Օրվա լրահոսը

2009-2011թթ. ՔԿՀ-ներում մահացել է 33 դատապարտյալ

2009-2011թթ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում մահացել է  ծանր հիվանդությամբ տառապող 33 դատապարտյալ, որոնցից 16-ի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825 –Ն որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և  հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության  ուսումնասիրության՝  8 դատապարտյալի մոտ ախտորոշված հիվանդությունը

Սոհեյիլ Քոլաջին «պրոբլեմ չունի» եւ ծեծո՞ւմ է հայ կնոջը

«Սեփականության իրավունքով ունեմ շինություն Կոմիտասի պողոտայի վրա, որը վարձակալությամբ ս/թ փետրվար ամսին հանձնել էի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սոհեյիլ Քոլաջիին (ծնվել է ադրբեջանաբնակ Ղազվինում)` որպես արագ սննդի սպասարկման կետ օգտագործելու նպատակով: Վերջինս տարածքի ներսում խորովածի մանղալը շիկացած վիճակում դրսից տեղափոխելով շինություն, հալեցրել է շինության լամինատե պատերն ու առաստաղը, պատճառելով ինձ խոշոր չափի նյութական վնաս: Ապրիլի

Բախումներ Դամասկոսի փողոցներում

Արեւմտյան գործակալությունները հաղորդում են, որ երկուշաբթի օրը Դամասկոսի փողոցներում կատաղի մարտեր են սկսվել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի հրաժարականը պահանջող ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ։ Սիրիական ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Սիրիայի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Կարմիր Խաչի միջազգային

Զենքի հափշտակության գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է   ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի և սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործն արդեն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Ինչպես հատնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը,  նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու և իրեն վստահված 

Կինոգետ Արծվի Բախչինյան. Համաշխարհային կինոյում գերակշռում են դեպրեսիվ մոտիվները

Կինոգետ Արծվի Բախչինյանը Aravot.am-ի խնդրանքով, գնահատելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը, ասում է, որ այս տարվա ծրագիրը մի քիչ ծանր էր: «Համաշխարհային կինոյում նկատելի է մի միտում՝ կյանքը, իրականությունը պատկերվում են ծանր գույներով, շատ են դեպրեսիվ մոտիվները: Իհարկե փառատոնի մրցութային ծրագրի բոլոր ֆիլմերն էլ բարձրորակ էին, բայց էլի դեպրեսիայի համաշխարհային միտում էր զգացվում, կյանքի կորուստ, անհուսություն,

Թալինում առաջադրվել են քաղաքապետի 8 և ավագանու 32 թեկնածուներ

Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում սահմանված ժամկետում` մինչև հուլիսի 15-ի ժամը 18-ը, առաջադրվել է 8 թեկնածու: Նրանցից 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Խաչատրյանը և ՀՀԿ անդամ Ժորա Գրիգորյանը առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից: Մյուս  6 թեկնածուները` ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը և անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ

Ճապոնիայում ջրհեղեղները 26 մարդու կյանք են խլել

Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալների համաձայն, Կյուշու կղզում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով 26 մարդ զոհվել է, առնվազն 6 մարդ համարվում է անհետ կորած։ Ճապոնիայի զինված ուժերը ուղղաթիռներով սնունդ են մատակարարում ջրհեղեղներից տուժած շրջաններին, որտեղ տարերքը փակել է ճանապարհները։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության կանխատեսմամբ, ջրհեղեղների պատճառ դարձած անձրեւներն ու ամպրոպները կշարունակվեն նաեւ այսօր, սակայն ավելի պակաս ուժգնությամբ։ «Ազատություն»

Համահայաստանյան աղբը հավաքելու համար վարչապետից փող, նախագահից ուշադրություն են ակնկալում (Տեսանյութ)

«Lets do it! Armenia» շարժման ղեկավար Արսեն Գասպարյանը եւ ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը հաշվարկել են ու պարզել, որ մեր երկրի ողջ աղբը հավաքելու համար կպահանջվի 30 միլիոն դրամ: Երիտասարդները պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները ներդնել, եւ ընդգրկել դպրոցականներին, ուսանողներին ու այլ քաղաքացիների, սակայն գումարային աջակցություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից են

Անահիտ Բախշյան. «Եթե իշխանությունից ես, կարող ես մարդ սպանել, պատիժն այլ կլինի»

