Օրվա լրահոսը
Վերջին հրաժեշտը ծնողին՝ չկայացավ
Դատապարտյալների կյանքն ընդհանրապես լեփ-լեցուն է բազմաթիվ անակնկալներով՝ կապված ընտանեկան, սոցիալ-հոգեբանական, անազատության խնդիրների հետ: Բայց եւ այնպես՝ նրանք լրջախոհությամբ են տանում ամեն ինչ, չկորցնելով վաղվա օրվա նկատմամբ իրենց հույսն ու հավատը: Վերջերս մահացավ մեր բախտակից ընկերներից մեկի՝ Աշոտ Մաճկալյանի հայրը: Դատապարտյալը երկու դիմում էր ուղարկել արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ պետին, որպեսզի հնարավորություն տան իրեն հորը վերջին
ԺՊՏԱԼՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԲԱԺԱՆԵՑԻՆ
Սկիզբը՝ երեկվա «Առավոտում» ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածով զրպարտությունը քրեորեն հետապնդելի արարք է: Եթե ես Վ. Կույումջյանին, Ա. Թումանյանին, Է. Բաղդասարյանին եւ Վ. Գեւորգյանին զրպարտում եմ, իմ նկատմամբ հարուցեք քրեական գործ եւ ենթարկեք քրեական պատասխանատվության, իսկ եթե ոչ, քրեական պատասխանատվության ենթարկեք նախ նրանց հովանավորներին, նոր միայն հանցագործություն կատարած Վ. Կույումջյանին եւ նրա խարդախ խմբին: Ես,
Արձագանք՝ «Առավոտին»
«Առավոտի» մարտի 30-ի համարում «Միջպետական ճանապարհը քանդվել է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Մ4 միջպետական մայրուղու Տավուշի մարզի Հովք գյուղի մատույցներով անցնող հատվածում սողանք կա եւ ծավալվում է: Նյութին արձագանքել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: ՏԿՆ մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղեկացրել է.«Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ 114+ 850 եւ կմ 115+ 300 հատվածը, որը
Գանձասար-770
Այս տարի լրանում է Արցախի հռչակավոր Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Տարեդարձը նշվելու է բարձր մակարդակով։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից ստացված տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարությունը նախատեսում է անցկացնել համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում՝ տարբեր ծրագրեր, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գիտաժողով, ուխտագնացություններ: Նախատեսվում
Մեծամորի ընտրությունն ու վախեցած ուսուցիչները
21-րդ դարի Հայաստանում՝ վաղվա սերնդի համար պատասխանատու ուսուցիչը վախենում է կարծիք հայտնել Մարտի 28-ին Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում համայնքապետի ընտրություն էր (1999 թվականից գյուղապետ՝ հանրապետական Ֆելիքս Մինասյանը մահացել է): Առաջադրված չորս թեկնածուներից համայնքի ղեկավար է ընտրվել գյուղապետի տեղակալ, հանրապետական Էդվարդ Միրզոյանը: Երեք ձայնի առավելությամբ վերջինս հաղթել է գործազուրկ մանկավարժ, անկուսակցական Հակոբ Ավագյանին: Հետընտրական անդրադարձը գյուղական
«ԱՐԵՎ»-Ի ՇՈՂ ԿՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Լոռու մարզային գրադարանից կօգտվեն նաեւ կույրերը 2009 թվականի դեկտեմբերի 1-ին՝ «Խնդիրները դեռ շատ են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզային գրադարանում առաջիկայում կյանքի կկոչվի կույրերի համար նախատեսված «Արեւ» ծրագիրը: Այսօր արդեն որոշակի արդյունքներ կան: «Ես շատ ուրախ եմ, որ մեզ համար նման հնարավորություն է ստեղծված, ավելի շատ շոյված եմ, որ թեկուզ երկարատեւ մոռացությունից հետո, մեր
ԿՀԱՆՁՆՎԵՆ ԴԻԱԿՆԵՐԸ
Ապրիլի 3-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ադրբեջանական կողմին կհանձնվի 2009թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիեւ Էլդար Հեյդար օղլին: Ըստ «Նոյյան տապանի», ադրբեջանական կողմին կհանձնվեն նաեւ մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետեւանքով հայկական տարածքում գտնվող 2 ադրբեջանցիների դիակները:
«ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՆԱԿԱՆ»
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բաժանորդներին ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը: Ինքնասպասարկման օնլայն հնարավորությունը հաճախորդներին թույլ է տալիս վերալիցքավորել հաշիվը, ստուգել հաշվեկշիռը, կատարել վճարումներ, տեսնել մանրամասն հաշիվը, կառավարել սակագնային պլանները եւ տրամադրվող ծառայությունները: Ակտիվացնել եւ ապաակտիվացնել դրանք, 1 սակագնային պլանից անցնել մյուսին, վերահասցեավորել զանգերը, «Իմ աշխարհը» սակագնային պլանի ցանկում ավելացնել կամ փոխել հեռախոսահամարներ, հաշվեկշռի վրա առկա գումարը
Ծառերը բուժեցին
Լենինգրադյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում առողջ ծառեր էին կեղեւազրկել Նախաձեռնողը հարեւանությամբ գործող խանութի տերն է՝ Խաչատուր Հայրապետյանը: Չնայած դրան, «Առավոտի» հետ զրույցում երեկ նա ասաց, որ ծառերը ինքը չի կեղեւազրկել. «Կեղեւը ես չեմ պոկել, չեմ հիշում՝ ով ա արել, անողն արել ա, ես ոնց կարամ անեմ, մանուկ ժամանակ էս ծառերը ես եմ տնկել»: Ավելի ուշ
ՀԱՍԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ
Առաջիկայում Վիկտոր Համբարձումյանի արձանը եւս կարժանանա Ավետիք Իսահակյանի արձանի ճակատագրին: Ընդամենը մեկ ամիս առաջ «Ուսանողական այգում» մեծ հանդիսավորությամբ բացված աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանն առաջիկայում կհայտնվի հերթական «քյաբաբանոցների» օղակի մեջ: Հազվագյուտ ծառատեսակներով ու թփերով հարուստ այգու այս հատվածն արդեն իսկ երկու կողմից պարսպապատվել է՝ վերածվելով հսկայական շինհրապարակի: Ու թեեւ տեղում փակցված ցուցանակները տեղեկացնում են, որ
Պատերազմ չի սկսվի
Վստահ են դաշնակցականները, որոնք նաեւ անհավանական են համարում 1998-ի իշխանափոխության տարբերակի կրկնությունը: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց. «Պատերազմ չի սկսվի, իսկ եթե սկսվի՝ մենք հաղթելու ենք: Եթե առաջին անգամ մի շարք տարածքներ ազատագրեցինք, երկրորդ անգամ Ադրբեջանն իր ինքնիշխանությունը կկորցնի, իսկ Հայաստանը ելք կունենա դեպի
«ԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ, ՈՎՔԵՐ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԵՆ ՈՒ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ»
Ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի՝ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Մերի Հարությունյանը: – Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ կառավարությունից տեղափոխվել եք ՀՀ նախագահի աշխատակազմ: Ինչո՞վ եք զբաղված Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնում: – Կենտրոնը, իր կանոնադրական գործառույթների շրջանակներում, ուսումնասիրություններ է կատարում պետական քաղաքականության տեղեկատվական ապահովման, պետական մարմինների գործունեության թափանցիկության, տեղեկատվության տարածման, մատչելիության հետ
FIDH-ը եւ լեգիտիմությունը
Քաղբանտարկյալների կանայք, ինչպես նաեւ մի շարք հասարակական եւ քաղաքական գործիչներ հինգշաբթի օրը դիմել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային (FIDH)՝ բողոքելով Երեւանում կայանալիք Մարդու իրավունքների համաժողովին Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Դանիելյանի մասնակցության դեմ: Շարադրելով 2008 թվականի ընտրություններին հետեւած հայտնի իրադարձությունները եւ տալով դրանց, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ գնահատական (ընտրությունները կեղծվել են, դրանց հետեւել են իշխանությունների
