Օրվա լրահոսը
Ո՞րն է Հայաստանի տեղն ու դերը
«Ես չեմ կարծում, որ հանրության մեջ ընտրությունների նկատմամբ բեւեռացված միակարծություն պետք է լինի: Կան դժգոհներ, գոհեր, թերահավատներ, նախատրամադրված անձինք: Բայց խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի տեղն ու դերն արդեն տեսանելի է դառնում միջազգային ասպարեզում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը՝ հակադարձելով այն թերահավատությանը, որ թեեւ խորհրդարանական ընտրություններում ակնհայտ բռնություններ չեղան, բայց դրանք նաեւ
Մեր լուսավոր դարում
Շատ լավ հիշում եմ, թե ինչ տանջանք էր իմ պատանեկության տարիներին ինքնաթիռի տոմս գնելը, մանավանդ ամռանը: Դրամարկղերը, եթե հիշում եք, գտնվում էին Թամանյանի արձանի կողքը: Այդ նեղլիկ տարածքում հավաքվում էր մի քանի տասնյակ մարդ, որոնք հերթ էին կանգնում, բնականաբար, հայավարի, այսինքն՝ ամբոխի տեսքով: 4-5 դրամարկղի շուրջը անկանոն կուտակված այդ զանգվածի մեջ մի քանի ժամից տոմս
Ավազակային հարձակում կատարողներից մեկի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 18-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1953 թ. ծնված Ջուլետա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք բաց պատուհանից մտել են իրենց բնակարան, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել և հափշտակել են ոսկյա մատանի, ականջօղ, բջջային հեռախոս, խմիչքներ ու դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական
Արտագաղթի չորս դրդապատճառները
Հարցազրույց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ – Ասում են` «Ով երկրից գնալու հնարավորություն ունի` գնում է»: – Տպավորություն է ստեղծվում, որ առնվազն գերակշիռ մասը երկրից գնում է կամ գնալու ցանկություն ունի: Ցանկացած անձ, ընդհանրապես, ինքն է որոշում իր բնակության վայրը: Եթե մարդուն անհրաժեշտ պահանջմունքները բավարարված չեն լինում, նա որոշում է իր պահանջմունքները բավարարել
Կոզեռնցիները պահանջում են մեկ նշում
Կոզեռն թաղամասի բնակիչները պահանջում են չեղյալ հայտարարել իրենց սեփականությունը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2003թ.-ի որոշումը։ Այսօր նրանք կրկին Նախագահականի առջև էին։ 2003թ.-ին Պռոշյան փողոցի առաջին նրբանցքը Կառավարության կողմից հայտարարվել է պետական գերակա շահ ճանաչված հանրային տարածք։ Տարածքը պետք է իրացվեր և տեղում բազմաբնակարան շենքեր կառուցվեր։ «Տարիներ շարունակ երեք որոշումներ են կայացվել, և
Բակո Սահակյանը իր քվեն տվեց «հզոր պետություն կառուցելուն»
Լեռնային Ղարաբաղում հինգշաբթի օրը անցկացվող նախագահական ընտրություններում մայրաքաղաք Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում քվեարկեց գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը։ Սահակյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ հետ: Բակո Սահակյանը ընտրության էր եկել բարձր տրամադրությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գոհ է թիմակիցների կատարած աշխատանքներից: «Իմ քվեն տալու եմ հզոր, անկախ, միասնական պետություն կառուցելուն», – հայտարարեց նա։ –
Ձեռնոցներ, երկարաթեւ հագուստներ. «փուչիկներից» տուժածներից շատերը ստիպված են նույնիսկ ամռան տապին ծածկել իրենց այրված ձեռքերն ու թեւերը
Սեւ կամ սպիտակ ձեռնոցներ, երկարաթեւ հագուստներ. երիտասարդներից շատերը ստիպված են նույնիսկ ամռան այս տապին ծածկել իրենց այրված ձեռքերն ու թեւերը: Այրվածքներն ամբողջությամբ անցնելու համար, նրանք դեռ մեկ տարի պետք է կրեն երկարաթեւ հագուստներ ու ձեռնոցներ: 20-ամյա Աննա Գեւորգյանը, ով ստացել էր դեմքի առաջին աստիճանի եւ ձեռքերի երրորդ աստիճանի այրվածքներ, 15 օր գտնվել է հիվանդանոցում: «Շատ
