Օրվա լրահոսը

Հայ և թուրք երիտասարդ կինոգործիչները հանդիպեցին Երևանում

Երևան, Հայաստան – Ս.թ. հուլիսի 9-11-ը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի Երևանյան աշխատաժողովին Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին ինը կինոգործիչներ: ՀԹԿՊ նախընտրական հանձնաժողովը ընտրեց 25 հայտադիմումներից ինը կինոնախագիծ (4-ը Թուրքիայից, 5-ը Հայաստանից)` մրցակցելու 10.000 ԱՄՆ դոլարի համար: Մասնակից կինոնախագծերն են՝ Հին սոսու ճյուղ, ռեժ. Մարիամ Օհանյան, պրոդ. Տունա Ելմազ, Հայաստան Երկխոսություն,

Սփյուռքահայ. «Աղջիկս, այս պետությունը մեզի կդաղե» (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առջեւ «Հայազն» միությունը սիրիահայերի հայրենադարձության կազմակերպման պահանջով կառավարության շենք էին եկել: Նրանց երթը տեսնելով՝ ցուցարարներից մեկը բորբոքվեց ու կոչ արեց սիրիահայերին չվերադառնալ հայրենիք. «Գան՝ պետք է տխրեն, ընկնեն մեզ պես ալեկոծության մեջ»: Նրա խոսքերով, ինքը իր փորձից ելնելով է նման խորհուրդ տալիս, տարիներ առաջ ինքն էլ է

Ամատունի Վիրաբյան. Տոլստոյն ասել է` «թուրքերին պետք է կրթել, որ հայերի վիճակը լավանա»

Հայաստանի Ազգային արխիվի նախաձեռնությամբ «Ղրիմի հայկական եկեղեցիները» և «Հայերը Մոսկվային» խորագրերով ցուցահանդեսներ կբացվեն համապատասխանաբար Ղրիմում եւ Մոսկվայում: Այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Հոկտեմբերին կայանալիք «Ղրիմի հայկական եկեղեցիները» ցուցահանդեսը նպատակ է հետապնդում ներկայացնել հայ ժողովրդի կատարած դերը տարբեր երկրների պատմության մեջ` 16-րդ դարից ի վեր: Պարոն Վիրաբյանի փաստմամբ` Ղրիմի հայ

Ցուցարարները սպառնում են ավելի «բեթար» ձեւով ներխուժել կառավարության շենք (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան կառավարության շենք էին ներխուժել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատները ու պնդում էին, որ մինչեւ վարչապետին անձամբ չտեսնեն, չեն հեռանալու: Բայց նրանք կառավարության նիստի կեսից լուռ հեռացան: Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ հեռանալու պատճառը մահացած զինծառայողներից մեկի մոր՝ Գոհարի, ինքնազգացողության վատանալով էր պայմանավորված. «Հետո

Մեծ Բրիտանիայի արքայադուստրը տուգանվեց 800 ֆունտ ստեռլինգով, երբ նրա շունը այգում կծել էր ինչ-որ մեկին

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Արտահայտվելու եւ կրոնի կամ համոզմունքի ազատությունը» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Աշխատաժողովը բացեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: Նա կարեւորեց արտահայտման ազատության ոլորտում իրավական զարգացումները աշխարհում, համացանցի կարգավորման խնդիրները: «Արտահայտման ազատությունը ինտերնետում փոփոխությունների է ենթարկվում: Օրինակ, այսօր  յուրաքանչյուր մարդ սեփական

Վահե Ավետյանի բժշկական փաստաթղթերն ուղարկվել են արտասահման ու ապշեցրել արտասահմանցիներին

 «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի համար՝ «Հարսնաքարի» միջադեպով Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելու ու ձերբակալելու համար իրավական հիմքերն այն հակասություններն են, որ եղան ոստիկանության պաշտոնյաների միջեւ: «Սկզբում ասում էին, թե գործով Հայրապետյանի թիկնազորի անդամներ չկան, հետո Ներսես Նազարյանն ասաց, որ կան, իսկ ավելի ուշ մեկ այլ պաշտոնյա ասաց, թե

