Օրվա լրահոսը
Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը սեփական թիմին քցելով սեփական կշիռը բարձրացնելու խնդիր է լուծում»
Երկու օր առաջ ՀՀ կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ընթացքում անդրադարձավ երկու հիմնական թեմայի՝ սիրիահայության խնդիրներին և Ռամիլ Սաֆարովի հետ կատարվածին ու Հայաստանի անելիքներին: Այս խնդրի կապակցությամբ նախագահը մասնավորապես նշեց. «Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա
Փառատոնի կազմակերպիչները՝ կառավարությանը. Տաղանդավոր սաքսոֆոնահարը բանակի խնդիր ունի
Սեպտեմբերի 24-ին արդեն 6-րդ անգամ կմեկնարկի դասական երաժշտության «Վերադարձի փառատոնը» եւ կձգվի մինչեւ հոկտեմբերի 24-ը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը, երաժշտական այս բացառիկ իրադարձությունը հայրենիք վերադարձի յուրօրինակ կոչ է այլ երկրներում ստեղծագործող հայազգի երաժիշտներին: «Իբրեւ երաժիշտ նախանձախնդրորեն վերաբերվելով հարցին, որոշեցինք թեկուզ ժամանակավոր՝ փառատոնի շրջանակներում վերադարձնել տաղանդավոր մեր երաժիշտներին
Վարդան, Զառան, Ավրաամ Ռուսոն, Բեդրոս Կիրկորովն ավարտել են «Հայաստան» տեսահոլովակի նկարահանումը (տեսանյութ)
Ուկրաինահայ մերկապարուհի և երգչուհի Varda-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) Twitter-ի իր էջում հայտնել է , որ ավարտվել են «Հայաստան» տեսահոլովակի նկարահանումները: «Հայաստան» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման աշխատանքները տարվել են Մոսկվայում: Վարդայից բացի, հանդես են եկել նաև հայկական ծագում ունեցող այնպիսի անուններ, ինչպիսիք են Դմիտրի Խառատյանը, Բեդրոս Կիրկորովը, Զառան, Ավրաամ Ռուսոն, Եվա Ռիվասը, Ալեքսեյ Չումակովը և այլք:
Նոր հետցնցում է գրանցվել Կապանում
Այսօր առավոտյան՝ ժամը 11:06-ին, նոր հետցնցում է գրանցվել Կապան քաղաքում: «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանի խոսքով` հետցնցումն այս անգամ թույլ է զգացվել, ուժգնությունը կազմել է ոչ ավելի, քան` 3 բալ: Կապանում հետցնցումը գրանցվել է այսօր Իրանի տարածքում տեղի ունեցած 4.3 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում: Ըստ պարոն Բաղդասարյանի`այսօրվա երկրաշարժի էպիկենտրոնը Կապանից ավելի հեռու
Գյումրու ապագա օրենսդիրները «նախագահ» բառի փոխարեն «նաղակա» են գրում, «համաձայն»-ն էլ «ծ»-ով են շարադրում
Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Գյումրու նորընտիր ավագանու որոշ անդամներ, որոնք օրեր առաջ կռիվ էին տալիս թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` պահանջելով վերահաշվարկ կատարել ու իրենց ըստ արժանվույն գնահատել, իրենց անգրագիտությամբ ապշահար են արել հանձնաժողովականներին: Նրանցից մեկը հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանին ուղղված դիմումում` «նախագահ» բառի մեջ միանգամից 3 տառասխալ է արել `գրելով «նաղակա», իսկ մյուսները «սխալվել» են
Հռոմի պապը կատարել է Հակոբ Մեղապարտի արձանի բացումը և օրհնել հայերին
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Լիբանան այցի ժամանակ հյուրընկալվել է նաև Զմմառի կաթոլիկ պատրիարքական միաբանության Աստվածամոր վերափոխման վանքին, հայտնում է Aztag Daily-ն: Բենեդիկտոս 16-րդը վանք է ժամանել Միջին Արևելքի կաթոլիկ պատրիարքների և իր պատվիրակության, հայ կաթոլիկ հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ: Պապն օրհնել է հայ առաջին տպագրիչ, հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նոր արձանը, որը կառուցվել է Հայ գրատպության
«dislike անողները թող գնան Թաթուլի կասետները վայելեն». Youtube-ում է Ջուսի եւ Գուժի նոր տեսահոլովակը
