Օրվա լրահոսը
Մարինա Արայանը մեկնաբանություններ է տվել Կարեն Արայանի հացադուլի վերաբերյալ (տեսանյութ)
Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, իր ալիքն է բացել YouTube-ում, որտեղ պարբերաբար կներկայացնի գործի ընթացքը: Այսօր հրապարակված հարցազրույցում նա հայտնում է, որ գործի քննությունը դատարանում հայտնվել է փակուղու մեջ. Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ: Արայանն այդպիսով իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր
«ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն պայմանավորվել են՝ սառեցնում ես Օսկանյանի Սիվիլիթասի գործը, սառեցնում եմ արտահերթ նիստի ստորագրահավաքը»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ուշագրավ հայտարարություն արեց ՀՀԿ-ԲՀԿ գաղտնի գործարքի մասին, որը, ըստ նրա, եղել է «Սիվիլիթասի» գործի ու արտահերթ նիստի ստորագրահավաքի շուրջ: Հմայակ Հովհաննիսյանի բացահայտմամբ՝ ԲՀԿ-ն իշխանության հետ պայմանավորվել է՝ «սառեցնում ես Օսկանյանի Սիվիլիթասի գործը, սառեցնում եմ արտահերթ նիստի ստորագրահավաքը»: Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Բանն այն է, որ «Սիվիլիթասի» եւ
Ոստիկանի գլխարկի ընկնելը հանցակազմ է պարունակում, իսկ ոստիկանի աչքի առաջ քաղաքացուն գետնին տապալելը հանցագործություն չէ
Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի հունիսի 21-ին խորհրդարանի մոտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից պաստառ խլելու եւ թիկնապահի կողմից ակտիվիստին գետնին տապալելու փաստերի առնչությամբ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեր թղթակցին ասել են, որ որոշում է կայացվել տեղի ունեցածից հետո նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու
Ջուս. «Քանի դար ա անցել Մաշտոցից, ու նա 2-րդ տեղն ա, ուրեմն ինքը վերջն ա»
Հատված երգչուհի Ջուսի հետ հարցազրույցից: – Ջուս, վերջերս եթերում հարցում էին անցկացրել, որտեղ մեր համաքաղաքացիների շրջանում դու ունեիր 85 տոկոս ճանաչվածություն, իսկ Մեսրոպ Մաշտոցը՝ 82 տոկոս։ Ո՞նց ես նայում այս փաստին։ – Հըմ… շատ վատ… ճիշտն ասած՝ չէի սպասում, որ ես առաջին տեղը կլինեմ, Մաշտոցը՝ 2-րդ տեղը, դա նույնիսկ ծիծաղալու է… վերջն ա, բայց տարօրինակ
Ադրբեջանին «գոհացնողի» դեր Անկարային վերապահվել է ԵԱՀԿ անդամ երկրների դիվանագիտական նրբանկատությամբ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, անմիջապես գտնվելով Ադրբեջանում, ԼՂՀ-ում եւ Հայաստանում, Արցախում այսօր մեկնարկած նախագահական ընտրությունների «անօրինականության» կամ «տարածաշրջանի կայունությունը վտանգող նշանակության» մասին ակնարկ իսկ չարեցին: Ընտրությունների հանգամանքը չխոչընդոտեց, որ նրանք Ստեփանակերտում ավելի քան մեկժամյա հանդիպում ունենան գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ: Որեւէ հայտարարություն չտարածեցին նաեւ ԵԱՀԿ-ն, համանախագահ երկրների արտգործնախարարությունները: Արցախի նախագահական ընտրություններին կհետեւեն
Փուչիկների պայթյունի պատասխանատուն Բոզոյանն է
Բռնկված հրդեհի վտանգավորությունը հատկապես փուչիկների մեծ քանակով էր պայմանավորված, ինչով էլ ՀՀԿ-ն որոշել էր զարմացնել հայ հանրությանը։ Ինչեւէ, մայիսի 4-ից մինչ օրս շարունակվում է նախաքննությունը, եւ միայն երեկ է հայտնի դարձել մեղադրյալի ով լինելը։ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այդ գործով մեղադրանք է
Յուրի Մովսիսյանն է որոշելու «Կրասնոդարի» ձեռագիրը
«Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում այս համոզմունքն է հայտնել ռուսաստանցի ճանաչված մարզիչ եւ ֆուտբոլային փորձագետ Ռինատ Բիլյալետդինովը, որը «Կրասնոդարի» հաջողությունները նոր մրցաշրջանում կապում է նրա հետ: «Կրասնոդարին» ավելի ուժեղ ակումբներին նեղել կհաջողվի, եթե հայ հարձակվող Մովսիսյանը պահպանի իր նախկին խաղային ձեռագիրը: Եվ դրա հավանականությունը բավականին մեծ է: Հայաստանն ընտրական մրցաշար ոտք է դնում մեծ հույսերով,
