Օրվա լրահոսը

«Առանց հատուկ ջանքերի միայն սպասել, թե երբ պետք է մեր ապրանքների ստանդարտները բարելավվեն, որ կարողանանք արտահանում կազմակերպել դեպի ԵՄ, հնարավոր չի լինի»․ Հովսեփ Խուրշուդյան

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ լյուստրացիան, որ մենք չենք արել, անընդհատ գալու է մեր գլխին։ Մոլդովան ու Վրաստանը դրա փայլուն օրինակն են։

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Ֆլետչերը նաև պահանջել է ամսական պարբերականությամբ տրամադրել տեղեկություններ Դավիթ Իշխանյանի հոգեկան և ֆիզիկական առողջության վերաբերյալ: Նամակում նշվում է. «2019 թվականին ես և իմ մի քանի տասնյակ գործընկերներ հանդիպել ենք պարոն Իշխանյանի հետ մեր Դաշնային

Ֆուտբոլի ֆան շարժումներ. «Կամ ֆեդերացիան իր առաջ դնում է նպատակներ, որոնց հասնելու համար չունի գործիքներ, կամ ֆեդերացիան չի հասնում իր առջեւ դրած նպատակներին եւ մեղքը բարդում է ակումբների վրա»

«Մենք պայքարը տանելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հրաժարականի օրը, քանի որ չենք հավատում, որ այս գլոբալ ձախողումներից հետո ՀՖՖ-ն մնացած երկու տարում փոխվելու է եւ այս մեծ ստրատեգիական հարցերին լուծում է տալու»,- հայտարարեց հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստում միջտարածաշրջանային համագործակցությունը կդառնա քննարկվող առանցքային ուղղություններից մեկը

ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահները առցանց ձևաչափով քննարկել են 2022-2027թթ համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումները: Նշվել է, որ  2024թ. դեկտեմբերի 19-20-ին կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում միջտարածաշրջանային համագործակցությունը կդառնա քննարկվող առանցքային ուղղություններից մեկը: ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային հոբելյանական 10-րդ համաժողովը ռուսական կողմի առաջարկով կկազմակերպվի

Սրբազան հայրը ներկայ գտնուեցաւ Դամասկոսի մէջ տեղի ունեցած պատրիարքներու եւ քրիստոնեայ համայնքապետներու ժողովին

Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան Դամասկոսի մէջ ներկայ գտնուեցաւ ՄԱԿ-ի Սուրիոյ բանագնաց Կիր Պետրսընի հետ գումարուած հանդիպումին, որուն ներկայ գտնուեցան նաեւ Սուրիոյ քրիստոնեայ պատրիարքներ, համայնքապետներ, պապական դեսպանը եւ Բերիոյ Հայոց Թեմի յարաբերական մարմնի ներկայացուցիչ Վրէժ Եագուպեան։ Հանդիպումին խօսուեցաւ Սուրիոյ ընդհանուր իրավիճակին, գալիք ապագային առնուելիք որոշումներուն եւ

Կրկին վթար՝ Երևանում հայտնի առեղծվածային այս վայրում. բախվել են նախարարությանը պատկանող ավտոբուսն ու թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը

Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Կրկին ու կրկին վթար առեղծվածային այս վայրում ,այս անգամ 2 պետական տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Գևորգ Չաուշ-Սիլիկյան-Մազմանյան-Շիրազ»։   Մանրամասները՝ տեսանյութում

«CEPA-ի առնվազն այն դրույթները, որոնց շուրջ կա մեծ քննադատություն, դրանք 2018-ի կեսերից էլ ուժի մեջ էին մտել»․ Լուսինե Հակոբյան

Ըստ Լուսինե Հակոբյանի՝ ԵՄ- ՀՀ հարաբերությունների զարգացումը վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում եղել է ինտենսիվ ու գոհացուցիչ։

«Կարևորում ենք բարեկամ Կատարի հետ բարձրաստիճան երկխոսության աշխուժացումը և քաղաքական ու տնտեսական փոխշահավետ օրակարգի առաջ մղումը». Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում

Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը` 5սմ: Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C, իսկ ամենատաքը` 2017 թվականին, երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ հունվարի 1-ը գրանցվել է 2007 թվականին, երբ նվազագույնը եղել է −24.1°C,

Անահիտ Մանասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը

…Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի բացահայտված օրինակներով ՔՊ-ի ներսում տիրող բարոյական և քաղաքական ճգնաժամն արդարացնելու համար (դուք չեք հավատա) փաշինյանապատկան կայքը կրկին դիմել է «թալանչի» նախկինների «օգնությանը»։ Մինչ հոդվածի հիմնական կռուտիտներին անդրադառնալը ֆիքսենք երկու աներկբա ճշմարտություն. 1.Հիշատակված պատգամավորների նկատմամբ իրականացվող արշավը թե անբարոյական է իր դրսևորմամբ, թե ապօրինի՝ իր գործիքակազմով։ 2.Նիկոլի հիստերիկ արձագանքը ոչ միայն

«Տրանսպորտի գինը 100 դրամ պահելու հնարավորություն կա, քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի»․ Հայկ Մարության

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է սուբսիդավորել տրանսպորտը»։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների մասին