Ամենաանկանխատեսելի երգչուհի Ջուսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը դուետ է Գուժի հետ: Երգը կոչվում է «Stop», և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը Գուժն է: Youtube-ում երգը գրանցել է 3800-ից ավելի դիտում. կարծիքների պակաս չէր նկատվում. «Տղայի ձայնը արտակարգ ա, ափսոս, որ առաջին անգամ եմ իրան լսում, հուսով եմ՝ նոր երգեր կպարգևի հայ ազգին, արտակարգ
Կարինե Հակոբյան. «Հայրենիքը նվերի նման սկուտեղի վրա չի մատուցվում»
Երկու օր առաջ ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձավ Սիրիայի խնդրին: Մի շարք խնդիրների շարքում ՀՀ նախագահը շեշտեց. «Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես` արտգործնախարարությունը, սփյուռքի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ
Ինչպե՞ս սիրտ գրավել. «Կինդեր» շոկոլադից մինչեւ Բենթլի
Հանդիպե՞լ եք Ձեր երազանքների տղամարդուն, նա հենց այն է, ով Ձեզ պե՞տք է, ու մտածում եք, որ փրկելու է Ձեզ այս աշխարհից ու տանի երազանքների աշխա՞րհ, ուրեմն սպասելու կարիք չկա. ժամանակն է գրավել նրա սիրտը: Իսկ թե ինչպես պետք է գրավել տղամարդու սիրտը, որ այն պատկանի միայն Ձեզ, կիմանաք միայն դուք, իսկ 20-ամյա Նինան երբեք
Բոլոր ժամանակների ամենածիծաղելի ֆիլմերի թոփ 10
Հանրահայտ «Lovefilm» պորտալի աշխատակիցները հաշվարկել են, թե ներկայացված յուրաքանչյուր ֆիլմ, ընդամենը մեկ րոպեի ընթացքում քանի՞ անգամ է ստիպում հանդիսատեսին ծիծաղել։ Հաղթող ֆիլմ է ճանաչվել 1980 թվականին նկարահանված «Աերոպլան» ֆիլմը, որը մեկ րոպեի ընթացքում առաջացնում է քրքիջի 3 նոպա: Ֆիլմի բյուջեն կազմել է 3,5 մլն դոլար, ստացված հայուսթը կազմել է 83 մլն դոլար։ Ստորև ներկայացված են
«Փոխգործակցություն-2012»-ը կհատի եզրագիծը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ, սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը: Սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ
Կապանում ճանապարհատրանսպորտային վթարից տուժածներից մեկը մահացել է, մյուսի վիճակը միջին ծանրության է, կայուն
Կիրակի օրը` սեպտեմբերի 16-ին, Կապան-Սյունիք ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 ուղեւոր, որոնցից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, եւ նույն օրը հիվանդանոցում վիրահատության վերջում մահացել է: Պատահարի մասին ժամը 17:32 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական ծառայություն ստացված ահազանգից հետո, դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ,
Պոլիէթիլենային արգելք՝ Հնդկաստանում
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի իշխանությունները հայտարարությամբ են հանդես եկել. այսուհետ արգելվում է արտադրել, վաճառել եւ օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ: Արգելքը չի տարածվում միայն բժշկական հաստատությունների վրա, որտեղ թափոնների համար օգտագործվում են նմանատիպ փաթեթներ: Այս քայլով իշխանությունները վստահեցնում են, որ այդկերպ հնարավորինս կբարելավվի քաղաքի բնապահպանական վիճակը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
«ՄԿԿ-ն լինի, թե ԲԿԿ-ն, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու». Աշոտ Մանուչարյան
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի ձեւակերպմամբ՝ երկրի վիճակը շատ ծանր է, լի մարտահրավերներով: Ըստ նրա՝ այն քայլերը, որ անում են կուսակցությունները, պետական ատյանները, որեւէ փոփոխություն փիլիսոփայության մեջ չի խոստանում. «Ինձ ավելի շատ կհետաքրքրեր, եթե հարց տայիք բաճկոններից: Բանն այն է, որ այսօր բաճկոնն ավելի քաղաքական կատեգորիա է, քան այն ամենը, ինչ կատարվում ու արվում է: Բացատրեմ.