Մերոնք պարտվեցին
Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկած շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»» մրցաշարի երկրորդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի անդամներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի համար: Էլինան սեւ խաղաքարերով պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյույ Վենցզյույին, իսկ Լիլիթը սպիտակներով՝ աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանին: Տուրն առանձնացավ նրանով, որ բոլոր վեց զույգերում ոչ մի խաղաղ արդյունք չարձանագրվեց: Հդիկ
«Գյուղացուն վարել-ցանել սովորեցնելու փոխարեն, թող իրենց պարտականությունները ժամանակին կատարեն»
Մեծ ջանքեր գործադրելուց հետո Արագածոտնի մարզի Օհանավան, Կարպի, Ուջան. Կոշ, Արուճ գյուղերի բնակիչների մի մասին հաջողվել է ծիրանի ու կեռասի բերքը մի կերպ իրացնել: Ճիշտ է ոչ ամբողջ ծավալներով, բայց բերքի մի մասը կարողացել են հանձնել «Սպայկա» ընկերությանը: Երեկ, սակայն այս գյուղերի բնակիչները Aravot.am-ին դժգոհություն հայտնեցին, որ իրենց մտահոգող մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հարց
Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է
Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում դա էլ իր կանոններն ունի, եւ մի փոքր շեղում` հնարավոր է, որ նորածինն ընդհանրապես հրաժարվի կուրծք ուտելուց: Այսօր եզակի կլինիկաներում են ծննդկաններին սովորեցնում կրծքով ճիշտ կերակրելը:
Հռոմի պապի հիմնադրած հիվանդանոցի բժիշկները ստիպված էին երթևեկել սահնակով
Այսօր մեծ շուքով, Վատիկանի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի գլխավորությամբ ժամանած մի շարք բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ նշում էին հեռավոր Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի 20-ամյակը: Այն հիմնադրվել է Հռոմի պապի նախաձեռնությամբ, գործում է բարեգործական հիմունքներով` անվճար: Նույնիսկ հիվանդանոցի մուտքի պատին փակցված էր «հատուկ հոգատարությամբ` ավելի աղքատներին և կարիքավորներին»: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հիվանդանոցի
Ծովինար Նազարյան. «Տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»
Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 18-ի դատական նիստում հրապարակվում էին քրեական գործում առկա ապացույցները : Լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը եւ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը միջնորդեցին, որ դատարանում յուրաքանչյուր ապացույցի հրապարակումից հետո կատարվի դրա հետազոտությունը, հետո անցում կատարվի այլ ապացույցների հրապարակմանը: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ այդ հարցն իր իրավասության շրջանակում է,
Հայ ընթերցողի սեղանին են «Թեքեյան մրցանակակիրները» եւ «Հատընտիրը»
Հայաստանի «Թեքեյան» մշակութային կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Գալուստ Գուլպենկեան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակված Վահան Թեքեյանի բանաստեղծությունների «Հատընտիր» ժողովածուի եւ «Թեքեյան մրցանակակիրներ» տարեգրքի շնորհանդեսը: «Հատընտիրը» բաղկացած է հինգ գլուխներից. Գրական-գեղարվեստական եւ հրատարակչական առումով գիրքը յուրատեսակ գործ է ` նվիրված արեւմտահայ վերջին դասականի հիշատակին: «Հատընտիրի» խմբագիրն ու առաջաբանի հեղինակը գրող, գրականագետ, ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանն է: Լրագրողների
ՊՆ խոսնակի մեկնաբանությունը. «Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է»
