Օրվա լրահոսը
Գագիկ Բեգլարյանին չի՞ վերաբերում
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բոլորովին այլ տեսանկյունից է մեկնաբանում իր գլխավորած կառույցի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները: «Քննադատությունը վերաբերում էր նախորդ շրջաններին»,- ասաց նա։ Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ իր ղեկավարած նախարարությունից Սերժ Սարգսյանն այսօր միայն մեկ բան է պահանջում. «Որ արագ ժամանակահատվածում վերացնենք այդ թերությունները, որ առկա է եղել այդ նախարարությունում; Արագը ինչքան է՝
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 18, 20, 20/1 շենքերի, Շինարարների փողոցի 13, 15 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Խարդախների գործով» ամբաստանյալը պաշտպանից հրաժարվեց
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, այսօր նշանակված ժամից 1 ժամ 15 րոպե ուշացումով սկսվեց խարդախության եւ վաշխառության գործով մեղադրվող Արտակ Մարտիրոսյանի, Ցոլակ Պետրոսյանի, Վարդան Օհանյանի եւ Դավիթ Երեմյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործի վարույթն անջատվել է հայտնի «Նորաշենի գործից», երբ մարդիկ գումարներ տվեցին
ՀՅԴ-ն կոչ է անում «օգնել եղբորը»
«Օգնիր եղբորդ» կարգախոսով նախաձեռնվել է օգնության ձեռք մեկնել սիրիահայ համայնքին: Այդ մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում տեղեկացրին ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրանք ասացին, որ սա կուսակցական նախաձեռնություն չէ, ներգրավված են մի շարք կազմակերպություններ, Հայ առաքելական եկեղեցին: Արդեն բացվել է հաշվեհամար եւ արդեն փոխանցված է առաջին 1 մլն
Արտուշ Ղուկասյան. Կցանկանայի խորհրդարանում տեսնել գիտական կոչում ունեցող պատգամավորների (Տեսանյութ)
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանն այսօր Մամուլի ազգային ակումբում ամփոփեց ԲՈՀ-ի այս տարվա հունվարից մինչ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի տվյալները՝ Հայաստանում Գիտական աստիճանաշնորհման գործընթացի վերաբերյալ: Ղուկասյանի փոխանցմամբ՝ գիտության դոկտորի եւ թեկնածուի աստիճան է ստացել 386 գիտաշխատող, որոնցից 37-ը՝ Գերմանիայի, Իրանի, Ռուսաստանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ: Նախորդ տարում շնորհվել է 517
Վերաբացվեց Աբովյանի անվան հիմնական դպրոցը
Խաչատուր Աբովյանի անվան №2 հիմնական դպրոցը 180 տարեկան է: Հիմնադրվել է 1832 թվականին` Երեւանի բերդում, Ցարական կառավարության կողմից: Գեներալ Պասկեւիչը, ով ղեկավարում էր Երեւանի բերդի գրավումը, դիմում է ցարական կառավարությանը` Նիկոլայ առաջինին, Երեւանում պետական դպրոց բացելու խնդրանքով: Այն չի մերժվում եւ բացվում է որպես ռուսական պետական դպրոց: Հիմնական լեզուն ռուսերենն էր: Երեքդասյա դպրոցը դառնում է
«ՀԱՊԿ-ի զորավարժություններն ավելի շատ Ռուսաստանի համար են կարեւոր, քան Հայաստանի». Ռիչարդ Կիրակոսյան
«Ռամիլ Սաֆարովի դեպքի մասին եթե խոսենք, ապա, իմ կարծիքով, ԱՄՆ -ի արձագանքը շատ արագ էր: Սաֆարովի դեպքը Ադրբեջանի ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիր էր»,- նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Դառնալով տարածաշրջանում տիրող անկայունությանը՝ Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանին շրջապատող երկրներն անկայուն վիճակում են: Ըստ նրա՝ անկայունությունը տարածաշրջանում ավելի է մեծանում. սա վերաբերում է Մերձավոր Արեւելքին, Իրանին, Թուրքիային,
