Օրվա լրահոսը
Կանայք անհաջողության մատնվեցին խորհրդարանական ընտրություններին
Չնայած խորհրդարանական ընտրություններին կին պատգամավորների մասնակցությունն ապահովող գենդերային քվոտայի սահմանմանը, քաղաքական ասպարեզում գերիշխող դերը շարունակում է պատկանել տղամարդկանց: Գայանե Մկրտչյան, Կովկաս Կովկասյան լրատու # 648 29-ը հունիսի, 2012թ. Չնայած անցյալ տարի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ տվեցին, որպեսզի կանանց գենդերային քվոտան խորհրդարանում դառնա 20 տոկոս` նախկին 15 տոկոսի փոխարեն, այնուհանդերձ, Հայաստանի`նորընտիր 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում
Երգչուհին խոսել է սիրո մասին
Երգչուհի Ռիհաննան կզարդարի «Harper`s Bazaar» ամսագրի օգոստոսյան համարն իր շքեղ ֆոտոսեսիայով: Ամսագիրը գեղեցկուհու լուսանկարը տեղադրել է «Harper՝s Bazaar»-ի շապիկին: Իր հարցազրույցում Ռիհաննան խոսել է իր բնավորության, գեղեցիկ կազմվածքի, սիրո ու սեքսի մասին: Երգչուհին ասել է, թե գիրանալու հետ կապված խնդիրներ չի ունենում, նա ուտում է այն ամենը, ինչ ցանկանում է: Հարցազրույցից պարզվեց, որ Ռիհաննան
Կալանավորվել է «Գրանդ Սան»-ի նախկին տնօրենը
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը հաստատեց Aravot.am-ի այն լուրը, համաձայն որի, կալանավորվել է «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Կալանավորումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նրան կասկածում է գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար: Խոսքը միլիոնավոր դրամի գումարների մասին է՝ մոտ 200 եւ ավելի:
Վահրամ Սահակյան. Անձնագիրս պատռել-նետել եմ Ազգային ժողովի գլխին (Տեսանյութ)
«Որ էսքան լրագրող հետաքրքրված է, եկել է, կարող ա ես ավելի շատ ասելիք ունեմ, քան գերմանացի Ռուբենը»,-այսօր «Հայելի» ակումբում ոգեւորված ասաց արձակագիր Վահրամ Սահակյանը, որ ասուլիսի էր եկել ոչ սթափ վիճակում: Նա հայտարարեց, թե անձնագիրը պատռել-նետել է Ազգային ժողովի գլխին, որովհետեւ իրեն չի համարում այս պետության քաղաքացի: Ինչ վերաբերում է համացանցում հայտնված իր արյունլվա նկարին,
Ֆուտբոլի խաղերի ժամանակ շատացել են ինքնասպանության դեպքերը. Կամո Վարդանյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է հատուկ ցուցումներ` լրատվամիջոցների միջոցով ինքնասպանության դեպքերի լուսաբանման նպատակով. զգուշացնում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը: Նշվում է, որ անհրաժեշտ է խուսափել ինքնասպանության փաստը ցնցող ձեւով մեկնաբանումից, որը կհանգեցնի զոհին որպես հերոս եւ առաջնորդ ներկայացնելուն: Չի կարելի ցուցադրել ինքնասպանի լուսանկարը, մանրամասն շարադրել ինքնասպանության ձեւը, նրա ռոմանտիկ եւ խորհրդավոր դրդապատճառները:
Խուլիգանության մեջ մեղադրվող Արման Բադալյանը կալանավորվել է
Արման Բադալյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ նա, ըստ մամուլի հրապարակումների, Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի քրոջ որդին է: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ա. Բադալյանը որպես մեղադրյալ ներգրավվել է 2008թ. խուլիգանության դեպքի գործով և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի
«Խուլուհամր» գրողների և գրականության ահռելի քանակություն կա, որն իրականում զբաղված է իշխանությանը ծառայելով»
«Արվեստագետների և գրողների շրջանում լայնորեն տարածված պատկերացում կա, որ գրականությունը չպիտի քաղաքականացված լինի և գրողը չպիտի խառնվի «քաղաքական կեղտոտ խաղերին»: Միևնույն ժամանակ այդ գրողների մի զգալի մասը քաղաքական պաշտոններ ունեն և բացահայտ կամ թաքնված քաղաքական գործունեություն են ծավալում իշխանության ներսում: Այդպիսով «խուլուհամր» գրողների և գրականության ահռելի քանակություն կա, որն իրականում զբաղված է իշխանությանը ծառայելով և
Զանիեր. «Բանակցությունները միակ ուղին են»