ՀԱԿ ակտիվիստներին մինչեւ 6 տարի ազատազրկման դատապարտելու նախաձեռնությունը  «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի համար քաղաքական ենթատեքստ ունի ու հատուկ նպատակ: «Մեր իրականության տարբեր պատմություններ հիշելով, որոնք կապված են իշխող քաղաքական ուժի մարդկանց ու հակառակ  քաղաքական դաշտում գտնվող մարդկանց հետ՝ կարող եմ ասել, եթե իշխանության կողմից ես, կարող ես մարդ էլ սպանել եւ պատիժը

Ֆինլանդիայում անցկացրել են ֆուտբոլային մրցամարտ ճահիճի մեջ

Ճահիճում անցկացվող ֆուտբոլի միջազգային առաջնությունում հաղթել են կին մարզիկները Շվեդիայից, իսկ տղամարդկանց թիմերում առաջնությունը ֆիննական թիմինն է: Մանրամասները՝ https://ntdtv.ru/-ի տեսանյութում: 

Գալուստ Սահակյանը ՀԱԿ ակտիվիստների մասին. «Երիտասարդ տղաներ են, ինչքան հնարավոր է , մեղմ վերաբերմունք ունենանք»

Ինչպես տեղեկացրել էինք , շաբաթ օրը ՝ ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության ընթացքում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հիմնավորված համարեց ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքները եւ միջնորդեց Տիգրան Առաքելյանին ազատազրկման դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին 3 տարի 5 ամիս 15 օր ժամկետով, Սարգիս Գեւորգյանին 1 տարի 10 ամիս 20 օր ,

Ժամը 17:00-ին կմեկնարկի Հայաստանում մարդու իրավունքների հերթական ուսումնասիրությունը

Հայաստանը` ի թիվս  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին միացած 167 պետությունների, ենթակա է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Հայաստանում վերջին անգամ դիտարկումներն անցկացվել են 1998 թվականին: Այսօր մեկնարկում է Հայաստանում մարդու իրավունքների հերթական ուսումնասիրությունը: 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ, կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության վերաբերյալ:

Լեհաստանում պտտահողմերի պատճառով մարդ է զոհվել

Լեհաստանում անցած օրերին տեղի են ունեցել կենտրոնական Եվրոպայի համար անսովոր պտտահողմեր։ Երկրի հյուսիսում եւ արեւմուտքում տեղի ունեցած փոթորիկների պատճառով առնվազն մեկ մարդ զոհվել է, շուրջ 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Պտտահողմերի պատճառով փակվել են մի շարք ճանապարհներ, խափանվել է էլեկտրամատակարարումը։ Ազատություն» ռադիոկայան

Սահմանախախտները հայտնաբերվել են 17 ժամ անց

ՀՀ  ԿԱ ԱԱԾ քննչական  վարչությունում  հարուցված և  քննված  քրեական գործով դատարանի 2011թ. դատավճռով Մեհմեդ Դեմիրարիրը, Խատիբ Հարիթուրինը, Ռամազան Դիշբուդաքիը, Սահրդամ Ահմադփորիրը, Մահուդ Ալոյը, Սարվաթ Ջայլանին և Լայլա Յուսուֆ- Բաղդաշին մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ յուրաքանչյուրը 3 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք Հայաստանի Հանրապետութուն են մուտք գործել Արարատի

Yahoo!-ի 100 հազարից ավելի գաղտնաբառեր օգտագործում են միանգամից մի քանի մարդ

«Կեցության ունայնության հերթական ապացույցը»,- այսպես է վերնագրել իր բլոգում հերթական գրառումը Kornelij-ն: Արձագանքելով այն փաստին, որ հաքերները Yahoo!-ից տարել են 450 հազար գաղտնաբառեր եւ դրանք բաց հրապարակել համացանցում՝ բլոգերը նշում է. «Ինչպես պարզվում է՝ 100 հազարից ավելի գաղտնաբառեր յուրօրինակ չէին, այսինքն՝ դրանք օգտագործում է միանգամից մի քանի մարդ: Ահա ամենատարածվածների ցանկը «Ասա գաղտնաբառը: Գաղտնաբառ: Անցիր»

Զեպ Բլատեր. «Պարզապես, ուզում են ինձնից ազատվել»

 ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հանդես է եկել իր նախորդ Ժոաո Ավելանժին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության պատվավոր նախագահի կոչումից զրկելու օգտին: Բլատերը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ ինքը 95-ամյա բրազիլացու անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ ոչ մի առնչություն չունի, ըստ որի Ավելանժը 1997 թվականին աշխարհի առաջնության հանդիպումների հեռարձակման իրավունք տալու համար $1 միլիոն կաշառք

Սատկած ցուլը` միջպետական ճանապարհին

Հուլիսի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում  միջպետական ճանապարհին, Տավուշի մարզի Կողբ գյուղի «Ավագի ձոր» տեղամասում, ճանապարհի լայնքով պառկած էր մի  ցուլ: Այն ավտովթարի զոհ էր դարձել: Քիչ հեռու ընկած էր կենդանուն վթարի ենթարկած ավտոմեքենայի պետհամարանիշների պլաստմասսե շրջանակը, սակայն համարանիշները չկային: Չնայած այդ  ճանապարհը շատ բանուկ է, դրա եզրին էլ առեւտրական բազում օբյեկտներ կան, սակայն ոչ ոք

Ռաֆայել Վան Դեր Վարտին մարզում է կինը

«Տոտենհեմի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել Վան Դեր Վարտը ոչ այնքան հաջող մրցաշրջանից հետո ակտիվ հանգստանում է ֆիզիկապես եւ հոգեպես: Այդ գործում նրան օգնում են կինը՝ 34-ամյա տոպ-մոդել Սիլվիան եւ վեցամյա որդին՝ Դամիանը: Օրերս Սիլվիան «Twitter»-ի իր էջում գրել է. «Լողափում ֆուտբոլ էինք խաղում իմ սիրելի երկու տղամարդկանց հետ: Ես սիրում եմ ակտիվ հանգիստը»:

Մեկնարկեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 19-րդ ուսանողական մշակութային ֆորումը

Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական Ֆորումը տարիների ավանդույթ ունի։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու  մշակութային ժառանգությանը հաղորդակցելու ամենամյա ծրագիր  է։ Այս տարի «Համազգայինի» ուսանողական ֆորումը մեկնարկեց հուլիսի 14-ին և կշարունակվի  մինչև հուլիսի 27-ը։ Ֆորումին  իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Իրան, Սիրիա,  Ֆրանսիա,

Ադրբեջանի բանակը չի ոչնչացնի մեր ինքնաթիռները. Ադրբեջանին դիվանագիտորեն «նեղեցին»

Շուրջ 1.5 տարի շահարկվող Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը ի վերջո ստացավ իր լուծումը: Պաշտոնական Բաքուն հավաստիացրեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին, որ ուժ չի կիրառի քաղաքացիական օդանավերի հանդեպ: Ամփոփելով հունիսի 10-13 տարածաշրջան կատարած այցը` համանախագահները մասնավորապես ասել են. «Ստեփանակերտում օդանավակայանի բացման ծրագրի առթիվ մենք կողմերից հավաստիացումներ ենք ստացել, որ խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով,

Օլիմպիական ավաններում սեքսը շատ է լինում

Ֆուտբոլի ԱՄՆ կանանց ազգային հավաքականի դարպասապահ, Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոուլ Սոլոն, որ քիչ էր մնում հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար որակազրկվեր, ESPN-ին տված հարցազրույցում պատմել է օլիմպիական ավանների գաղտնիքների մասին: «Օլիմպիական ավաններում միշտ էլ մեկ գիշերվա կապի սիրահարներ լինում են: Ես տեսել եմ դրսում՝ բաց երկնքի տակ, դրանով զբաղվող մարդկանց: Նրանք հենց մասնաշենքերի արանքում ընկնում

Հեղինակային իրավունքների պաշտպանության նոր գործիք

Հեղինակային իրավունքների խախտման երևույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ դրանք կանխելու համար, սակայն, աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են: Թերևս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները և առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները ևս կանգնած են նման լուրջ խնդրի առջև, բայց ինչպես երևում է, անկախ

Հենրիխ Մխիթարյանն սկսեց դուբլով

Ֆուտբոլի Ուկրաինայի 2012/2013 թթ. առաջնության մեկնարկային տուրում Դոնեցկի «Շախտյորը» վեց անպատասխան գնդակ անցկացրեց Կիեւի «Արսենալի» դարպասը՝ գրանցելով ոչ ֆուտբոլային հաշիվ: Խոշոր հաշվով հաղթանակի սկիզբը դրեց ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը, որը նախ հանդիպման 14-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 31-րդին կրկնապատկեց այն՝ թիմակիցների առջեւ բացելով դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհները:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վիտալի Բալասանյանը իշխանության սահուն փոխանցման մասին

