Օրվա լրահոսը
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի իրականացրած ծառայությանը
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի համար այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում դեսպանի իրականացրած ծառայությանը՝ գնահատելով վերջինիս ջանքերն ուղղված երկու բարեկամ երկրների միջև կապերի
«Գյումրիում ունենք 7 թեկնածու, հաղթած թեկնածուին կնշանակեմ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար»․ Փաշինյան
Նա նշեց, որ եթե հաջող ընթանա, սա շատ լավ մեխանիզմ է, մյուս համայնքներում եւս կկիրառվի։
Հակոբ Արշակյան. «Մամուլի հետ շփվելու համար ինձ որեւէ մեկը նկատողություն չի կարող անել, բայց եթե ես հնչեցնեմ այստեղ մի բան, որը կոնֆիդենցիալ է…»
Դիտարկմանը՝ մինչ այդ ասվում էր, որ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն է եղել պատճառը, Հակոբ Արշակյանը պարզաբանեց՝ հենց այդ միջադեպն է պատճառ եղել քննարկումների, որոնց արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել արտահոսք ներքին քննարկումներից, այդ թվում՝ նաեւ պետական նշանակության հարցերի վերաբերյալ:
Հրապարակվել է Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքը
Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությունն ավելի մեծ բանի կարող է վերածվել․ Արթուր Հովհաննիսյան
«Ես իմ գլխով պատասխանատու եմ ՀՀ անվտանգության համար, ինչպես բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիրները»
Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած հատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
«Համենայն դեպս, մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, և ՀՀ-ի նկատմամբ մեր պարտավորությունները պահպանվում են»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «ՀՀ-ն ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպություն լայնամասշտաբ մասնակցության ձևաչափով։ Դրա հետ կապված որևէ առարկություն, խոչընդոտ կազմակերպության կողմից չկա։ Ուստի հույս ունենք, որ որոշ ժամանակ անց ՀՀ-ն կմասնակցի մեր կազմակերպության աշխատանքներին»։
2.3 միլիոն դոլար. ճիշտ այսքան գումար է մուտքագրվել պետական բյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունքում. Հայկ Սարգսյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Նկարում պատկերված է, թե ինչ տեսք ունի 2.3 միլիոն ԱՄՆ դոլարը իրական կյանքում։ Ճիշտ այսքան գումար մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունքում` 8 ամսվա ընթացքում։ 27 տարին լրացած՝ 51 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից ու քրեական գործը
Քո նման ղեկավարը հերիք է, որ ազգը հավիտյանս հավիտենից դիտվի նահատակ. Հովհաննես Գալստյանը՝ Փաշինյանին
Այն իշխանական էլիտան, որ հիմա ունենք, որ ազգի վրա քցես, կդառնա նահատակ, ողբերգական ազգ:
ՀՀ-ին 50 մլն եվրո վարկ կտրամադրվի. «Համաձայնագրի նպատակն է խորացնել ուժեղացնել երկրի ֆիսկալ կառավարումը և կայունությունը»
««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ին
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարկանիշը ՔՊ-ին չի անհանգստացնում․ Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյանը մանրամասնեց, որ ՔՊ թեկնածուի ընտրությունը տեղի է ունենալու հարցումների տրամաբանությամբ
Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը
Ucraft-ը ներկայացնում է նոր լուծում բիզնեսի համար՝ UC ERP հարթակը։ Այն ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման միասնական հարթակ է, որը թույլ է տալիս հետևել բոլոր բիզնես գործընթացներին մեկ տեղում. կազմակերպել մեծածախ և մանրածախ վաճառք, ձևավորել և հետևել գնումների շղթային, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, կառավարել հաճախորդների տվյալները, հաշվապահական և ֆինանսական գործարքները, հետևել նախագծերի կատարմանը և շատ ավելին։ UC ERP-ն
«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ պարոն վարչապետ, Ձեր խնդրանքը ետ կանչեք, այն արդարացի չէ»․ Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ պատրաստ է անձեռնմխելիությունից էլ զրկվել
Վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է
Դեկտեմբերի 3-ի ժամը 22.50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Վնասվածքը ստանալու հանգամանքների մասին պատանին որևէ տեղեկություն չի հայտնել: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել
«Նման դեպքում, երբ պարզապես սրա անունը դնում ենք գործադուլ, դա անօրինական գործողություն է․ թեպետ համաձայն եմ վարորդների բարձրացրած խնդիրների հետ»․ Էլեն Մանասերյան
Ըստ Էլեն Մանասերյանի՝ վարորդների կազմակերպածն իրականում գործադուլ չէր․ «Դա պարզապես աշխատանքների դադարեցում էր»։
ՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 297 մլն դրամ են նվիրաբերել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված «Քեզ համար, Հայաստա՛ն» ազգային նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնին այս տարի ևս մասնակցել են ՀՀ առևտրային բանկերը՝ նվիրաբերելով 297 մլն դրամ։ 2024թ․բանկերի կողմից հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը։ Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ
Հովիկ Աղազարյանը հայց կներկայացնի քննիչի գործողությունների դեմ՝ իր անձնական տվյալների «արտահոսքի» մասով
«Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ էտ ինֆորմացիան հրապարակեն՝ իհարկե, չեմ ուզի»
«Կանոնը հետևյալն է՝ Փաշինյանը կանի ինչ կուզի, կընդունի միանձնյա որոշումներ, իսկ իրենք կլինեն դրա պատասխանատուները, բայց դա չի երաշխավորի, որ կմնան պատգամավոր». Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու ՔՊ որոշման մեջ նշված է, որ դա արվել է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Շատ ճիշտ է՝ վերջերս Աղազարյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք Փաշինյանի շուրջ պետք
