Օրվա լրահոսը

Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ. Շարմազանով

Մեկը չկա՞ Ալիեւին ասի՝ էդ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020 թ.-ին մտար Շուշի, ինչո՞ւ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։

«Մենք ականներով ենք պատել մեր տնտեսությունը․ ՌԴ տնտեսությունը չունի երկարաժամկետ ներուժ»․ Արման Բաբաջանյան

Ունենք իրավիճակ, որ տնտեսական այս կարճաժամկետ էֆեկտները, աճը, որը պայմանավորված է հատկապես ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներով, մենք դա գերադասում ենք երկարաժամկետ տնտեսական հիմնարար լուծումներին։ Արդյունքում լրջագույն խնդիր ենք ստեղծում անվտանգային մեր կարողությունների համալրման համար, դրանց տեխնոլոգիական լուծումներն ապահովելու համար։

Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան

Նա Հայաստանի քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց կամա, թե ակամա՝ նորից ստանում է նոր պատերազմ ու նոր քաոս:

«Մեր բնակչությունը նույնպես ծերացող է․ Նարեկ Մկրտչյան

Ըստ նրա՝ չնայած ժողովրդագրական մարտահրավերները գլոբալ բնույթ ունեն, ՀՀ-ի պարագայում ավելի առանձնահատուկ են։

Սա, առաջին հերթին, ազգային արժանապատվության հարց է. Նորայր Նորիկյան

Կան հարցեր, որոնց դեպքում ինձ համար իսկապես անհասկանալի է իշխանություն, ընդդիմություն, ռուսամետություն ու արևմտամետություն խաղալը։

Վասիլիս Մարագոս. ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման առումով անցնող տարին հաջողված էր

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ վերջինիս տեղակալ Յան Պլեշինգերի հետ: Դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները,

Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, նա՝ արդարացում

«Փաստինֆո». ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին վճիռը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպաններն արդարացում են պահանջում։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ բողոքները կքննվեն Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ

«Կտրուկ, ռադիկալ փոփոխություններ անելուց առաջ պետք է վստահ լինենք, որ մեր ներքին ենթակառուցվածքներն ապահովում են այդ փոփոխության հետևանքը»․ Մհեր Գրիգորյան

Արձագանքելով Մհեր Գրիգորյանի պնդումներին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց․ «Ես չեմ փոխի Մհեր Գրիգորյանի և իշխանության տեսակետը, իրենք էլ՝ իմը»։

Ալիևը փորձում է հասկանալ իրադրությունը՝ հերթական սադրանքի կամ ռազմական գործողության գնալու նպատակով. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «COP 29-ից հետո. ի՞նչն է բորբոքում Ալիևի զայրույթը» վերնագրով իմ հոդվածում մանրամասն շարադրել եմ, թե ինչ հռետորաբանություն ու քաղաքականություն է որդեգրել Ալիևը COP29-ի նախօրեին, ընթացքում և հետո։ Հստակ օրինակներով ցույց եմ տվել, որ մեզ բոլորիս հայտնի հակահայկական քարոզչությունն արդեն ուղեկցվում է Արևմուտքի

Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաև որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու: Ալեն

Եվրախորհրդարանի պատգամավորները ցույց են արել հաջակցություն Ադրբեջանում կալանավորված լրագրողների ու ակտիվիստների

«Ազգային ճակատ». Եվրախորհրդարանի պատգամավորները ակցիա են իրականացրել ի աջակցություն՝ Ադրբեջանում կալանավորված լրագրողների ու ակտիվիստների:    

Տիեզերական Ավետ Տերտերյան. հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուի շնորհիվ կբացվի նրա տուն-թանգարանը

Ռուբեն Ասատրյանը հետաքրքիր զուգահեռ անցկացրեց մեր հանճարեղ Տերտերյանի և համաշխարհային դասական երաժշտության որոշ հանճարների, ու նրանց հենց 9-րդ սիմֆոնիաների նույն ճակատագրին արժանանալու մասով: «Տեսեք, իրենց 9-րդ սիմֆոնիաները ավարտին չեն հասցրել Բեթհովենը, Դվորժակը, Շուբերտը, Մալլերը, Բրուքները», – ասաց դիրիժորն ու մի հետաքրքիր եզակի փաստ արձանագրեց` աշխարհում երկու կոմպոզիտոր` Մոցարտն ու Տերտերյանն են, որ ստեղծագործելիս երբևէ սևագիր չեն արել:

Հայերեն խոսելն Արցախում սովորեցի. Նարինե Գրիգորյան. Արցախ ԹիՎի

Արցախ ԹիՎի. «Հայացքն Արցախին». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը ծնվել է Հրազդան քաղաքում, մանկությունը՝ անցկացրել Արցախում։ 1988թ.-ին, երբ սկսվել է Արցախյան շարժումը, ընտանիքով տեղափոխվել են Արցախ։ Նրա հայրն ակտիվ մասնակցել է արցախյան շարժմանը, գերեվարվել հակառակորդի կողմից։ Ընտանիքը նորից ստիպված էր վերադառնալ Հայաստան։ Արցախից հիշողությունները շատ-շատ են։ Ասում է՝ տարիքի

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի բանաձևը՝ արցախահայության վերադարձի իրավունքի համար միջազգային ֆորում ստեղծելու վերաբերյալ

Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձև՝ երկրի կառավարությանը կոչ անելով հրավիրել միջազգային ֆորում՝ նպաստելու և խթանելու Արցախից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացումը։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը կոչ է անում ուղիղ բաց երկխոսություն սկսել արցախահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև և վկայակոչում է