Հուլիսի 15-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներից հետո նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր հեռուստատեսային ելույթում դիմել է Արցախի բնակչության տարբեր խմբերի, որոնցում նաև անդրադարձել է իշխանության սահուն փոխանցման խնդիրներին: «Սիրելի հայրենակիցներ, Իմ նախընտրական շտաբի կողմից անցկացված սոցհարցումները, ինչպես նաև հանդիպումների ընթացքում ժողովրդի տրամադրությունը և արտահայտած աջակցությունը վկայում են, որ մեր հաղթանակին հասնելն ամբողջովին իրական է: Սա

«Ջրելը տոնի մի մասն է, կուզենայի, մյուս մասն էլ լինի». Երվանդ Երզնկյանը` «Լինե’նք հոգատար Հայաստան -Վարդավառ 2012» ֆոտոցուցահանդեսում (Ֆոտոշարք)

«Spring» PR կազմակերպությունը երկար մտածելուց հետո նախաձեռնել է  «Լինենք հոգատար Հայաստան» սոցիալական ծրագիրը, որի ընթացքում դիտարկվում են այն հիմանխնդիրները, որոնք, ըստ կազմակերպիչների,   կարեւոր են` հասարակության համար: Կազմակերպության հիմնադիրներից  Տաթեւ Սիմոնյանի խոսքով` ծրագրի շրջանակներում առաջին միջոցառումը անցկացվել է Ջրի համաշխարհային օրը, այն լավ է ընդունվել հանրության կողմից, դրա համար էլ որոշել են  եւս մեկ միջոցառում իրականացնել,

Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ռեթիմնոյում

Հունաստանի Ռեթիմնո քաղաքում շախմատի միջազգային 4-րդ բաց առաջնությունն ավարտվել է հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականի անդամը եզրափակիչ տուրում միավորը բաժանել է Իսպանիայի լավագույն գրոսմայստերներից Իվան Սալգադո Լոպեսի հետ: Կես միավոր են վաստակել նաեւ  նրա հիմնական մրցակիցները եւ աշխարհի թիմային չեմպիոն մեր շախմատիստը 9 հնարավորից 7,5 միավորով դարձել է միանձնյա հաղթող:: Վերջին տուրերը

Քիմ Քարդաշյանին տգեղանալ չի հաջողվում

  Գեղեցկուհին հերթական անգամ ցուցադրել է իր լուսանկարները, որոնցում ներկայանում է առանց դիմահարդարանքի: Ու, չնայած դրան, կրկին անչափ գեղեցիկ է ու հրապուրիչ: Սակայն Քարդաշյանը, միեւնույն է, դժգոհ է իր տեսքից ու կազմվածքից: Նա հայտարարել է, թե իրեն սեփական մարմնում հարմարավետ չի զգում, որի պատճառով էլ ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է վարժասրահում: Նրա խոսքերով, պատճառը

Սյուզի Կենտիկյանի «զոհը» պահպանել է չեմպիոնական գոտին

 Իսրայելցի Ագար Ֆիները Մյունխենում նոկաուտով հաղթելով ավստրիացի Բեթուն Գրանասիին՝ պահպանել է թեթեւագույն քաշային կարգում WIBF վարկածով չեմպիոնի տիտղոսը: Սակայն իսրայելական թերթերը, նշելով այդ հաջողությունը, հիշում են նաեւ Ագարի կրած պարտությունները բռնցքամարտի իսկական լեգենդներից՝ նրանց թվում առաջինը նշելով Սյուզի Կենտիկայնի անունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչի՞ է վերածում մարդու արյունը օձի ընդամենը մեկ կաթիլ թույնը (Տեսանյութ)

Աշխարհի ամենահին գործող համալսարանը հիմնադրվել է 1088 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլոնիա քաղաքում, կոչվում է Բոլոնյան համալսարան: Որպես օրինական սպորտաձեւ` բռնցքամարտը գրանցվել է միայն 1900 թվականին: «Windows»-ում հնարավոր չէ ստեղծել «Con» անվանումով թղթապանակ, քանի որ հենց այդպես էր Բիլ Գեյթսի մականունը երեխա ժամանակ: Ձեռքերի եղունգները երկարում են 4 անգամ ավելի արագ, քան` ոտքերինը: Ահա թե ինչի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930