Օրվա լրահոսը
Սպասվում են կարճատև տեղումներ
Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 2-3, 16-18-աստիճանաաբար կբարձրանա` 3-5 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 39.90C (1983թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան 11.90C (1932թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 26.20C ԱԻՆ
Որպես ՈՒԵՖԱ EURO 2012TM-ի պաշտոնական գործընկեր` Orange-ին հաջողվեց կյանքի կոչել Եվրոպայի լավագույն ֆուտբոլային իրադարձությունը ավելի շատ ֆուտբոլասերների համար, քան երբևէ
ՈՒԵՖԱ EURO 2012TM-ն արդեն ավարտվել է: Orange-ի շնորհիվ այս ֆուտբոլային տոնը կարողացան վայելել ավելի շատ ֆուտբոլասերներ, քան երբևէ նախկինում: UEFA EURO 2012TM-ի ողջ ընթացքում Orange-ը Եվրոպայի ֆուտբոլասեր հանրությանը հնարավորություն ընձեռեց սատարել իրենց սիրելի թիմերին ՈՒԵՖԱ EURO 2012TM-ի պաշտոնական բջջային հավելվածի, տարբեր մրցույթների ու նախագծերի շնորհիվ: Որպես բացառիկ տեխնոլոգիական գործընկեր` Orange-ն աջակցեց ՈՒԵՖԱ-ին մրցույթն անթերի կերպով
40000 դրամ կաշառքն ի ՞նչ է, որ մարզպետը համաձայնվի
Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարում է, որ ինքն առաջին անգամ է լսում, որ Կոտայքի մարզում դպրոցների տնօրեններից տեւական ժամանակ կաշառք են պահանջել: Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ կաշառքի պատճառով ձերբակալված Կոտայքի փոխմարզպետ Լեւոն Միքայելյանն ազատվել է տեղակալի պաշտոնից։ Նախկին փոխմարզպետը ձերբակալվել է հուլիսի 13-ին, դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու
ՀՔԾ-ում քննված 119 քրեական գործից 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի
2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 37 քրեական գործ ուղարկվել է ըստ ընդդատության: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդման՝ հուլիսի 14-ին ՀՀ ՀՔԾ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կարճվել է 16 քրեական գործ, կասեցվել է` 5-ը,
Թալինում արդեն առաջադրված են քաղաքապետի 5 և ավագանու 25 թեկնածուներ
Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում հուլիսի 14-ի դրությամբ առաջադրված է 5 թեկնածու: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախօրեին առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանից բացի, հուլիսի 14-ին առաջադրման հայտեր են ներկայացրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ժորա Գրիգորյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էդվարդ Գրիգորյանը: Ավագանու 11 տեղերի համար առայժմ առաջադրված է 25
Վախճանվել է ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեի 36-ամյա որդին
Ուրբաթ օրը վախճանվել է ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի 36-ամյա որդին՝ Սեյջ Ստալոնեն։ Նրա անշնչացած մարմինը Լոս Անջելեսում գտնվող նրանց տանը հայտնաբերել են տան աշխատակիցներից մեկն ու մի ազգական։ Տեղ հասած ոստիկանությունը հայտարարել է, թե մահվան պատճառները դեռեւս պարզված չեն։ Նրա մոտ չի հայտնաբերվել ինքնասպանության մասին որեւէ գրություն։ Այժմ ուսումնասիրվում են բժշկի դեղատոմսերով գնված դեղամիջոցները։
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 13-ին Աղավնաձորի ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մշակույթի և արվեստի գործիչներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց երիտասարդներին և դիմելով «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցներին` հորդորեց նրանց ապրելով տարբեր երկրներում
Աշխարհի ամենամեծ գնդակը
Աշխարհի ամենամեծ գնդակը ստեղծվել է 2009 թվականին` ամերիկացի Joel Waul-ի կողմից: Գնդակը կշիռը մոտ 180 կգ է, լայնությունը կազմում է 7, իսկ բարձրությունը` 5 մետր: Գնդակը պատրաստվել է ռեզինե ձողերից: Մինչ նոր երաժշտություն գրելը Բեթհովենը իր գլուխը իջեցնում էր սառը ջրի մեջ: Համաշխարհային օվկիանոսի 1 տոննա ջրում պարունակվում է մոտ 7 միլիգրամ ոսկի: Իսկ այս
Ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լևոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Դուրս է եկել երթևեկելի մասից ու շրջվել
Հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին, Նուբարաշեն թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհին` Այգեգործների «Ա» թաղամասի 9-րդ փողոցի թիվ 253 տան մոտ, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Քիմի կյանքի փոփոխությունների, Մարիի երաժշտական դադարի և Մհերի սուր մեկնաբանությունների մասին այս շաբաթ
Ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ ևս պարտաճանաչորեն ներկայացնում եմ ձեզ շոուբիզնեսյան նորությունները: Այս շաբաթ մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանն ամենաքննարկվողներից մեկն էր համացանցում: Շաբաթվա սկզբում իմացանք, որ Քիմը կրկին մորաքույր է դարձել: «Քարդաշյան քույրերից 32-ամյա Քորթնին ամուսնու` 28-ամյա Սքոթի հետ երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգի որդին` Մեյսոնը, արդեն քույրիկ ունի, որին ծնողները որոշել են Պենելոպե
Բերման են ենթարկվել սպանություն կատարած եղբայրները
Հուլիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության ՔՀԳ և Լոռու մարզային վարչությունների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կազմակերպված դարանակալումների շնորհիվ հայտնաբերել, վնասազերծել և բերման են ենթարկել անցյալ տարի Արագածոտնի մարզում աղմկահարույց սպանություն կատարած` Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ, եղբայրներ ` 32-ամյա Դավիթ և 21-ամյա Գևորգ Անանյաններին: Նրանք հանցավոր համաձայնության էին եկել մյուս եղբոր` Ռուստամի հետ, մանրամասն պլանավորել և
Ավազակներից մեկը ձերբակալվել է
Հուլիսի 13-ին, ժամը 04.55-ին, «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակցից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավորված անձինք մտել են կապի հանգույց և գողացել բջջային հեռախոսներ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել ընկերության գրասենյակ, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի անվտանգության աշխատակցին կպչուն
40 տարվա աշխատանքները միայն վերջին 5-6 տարիներին է ներկայացնում հանրությանը (Ֆոտոշարք)
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի եւ ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգման, ուսումնասիրման աշխատանքներով: Այսօր այստեղ ցուցադրությանը ներկայացված էր Մարտուհի Սարգսյանի (Մարտա) ձեռքի աշխատանքները, ինչպես նաեւ` նրա «Հայրենի օրրան» բանաստեղծությունների ժողովածուն: Մարտան շուրջ 40 տարի է, ինչ զբաղվում է ձեռքի աշխատանքներով, իսկ վերջին 5-6 տարին ցուցադրության
Վիտալի Բալասանյանը` Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության շուրջ
Այսօր հայաստանյան մամուլում «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներին: ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։ բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: Յուրաքանչյուր հայ իրավունք ունի
Ավելի քան 12 000 դիմորդ արդեն դարձել է ուսանող
Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության
411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ:
Սիրիահայերը դժգոհում են «Արմավիայից»
Հալեպից Երևան վերջին տարում «Արմավիան» չվերթ չի իրականացրել, իսկ անցած երկուշաբթի տեղի ունեցած առաջին չվերթի տոմսը, նախորդ տարվա համեմատ, 150 դոլարով թանկացել է: Այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Սիրիայից օրերս Հայաստան ժամանած 22 ամյա Հարութ Փալուլյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ քաղաքական պատվե՞ր կա
«Եթե ընդունենք մեղադրողի վարկածը, որ իմ պաշտպանյալները իրենց վերագրված արարքները կատարել են, դատախազի կողմից առաջարկված պատիժը՝ ազատաազրկման ձեւով շատ խիստ էր»,- այսօր դատավարությունից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ ակտիվիստների իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նա նաեւ անդրադարձավ մեղադրողի ներկայացրած մեղադրանքներին, թե ոստիկանների անօրինական գործողությունները ապացուցող անհրաժեշտ իրավական ակտեր մեղադրյալի պաշտպանող կողմը չի ներկայացրել.«Ի՞նչ օրենսդրական ակտերի մասին է խոսքը, եթե ոստիկանները
Վադիմ Աբդռաշիտով. Ռուսաստանը հոգատար չէ իր մշակույթի հանդեպ