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այսօր մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, ըստ որի հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը: « Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում,
Մանկապիղծներին սոցիալական կայքերում հետեւելու տեխնոլոգիաների արդյունքները ոչ միանշանակ են
Սոցիալական կայքերի դիտարկման գործիքներն ուղղված են անչափահասների հետ այնպիսի շփումները պարզելուն, որոնք կասկածի տեղիք են տալիս: Հանրաճանաչ սոցիալական կայքերը եւ ծառայությունները, որոնք նպաստում են համացանցում շփումներին՝ գործածում են տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում գտնել մանկապիղծներին: Փորձագետները նշում են, որ պաշտպանության նման համակարգերի համար անհրաժեշտ է ոչ միայն «ինտելեկտուալ» ծրագրային ապահովում, այլ նաեւ որակյալ մոդերատոր: Ծրագրային
«Անկախ նրանից, Ռուբեն Հայրապետյանն եք, թե լրագրող, Ձեզ նման իրավունք չի տրված»
Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը այսօր եկել էր Աշոցք` մասնակցելու Հռոմի պապի նախաձեռնությամբ կառուցված ու 1991 թվականի հոկտեմբերին շահագործման հանձնված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանելու փաստին, նախարարն ասաց. «Ես միանշանակ կարծում եմ, որ բժիշկը այն սուրբ մասնագետն է, որ
Գագիկ Ջհանգիրյանը ձախողում չի համարում
ՀԱԿ-ը «Հարսնաքարի» դեպքերի հարցով խորհրդարանական ստորագրահավաքի ձախողման իր բացատրություններն ունի։ «Ամառ է, արձակուրդ էին շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ բացակայում էին»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը։ Նա տեղի ունեցածը ձախողում չի համարում։ Կարեւորը, որ մի հասարակական հնչեղություն ունեցող հարցի առիթով 4 քաղաքական ուժ միավորվեցին. «Դիմացը նաեւ աշուն է, հետո ձմեռ է»։ Աշնանը Կոնգրեսը կնախաձեռնի նոր ստորագրահավաք արձակուրդից
Ատուգումները «Սիվիլիթասում» երկարաձգվում են 10 օրով
Շարունակվում է Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին: Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները Հիմնադրամում երկարաձգվում են
Ույծ գյուղում երկրորդ կարգի հաշմանդամ որդին իր թոշակառու մոր հետ շարունակում է ապրել վթարային տան մեջ
Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղի բնակչուհի Զաբելա Կարապետյանն արդեն քանի տարի է՝ իր հաշմանդամ որդու հետ ապրում է խիստ վթարային դարձած, քայքայված պատերով երկհարկանի տան մեջ: Տարիներ շարունակ երկհարկանի տան նկուղով ջուր է հոսում, ինչն էլ պատճառ է դարձել տան հիմքի թուլացմանն ու վթարայնության ձեռքբերմանը: Խնդիրն ավելի է լրջացել եւ իրավիճակը բարդացել հատկապես վերջին օրերին տեղացած
Ամենահին ռեստորանը 1200 տարեկան է
Ամենահին ռեստորանն է համարվում «Սթիվկեդդեր Սբ.Պետրոսի» ռեստորանը, որը գտնվում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում: Նրա մասին առաջին հիշատակությունը հայտնվել է դեռեւս 803թ., ամենահետաքրքիրն այն է, որ բացվելու պահից այն երբեւէ չի դադարեցրել իր աշխատանքը: Կոմունիզմի գլխավոր հիմնադիրներից մեկը` Կարլ Մարքսը, որքան էլ տարօրինակ է, երբեք չի եղել Ռուսաստանում: Շիմպանզեն միակ կենդանին է, որն իրեն ճանաչում է
«Կույր» մրցավարի կարգը ՈՒԵՖԱ-ն բարձրացրել է
Եվրո 2012-ում Անգլիայի դարպասը խփած Ուկրաինայի գոլը մի քանի մետր հեռավորությունից չտեսած հունգարացի Իշտվան Վադի մրցավարական կարգը բարձրացվել է: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Չնայած դրան, ՈՒԵՖԱ-ն օրերս հայտարարել է 2012/2013 թթ. Եվրագավաթների հանդիպումները սպասարկող մրցավարների նոր որակավորման մասին, որով Իշտվան Վադը 1-ինից տեղափոխվել է մեկ աստիճան բարձր` «Elite Development» կարգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿ-ը ԱԺ-ում նոր հանձնաժողով է ուզում ձեւավորել