«Կամազ»-ը շրջվել է
Հուլիսի 19-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 45-րդ կմ-ում «Միկա Կորպորացիոն» ՓԲԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի բենզատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բենզատարի վարորդ` 1979 թ. ծնված Վարազդատ Սարգսյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
«ԱԺ ընտրություններում ընդդիմության միասնական սիմվոլը պարտվեց»
Հարցազրույց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ – Քաղաքական դաշտում այժմ որեւէ հստակություն տեսնո՞ւմ եք: Ձեր կարծիքով` ո՞ր ուժերն են այսօր ՀՀ-ում իրական ընդդիմություն հանդիսանում, եթե հաշվի առնենք ԲՀԿ-ի անորոշ կեցվածքը` «այլընտրանքային ուժ», ՀԱԿ-ի սիրաշահումները վերջինիս հետ, եւ այլն: – Ընդդիմադիր ուժեր են կոչվում այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում կառավարության ձեւավորման գործընթացին
Շրջվել է մեքենա
Հուլիսի 19-ին, ժամը 04.09-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարահի 19-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը։ Պարզվել է, որ ձորն է շրջվել Ն. Բեգլարյանին պատկանող «Շևրոլե Նիվա» մակնիշի C868KX34 պ/հ ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1976 թ.
Սահմանադրական դատարանի առաջիկա նիստը` սեպտեմբերի 4-ին
ՀՀ Սահմանադրական դատարանում առաջիկայում նիստեր տեղի չեն ունենա: Ամառային հանգստից հետո առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 4-ին: Այդ օրը ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննության կառնի անհատական դիմումի հիման վրա գործը. քաղաքացի Գրիգոր Վահանյանը վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի սահմանադրականության հարցը: Ըստ ՍԴ-ի պաշտոնական կայքէջում հուլիսի 18-ի դրությամբ տեղադրված ՀՀ սահմանադրական դատարանի
Հրդեհ ավտոմեքենայում
Հուլիսի 19-ին, ժամը 03.54-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արմավիրի Փշատավան գյուղի թիվ 1 փողոցի 33-րդ տան բակում կայանված ավտոմեքենան, և առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.25-ին, մարվել` 05.04-ին: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Ս. Ենգիբարյանին պատկանող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 12 SP 222
Հովհաննես Սահակյան. «Գնդակը ԲՀԿ-ի դաշտում է»
Հատված ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հարցազրույցից: -Ձեր հայտարարությունը, որ Հանրապետականը պատրաստ է աջակցել ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարին, գնահատվեց որպես ծուղակ, որով իշխող կուսակցությունը փորձում է ջլատել ընդդիմադիր դաշտը։ Սա՞ ինչպես հասկանալ։ -Անկեղծ ասած, քիչ առաջ մեքենայի ղեկին, ռադիոյով լսեցի, որ Հովհաննես Սահակյանն այդ միտքը դրել է շրջանառության մեջ ընդդիմությանը ավելի կառավարելի դարձնելու նպատակով, եւ
Ի լրումն ոստիկանության Արմավիրի բաժնում արձանագրված ավազակային հարձակման դեպքի
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1982 թ. ծնված Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում,
Սիրիահայերը կառավարությունից պահանջում են վարկ, աշխատանք ու կացարան (Տեսանյութ)
Սիրիահայերի հայրենադարձությունը պատշաճ կազմակերպելու պահանջով այսօր «Հայազն» միությունը երթ էր կազմակերպել կառավարության շենքի մոտ ու իրենց գրավոր պահանջները հանձնեցին կառավարությանը: Նրանք կառավարությունից մասնավորապես պահանջում էին. «Մշակել բոլոր երկրներից հայրենադարձության ընդհանուր և ընդարձակ ծրագիր: Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով՝ չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ: Անհապաղ մատչելի պայմաններ ստեղծել