Խոսրովի արգելոցի ճանապարհի ընդլայնումով անտառը «ոտի տակ կտան»

Հուլիսի 4-ին Խոսրովի արգելոցից դեպի «ՀավուսԹառ» վանք տանող ճանապարհը, որը բավականին նեղլիկ արահետ էր, բուլդոզերներով ընդլայնվել է, ինչին անմիջապես արձագանքել էին բնապահպանները: Երեկ մի խումբ բնապահպաններ եւ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը  մեկնել էին «դեպքի վայր»` տեղում պարզելու իրավիճակը: «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն այսօր «Ելակետ» ակումբում կարծիք հայտնեց, որ նման լայն

ԼՂՀ նախագահի 2 թեկնածուները՝ քվեարկությունից հետո

Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանը այսօր քվեարկեց Ասկերան քաղաքում, որտեղ բնակվում է: Նա ընտրության էր եկել տիկնոջ եւ հարսի հետ։ Բալասանյանը հայտարարեց, որ քվեարկել է «հանուն Ղարաբաղի ապագայի, հանուն մեր անկախության եւ մեր գերնպատակի՝ մեկ հայկական հանրապետության համար»: «Համոզված եմ, որ բոլորս միասին կգտնենք մեր

Անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանում է

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հանձնարարել է տեղեկատվություն տրամադրել կառավարության անդամներին, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել անձնագրերի մատակարարման խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ այս տարի նախորդ բոլոր տարիների համեմատ աննախադեպ է եղել անձնագիր ստանալու համար դիմողների քանակը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է շուրջ 171 հազար

Հայտնաբերվեց տանիքում

Հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի տանիքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված, նախկինում դատված  Արտյոմ Պ.-ին, որի մոտ եղած փաթեթում հայտնաբերվել է 1,5 մլ տարողությամբ 1 ներարկիչ` 1,2 մլ դեղնավուն լուծույթով, 2 լ տարողությամբ 1 շիշ՝ 0,5 լ ծավալով

Գերակա շահ՝ հանուն Մայր Աթոռի

 Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը` կառավարությունը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչել քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողի նկատմամբ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Ժամացույցի և մատանիների գողը հայտնաբերվել է

Հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայից  բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արսեն Բ.-ին: Պարզվել է, որ նա ս/թ հուլիսի սկզբին բաց դռնից մտնելով Թումանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան՝ գողացել է ժամացույց և արծաթյա 3 մատանի: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Կբարելավվի ընտանեկան բժշկության համակարգի արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգին և նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին։ Առողջության առաջնային պահպանման ոլորտի բարեփոխումների մեկնարկից 10 տարի անց արձանագրվել է, որ ընտանեկան բժշկությունը, ի տարբերություն գյուղական վայրերի, որտեղ նկատելի առաջընթաց կա, մեծ քաղաքներում դեռևս չի կայացել։ Ընդունվող որոշման նպատակն է խթանել ընտանեկան բժշկության ներդրումը քաղաքային պոլիկլինիկաներում, բարելավել ամբուլատոր-պոլիկլինիկական

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանի ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2015 թ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։             ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2012 թ. օգոստոսի 10-ից մինչև 2013 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. օգոստոսի

Վարդան Օսկանյան. «Կարևոր է թե՛ Ղարաբաղում, թե՛ հաջորդ տարի Հայաստանում ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունների անցկացումը»

Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում այսօր գրել է. «Արցախում այսօր նախագահական ընտրություններ են: Լավ է, որ ընտրությունները ձևական չեն, և կա բավական լուրջ ընդդիմադիր թեկնածու: Հուսանք, որ կոպիտ խախտումներ և ընտրակեղծիքներ չեն լինի: Ճիշտ է՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի որոշվում, բայց ընտրությունները հասարակության և միջազգայաին հանրության համար ժողովրդավարության մակարդակի ամենատեսանելի և շոշափելի ցուցիչն

ՀԱԿ հայտարարությունը. «Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ եւ արդար ընտրություններ»