«Մարտի 1-ը մոռանալու մասին մեղադրանքներն անհեթեթ են»,- «Ա1+»-ին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Ըստ նրա, ՀԱԿ-ի ջանքերի եւ պայքարի արդյունքում է, որ Հայաստանի վերաբերյան ԵԽԽՎ-ի բոլոր բանաձեւերում մարտի 1-ի թեման արծարծվել է եւ առ այսօր փակված չէ։ ՀԱԿ-ը մտադիր է ԱԺ-ում հանդես գալ մարտի 1-ի դեպքերի հետաքննության նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։
«Մադոննան փորձում է նմանվել Լեդի Գագային». կարծիքներ երգչուհու նոր՝ «Turn me the radio» երգի տեսահոլովակի մասին
Հերթական տեսահոլովակը՝ Մադոննայի երկրպագուների համար: «Turn me the radio», այսպես է կոչվում այն երգը, որն ամիսներ շարունակ լսում էինք տարբեր ռադիոալիքներով և իհարկե Youtube-ով: Այժմ Ձեզ եմ ներկայացնում երգի տեսահոլովակը, որը Youtube-ում արդեն հասցրել է գրանցել 1039815 դիտում: Բայց ինչպես պարզ դարձավ Bravo.am-ում գրած կարծիքներից՝ այս տեսահոլովակի մասին, շատերին այն դուր չի եկել, նույնիսկ կար
Նկուղից պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ են հայտնաբերվել
Հուլիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 1982 թ. ծնված Ռուստամ Հ.-ին պատկանող, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գտնվող տան խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ: Ըստ Ռուստամ Հ.-ի հայտարարության` դրանք պատկանում են նույն տանը բնակվող պապին, որը հաստատել է նաև վերջինս: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Դոլարով գործարք չի կնքվել
Հուլիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
ՄՅՈՒ-ն աշխարհի ամենահարուստ մարզական ակումբն է
«Forbes» հեղինակավոր հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզական ակումբների վարկանիշային ցուցակի հերթական տարբերակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական այս ակումբը շրջանցել է «Ռեալին» եւ ամերիկյան եւս երկու մարզական ակումբի: Առաջատարների տասնյակում ըստ հերթականության տեղ են գտել: 1. Մանչեսթեր Յունայթեդ (ֆուտբոլ)` $ 2,23 միլիարդ 2. Ռեալ (ֆուտբոլ)` 1,88 3. Նյու Յորք Յանկիս (բեյսբոլ)` 1,85 4.
«Երբ կին եմ տեսնում, ակամայից պոետ եմ դառնում». Ովքե՞ր են բոլոր ժամանակների ամենագրավիչ կանայք
Այսօր փորձեցինք մի փոքր հարցում անցկացնել տղամարդկանց միջեւ հասկանալու, թե ով է բոլոր ժամանակների ամենագրավիչ կինը: Պատասխաններն ինքնատիպ էին, մոտեցումներն ու հայացքները` տարբեր: Երիտասարդ տղաների մի մասը կարծում է, որ այդ կոչմանը արժանի է ամերիկացի հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան, ում տրված է աստվածային գեղեցկություն եւ աղջկական հմայք: Իսկ բոլոր ժամանակներում մի շարք տղամարդկանց համար կուռք դարձած
Բաքուն եւ Անկարան դատապարտում են ընտրությունները Ղարաբաղում
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները այսօր հայտարարություններով են հանդես եկել` դատապարտելով հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը, մասնավորապես, հայտարարել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ընտրությունների անցկացումը «սադրանք» է եւ հայկական կողմի փորձը` ամրապնդել ներկայիս ստատուս քվոն, «որի անընդունելիությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից»։ Ըստ
«Արտակը լավ լրագրող է». Էրիկ Անթառանյանը իր եւ «Ազատ գոտի» թոք շոուի մասին
Վերջին շրջանում հայաստանյան շոուբիզնեսի քննարկման թեմա էր դարձել «Ազատ գոտի» թոք շոույի հաղորդավարի փոփոխությունը: Արտակ Վարդանյանին փոխարինեց Էրիկ Անթառանյանը: Շշուկներ էին պտտվում նաեւ իբր նրանց միջեւ տարաձայնություններ կան: «Առավոտ երիտասարդական»-ը այդ խոսակցություններին վերջ դնելու համար զրուցեց շոույի ներկա հաղորդավարի` Էրիկ Անթառանյանի հետ: Պարզվում է` նա նույնիսկ տեղյակ չի եղել, որ Արտակին հեռացրել են: Ասում է,


















