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ սպառնալիք է ներկայացնում Հարավային Կովկասի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, այսօր Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։ «Բանակցությունները հակամարտության լուծման միակ ուղին են, իսկ բոլոր մասնակիցների քաղաքական կամքը եւ պարտավորությունները` խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու անհրաժեշտ պայմանը», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ընդգծել է Զանիերը։ Նա աջակցություն է հայտնել
Ինքնասպանության հիմքում հասարակության անտարբերությունն է
Վերջին շրջանում հայաստանում ինքնասպանությունների աճի, դրանց պատճառների եւ հիմնախնդրի դեմ պայքարի միջոցների մասին «Ա1+»-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Կամո Վարդանյանի հետ: -Վերջին շրջանում գրեթե ամեն օր լսում ենք ինքնասպանությունների մասին, դրանց թիվը կտրուկ ավելացել է, ինչո՞վ կպայմանավորեք այդ: -Ինքնասպանությունների վիճակագրության համաձայն, վերջին 15-20 տարիներին ընդհանուր առմամբ, ինքնասպանությունների թիվը մեծացել է, բայց եթե համեմատում ենք
Հայազգի ռեժիսորը վավերագրական ֆիլմում օգտագործել է «Ցեղասպանություն» բառը
Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյորանոցի «Վիվալդի» սրահում ներկայացվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթի հերթական ֆիլմերը: Աննա Տերյանի «Սարե. Ճանապարհորդություն» ֆիլմը պատմում է նկարչի մասին, ով 90-ականներին հեռացել է Հայաստանից ՝ նպատակադրվելով շարունակել արվեստագետի իր ճակատագիրը: Ռեժիսորը նկարչի կերպարով ցանկացել է ցույց տալ հայի ճակատագիրը. «Ճամփորդելով՝ արվեստագետը միաժամանակ ապրում է 4 երկրում եւ ստեղծում
2012թ. հունվար մայիսին գրանցվել է պետական իշխանության, ինչպես նաև կառավարման կարգի դեմ ուղղված 758 հանցագործություն
:Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ հունվար մայիսին Հայաստանում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 372 հանցագործություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 497 դեպք, այդ թվում՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը 60, տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ 312: Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 758՝
Վարդերն ու ամառն ե՞ն ամրապնդելու հայ-ֆրանսիական բարեկամությունը
Պարբերաբար Տավուշի մարզ են այցելում Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ: «Առավոտի» Տավուշի մարզի թղթակիցն այդ այցերը լուսաբանելու համար չի հրավիրվում, դրանց վերաբերյալ տեղեկանում է Տավուշի մարզպետարանի հաղորդագրություններից, մարզային մամուլից: Անցած ամիս, հունիսի 7-ին Իջեւան է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, ով հանդիպում է ունեցել Իջեւանի քաղաքապետանում եւ Տավուշի մարզպետարանում: Իջեւանի քաղաքապետարանի
Քննարկեցին ՀՀ նախագահին ուղղած իրենց նամակի բացթողումները
Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովում այսօր մի խումբ երիտասարդներ քննարկում էին հեռուստաեթերի մաքրման հարցը: « Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամ Վահրամ Միրաքյանը նախ անդրադարձավ մի քանի շաբաթ առաջ ՀՀ նախագահին ուղղած իրենց նամակի քննադատություններին, թե այն թերի էր ու ոչ կոնկրետ. «Թյուրըմբռնման քարոզ դարձավ նամակը , համաձայն եմ, որ հնարավոր է՝ ինչ-որ շեշտադրումներ չենք արել,
Դարակերտի վնասատու ցեցերը թուրքերի՞ «ձեռքի գործն» է
Aravot.am-ի հուլիսի 4-ի «Վնասատու ցեցերը հարձարկվել են Արարատյան դաշտավայրի վրա ու ամբողջ բերքն ուտում են» հրապարակմամբ անդրադարձել էինք Դարակերտ համայնքի գյուղացիների այն մտահոգությանը, որ Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի եւ պղպեղի բերքն ամբողջությամբ ցեցն ուտում է, եւ գյուղացիները հույս անգամ չունեն, որ գոնե 10% բերք կհավաքեն, քանի որ կառավարությունը ցեցի դեմ պայքարի ոչ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2012 թ. հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնությունը, որը դրսևորվել է առանձնակի ցինիզմով և հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով: Բռնությունը կատարվել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների և Ռուբեն Հայրապետյանի անձնական