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ եւ արդար ընտրություններ: Թե ռազմի դաշում եւ թե դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության

Սերգեյ Մինասյանն առաջարկում է փախստական սիրիահայերին Արցախում բնակեցնել

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների երեկվա հայտարարությանը, որով վերջիններս դատապարտել էին Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցող նախագահական ընտրությունները, «Տեսակետ» մամուլի ակումբում, այսօր «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում իշխանությունները կազմվում են ընտրությունների արդյունքում, այլ ոչ թե ժառանգական, չափազանց կարեւոր փաստարկ է ե’ւ Հայաստանի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար`

Առողջապահության նախարարը նեղվում է. « Դեղորայքի գները չեն վերահսկվում»

Երեկ Աշոցքի հիվանդանոց կատարած այցի ժամանակ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը, խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, ասաց. «Խնդիրներ կան դեղորայքային սպասարկման, այստեղ էլ մենք շատ անելիքներ ունենք, դեղորայքի գները չեն վերահսկվում, և շատ դեպքերում մենք` որպես առողջապահության նախարարություն, չենք կարողանում սոցիալապես անապահով հիվանդներին, որոնք կարիք ունեն անվճար դեղորայքի,ապահովել: Այս ոլորտում սա իմ՝ համար մեկ խնդիրներից

«Տերմինաբանական»-ից մինչեւ «հայերէնի բարձրագոյն խորհուրդ»

Սկիզբը Այնուհետեւ, քաղաքական բառերից Տեղեկատուի մէջ չեն տրուած ասամբլեա եւ կոնֆերանս օտար բառեզրերի հայերէն համարժէքները, իսկ ֆորում եզրոյթի համար առաջարկում է համաժողով բառեզրը: Ֆորում լատին բառը նշանակել է մի բաց տեղ, ուր հաւաքւում եւ քննարկում էին հասարակական հարցեր (ինչպէս՝ Հռոմում): Հետեւաբար, կարծում ենք, սրա համարժէքը կարող է լինել հաւաք բառեզրը, օրինակ երիտասարդական հաւաք (այժմ ունենք

Անհաջող տուր՝ հայուհիների համար

Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի անդամներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի համար: Էլինան սեւ խաղաքարերով պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյույ Վենցզյույին, իսկ Լիլիթը սպիտակներով՝ աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանին: Տուրն առանձնացավ նրանով, որ բոլոր վեց զույգերում ոչ մի խաղաղ արդյունք չարձանագրվեց: Հնդիկ

Հայ նկարիչները՝ դրախտի եւ հավերժության ճանապարհին

Իտալիայի հյուսիսում գտնվող Պեսարո քաղաքի Centro arti visive Pescheria թանգարանում հայկական ժամանակակից արվեստին սպասել էին մոտ մեկ տարի: Մեկ տարի առաջ Երեւանի Golden Tulip հյուրանոցային համալիրում կայացավ Թենի Վարդանյանի եւ Արա Ալեքյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին հետեւեց «Ռենկո» ընկերության հրավերը՝ ներկայացնելու հայկական ժամանակակից արվեստը Պեսարոյի թանգարանում: Եվ այսպես, վերջերս «Ռենկոն»՝  «Անտիկյան ցուցասրահի» հետ համատեղ Իտալիայի արվեստասերներին

Սպանել, դիակից հանել էին հագուստները

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների նկատմամբ հարուցած քրգործով նիստը: Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Վ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Ալվարդ Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով, վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես

Առաջին կիսամյակ. իրավական խճանկար

Գողություն ոչ միայն գրադարանից, այլ նաեւ՝ զինապահեստից 2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ընդ որում՝ 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ (14-ը՝ պաշտոնատար անձ), մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատի տրված 14 պաշտոնատար անձանցից 13-ը

Մահացու պատահար Վանաձորում

Հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին,  շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 72 շենքի մոտ վրաերթի հետևանքով մահացել է Վանաձորի բնակիչ,  58-ամյա Ավթանդիլ  Կիրակոսյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել Կիրակոսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ

Երեւան-Վանաձոր երթուղում մեքենաները քչություն են անում

Ուղեւորները իրար գլուխ ջարդելով՝ «խցկվում» են միկրոավտոբուս Տոն օրերից առաջ Երեւանից Վանաձոր հասնել փորձող մարդիկ կանգնում են մեծ խնդրի առաջ: Երթուղայինները չեն բավականացնում ուղեւորներին: Խնդիրն առկա է տարիներ շարունակ, եւ հիմնականում անհարմարություններ կրողը Երեւան-Վանաձոր երթուղու մշտական ուղեւորներն են: 40-60 րոպե սպասելուց հետո ուղեւորները մոռանում են սեռ, տարիք, հարգանք ու միմյանց տրորելով՝ ուղղակի ներխուժում են երթուղային՝

Իրանում ադրբեջանցի բանաստեղծներ են ձերբակալվել

Կասկածներ կան, որ ձերբակալությունները քաղաքական բնույթ են կրում  Ադրբեջանցի երկու երիտասարդ բանաստեղծների ձերբակալությունն Իրանում ավելի կսրի Բաքվի եւ Թեհրանի`առանց այն էլ բարդ հարաբերությունները`հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանցի պաշտոնյաները չեն շտապում բացահայտել ձերբակալության պատճառը: Ադրբեջանում կասկածներ են հնչում, որ 23-ամյա Ֆարիդ Հուսեյնզադեն եւ 21-ամյա Շահրիյար Հաջիզադեն դարձել են երկու հարեւան երկրների`օրըստօրե սրվող դիվանագիտական հարաբերությունների

Գործարարներն ահաբեկված են

Նրանք խուսափում են անգամ անանուն հարցաթերթիկում իրենց հուզող խնդիրների մասին խոսել Հայ գործարարների 50%-ը տգետ եւ վախկոտ է: Մոտ 2 տարի առաջ լրատվամիջոցներից մեկին նման կարծիք էր հայտնել Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Հաշվի առնելով, որ հարկային եւ բիզնես-միջավայրում որոշակի բարեփոխումներ են կատարվել եւ կատարվում, «Առավոտը» պարոն Մակարյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս 2 տարիների ընթացքում

Եթե ընդդիմությունը միավորվի

«Եթե ընդդիմությունը կարողանա համախմբվել իշխանափոխության խնդրի շուրջ՝ դա ժողովրդի համար մեծ պարգեւ կլինի եւ հույս, որ այս երկրում բարեփոխումներ հնարավոր են, որ կան քաղաքական ուժեր, որոնք ամեն կերպ պայքարելու են եւ ժողովրդի, երկրի համար կարողանալու են ապագա ապահովել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Տիկին Սարգսյանը եւ ՍԴՀԿ-ն, բնականաբար,

Բանտարկված ադրբեջանցի ակտիվիստը պնդում է, որ իրեն խոշտանգել են

Իլհամ Ամիրասլանովը պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել եւ հարկադրել վկայություն տալ, երբ փորձել է պարզել, թե ինչպես են ծախսվում ջրհեղեղի հետեւանքների վերացման համար հատկացված պետական միջոցները: Ադրբեջանցի իրավապաշտպան ակտիվիստը մեղադրում է ոստիկանության աշխատակիցներին իրեն ծեծի ենթարկելու մեջ, որի հետեւանքով նրա ականջների թմբկաթաղանթները վնասվել են. Ամիրասլանովի խոսքերով, իրենից բռնի կերպով փորձել են խոստովանություն կորզել

«Որոշ դեպքերում ՀԱԿ-ը մաքրվում է»

Կարծում է ՍԴՀԿ ատենապետը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ից հեռացումները, չկոնկրետացնելով, թե հատկապես որ դեպքերում: Հայ ազգային կոնգրեսում քննարկումներ չեն եղել, թե հատկապես ո՞ր ուժերի հետ են տեսնում նախագահական ընտրություններից առաջ միավորումը: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԱԿ-ն արդեն կհստակեցնի այս առիթով իր մոտեցումները: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդած

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930