարի խաղողի բերքն ոչ միայն առատ չի , այլեւ վնասված է։ Այս կարծիքին են Էջմիածնի Զվարթնոց թաղամասում խաղողի մշակմամբ զբաղվողները։ «Օդից է, դեղերից է, թանկանոց դեղն էլ բերում ենք, չի օգնում»,-ասում է Վասիլ Բաղդասարյանը։ 77 ամյա Վասիլ պապն արդեն 20 տարի է զբաղվում է խաղողագործությամբ, եւ ոչ մի տարի այսքան վատ բերք չի ստացել:

Քաղաքացին ջրահեղձվել է Քանաքեռ ՀԷԿ-ի լողավազանում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8 լողավազանում մարդ է ջրահեղձվել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ջրասուզակ։   Փրկարարները լողավազանից դուրս են բերել Երևանի Գոգոլի 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ` 1958 թ. ծնված Ռոմեո Ֆրունզեի Հարությունյանի դին: ԱԻՆ

Ռամիլ Սաֆարովի հայրը չգիտի, թե որտեղ է որդին

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը օրերս զրուցել էր Ռամիլ Սաֆարովի հոր հետ, ով սրտնեղել էր, թե ինքը որդուն տեսնելու հնարավորություն չունի, քանի որ… «չգիտեմ, թե որտեղ է Ռամիլը»: Իհարկե, ադրբեջանցի հասարակությունը ինքը պետք է որոշի, թե այդ ի՞նչ տեսակ հերոս ունեն, որին անգամ հարազատ հայրը չի կարող տեսնել, քանի որ չգիտի, թե ուր է… Այսպիսով Սաֆարովը դարձավ,

Փրկարարները կասեցրել են ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 22.25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատի Օգոստոսի 23-րդ փողոցի 105 շենքի տանիքից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները կասեցրել են 105 շենքի  20-րդ բնակարանի բնակչուհի` 1929 թ. ծնված Վերգուշ Ասատրյանի  ինքնասպանության փորձը: ԱԻՆ

«Հարսնաքարում» ծեծելուց առաջ զանգել են Աշոտ Մնջոյանին

 «Հարսնաքարի» դեպքի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հենց դեպքի օրը՝ հունիսի 17-ին գործով այժմ  ամբաստանյալներ Արման Բաղդասարյանը եւ Նորայր Հայրապետյանը ժամը 22.21-ին, 22.33-ին, 22.34-ին, 22.36-ին, ինչպես նաեւ ժամը 23.30-ին, 00.21-ին, 00.25-ին եւ 00.47-ին զանգահարել են Աշոտ Մնջոյան անուն-ազգանունով ինչ-որ մեկի։ Ըստ քրեական գործի նյութերի՝ ռազմաբժիշկները ծեծի են ենթարկվել

Սենո Սարիբեկյանի պատասխանը

Aravot.am կայքում հրապարակված «Ազատամուտի գյուղապետը փորձել է բռնաբարե՞լ աշխատակցուհուն» հոդվածում տեղ է գտել թյուրիմացություն: Aravot.am-ը հայտնում է, որ այդ նյութը, որը տեղադրվել է կայքում, մեզ չի տրամադրել Սենո Սարիբեկյանը եւ այն չի համապատասխանում իրականությանը: Ուստի մենք մեր ներողամտությունն ենք հայտնում Արմինե Եգանյանից, նրա հարազատներից եւ Սենո Սարիբեկյանից: Սենո Սարիբեկյանը մեզ հայտնեց , որ ինքը անձամբ

Պետրոս Մակեյան. ՀԱԿ քաղաքական միավորները գարնանից հետո իրականում տարբեր հարթություններում են գործում

Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի… Հատված ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից – Խորհրդարանական ընտրություններից հետո շատերը մեղադրեցին ՀԱԿ–ին՝ ԲՀԿ–ի հետ ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված միասնական շտաբում համագործակցելու համար։ Համարեցին, որ այդպիսով ՀԱԿ–ի ձայները փոշիացվեցին։ Կարծում եք, որ ՀԱԿ–ն այսուհետ ե՞ւս ԲՀԿ–ի հետ առնչություն կունենա, Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ինչու։

