Օրվա լրահոսը

Չինաստանում օրենքով դատապարտված հանցագործի փոխարեն կարող է մեկ ուրիշը պատիժ կրել

Չինաստանում ընդունված օրենքի համաձայն` ցանկացած հանցանքի համար կարող է պատասխան տալ այլ, հանցանքի հետ բոլորովին կապ չունեցող մեկը: Եղել են դեպքեր, երբ օրինակ մեկը, առանց վարորդական իրավունքի, վարելով ավտոմեքենա, դարձել է ավտովթարի պատճառ,  որն ավարտվել է մահվան ելքով: Սակայն մեղավորը ազատվել է պատասխանատվությունից`իր փոխարեն նշանակելով այլ մարդու, ով համաձայնվել է 8000 ԱՄՆ դոլար ստանալու համար

Վահան Հովհաննիսյանը՝ Ալվարդ Պետրոսյանին. «Կուսակցությունից սպասումներ չպիտի ունենաս»

«Դաշնակցությունը չի գնահատում իր ընկերներին: Հատուկ սեր ունեն՝ մեռնելուց հետո են դա անում»,- ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանն այս խոսքերը բարկացած ասել էր «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում: Ըստ նրա, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ավելի լավ է գնահատում իր ընկերներին, քան ՀՅԴ-ն: Այսօր Aravot.am-ն այդ առնչությամբ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին հարցրեց՝ ինչ եք կարծում, այդ

«Ես էլ սիրտ չունեմ. դու վաղուց գողացել ես այն»

«Երբեք չեմ սիրել եւ չեմ զգացել սիրո բերկրանքը: Ամեն անգամ, երբ եկեղեցի էի գնում, աղոթում էի, որ  հանդիպեմ մի մարդու ում կսիրեմ կյանքիցս առավել. վերջապես ես էլ զգամ, թե դա ինչ է»,-ասում է Աստղիկը:  Աստղիկի եւ Կարենի սիրային պատմությունը յուրաքանչյուրի համար տարբեր ձեւ է բնորոշվում. «Աստղիկին տեսել էի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում: Նրան մի ակնթարթ

Սյունիքում 82 համայնքներից 62-ում կղեկավարեն հանրապետականներ

Սյունիքի մարզում սեպտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետերի ու գյուղապետերի մեծ մասը հանրապետականներ են: Մարզի 4 տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 եւ թիվ 38 ԸԸՀ-ի տվյալներով` մարզի 94 համայնքներից 82-ում, այդ օրը համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել, դրանցից 62-ում ընտրվել են ՀՀԿ-ական թեկնածուները: Տվյալ համայնքներից 60-ում համայնքի ղեկավարները հանրապետական են եղել: Սյունիքի քաղաքներից միայն Մեղրիում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայցեր է կատարել Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում, մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Երևանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին և օրակարգային այլ խնդիրների:

Սիրիահայ եկեղեցականները հայտարարել են, որ պատերազմում չեզոք դիրք են գրավում` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմադիրներին չեն սատարելու

Այս օրերին Սիրիայում մնացած միակ մաքսատունը նույնպես անցել է ընդդիմադիրների ձեռքը: Դա այն մաքսակետն էր, որտեղից հայերը գալիս են Հայաստան: Ինչպես Aravot.am-ի աղբյուրներն են փոխանցում, օր օրի հայերի վիճակն այդ երկրում վատանում է: Երեկ, ավտոբուսներով Հայաստան է ժամանել սիրիահայ եւս 25 ընտանիք: 5 օր առաջ ընդդիմադիրները մտել են հայկական շրջանները`մոտենալով մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Հարուցվել է քրեական գործ՝ բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Մ. Ղազարյանի և Ա. Ծատուրյանի կողմից բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի՝ 2012թ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների ընթացքում համայնքի

Հրանտ Բագրատյան. «Ինձ, որ խաբել են, նախագահին էլ կխաբեն»