Վարդան Այվազյանը Վրաստանի իր հյուրանոցը նվեր կտա դրա գոյությունը ապացուցողին
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանում շքեղ հյուրանոց է կառուցում. «Սուտ է, նման բան չկա: Եթե որեւէ մեկը կարող է ապացուցել իր ասածները, որ ես այնտեղ ռեստորան եմ կառուցում, խնդրեմ, նրան նվեր եմ տալիս»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սելենան ու Ջասթինը տուն են կառուցում
Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը կրկին միասին են. այս անգամ նրանց միավորել է Լոս Անջելեսում գտնվող հողատարածքը, որը ձեռք են բերել համատեղ միջոցներով: Զույգը պատրաստվում է մեծ առանձնատուն կառուցել, որի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են: Շրջանառվող լուրերի համաձայն, հողատարածքը գտնվում է Սելենայի տան հարեւանությամբ, այդ է պատճառը, որ զույգը որոշել է հենց այնտեղ կառուցել իր
Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հունգարիային «պոդստավկա» արեցին
«Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը առաջին մեղմ ազդանշանն էր, որով մեզ ասացին՝ տղերք, հետո ավելի բարդ է լինելու, սրանք դեռ ծաղիկներն են: Իհարկե մենք չընդունեցինք դա, բայց այդ ամենը մի քանի թատերական ներկայացում ցույց տալու սահմաններում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ըստ որի, Սաֆարովի արտահանձնումը մեզ համար ճակատագրի կողմից «մեսիջ»
«Դու չկաս». Դալիթա
Դալիթան կրկին ուրախացրեց շատերին իր նոր տեսահոլովակով. «Դու չկաս», այսպես է կոչվում նրա նոր երգը, որը Youtube-ում հայտնվել է օրեր առաջ և մինչ այսօր գրանցել է 1400-ից ավելի դիտում: Կարծիքները մեծամասամբ դրական են, բայց կան նաև բացասականները. «Դալիթա ջան, երգը լավնա, բայց կլիպը կարար ավելի լավը լիներ. երգին համապատասխան չէր», «Երգը կարծես լինի ցուցադրություն
ՀՀԿ-ական մարզպետ. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու»
Վայքի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեկցում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գործող քաղաքապետ , ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Մեր տեղեկություններով՝ մարզպետն իր ելույթներում խիստ քննադատության է ենթարկում իր նախորդին՝ Սերգեյ Բագրատյանին, ով ԲՀԿ-ն էր ներկայացնում: «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն
Վարդան Այվազյան. «Եթե մեղք եմ գործել` թող ձերբակալեն» (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, որին ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տուգանք է նշանակել 37, 5 միլիոն դոլոր, այսօր «Հայելի» ակումբում չբացառեց, որ այս ամենն իր դեմ սկսված արշավի շրջանակներում է: Ըստ ՀՀԿ պատգամավորի, պատահական չէ, որ 2008 թվականին կայացված վճիռը հիմա են մեջտեղ բերել: Ըստ նրա, դա գուցե կապված է
Վլադիմիր Գասպարյանը «Մանկական Եվրատեսիլի» մասին. Չեմ հասկանում այն ծնողներին, որ հաշմանդամ են դարձնում երեխայի կենսագրությունը
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է «Մանկական Եվրատեսիլին» իր դստեր՝ Անգելինա Գասպարյանի մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերը: Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ ինքը միջամտում է «Մանկական Եվրատեսիլի» գործընթացներին, որ եզրափակիչում հայտնվի իր դուստրը, Գասպարյանը պատասխանել է. «Այդ լուրերը տարածողները, ինչ-ինչ շահագրգռություններից կուրացած, չեն ուզում հասկանալ որ խոսքը երեխաների մասին է: Երեխաների, հասկանո՞ւմ
Տիգրան Ուրիխանյան. «Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս ոմանք ասացին, որ նախագահի այդ խոսակցությունը սթափեցնող էր»
«Ես ուրախ եմ, որ այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսել ենք,դարձել է առավել քան արդիական, ապացուցելի եւ ընդունելի նաեւ այդ կողմի համար` քաղաքական մեծամասնության եւ իրենց առաջնորդի համար»,- ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին: Մեր հարցին` կարծում եք` չգիտեր, նոր էր իմանում եւ
Hurriyet Daily News. «Հայաստանը կդառնա՞ Իսրայել»