Յըլմազ. Չենք ցանկանում, որ որևէ արտաքին ուժ միջամտի Սիրիայում իրավիճակին

Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Թուրքիայի ազգային մեծ ժողովում հանդես է եկել Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով: Նա ընդգծել է, թե իրենք ակնկալում են, որ Սիրիայում մեկնարկած նոր ժամանակաշրջանում երկիրը կշարունակի գոյություն ունենալ կայուն քաղաքական կառույցով: «Մենք չենք ցանկանում, որ որևէ արտաքին ուժ միամտի Սիրիայում տիրող կայունությանը և դրական զարգացումներին: Մենք Գոլանի բարձունքներին հասնող և օկուպացված շրջաններում

Քո բարեկեցության համար եկար իշխանության եւ խժռեցիր մեր զավակների կյանքը. Խաչիկ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նիկոլին ո՞վ է բանի տեղ դնում, որ ինքն էլ անդրադառնա Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին, դրա համար էլ ինքը պետք է արդարացնի իր ոչինչ լինելը: Եթե նա փորձի գերիների հետ կապված ինչ-որ հարցով դիմել Ալիեւին, Ալիեւը պիտի ընդամենը քմծիծաղի…»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Զուրաբիշվիլին ԵՄ-ին խնդրում է՝ նոր ընտրությունների անցկացման հարցով ճնշում գործադրել Թբիլիսիի վրա

«Ազատություն». Վրաստանի հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ նոր ընտրություններ անցկացնելու համար: «Եվրոպան պետք է գործելու լծակներ գտնի: Եթե Եվրոպան չի կարող լծակներ գործադրել 3,7 միլիոնանոց երկրի վրա, ինչպե՞ս կարող է ակնկալել մրցակցել 21-րդ դարի հսկաների հետ», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։ Եվրամիության ղեկավարները

Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի և ապակայունացնել իրավիճակը Վրաստանում. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Սպուտնիկ Արմենիա. «Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի և ապակայունացնել իրավիճակը Վրաստանում», – օտարերկրյա ռազմական կցորդների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Ըստ նրա՝ Արևմուտքը, ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները, ձգտում է ապակայունացնել իրավիճակը։ Այդ փորձերի մեջ ակնհայտ է երկիրն ուկրաինական սցենարով ակտիվ հակառուսական գործողությունների մեջ ներքաշելու

«Նոր ագրեսիայի նախապատրաստվելու արդարացում». Ազգային ճակատը ներկայացնում է այսօր Ալիևի կողմից հնչեցված պահանջները

Ազգային ճակատ-ն ամփոփ ներկայացնում է այսօր Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքները և պահանջները 🔷1. Սահմանադրության փոփոխության պահանջ Իլհամ Ալիևը բացահայտորեն հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ՀՀ ինքնիշխանության խախտում։ 🔷2. «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի շարունակական սպառնալիքը Ալիևը պնդում է, որ շուրջ

Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը Հարգարժա՛ն նախարարներ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ պատվիրակներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի հետ կապված

Հավաքականի գլխավոր մարզչին կներկայացնեն հունվարի վերջին

«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ։ Մենք այս անգամ ուզում ենք ոչ թե հրավիրենք միայն ազգային հավաքականի մարզիչ, այլև ՀՖՖ-ում գլոբալ ծրագիր իրականացնել, որը միտված է լինելու հայկական ֆուտբոլի որոշակի ռեստարտին։ Հույս ունեմ, որ հունվարի վերջին կներկայացնենք թե՛ նոր մարզչին, թե՛ այդ նոր ռազմավարությունը, որով աշխատելու է ֆուտբոլի ֆեդերացիան»,- ՀՖՖ

Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են նախարարությունից՝ նշելով, որ նա պաշտոնից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն։

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններին

«Ամերիկայի ձայն». Գործողություններն իրականացվել են այն շրջաններում, որոնք նախկինում վերահսկվում էին սիրիական ռեժիմի և ռուսական զորքերի կողմից ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երկուշաբթի ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների և Սիրիայում գտնվող ճամբարների դեմ։ Նույն օրը հրապարակված հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածների արդյունքում սպանվել է 12 ահաբեկիչ։ Զեկույցում ասվում է, որ հարվածները հրամանատարության առաքելության մաս

Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

Դալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝  հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:   Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին: Մասնաճյուղը  ֆիզիկական ու

«Ընթերցանության օլիմպիադան պետք է միտված լինի տեքստեր կարդալու և վերլուծելու հմտությունների զարգացմանը, այլ ոչ թե անգիր անելուն»

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Ընթերցանությունը՝ որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք ԿԶՆ հասանելիության համատեքստում» զեկույցի և «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրակարգի երկու հարցերն

«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։   Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից

Լարսը փակ է բեռնատարների համար, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է. «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է»։

Փորձագետները քննարկում են Թրամփի՝ ուկրաինական հակամարտությանն առնչվող նշանակումները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 80-ամյա Քիթ Քելլոգին ընտրել է որպես իր հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Հայտնի է նաև, որ Թրամփը խոստացել է արագ վերջ տալ ուկրաինական պատերազմին։ «Ամերիկայի ձայն»-ը ներկայացնում է, թե ինչ ուղի է անցել Քելլոգը, նրա տեսլականը՝ ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ, և այն մարտահրավերները, որոնց նա կարող է

«Իսկ ո՞նց եմ ասոցացվում նախկինների հետ»․ Մհեր Գրիգորյանը՝ լրագրողին

«Նման բան ուղղակի չի լինելու»․ Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելու մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031