«Առաջնահերթը գիտությունը արտադրությանը մոտ տանելու ձգտումն է». Ակադեմիկոս Սաղյանը հույս հայտնեց, որ կգտնեն համագործակցության եզրեր Իրանի և Հայաստանի գիտական կապերը խորացնելու ուղղությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ -ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին և ԻԻՀ դեսպանատան երրորդ քարտուղար Նեդա Ռաեֆիփուրին։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը հյուրերին ներկայացրեց Արևելագիտության ինստիտուտի անցած գիտական ուղին և ինստիտուտի ներուժը՝ մատնանշելով այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր է խորացնել երկու
«Իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ ո՞վ է այդ նյութերը տվել, ի՞նչ նպատակով»․ Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ չէր ուզի հավատալ, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով
Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա
«Երևանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին ՌԴ պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց փաստերն այլ բան են ասում` ՄՔԴ-ն կարգավորելու հարցում չի օգնել ոչ մի հակամարտության, որով փորձել է զբաղվել»,– ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական
«Կայանի կառուցումը, բնականաբար, օգուտ է, բայց 130 հեկտարից ավելի մեր արոտավայրերը փաստորեն մերը չեն». «Մասրիկ-1» արևային կայանի պատմությունը
Շուտով շահագործման կհանձնվի ներկայիս դրությամբ Հայաստանի ամենամեծ արևային կայանը՝ 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Մասրիկ 1»-ը։ Կայանի կառուցման ծրագիրը մեկնարկեց 2018 թվականին, սակայն կառուցումը ձգձգվեց տարիներ՝ պայմանավորված հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտով և COVID-19 համավարակով։ Կայանը կառուցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում՝ Մասրիկի դաշտի կենտրոնական մասում։ «Մասրիկ-1» ծրագիրն իրականացնում է «Fotowatio Renewable Ventures B.V.» (FRV)-ն՝ կապալառու
Քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը
Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին: «Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համատեղել մասնագիտական փորձառությունը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատամքը,
«Միջազգային հանրությունը պետք է գործի. Ադրբեջանի գործողությունները Արցախն իր բնիկ հայ բնակչությունից դատարկելու ռազմավարության մաս են». զեկույց
«Ապառաժ». Միջազգային հանրությունը պետք է գործի, վերջ տա այս վայրագություններին, անպատժելիությանը եւ կանգնի արդարության կողմնակից: Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR) նոր զեկույցը մերկացնում է ադրբեջանական ռեժիմի կողմից Արցախում էթնիկ զտումների միտումնավոր արշավը: Ադրբեջանը համակարգված բռնության, վախեցման եւ զրկանքների միջոցով ստիպեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի իրենց նախնյաց օջախներից՝ ջնջելով դարավոր մշակութային ժառանգությունը այդ գործընթացում: Զեկույցը
Բա էդքան լավ աշխատող եք, ինչի՞ է ձեր համակարգը տրաքում. Բաբկեն Պիպոյան
Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ եթե մենք նորմալ պետություն լինեինք, վարորդներն աշխատանքային այդ պայմաններում աշխատանքի պարզապես չէին գնա։
Չավուշօղլուն Բաքվում է՝ մասնակցելու «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համաժողովին, նա հանդիպել է Ալիևի հետ
«Ազատություն». Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուին։ Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։ Չավուշօղլուն Բաքվում է՝ մասնակցելու «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի կազմակերպած համաժողովին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Չավուշողլուն Ալիևին շնորհավորել է COP 29-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ կլիմայական
Ահազանգ իրավապահներին. ռեստորանների մաքրուհիներն ու խոհարարը կեղծ բժշկական թղթեր են «դասավորել»
Երեւանի քաղաքապետարանի թիվ 4 պոլիկլինիկայի տնօրենը նույն պոլիկլինիկայի բուժաշխատողների հետ նախնական համաձայնությամբ Երեւանի հայտնի 2 ռեստորաններում մաքրուհիներ աշխատած Ա.Գ-ի, Ս.Կ-ի եւ խոհարար Ա. Ա-ի «Անձնական սանիտարական /բժշկական/» գրքույկում կեղծ տեղեկություններ է ավելացրել՝ այդ անձանց բժշկական հետազոտում անցնելու եւ զննման վերաբերյալ:
«Դեռևս սպասում ենք պատասխանի. «Անկախ դիտորդը» դիմել է Փաշինյանին, խնդրելով դիտարկել Գյումրիում կազմակերպվող նախաքվեարկությունը»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Անկախ դիտորդը» նոյեմբերի 28-ին դիմել է ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով դիտարկել Գյումրիում կազմակերպվող նախաքվեարկությունը: Դեռևս սպասում ենք պատասխանի: Կարծում ենք, որ հետին մտքերի բացակայության դեպքում հանրային վերահսկողությունից խուսափելու մոտիվացիա պիտի-որ չունենան:
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Թբիլիսի ցուցարարների նկատմամբ
«Ազատություն». Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել երեկ ուշ երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ բողոքի ակցիայի «ագրեսիվ անդամները» Թբիլիսիի կենտրոնում հավաքվելուց հետո անօրինական և բռնի գործողություններ են իրականացնում, տարբեր բնույթի առարկաներ ու դյուրավառ իրեր են նետում իրավապահների ուղղությամբ։ ՆԳՆ հայտարարությունից հետո, հատուկ ջոկատայինները


















