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` երկու երկրների նախագահները քննարկել են առանցքային նշանակության միջազգային հարցեր։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ փոխադարձ վստահության մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ, որը կնպաստի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում շարունակվող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջող ընթացքին։ Ադրբեջանական

Մինչեւ վերջ պիտի գեղեցկացվի կենտրոնը, հետո միայն հերթը հասնի ծայրամասերին

Անժխտելի է, որ վերջերս մայրաքաղաքի հիմնականում կենտրոնում սկսել են հայտնվել նստարաններ, աղբամաններ, ծաղիկներ եւ քաղաքը գեղեցկացնող էլի բաներ, սակայն այդ ամենն այնքան էլ ոգեւորող չէ, որովհետեւ դրանով էլ կարծես տարբերանշան է դրվում կենտրոնի եւ ծայրամասերի, ինչու չէ՝ նաեւ կենտրոնի եւ ծայրամասի բնակչի միջեւ։ Եթե կենտրոնն էլիտար է, պարզ է՝ էլիտար է նաեւ կենտրոնում բնակվողը։ Ու

ԱՆՏԻՊՈԵԶԻԱ

Ջիպով եկավ, VIP-ով գնաց Սայաթ-Նովան:

Լեւոն Բաբուջյանը ստանձնեց առաջատարի դերը

  Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայի մրցաշարում երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը ստանձնել է գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը, որը տարել է երկու հաղթանակ: Նրանից կես միավոր պակաս վաստակել եւ 2-3-րդ տեղերը բաժանում են նույնպես գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը եւ Արթուր Չիբուխչյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության նախապայման է». Մարտին Շուլց

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Եվրոպայում Թուրքիայի ինտեգրման նախապայմաններից մեկն է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այսպիսով վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի կողմից 1987 թվականին ընդունված որոշումը: «Թուրքան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և դա համարվում է Եվրոպական Միության անդամակցության նախապայման», – ասել է Շուլցը, որի հայտարարությունը, «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, հրապարակվել է Գերմանիայի

Մահացել է աշխարհի ամենակարճահասակ կուլտուրիստը

Հողագնդի ամենակարճահասակ կուլտուրիստը՝ Ռոմեո մականունով Դեւ Դիտյան, այս գիշեր 23 տարեկանում մահացել է Հնդկաստանի Փենջաբ նահանգի հարազատ Պհագվարա քաղաքում: Ռոմեոն, որի հասակը 80 սանտիմետր էր, իսկ քաշը՝ 9 կիլոգրամ, մեկ ձեռքով բարձրացնում էր 3 կիլոգրամանոց կցագունդը, իսկ պառկած դիրքից հրում վարժությունում՝ 6 կգ կշռող ծանրաձողը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննիչը մեղադրյալի եւ նրա դեմ ցուցմունք տված վկայի առերեսումն անհրաժեշտ չի համարել

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 18-ի նիստում շարունակվում էր վկա, քրեական գործով քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան  Մուշեղ Շուշանյանը քննիչ Պետրոսյանին հիշեցրեց, որ Արտակ Նազարյանի  մահվան նախօրյակին վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի եւ  Նազարյանի միջեւ հեռախոսազրույցի ժամանակ Ուդումյանը հայհոյել է Նազարյանին,  Ուդումյանը հաջորդ օրը պիտի գնար մարտական հենակետ՝ հարաբերություններ պարզելու եւ  հարցրեց,

«Հացամթերքի սպասարկման ոլորտում խայտառակ վիճակ է»

Հացամթերքի գների պարբերական աճին զուգահեռ, արտադրվող հացի որակի եւ հացամթերքի վաճառքի պայմանների բարելավում չի նկատվում։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը: Նրա խոսքերով, հատկապես Երեւանի արվարձաններում ու մարզային բնակավայրերում «խայտառակ պայմաններում է իրականացվում» ոչ միայն հացի վաճառքը, այլեւ փոխադրումը։ «Կեղտոտ ձեռքերով, հակասանիտարական պայմաններում կեղտոտ մեքենաներով, նույն բեռնախցիկում, որտեղ մարդիկ են