Հայ լրագրողները բրոնզե մեդալ նվաճեցին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը Բրյանսկում անցկացված ԱՊՀ եւ Բալթյան երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարում, որը նվիրված էր Բրյանսկի ազատագրման 69-րդ տարելիցին եւ քաղաքի օրվան, գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարում հանդես եկած յոթ թիմերը մեկ օրում անցկացրել են վեցական խաղ` հանդիպելով բոլոր մրցակիցների հետ: Մեր հանրապետության լրագրողական թիմը հաղթել է Բրյանսկին` 2:0, Վոլգոգրադին` 1:0, NTV-Plus-ին` 3:1, Լիտվային` 2:1,
Հունիսի սկզբից արձանագրվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց
Սույն թվականի հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին` 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաև Կոտայքի մարզում,
ՀՄՄ գլխավոր քարտուղար. ՏՏ բնագավառում աճի տեմպերով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են: «Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների
EUobserver. «Լեռնային Ղարաբաղ. դանակը ոսկորին է հասել»
«Ընդամենը երկու շաբաթ առաջ Ռամիլ Սաֆարովը ոչինչ չասող անուն էր», – գրում է ԵՈւ օբսերվեր թերթի հրապարակման հեղինակը` անդրադառնալով հայ ադրբեջանական հակամարտությանը, – «Հիմա նա հայ, ադրբեջանական և հունգարական դիվանագիտական պոռթկման պատճառն է, որին ներքաշվեց ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրոմիությունը ու տարածաշրջանում խորացրեց պատերազմ սկսելու հավանականությունը»: Ըստ հոդվածագրի ստեղծված իրավիճակից կարելի է եզրակացնել, որ
Հայերը՝ Բեռլինի Ժողովուրդների տոնին
Գերմանիայի օտարախոս համայնքների միությունը, որն ունի 35 անդամ համայնքներ, այդ թվում նաեւ Բեռլինի հայկական համայնքը, օրերս նշեց կազմավորման 30-ամյակը: Ավանդաբար տոնը նշվում է քաղաքի Ալեքսանդրպլաց կոչվող հրապարակին կից այգում, որին այս տարի մասնակցում էին բոլոր համայնքներից՝ շուրջ 170 տաղավար: «Այսչափ մեծ մասշտաբով այս տոնը երրորդ անգամն է, որ տոնում ենք, դա որոշում է խորհուրդը: Տոնում
«Անվանի» չլինելու հետեւանքները
Հիմա նստել եմ շարադրելու մի բան, որ արդեն մի տեսակ հեռացել է ինձնից ու եթե, այսպես ասած, վկայի պատասխանատվությունը չլիներ, երեւի թե չգրեի, բայց գիտեմ, որ հարկավոր է: Աշխատանք եմ փնտրում արդեն բավական երկար ժամանակ, մասնագիտությամբ գրականագետ եմ: Ընկերներիցս մեկն իմաց տվեց, որ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում թափուր հաստիքներ կան: Ճիշտ է,
«Էքստրեմիստ-խուլիգանը» կես դար լարի վրա է
Լարախաղաց, աճպարար Վլադիմիր Հակոբյանը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու ու ՀՀ վաստակավորի կոչման հույս ունի: Դեռեւս հելլենիստական, ապա եւ միջնադարյան Հայաստանում զարգացում էր գտել թատերակրկեսային արվեստը։ Ծաղրածուները ներկայացնում էին իրենց տերերի «ծաղրանկարը», լարախաղացները՝ իրենց հմտությունները։ «Առավոտի» զրուցակիցը՝ լարախաղաց, աճպարար Վլադիմիր Հակոբյանը, ում «XX դարի հայ շրջիկ լարախաղացները» գրքույկը վերջերս է լույս տեսել, հավաստիացնում է, որ լարախաղացությունը՝
Ինչո՞ւ չկա ցուցանակ
Նորանկախ Հայաստանում կանաչ գոտիների անխնա ոչնչացումն ու դրանց վերածումը շինարարական հրապարակների՝ վաղուց ավանդույթ ու չգրված օրենք է դարձել: Հերթականը նկատեցի Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ: Հեռվից ծանոթ կապույտ պոլիէթիլենե վարագույրները հուշում էին, որ տարածքում շինարարական եռուզեռ է: Մինչդեռ, երբ մոտեցանք, չգտանք ոչ մի ցուցանակ, ցուցապաստառ կամ տեղեկություն տվող որեւէ վահանակ, որ հասկանալի կդարձներ մեզ ու
Արտասովոր դիպվածք
«Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Վահե Ավետյանին դիտավորությամբ պատճառել են կյանքի համար վտանգավոր բազմաթիվ վնասվածքներ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր վնաս՝ 2012թ. հունիսի 29-ին առաջացնելով վերջինիս մահը». ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունից՝ 23.08.12թ.: Ահա այս անհեթեթ եզրակացությամբ էլ դատախազը գործը ուղարկել է դատարան, եւ հինգ հանցավորներն էլ մեղադրվում են
Գյումրին կկառավարեն
Գողականի փեսան, դատախազի տղան, հայտնի լրագրողը, բժիշկը, գազի, լույսի ու ջրի մարդիկ Մի քանի օր տեւած բողոքարկումներից ու վերահաշվարկներից հետո Գյումրիում արդեն իսկ հայտնի է ապագա ավագանու կազմը: Այն, ինչպես եւ սպասվում էր, խայտաբղետ է՝ բաղկացած տարբեր կրթական մակարդակներ, ոլորտներ ու տարբեր շահեր ունեցող մարդկանցից: 21 հոգուց բաղկացած օրենսդիրներից ոչ այնքան հետաքրքիր է, թե ով
«Նախագահը հանգիստ կարող էր մականուններով էլ դիմել»
PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝ նախագահի խորհրդակցության մասին. «Տպավորությունն այնպիսին է, որ հետո հավաքվելու են խորովածի շուրջ, ու նախագահն ասելու է՝ հո շատ չնեղացա՞ր, Տիկո ջան, հո շատ չնեղացա՞ր, Դերո ջան»: Տիկո, Սեյրան, Դերո. օրերս կառավարության ղեկավարին եւ երկրի նախարարներին այսպիսի «տնավարի» դիմելաձեւով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Նախագահը վարչապետին ու նախարարներին հավաքել ու
ՀՀԿ-ական մարզպետը քննադատում է ԲՀԿ-ին
Իսկ քաղաքապետը խուսափո՞ւմ է ուղիղ պատասխաններից «25 միլիոն փող ա տվել, Դուբայում առել ա չգիտեմ ինչ, եսիմ քանի միլիոն փող ա տվել, Ռիգայում առել ա «Ռիգա» հյուրանոցը, 25 միլիոն փող ա տվել, Խորվաթիայում կղզի ա առել: Թող հինգ միլիոն փող բերեր տար՝ Եղեգնաձորի պահածոների գործարանն աշխատեր: Թող «Ռիգա» հյուրանոցը առնելու փոխարեն՝ գար Եղեգնաձորի կենտրոնում գտնվող
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ արաբական գարունն անցնում է նոր ժամանակահատվածի
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ ներկայացրեց մի հետազոտություն, որը վերաբերում էր հակաամերիկյան տրամադրություններին, եւ որը տարածվել է ամբողջ աշխարհում: «Վերջերս հակաամերիկյան ալիք է բարձրացել մի ֆիլմի շուրջ, որը նպատակ ուներ վիրավորելու իսլամը: Ցածր բյուջե ունեցող «Մուսուլմանների անմեղությունը» վերնագրով ֆիլմը անգամ չի ցուցադրվել ամերիկյան կինոսրահներում, այն թողարկվել
«Մասիս Տոբակոյի» ավտոկայանատեղիում ավտոմեքենաների պայթեցման քր. գործով անցնում է քաղաքապետի եղբոր որդին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օրի 34 (Հանցափորձ) և 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանությունը անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործնեության կամ հասարակական պարտքի կատարման հետ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով: Այս տարվա հուլիսի 22-ին Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մասիս
Մայրաքաղաքում շարունակվում են հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները
Մայրաքաղաքում մաքրություն ապահովելու, ինչպես նաև պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների ու հայտարարությունների տարածման անընդունելի ձևերից խուսափելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բանուկ հատվածներում շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծելով, որ նման ցուցատախտակների տեղադրումը ծառայում է իր նպատակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավելացնել դրանց քանակը. <<
Չեղած «Տիկոն» եւ եղած «Դերոն»