Ընդդիմությունից ով անցավ երկրորդ փուլ՝ թող նա էլ դառնա «միասնական թեկնածուն»
Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը վայթե չկարողանա հանդես գալ միասնական թեկնածով։ Չէինք ցանկանա նախապես հոռետեսություն ցուցաբերել, բայց ընդդիմադիր հիմնական ուժերն առայժմ հարցին մոտենում են «հայելի ջան, հայելի, ո՞վ է ինձնից նազելի» սկզբունքով, ինչն էլ նշանակում է, որ միասնական թեկնածուի գործը գլուխ չի գալու։ Տեսականորեն, իհարկե, լավ կլիներ, եթե ընդդիմադիր դաշտը համախմբվեր որեւէ հուժկու թեկնածուի շուրջ,
Կարեն Արայանը նորմալ է, բերանի կարերը քանդված են. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Կարեն Արայանի առողջական վիճակը նորմալ է, իսկ բերանի կարերը քանդվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը: «Վերքեր էին առաջացել, քրեակատարողական հիմնարկի բժիշկները եկան, որ մշակեն վերքերը, ընդհանուր առմամբ ինքը լավ էր, բայց հացադուլը շարունակում է», -փոխանցեց Անդրեյ Աղամալյանը: Նա տեղեկացրեց նաև, որ
Այս պահին ցուցարարները կառավարության շենքում են , իսկ վարչապետը նիստն է վարում (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները դեռ Կառավարության շենքում են: Նրանք շարունակում են գոռալ ու ներքեւ կանչել կառավարության անդամներին: Իսկ կառավարության նիստը սկսվել է ու սովորականի պես ընթանում է: Ոստիկաններն այլեւս նրանց դուրս հրավիրելու քայլեր չեն ձեռնարկում, լուռ լսում են նրանց բողոքը: Նրանց բողոքը լսելու է իջել նաեւ կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման
«Եթե օլիգարխիային այսպես գյամից բաց թողեն, իշխանության զավթում կլինի»
Այսօր Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում հարցին, թե ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին՝ պատասխանեց. «Ժողովուրդը դեռ չի մարսել ԱԺ ընտրությունները: Ես համոզված եմ, որ առաջադրվելու են մարդիկ, որոնք ձախողվել են նախկինում եւ առաջադրվելու են մարդիկ, որոնք անհայտ են»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ Դուք հայտարարում եք, թե
Ո՞վ կարող է լինել 2013 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմադիր դաշտի թեկնածուն
Հեռվից հետեւելով Հայաստանի վերջին քսան տարվա ներքաղաքական կյանքին, կարող է թվալ, թե գործ ունենք ինքնավստահ, արածն ու ասածը լավ իմացող, փորձառու քաղաքական գործիչների հետ: Քաղաքական գործչի այս խաբուսիկ կերպարը տիրապետող է անկախության առաջին իսկ օրվանից: Պատկերացրեք, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանինՙ ծխախոտը ձեռքին, աչքերը կկոցած, քմծիծաղելով, «նարինջ ուտող» սփյուռքահայերին ծաղրելիս կամ Ռոբերտ Քոչարյանին այպանելիսՙ «որ ասում եմՙ
Փաստաբանը՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Ճանաչված փաստաբան Կարեն Թումանյանը, որը «Առավոտի» դեմ հայցերով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեր ներկայացուցիչն է, քաղաքապետի թեկնածու է: «Իմ անկուսակցական լինելն ավելի է ինձ մոտեցնում ընտրողին, վանաձորցուն եւ հակառակը՝ ավելի է հեռացնում ներկուսակցական ու միջկուսակցական խարդավանքներից ու վեճերից: Բայց սա պատճառ չէր լինի, որ ես իմ թեկնածությունն առաջադրեի, եթե Վանաձորում
Լուլու. «Ընկերներս, ծանոթներս խորհուրդ են տալիս, թե ա՛յ բալիկ ջան, զգո՛ւյշ եղիր»