«Հյուրիեթ» թերթը անդրադարձել է սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի հրավիրած կառավարության խորհրդակցությանը` նշելով, որ Սերժ Սարգսյանը կառավարությունից պահանջել է բյուրոկրատական խոչընդոտներ Սիրիայից ներգաղթողների համար չստեղծել ու նրանց կյանքը հնարավորինս հեշտացնել: Չնայած Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների հորդորներին, որ քրիստոնյաները Սիրիայում չլքեն իրենց տները, Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը պետք է սիրալիր ընդունելության արժանացնի գաղթողներին: Հոդվածագիրը կարծում
Ոչխարի մսի գինը նվազել է
Սուրբ Խաչի տոնի գլխավոր ուտեստը գառան միսն է, որը նախորդ տարվա համեմատ էժանացել է. 1կգ միսը 4500 դրամից դարձել է 2200-ից 2500 դրամ; «Գառի գնի իջեցումը պայմանավորված է նրանով, որ պարսիկները Հայաստանից քիչ քանակությամբ են ոչխար տանում հիմա»,- ասում են Արմավիրի մարզի մսի վաճառքով զբաղվողները։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Գառնիկ Մարգարյանը` նախագահի խորհրդակցության մասին. «Կոռեկտություն էլ չկար, ի՞նչ է նշանակում Տիկո»
«Այդ խորհրդակցությունը հերթական շոու էր եւ ուրիշ ոչինչ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած սեպտեմբերի 15-ի խորհրդակցությունն այսպես մեկնաբանեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նրա դիտարկմամբ` «Նախագահն ասում էր վարչապետին` ես 4 տարի է` ասում եմ այդ թերությունների մասին: Բա ինչո՞ւ, այդ քանի՞ անգամ, հարյուրմեկերորդ զգուշացո՞ւմն էր պետք, ինչ է: Առաջին,
Զոյա Թադեւոսյան. «Լավ չի, որ տղամարդը մի խոսք է ասում, հետո, մամայի արեւ երդվելով՝ հրաժարվում իր ասածից»
«Այդ հարցազրույցում միմյանց հակասող բազմաթիվ մտքեր կան, ինչպես նաեւ ճշմարտությանը չհամապատասխանող մտքեր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նուվել դ’Արմենի» ամսագրում տպագրված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցին, ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Զոյա Թադեւոսյանը: Բանն այն է, որ տվյալ հարցազրույցում անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց հաջորդած զարգացումներին, ասել էր, որ
Արամ Ապատյան. Դեռ տեղաշարժ չկա, բայց կուսակցությունները հետաքրքրություններ ունեն
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել նախընտրական ծրագրերում: Դրանց թվում էին հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր, «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ. կատարված փոփոխությունները վերանայելը, որոնցով
Մանվել Բադեյան. ՀԱԿ պատգամավորներն իրենց գերագնահատում են
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ ՀԱԿ պատգամավորները գերագնահատում են իրենց աշխատանքը Ազգային ժողովում: «Համենայնդեպս որեւէ վատ բան չէի ուզենա ասել նրանց ելույթների որակի մասին, բայց շատ ճիշտ չէ, որ դրա պատճառով Ազգային ժողովի աշխատանքները դարձել են արդյունավետ: Ինքնագոհությունը երբեք լավ բան չի եղել, եթե իրենցից գոհ են, ինչ ասեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Բադեյանը` անդրադառնալով ՀԱԿ
ՀԱԿ անդամ. «Ո՞վ չի կարող նախագահ աշխատել, որ…»
«Նախագահի անձի, կերպարի առումով նշաձողն այնքան է իջեցվել, որ ՀԱԿ-ում շատ ավելի արժանավոր թեկնածուներ կան, քան երկրորդ եւ երրորդ նախագահներն են: Այսօր Հայաստանում որքան բնակչություն կա ընտրական տարիքի, այնքան էլ նախագահի թեկնածուներ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուներին՝ ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Զոյա Թադեւոսյանը: Մեր դիտարկմանը, որ օրերս իր նախկին
Թեւան Պողոսյանը կվերցնի մանդատը
«Ա1+»-ին հաջողվեց կապ հաստատել Թեւան Պողոսյանի հետ, ով հայտնեց,որ նախորդ շաբաթը կարևոր էր իր համար. «Մասնակցեցի մի քանի միջազգային համաժողովների, իսկ անձնական կյանքում նոր զարգացման հնարավորություն ստեղծվեց: Հիմա եկավ առաջ շարժվելու ժամանակը»: ««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը հրաժարվեց իր մանդատից և ստեղծվեց մի իրավիճակ, որ 15 օր հետո պետք է որոշել և հերթական մի կարևոր քայլն


















