Պատմում են, որ բանասիրական ֆակուլտետում կային դասախոսներ, որոնք, ցանկանալով տապալել ուսանողին քննության ժամանակ, հարցնում էին՝ ինչպիսի՞ շրջազգեստ էր հագել այսինչ պահին վեպի այսինչ հերոսուհին: Բնականաբար, այդ երկրորդական դետալները սովորաբար հնարավոր չէ հիշել, եթե հատուկ մտքիդ չդնես: Իսկ ահա «քաղաքական» կոչվող գործընթացներում մարդկանց ուշադրությունը, որպես կանոն, սեւեռվում է նման դետալների վրա: Նման մոտեցում ունեցողները բաժանվում են
«ԿամԱԶ»-ը շրջվել է
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ստորին ծնոտի կտրած-պատռած վերք, աջ սրունքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 ծնված Զավեն Բ.-ն և հայտնել, որ Թալինի ճանապարհին ավտովթարի է ենթարկվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է (պատկանելությունը պարզվում է) շրջվել Թալինի ճանապարհին, ինչի
Նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրված տնօրենին քաղաքապետն ազատել է աշխատանքից
2011թ. մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմահայրենասիրական բովանդակալից միջոցառումներ կազմակերպելու համար մշակույթի ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող՝ Բերդի մշակույթի տան տնօրեն Տանյա Մելիքյանին պարգեւատրել է «Ծովակալ Իսակով» մեդալով: Տանյա Մելիքյանը պատմում է. «Դրանից երկու օր հետո՝ ամսի 10-ին Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը խորհրդակցություն հրավիրեց: Խորհրդակցութան վերջում քաղաքապետն ինձ ասաց՝ դու սպասի,
Զենք-զինամթերքը թողել էր կամրջի տակ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մի քաղաքացի իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Չարբախի կամրջի տակ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաճափի 104 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՈւԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ: Հայտնաբերված
Տրակտորիստը մահացել է
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Արմեն Բարսեղյանի վարած «Տ-80» մակնիշի տրակտորը Վահան գյուղի «Թուրքի հանդ» կոչվող տարածքում, խոտհունձի ժամանակ, շրջվել է, ինչի հետևանքով տրակտորիստը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ԱԺ պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկի որդու ընկերները 1 միլիոն գրավի դիմաց ազատ են արձակվել
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված 30-ամյա ոմն Կարլեն Ե.-ն եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ն դատարանի որոշմաբ գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության Արմավիրի բաժնից: Յուրաքանչյուրի դիմաց վճարվել է 500 հազար դրամ: Նրանք ազատ են արձակվել սեպտեմբերի 15-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՄԱՊ» ՓԸ ընկերության գլխավոր տնօրեն,
Խուլիգանական դրդումներով սպանություն կատարածը ձերբակալված է
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը: Պարզվել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն էր տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1986 թ. ծնված Արամ
«Խոնարհ հերոսներ». Ֆիլմաշար՝ նվիրված Արցախի հերոսամարտում զոհվածներին
Այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցավ «Խոնարհ հերոսներ» վավերագրական ֆիլմաշարի` 30-րդ ֆիլմի շնորհանդեսը: Կինոնկարի ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադեւոսյանն ասում է, որ այն նվիրված է Արցախի հերոսամարտում զոհվածներին. «Վերջին տասը տարին զբաղված եմ եղել Լաչինի ֆիլմին նվիրված աշխատանքներով: Վերջապես այս տարի կարողացա ավարտել ֆիլմը: Շուտով կլինի ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը թարգմանվելու է չորս լեզուներով, նույնիսկ ադրբեջաներեն»: «Ի վերջո


















