Լրագրողը,  մասնավորապես, օրինակ է բերել  Ադրբեջանում անօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանի՝ Ջարեդ Գենսերին, որին Ադրբեջանը մերժում է մուտքի թույլտվություն տրամադրել, ինչն էլ անհնարին է դարձնում Վարդանյանի պաշտպանությունը և խախտում նրա հիմնարար իրավունքները։

«Դոգը քվորում է ապահովել, որ դուք դառնաք քաղաքապետ»․ Հայկ Մարությանը՝ Տիգրան Ավինյանին

«Փոքրամասնության քաղաքապետը եկել է այստեղ, լոլոներ է կարդում։ Այս մարդը ձայների մեծամասնություն չունի»։

Արմեն Մելիքբեկյան. «Ազգային հավաքականում 26-29 տարեկան ֆուտբոլիստների քանակով մեր ցուցանիշը աշխարհում վատագույնների եռյակում է եւ այս ցուցանիշով զիջում ենք միայն Սամոային»

Արդյո՞ք Հայաստանի հավաքականի մարզիչները վերջին տարիներին ունեցել են 1994/98 թվականին ծնված բարձրակարգ ֆուտբոլիստներ եւ չեն ընդգրկել նրանց հավաքականում: Իհարկե՝ չեն ունեցել: Նրանք ստիպված են եղել այդ «կորուսյալ սերնդի» պակասը լրացնելու համար շատ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ ընդգրկել ազգային հավաքականում:

«Պարոն Ավինյանը 7 մլն 650 հազար դրամանոց բիզնես կլասի տոմսով թռել է Լոս Անջելես»․ Հայկ Մարության

«Գույքահարկ են թանկանում, ես հաշվել եմ, 43 շենքի բնակիչ իրենց այս տարվա գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես»։

ՀՖՖ նախագահը խոսեց ենթակառուցվածքները զարգացնելու եւ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու անհրաժեշտության մասին

Այսօր տեղի ունեցած ՀՖՖ 25-րդ հերթական ժողովում ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների եվրոպական տարածաշրջանի համակարգող Մարկո Ֆերիի, ՈՒԵՖԱ-ի «Հեթ Թրիկ» ծրագրի  պատասխանատու Դենիս Բաստոնեի ողջույնի խոսքերից եւ արարողակարգային մի քանի հարցեր լուծելուց հետո 2023-2024 թվականների ՀՖՖ գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա ասաց, որ այս անգամ մի փոքր երկար եւ մի փոքր այլ ֆորմատով

«Պարոն Ավինյանն ասաց, որ մարդկանցից 5 մլրդ դրամ պետք է քերել»․ Հայկ Մարության

Տիգրան Ավինյանն ասաց․ «Պարոն Մարությանը նախկինում այս թեմաներով ասել է 180 աստիճան հակառակը եւ այսօր խաղում է մի նոր խաղ»։

Երվանդ Քոչարի 2 գործ ընդգրկվել են Պոմպիդու կենտրոնի մշտական ցուցադրությունում

Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցել Քոչարին եւ Փարաջանովին

«Պարոն Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց», «Հայկ Մարությանը մոլորեցնում է հանրությանը»․ բանավեճ՝ Տիգրան Ավինյանի եւ Հայկ Մարությանի միջեւ

«Պարոն Ավինյան, դուք թերագնահատում եք մարդկանց, մարդիկ կարդալ գիտեն։ Դուք անընդհատ սուտ եք խոսում, ձեզ հավատում են, գիտեք, թե այդպես է»։

Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը:

Կորեայի հարուստ փորձը կարող է արդյունավետ օրինակ դառնալ մի շարք ոլորտների զարգացման գործում

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

«Եթե Դուք լինեիք, կառուցելո՞ւ էիք Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածը երկու տարում»․ Արման Եղոյանը՝ Տիգրան Խզմալյանին

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, դիմելով ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, ասաց․ «Դուք մեկնարկում էիք 2017-ից՝ CEPA-ի համաձայնագրից, որը ԵՄ-ն վաղուց արդեն վավերացրել է։ Մինչև հիմա մենք չենք հասցրել անգամ CEPA-ի խեղճուկրակ 2,6 միլիարդ եվրոն ծախսել»։

Դավիթ Առուշանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-

Երևանի դպրոցների անբարեկարգ վիճակին ու սննդի բացակայությանը զուգահեռ՝ քաղաքապետարանի չարաշահումները գերազանցում են 50 մլն դոլարը. Պեդրո Զարոկյան

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրով այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրերով դպրոցաշինական աշխատանքներ նախատեսված չեն:

Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 466 դեպք և շուրջ 271.4 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների

«Տեկտոնիկ փոփոխություն է տեղի ունեցել թե′ ԵՄ-ի, թե′ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում». Պարույր Հովհաննիսյան

Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ԵՄ-ի հետ փորձում ենք ձևավորել գործընկերության նոր օրակարգ․ «Բանակցությունները կավարտվեն մոտ շաբաթների ընթացքում»։

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության

«Մեր ռազմական բաղադրիչը կամ մեր ռազմական դաշնակցին փոխել է պետք»․ Արամ Սարգսյան

Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031