Ըստ Աշոտյանի՝ «Հարսնաքարում» կատարվածում չորրորդ հարթութուն գոյություն չունի
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների խնդրանքով ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գնահատական տվեց «Հարսնաքարի» ողբերգական միջադեպի հետ կապված երեկ տեղի ունեցած զարգացումներին: Ա. Աշոտյանը կատարված ողբերգության մեջ տեսնում է մարդկային, քաղաքական և իրավական հարթություններ: Մանրամասնելով՝ պարոն Աշոտյանն ասաց. «Մարդկային հարթություն, որտեղ կա ողբալի սպանություն, ցավ, վիշտ, նյարդային վիճակ, նստվածք: Քաղաքացիական հարթություն. այս ողբերգությունը, այո, քաղաքական
Կոմիտասյան համերգաշարեր կլինեն նաեւ մարզերում
Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Կանթեղ» անսամբլի հերթական կոմիտասյան համերգը: Այն կլինի համերգ-դասախոսությունների շրջանակում: ՀՀ. մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն ասաց, որ այս ծրագիրն այնպիսին է, որը խրախուսում է երիտասարդ ստեղծագործողներին: Իրենց կարծիքը անսամբլի գեղարվեստական ղեկավարի` Արփինե Կալինինայի մասին բարձր է, դրա համար էլ որոշել են աջակցել. «Վերջին տարիներին մենք
Գետափում և Այրքում կշարունակեն պաշտոնավարել գործող գյուղապետերը
Հուլիսի 8-ին Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի մեկական գյուղական համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ Վայոց Ձորի Գետափ համայնքում` միաժամանակ նաև ավագանու ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների` Գետափում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Ալոյանը: 1 627 ընտրողների ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 973-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 908 ընտրող,
Այս տարի ոռոգման ջուրն ինքնակամ թանկացրել են, ցորենն էլ`անհաջող է
Գյուղացիներին ոռոգման ջուր մատակարարող «Ջրօգտագործողների միությունը» ջրի վարձը կամայական թանկացրել է. եթե նախկինում գյուղացիները 750 խմ-ի համար վճարում էին 11 հազար դրամ, այսօր ՋՕՄ-ը գյուղացիներից պահանջում է 17 հազար դրամ: Այս մասին «Հենարան» ակումբում հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով` ՋՕՄ-ը առանց հասարակական քննարկման ինքնակամ նորմատիվներ է ընդունել`փոխելով միջազգային չափանիշները,
Լյուդմիլա Սարգսյան. «Հարգում եմ «Ժառանգության» իրավունքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին որպես խարիզմատիկ կերպար տեսնելու»
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ նախագահի միասնական թեկնածու ինքը տեսնում է միայն ու միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարցին՝ ԲՀԿ-ում ներգրավված կուսակցականներին Մարտի 1-ի մասնակից համարո՞ւմ եք՝ նա պատասխանեց, որ «տեսականորեն ոչինչ չեմ բացառում, կապացուցվի հանցանքը՝ կտեսնենք: Ինձ զարմացնում է, որ կոնկրետ մի մասնակցի եք տեսնում հանցանքի մեջ: Ես գտնում եմ՝ պիտի պատժվեն
Սարչապետում և Սարամեջում ընտրողները վստահեցին գործող հանրապետական գյուղապետերին
Հուլիսի 8-ին Լոռու մարզի Սարամեջ, Խնկոյան, Սարչապետ, Ահնիձոր համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սարամեջում և Սարչապետում միաժամանակ անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի, Խնկոյանում և Ահնիձորում` համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Սարչապետի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Բորիս Բարոյանը: Համայնքի 1 709 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 685-ը:
Կապանում արմատախիլ եղած ծառն ընկել էր գազատարի վրա` ստեղծելով վտանգավոր իրավիճակ
Երեկ ուշ երեկոյան Կապանում տեղացած հորդառատ անձրեւից եւ սելավներից ծառեր են արմատախիլ եղել, նույնիսկ վտանգավոր իրավիճակ ստեղծել մարզկենտրոնի ծայրամասային թաղամասերից մեկում: Կապանի Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհին արմատախիլ եղած ծառը ոչ միայն խոչընդոտում էր ճանապարհի երթեւեկությունը, այլեւ գազատար խողովակի վրա ընկնելով՝ խիստ վտանգավոր իրավիճակ էր առաջացրել: Կեսգիշերին մոտ դեպքի մասին ահազանգել էին նաեւ Սյունիքի մարզային փրկարարական