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից է ուկրաինացի ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը, ով երեկ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի. «Ինձ համար ուրախալի է նման պարգեւը, մանավանդ, որ այն իսկական ոսկուց է»,-կատակեց Աբդռաշիտովը: Ռեժիսորը հիացած է փառատոնով եւ Երեւանով: Համարում է, որ ոչ մի ուրիշ քաղաք չունի այսպիսի հմայք. «Փառատոնի շնորհիվ հասարակ հանդիսատեսը ֆիլմերի ընտրության մեծ
Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցումները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝
Դատախազը միջնորդեց Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի ազատազրկման
ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը այսօր հետաձգվեց մինչեւ հուլիսի 19: Դատավոր Գ. Պողոսյանը բավարարեց ամբաստանյալների իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը՝ մեղադրող կողմի ճառին ծանոթանալու համար ժամանակ վերցնելու առումով: Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հիմնավորված համարեց Սարգիս Գեւորգյանին, Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքները եւ միջնորդեց Տիգրան Առաքելյանին ազատազրկման դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին 3 տարի 5 ամիս 15
Սերգեյ Լոզնիցա. Մանկուց չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ ստում իրար
Ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը մասնակցում է «Ոսկե Ծիրան» կինոփառոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարահանված է բելառուս գրող Վասիլի Բիկովի համանուն պատմվածքի հիման վրա. 1942թ-ին ԽՍՀՄ արեւմտյան շրջաններն օկուպացված էին գերմանացիների կողմից, իսկ տեղի պարտիազանները կատաղի դիմդրություն էին ծավալում: Հին անտառում, ուր ոչ բարեկամ կա,
2011 թվականը հայտարարվել էր զբոսաշրջության տարի
Հարցազրույց REAL շարժման համահիմնադիր Նաթիկ Ջաֆարլիի հետ – Մեր երկրի բնակչության քանի՞ տոկոսն է կարող իրեն թույլ տալ ընտանեկան ամառային հանգիստ, եւ, որպես կանոն, որտե՞ղ են նրանք հանգստանում (Ադրբեջանի՞ հանգստավայրերում, թե՞ արտասահմանում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում): – Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա ամեն տարի մոտ 500 հազար ադրբեջանցի է մեկնում արտասահման: Բայց նրանց բոլորին չի
Կոնֆերանսով ու խորովածի փառատոնով տուրիզմ չես զարգացնի
Ինչպե՞ս եւ որտե՞ղ են հանգստանում հայերն ու ադրբեջանցիներն ամռանը: Տուրիզմի զարգացման ի՞նչ խնդիրներ կան այսօր Հայաստանում եւ Ադրբեջանում: Այս մասին են ստորեւ բերված հարցազրույցները, որոնք անց ենք կացրել Երեւանում եւ Բաքվում: Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս իրողություններն իրենց ամբողջության մեջ պատկերող հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:
«Ասպարեզը» կհետաքննի
Մոտ մեկ տարի է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր շիրակցի որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ Արման Ավետիսյանի հայցը ընդդեմ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի: Որմնանկարչի որդին՝ գտնելով, որ Լեւոն Բարսեղյանն իր հոդվածներով զրպարտել ու վիրավորել է իրեն, դատի էր տվել նրան՝ պահանջելով երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում: Դատարանն էլ իր հերթին
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ՊԲ
Ամբաստանյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը
Տուժող կողմը գտնում էր, որ ակնհայտ ապացույցները դատարանը չգնահատեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ երեկ շարունակվեց որեւէ տեղ չաշխատող Տիգրան Հակոբյանի եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերատիվ-լիազոր Մուրադ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Ճառով հանդես եկավ այս գործով 4 տուժողներից՝
«Այր՝ կորովի, այր՝ փարթամ մտոք, այր՝ ճկուն դիվանագետ…»
Դավիթ Հակոբյանի պատկերացումները՝ ՀՀ չորրորդ նախագահի մասին Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի չորրորդ նախագահը, որ կարողանա արդարացի լուծում գտնել Արցախի հարցում՝ թեթեւացնելով Հայկական հարցի բեռը: Խնդրին անդրադառնալով այս տեսանկյուններից՝ Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանի բնութագրմամբ՝ 2013 թվականի փետրվարին ընտրվելիք ՀՀ չորրորդ նախագահը պետք է լինի. «Այր՝ կորովի, այր՝ փարթամ մտոք, այր՝ ճկուն դիվանագետ եւ այր,


















