Հատված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հարցազրույցից – Հարգելի՛ Լուսինե, վերջին շրջանում նկատում ենք, որ Ձեր Facebook-յան պատին գրառումներ եք կատարում՝ քննադատելով իշխանություններին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում մեր իշխանություններին փոխվել։ – Սա շատ լուրջ հարց է։ Քաղաքականության մեջ այդքան խորացած չեմ։ Ինքս ոչ թե քաղաքական տեսանկյունից եմ քննադատում երեւույթները, այլ քաղաքացու։ Իրականում քաղաքականության մեջ խորամուխ լինելու
Ընդդիմադիր ուժերին երբեք չի հաջողվել ամբողջությամբ համախմբվել եւ պաշտպանել մեկ ընդհանուր թեկնածուի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում հնարավոր համարեց, որ այս ընտրություններում ընդդիմության զգալի հատվածին կհաջողվի ունենալ իշխանությանը մրցակից թեկնածու: Միեւնույն ժամանակ նաեւ կարեւորեց այն հանգամանքը, թե ով է լինելու այդ թեկնածուն: «Եթե թեկնածուն ինքը շատ արժանավոր եւ ժամանակի առումով ճիշտ մարդ լինի, անգամ առանց մեծաքանակ քաղաքական ուժերի աջակցության կկարողանա
Ինչո՞ւ է Վահե Ավետյանի մահվան դեպքում հասարակությունը ուղղորդում քաղաքական ուժերին, եւ ոչ թե հակառակը։
Վահե Ավետյանի ողբերգական մահվան արդյունքում ծայր առած եւ մինչ օրս չմարող հասարակական ընդվզման դրսեւորումներին հետեւելիս հավանաբար շատերի մոտ է առաջացել այն հարցադրումը, թե ինչու նմանատիպ ընդվզում տեղի չունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդից հետո: Ինչ խոսք, այն ժամանակ էլ տասնյակ հազարավոր մարդիկ գալիս էին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, պահանջում բացահայտել մեղավորներին եւ պատժել մարդասպաններին։ Սակայն այդ
3 ԲՀԿ-ականներից կառաջադրվի նա, ով առավել շատ է վայելում գյումրեցիների վստահությունը
Քիչ առաջ Aravot.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն միանշանակ առաջադրելու է թեկնածու Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, ունեն 3 թեկնածուներ, սակայն ընտրելու են նրան, ով առավել շատ է վայելում գյումրեցիների վստահությունը: «Մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում: Մեր միակ չափորոշիչը լինելու է առաջադրել նրան, ով
Լոնդոնը պատրաստ չէ օլիմպիական խաղերին
Բրիտանական որոշ լրատվամիջների եւ մայրաքաղաքի բնակիչների կարծիքով Լոնդոնը պատրաստ չէ արդեն հաջորդ շաբաթ մեկնարկող ամառային օլիմպիական խաղերն առանց խաթարումների կազմակերպել: Խոսքը գլխավորապես տրանսպորտային փոխադրումների մասին է, որոնց, չնայած առանձնացված հատուկ ճանապարհներին, արդեն բախվում է քաղաքը: Վարորդները չգիտեն երթուղիները: Բացի դա, խնդիրներ կան՝ անվտանգության ապահովման հետ կապված: Օրինակ, Հիթրոու օդանավակայանից ամերիկացի մարզիկներին տեղափոխող VIP ավտոբուսը օլիմպիական
Արտակարգ պատահար կառավարության շենքի առջեւ (Տեսանյութ)
Այս պահին կառավարության շենք են ներխուժել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Ոստիկաննեըը փորձում են նրանց դուրս հանել շենքից, բայց նրանք ասում են, որ չեն հեռանալու, մինչեւ չտեսնեն վարչապետին: Նաեւ ասում են, որ այսօր թույլ չեն տալու, որ կառավարությունը հանգիստ նիստ գումարի: Հիմա վիճաբանություն է ընթանում: Մանրամասները՝ ավելի ուշ:
Ինչու եւ ուր են անհետացել անձնագրերը
Վերջին մեկ ամսում քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բաժանմունքներում հրաժարվում են նոր անձնագրեր տրամադրել։ Հատկապես խնդիրների են հանդիպում այն քաղաքացիները, որոնք ուզում են փոխել իրենց հին անձնագիրը կամ անչափահաս երեխաների համար են ցանկանում անձնագիր հանել։ Անձնագրերի հետ կապված խնդիրը առավել սրվեց հուլիսին, երբ ամառային արձակուրդների հետ


















