Արդյոք եկե՞լ է ՀՀ վարչապետի փոփոխության ժամանակը եւ սեպտեմբերի 15-ին կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած դժգոհությունը Տիգրան Սարգսյանից «ազատվելու» ակնարկ չէ՞ր: Այս հարցերն Aravot.am-ն ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: «Ես չգիտեմ` կփոխե՞ն վարչապետին, թե՞ ոչ, բայց այդ խորհրդակցությունը նշանակում է մեկ այլ բան` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե երկրում

Հայաստան են ժամանում քուրդ եւ եզդի պատգամավորներ՝ հոգեւոր առաջնորդին տեսնելու

Սեպտեմբերի 27-ին Իրաքի Հանրապետությունից Հայաստան է ժամանում Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին բեգը: Պատվիրակության կազմում կլինեն ոչ միայն Իրաքի Հանրապետության, այլեւ Քուրդիստանի Ինքնավար հանրապետության խորհրդարանի պատգամավորներ: Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդը՝ Միրե-Միրան, վերջին անգամ Հայաստանում եղել է 1909 թվականին: Այժմ էլ Հայաստան է

Իշխանափոխություն` Շիրակի մարզի ամենասկանդալային գյուղում

 Ամասիայի տարածաշրջանի հեռավոր Ողջի գյուղում կիրակի իշխանափոխություն է տեղի ունեցել: Գյուղն ազատվել է մոտ 15 տարվա գյուղապետ Սարգիս Ավագյանից, ով, գյուղացիների բնութագրմամբ, սեփականաշնորհելով գյուղապետի պաշտոնը, որևէ մեկին շանս չէր տալիս նույնիսկ թեկնածություն առաջադրելու: Այս անգամ գյուղապետի դեմ համարձակություն է ունեցել դուրս գալ գյուղապետարանի հաշվապահ Հրաչիկ Մանուկյանը ու կարողացել է հաղթել իր շեֆին : Սարգիս Ավագյանը

«Խելքը գլխին» հայտարարություն

Ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել խանութների, գեղեցկության սրահների դռներին փակցված ցուցանակների՝ «Պահանջվում է մատուցող», «Պահանջվում է վաճառող» և այլ նմանատիպ հայտարարություններով: Բայց կան որոշները, որոնք կարդալիս և՛ զարմանում ես, և՛ ծիծաղում: Այդպիսի մի օրինակ էլ մեզ հանդիպածն է 🙂 Տիգրանուհի Թասլակյան

«Սիվիլիթաս»-ի գործով ակնկալիքներ չունի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ սկսվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքի լսումը, որով պահանջում է վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012 թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նիստից հետո Ա. Գրիգորյանն ասաց, որ առանձնապես ակնկալիքներ չունի, որ բողոքը կարող է բավարարվել, բայց որպես «Սիվիլիթասի»

«Կփոխեմ Հայաստանը չլքելու վերջին հույսս աշխատանք գտնելու հույսի հետ»

Գյումրու մի քանի հասարակական վայրերում փակցվել են կեղծ, բայց զվարճալի հայտարարություններ: Զարմանալի է, որ հայտարարությունները փակցվել են Գյումրիում, բայց Երեւանի մասին են: Արսեն Վարդանյան՝ (mynews.am)

ԲՀԿ-ն հուսով է, որ վարչապետին կփոխեն

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը մեծ հույսեր ունի, որ նախագահի խորհրդակցությունից հետո, ՀՀ վարչապետի փոփոխություն տեղի կունենա: Aravot.am-ը պարոն Բաբայանից հետաքրքրվեց, թե օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում ՀՀ նախագահի նախատինքներն ակնարկ չէ՞ին, որ շուտով վարչապետի փոփոխություն տեղի կունենա: «Ժամանակը ցույց կտա, նախագահի խորհրդակցությունը PR էր, թե՞ իսկապես տեղաշարժեր կլինեն գործադիրում»: Մեր այն պնդմանն էլ, որ որպես

«Պատվիրված նամակների հետադարձ ծանուցումներ»

«Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արշակ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղյակ է եղել Նյու Յորքի Դաշնային դատարանի կայացրած դատավճռի մասին: Քիչ առաջ նա 168.am-ին տրամադրեց նաև այն ծանուցագրերը, որոնք ընկերությունն ուղարկել էր Վարդան Այվազյանին:      

Նախագահի անունը՝ դարպասին

Շուտով Գինեսի ռեկորդների գիրքը կգրանցի հերթական ռեկորդը: Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) պաշտոնապես կբացվեն ամենամեծ դարպասների դռները, որի բարձրությունը 25 մետր է, վրան փորագրված ԱՄԷ-ի նախագահի անունը՝ «Խալիֆ», կենսագրությունը եւ ԱՄԷ-ի պատմությունը, շուրջ 250 լեզվով: Դարպասների հանդիսավոր բացումը կայանալու է դեկտեմբերի 2-ին՝ ԱՄԷ-ի 41-րդ Ազգային օրվա կապակցությամբ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Արագածոտնի մարզպետը մտավախություններ չունի

«Ես մտավախություն չունեմ: Նախագահն էլ ինչ ասել է, շատ ճիշտ է ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ տպավորություն է իր վրա թողել շաբաթ օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ նախագահ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության անդամներին: Նաեւ նկատեցինք, որ ենթադրաբար, հաջորդ քայլը լինելու է մարզպետների հավաքը՝

Regions. «Ռոստովում Հայաստանի քաղաքացի են ձերբակալել»

«Ռիջընս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռոստով քաղաքում ձերբակալել են մի հայ տղամարդու, որը փորձել է անօրեն վաճառել 2,5 կգ չմշակված զմրուխտ ու սուտակ՝ 8.5 միլիոն ռուբլիի դիմաց: Գործարքը տեղի էր ունենում Ռոստովի երկաթուղային կայարանի հյուրանոցում: Գնորդը Ռոստովի ճանապարհային ոստիկան է եղել: Սակայն գործարքի պահին նրան ձերբակալել են ոստիկանները: ՀՀ քաղաքացին պնդում է, որ սովորական

407.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 18-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,475,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:

«Միայն դրա համար նրանց կարելի է հայ մարմնավաճառներ, քաշող խոպանչիներ անվանել». Թինա Կանդելակին պատասխանում է Քսենիա Լարինային

«Քսենիա Լարինան ինձ անվանել է խոպանչի» ,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհի Թինա Կանդելակին: «Իհարկե ես չեմ պատկանում տիտղոսավոր ռասսայի, ծագումով ռուս չեմ, ինչպես հազարավոր մարդիկ, ովքեր Ռուսաստանը համարում են իրենց հայրենիքը: Նրանք արդեն ոչ մի իրավունք չունեն, որովետեւ միգուցե նրանք Պուտինի կողմից են: Արդեն միայն դրա համար նրանց կարելի է հայ մարմնավաճառներ,

Որոշ իշխանավորներ աղբի մե՞ջ էլ «փայ» ունեն, այդ պատճառով անգամ ա՞ղբը ճապոնացիներին չզիջեցին (Տեսանյութ)

Քաղաքակիրթ աշխարհում աղբի վերամշակման ձեռնարկություններ ունենալը պարտադիր պայման է: Աղբը վերամշակելով` տվյալ երկիրը միանգամից էկոլոգիական եւ տնտեսական խնդիր է լուծում: Հայաստանում, չնայած աղբի առատությանը, առայժմ նման ձեռնարկություն չկա, պատճառն, ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի` քաղաքային իշխանություններն ու կառավարությունն են, որոնք տարիներ ի վեր խոչընդոտ են հանդիսացել: Տիկին Դանիելյանի կարծիքով, մեր