2 կիլոմետրանոց ճանապարհ արգելոցում լվացվելու համա՞ր
Մաքուր խմելու ջուրը դուրս է հորդում աղբյուրից հենց ծառերի շվաքի տակ: Աղբյուրի տակ Ազատ գետի կիրճն է: Իսկ աղբյուրից ընդամենը 150-200 մետր հեռավորության վրա Հայաստանի միջնադարյան Հավուց Թառ վանական համալիրն է: Եւ այդ բոլորը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում է, որըԲնության պահպանության միջազգային միության (IUCN) կատեգորիայով ունի պահպանության ամենաբարձր մակարդակը: Արգելոցի մուտքից դեպի աղբյուր տանում է արահետը: Նրանով կարելի է
Վաժա Ազիարաշվիլին պաշտպան ունեցավ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլու, Երվանդ Համբարյանի, Հասմիկ Դուրգարյանի, Կարո Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի, Դավիթ Համբարյանի, Աբգար Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ Վաժա Ազիարաշվիլու գլխավորությամբ Տերյան 72 հասցեում գտնվող մեր Ազգային գրադարանից գողացվել է 150 միավոր ռուսերեն պատմական
Շտապ բողոքարկում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին
Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի արդյունքում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, 27 հայաստանյան ու միջազգային ոչ-կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև մարդու իրավունքների մեկ միջազգային փորձագետ շտապ դիմում-բողոքարկում են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ: Դիմում-բողոքն ուղղվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին և դեպքի տարբեր կողմերի
Հայաստանի տեղեկատվական դաշտի անդրադարձը ԼՂՀ հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք համարել
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են հետագա զարգացման և բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։ Ըստ այդմ էլ երիցս կարևորվում է, որպեսզի նախընտրական պայքարh անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում եւ հայտնվի հասարակության հետաքրքրության եւ ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար
Լյուդմիլա Սարգսյան. «Դավիթ Շահնազարյանի համար չի կարելի ասել, որ ՀԱԿ-ը մաքրվում է»
Այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի ՀԱԿ-ից դուրս գալուն՝ լրագրողները ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցին՝ էլի՞ ՀԱԿ-ը մաքրվում է, ինչպես ցանկացած մեկի դուրս գալուց ասում է Լեւոն Զուրաբյանը՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ Դավիթ Շահնազարյանի պարագայում կարելի է նման ձեւակերպում տալ: Նա ունի պայքարի շարունակության այլ մոտեցում, ես հարգում եմ նրա տեսակետը, ընդունում եմ նրա
Բարձր տեխնոլոգիաները կօգնեն գյուղատնտեսին ու կոշկակարին
Հայաստանից բարձր տեխնոլոգիաների մասնագետների արտահոսք կա, բայց` 7-8% տոկոսով, ինչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ՝ այդքան էլ մեծ թիվ չի կազմում եւ բացի այդ, ինչ-որ առումով էլ օգուտ է մեր երկրին: Պարոն Ենգիբարյանը «Նոյյան տապան» մամուլի ակումբում ամփոփեց Տեղեկատվական տեխնոլոգիաների իրավիճակը եւ ոլորտի զարգացումը Հայաստանում՝ 2012թ. առաջին կիսամյակին: Ըստ նրա, այլեւս «Միջին աշխատողն
Կների՞, թե՞ ոչ. Վեզիրյանը սպասում է իրավապահների արձագանքին
Նա զանգեց, ասաց, որ ընդունում է իր արարքը և զղջում դրա համար», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը, փոխանցեց Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանը, ում երեկ երեկոյան պատգամավորը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ խփել-գցել էր գետնին: Վեզիրյանն ասաց, որ այժմ իրենք սպասում են իրավապահ մարմինների գործողություններին, քանի որ ինչպես
ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը. Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8-ը Լոռիում գումարեց իր 17¬րդ Գերագույն Ժողովը։ Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը կատարել է իրավիճակի արժեւորում եւ նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները։ Գերագույն Ժողովն ընթացավ


















