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «Ոստիկանությունն ունի տասնյակ ջիպեր, բաց կալանավորներին տեղափոխելու նորմալ մեքենա չունի»

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը նշանակված էր սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին: Սակայն  հերթական  անգամ նիստը  ուշացումով  սկսվեց, քանի որ հերթական անգամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ամբաստանյալ 3  զինծառայողներին  Իջեւան տեղափոխող ոստիկանական  մեքենան դատական նիստի սկզբին  դեռ ճանապարհին էր: Նիստը հետաձգվեց մեկ ժամով:  Ժամը 16-ին, երբ նիստը սկսվեց,  դատավոր Սամվել Մարդանյանը ամբաստանյալներին ուղեկցող ոստիկաններին հարցրեց,

ԲՀԿ-ի պատասխանը ՀՀԿ-ին

«Կան մարդիկ, որոնք ի պաշտոնե կարող են լինել բացառապես կամակատար, եւ որոնք որեւէ շարժում կամ բառ արտաբերելու իմպուլս ստանում են միայն, երբ իրենց սեփականատերը տալիս է համապատասխան հրահանգը: Եվ երբ տվյալ սեփականատերերը, գերագնահատելով իրենց գործիքների ունակությունները, վերջիններիս պետական պաշտոններ են վստահում, ահա այստեղ է, որ առաջանում է կոնֆլիկտ՝ մտքի իսպառ բացակայության եւ սեփական տերերին հաճոյանալու

«Թող իրենց ուղեղներն ընդլայնեն».ակցիա ի պաշտպանություն Աֆրիկյանների տան (Տեսանյութ)

«Քանդելն արգելվում է հասարակության կողմից» խորագրով բողոքի ակցիա էին կազմակերպել «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Ակցիան, ինչպես մասնակիցներն ասացին, մի նպատակ ունի` թույլ չտալ քանդել Աֆրիկյանների պատմաշակութային շենքը, որը ճանաչվել է հանրային գերակա շահ եւ պետք է ապամոնտաժվի`Տերյան փողոցն ընդլայնելու համար: Ակտիվիստները ակցիան սկսեցին  Մաշտոցի փողոցից` «Փակ շուկայի» մոտից եւ համեստ երթով շարժվեցին մինչեւ Տերյան

Միայն Դավիթ Նալբանդյանը չէ արգենտինահայ թենիսիստ

«Ճռռացող հոդերը չեն խանգարել 95 տարեկանան տղամարդուն զբաղվել իր սիրած սպորտով ու լինել ամենատարեց արհեստավարժ թենիսիստը», – գրում է «Մետրո» թերթը արգենտինահայ Արթին Էլմայանի մասին, որը թենիսի միջազգային ֆեդերացիայի 85 և բարձր տարիքի դասակարգման 39 անդամներից միակն է, որը ծնվել է 1920թ.-ից շուտ: «Ես վատ չեմ խաղում, երբեմն երկրորդ տեղն եմ գրավում: Անցած տարի երկու

Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակաբաշխության հաղթողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը նվիրված ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդլայնված ընդհանուր ժողովին: Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2012թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Յան Էյնաստոյին և

Բողոք Բուդապեշտում Աթաթուրքի արձան տեղադրելու դեմ

Ստամբուլի հետ բարեկամության համաձայնագրով կապված Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի թիվ 19 թաղամասում մտադիր են սեպտեմբերի 29-ին մեծ հանդիսավորությամբ տեղադրել Թուրքիայի արդի աշխարհիկ հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը։ Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ հունգարահայերը մայրաքաղաքի իշխանություններին փոխանցել են, որ դեմ են այդ ծրագրին եւ ամեն ինչ կանեն Աթաթուրքի արձանի

Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի դափնեկիրները մրցանակի մի մասը կներդնեն հայկական գիտության զարգացման գործում

Վիկտոր Համբարձումյանի 2012թ. միջազգային մրցանակը շնորհվում է պրոֆեսորներ Յան Էյնաստոյին (Էստոնիա) եւ Իգոր Նովիկիովին (Ռուսաստան): Մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից` 2009թ. եւ ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է եւ հանձնվում է ցանկացած երկրի եւ ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031