Քարոզարշավն արդեն սկսե՞լ է

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը պատրաստվում է 2013 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը՝ առաջնորդվելով հայոց «Սասնա ծռեր» էպոսով, կարծես թե սկսել է իր քարոզարշավը: Քաղաքի կենտրոնում, փողոցների պատերին (Տիգրան Մեծ  պողոտայում ) արդեն փակցված են թեկնածուին գովազդող «Վերեւում աստված կա» խորագրով պաստառները: Սեդրակյանը, փաստորեն, մոռացել է, որ նախընտրական քարոզարշավին դեռ 4 ամիս կա, եւ որ

«Չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ. Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում

Լիլիթ Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին, ասում է, որ իր «կյանքը վերջացած» է, և որ «երբեք չի ների ինքն իրեն»: «Եթե իմանայի` ինչ կլինի, երբեք նման քայլի չէի դիմի… Ինձ թվում էր, եթե երեխայից չազատվեմ, քաղաքով մեկ խայտառակ կլինեմ»,- հուզվում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում ապրող 20-ամյա Լիլիթը: Նա պատմում է, որ երկուսուկես ամսական հղիությունը դադարեցնելու

Էստոնիայում «50 հազար եվրոյանոց» շարժումը Հայաստանում իրականացվեց 0 դրամով

 Դեռ 2008-ին Էստոնիայում սկսված  «Let’s do it» շարժումը տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվել է եւ շարժման ամբողջ բյուջեն կազմել է 50 հազար եվրո:  Այս մասին այսօր «Արմատ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի երիտասարդ կենսաբաններ» ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը: Նա վստահեցրեց, որ մեր երկրում «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությունը որեւէ  Ֆինանսական օժանդակություն չի ստացել, ամբողջ աշխատանքը հիմնված

Ինգա Զառաֆյանը՝ Վարդան Այվազյանի մասին. «ՀՀԿ-ին չի՞ հետաքրքրում, որ այդպիսի լուրջ մեղադրանք է եղել իր պատգամավորի մասին»

Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար՝ հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Արդյունքում ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02), որը պետք է վճարի Վարդան

Ուշուի եվրոպական ֆեդերացիան խարդախություններով է զբաղված

Այսօրվա մամուլի ասուլիսում այս միտքն արտահայտեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը` լրագրողներին տեղեկացնելով, որ 2010 եւ 2012 թվականների Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դեմ ուղղված նպատակային խարդախությունների պատճառով մարզաձեւի եվրոպական եւ հայկական կառույցների հարաբերությունները վատացել են: «Այս պատմությունն սկսվել է 2010 թվականին, երբ ԱՄՆ կոնգրեսն ընդունեց Հայոց ցեղասպանությունը, – ասաց Տիգրան Չոբանյանը: – Լուրը Թուրքիա հասել

Լիբանանահայ գործարարները՝ Արցախի հյուսիսում, Հակարիի ափին, նոր գյուղ են կառուցելու

Հարություն Խաչատրյանը այն հազարավոր հայերից մեկն է, ով ավելի քան քսան տարի առաջ ստիպված է եղել թողնել հայրենի տունը Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: 1991 թվականին խորհրդային զորքերը ադրբեջանական ոստիկանական ջոկատների հետ միասին բռնություններով ու ջարդերով տեղահանեցին Հյուսիսային Արցախի հայկական բնակչությանը: Խաչատրյանը  տարիներ առաջ է հաստատվել Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանի Նոր Էրջեջ գյուղում: Երբ արցախյան ուժերը

Արամ Հարությունյանը նկարչություն չէր անում, նախագահի ասածներն էր գրի առնում

ՀՀ նախագահի օրերս հրավիրած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նկարչությամբ էր զբաղված, ընդ որում, սա երեւում է տեսանյութի 1.50-րդ րոպեում: Aravot.am-ը նախարարից փորձեց պարզել, թե խորհրդակցության ժամանակ ինչո՞ւ էր նկարչությամբ զբաղված: «Ես նկարչություն չէի անում, ես նշումներ էի կատարում: Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-այսպես պատասխանեց Արամ Հարությունյանը: Երբ մենք նախարարին հիշեցրեցինք, որ տեսանյութում դա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031