ԳԱԶՆ ՈՒ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակի առիթով երեկ «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը նշանավորվեց Գալուստ Սահակյանի մտքերի հերթական փայլատակումներով: Խոսելով կուսակցության անցած ուղու մասին՝ նա նախ նշեց, որ կուսակցությունը մեծ պատվով տանում է երկիր զարգացնելու գործը, եւ Աշոտ Նավասարդյանից, Վազգեն Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից հետո կուսակցության գիծը հստակ իրականացնում է Սերժ Սարգսյանը: Կարկառուն ՀՀԿ-ականի կարծիքով՝ իրենց ընդդիմախոսները փորձում
ՓԱԽԱՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՔԹԻ ՏԱԿԻ՞Ց
Երեկ Գյումրու ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտից փախուստի է դիմել 25-ամյա գյումրեցի կալանավոր Հովհաննես Մանուկյանը: Նա անասնագողության կասկածանքով գտնվում էր Արթիկի քրեակատարողական հիմնարկում եւ դատարան էր բերվել դատավճիռ կայացնելու նպատակով: Սակայն դատարանի շենք դեռ չմտած՝ կալանավորը հաջողացրել է «ծլկել» ոստիկանների քթի տակից: Տեղեկացնենք, որ «հնարամիտ» երիտասարդը նախկինում եւս դատապարտված է եղել նույն մեղադրանքով, սակայն համաներվել
Կդիմե՞ն Սահմանադրական դատարան
Պարզելու, թե արդյոք հակասահմանադրակա՞ն է ՀՅԴ առաջարկը՝ ԱԺ-ին միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում անելու լիազորություն տալու վերաբերյալ: ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց ՀՅԴ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությանը «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին: Դրական եզրակացություն տալուն կողմ էին հանձնաժողովի նախագահ Արմեն
ԷԼԻ ԱՊՐԻԼ ԵՎ ԷԼԻ ՎԱՇԻՆԳՏՈՆ
Կանխատեսվում է, որ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում ՀՀ նախագահն ու Թուրքիայի վարչապետը կխոսեն ԼՂ-ի մասին Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին: Այն, որ երկար սեթեւեթանքներից հետո Էրդողանը կմեկնի ԱՄՆ, երեկ հաստատել է ինքը՝ Թուրքիայի վարչապետը: Էրդողանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՏՐՅՈ՞ՒԿ»
Ինչո՞ւ «հին գվարդիան» նահանջեց «Խմենք ապագայի կենացը». այս առաջարկը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանինն է: Այն հնչել է 2008 թվականի փետրվարի 6-ին, «Անի» հյուրանոցում («Առավոտ», 07.02.2008՝ «Խմենք ապագայի կենացը»): Այդ օրը ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերի համաժողովում հայտարարվեց, որ «հին գվարդիան»՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ (Հրանտ Խաչատրյանի ղեկավարած), «Ազգային պետություն» եւ «Ազգային միասնության ուխտ»
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲՈՒԺԶՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, «Առավոտը» տեղեկություններ ստացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվելու մասին: Վարչապետի օգնական Արամ Անանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ հավաստիացրել է, թե նա ընդամենը բժշկական զննության է ենթարկվել, եւ որ վարչապետի ինքնազգացողությունը ներկայումս լավ է: Բայց փաստն այն է, որ Տիգրան Սարգսյանը երեկ ավելի քան 7 ժամ գտնվել է բժշկական
Ապրիլի 2
ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս
ՀԱՄՐ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Կամ՝ ինչպես մաքրել մարդկանց հոգիները Հայկական կատակերգությունը նոր դեմք է ստանում. համենայնդեպս՝ այս մտքին են «Պարադիզ» ընկերությունն ու «Ժպիտ» ակումբը՝ նկատի ունենալով իրենց համատեղ նախաձեռնությունը՝ «Մանեկեն կամ միմ-շոու» կատակերգությունը: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան: Թեեւ տոմսի վրա գրված էր, որ այն անաղարտ հայերենով ֆիլմ է լինելու, իրականում միմ-շոու էր՝ «համր»: Նկարը պատմում է գործազուրկ
«Zoro»-ի կերպարից ոգեշնչված
«Մի օր ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Ներկայացման ընթացքում անընդհատ փորձում էի ինձ դերասանների փոխարեն պատկերացնել ու, ամենակարեւորը, այդ պահին ցանկացա գլխավոր դերակատար հանդիսանալ: Հոգուս մեջ ամեն ինչ խառնվել էր, փորձում էի իմ ներսում նոր աշխարհ բացահայտել, որը կապված էր լինելու միմիայն թատրոնի հետ: Ուզում էի հասկանալ, թե ինչպես կխաղայի այս
Կամքի թույլ դրսեւորումները
Մարդու կամային գործողության բարձրագույն աստիճանը վառ կերպով արտահայտվում է իրեն տիրապետելու կարողության մեջ: Մարդկանց տարբեր խմբերի մոտ կամքը տարբեր կերպ է դրսեւորվում. ոմանք ունեն ուժեղ արտահայտված կամքի ուժ՝ մի բան անելու կամ չանելու, ոմանք՝ ոչ: «Մի շարք դեպքերում որեւէ որոշման ընդունում՝ կապված է ներքին ուժեղ լարվածության հետ, որը գրեթե ընդունում է սթրեսային բնույթ: Ներքին խոչընդոտները
«ԾԻԾԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՇԱԼՎԱՐ ԻՋԵՑՆԵԼ»
Երգիծանկարիչ Տոտոյի կարծիքով՝ առողջ հումոր ունենալու համար առողջ հասարակություն է պետք «Երգիծանկարչությունը նման է պարանի վրա քայլելուն, պետք է կարողանաս ճիշտ աճպարարություն անել, այլապես մի քայլ այս կամ այն կողմ՝ կընկնես, շատ հեշտ է մարդուն վիրավորել, նսեմացնել ու ստորացնել»,- այսում է Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը՝ Տոտոն: Ըստ նրա՝ կարեւոր է, որ երգիծանքը չար չլինի,
Սյուզին կարող է սփոփել հայ մարզասերին
Արթուր Աբրահամի անակնկալ պարտությունից հետո հայ մարզասերը մի տեսակ ընկճված է: Բազմամիլիոն այդ բանակին սփոփելու շատ լավ հնարավորություն ունի թեթեւագույն՝ 51 կգ քաշային կարգում WBA/WBO/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (26 մենամարտ, նույնքան հաղթանակ 16-ը՝ նոկաուտով, եւ ոչ մի պարտություն): «Մարդասպան թագուհին» ապրիլի 24-ին Համբուրգում գոտիներն է պաշտպանելու նույնպես Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հավակնորդ
Նոր խոշոր պարտություն եւ ոչ մի միավոր
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը աշխարհի 2011 թվականի առաջնության խմբային մրցաշարում կրեց յոթերորդ անընդմեջ պարտությունը եւ միավորների զրոյական արդյունքով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մեր աղջիկները հյուրընկալվելիս Տոչա քաղաքում, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կայքէջը, 0:7 հաշվով պարտվեցին Պորտուգալիայի ընտրանուն: Խմբային մրցաշարի վիճակագրությունը խիստ մտահոգող է: Հայաստանի կանանց ազգային հավաքականը սեփական դարպասն ընդունել է 39
Ընդամենը ապրիլմեկյան կատակ
Երեկ Երեւանում լուրեր էին պտտվում, թե Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել սկանդալով ավարտված մենամարտում հաղթողի կոչումն, ի վերջո, շնորհվել է հայ բռնցքամարտին: Ըստ այդ լուրերի՝ մարտից հետո անցկացված բժշկական հետազոտության ժամանակ ամերիկացի բռնցքամարտիկի մոտ արգելված դեղամիջոցի՝ դոպինգի առկայություն է հայտնաբերվել: Սակայն իրականությունն այն է, որ դա ընդամենը թերթերից մեկում հրապարակված ապրիլմեկյան կատակի արձագանքն էր: Ընդ որում, այդ
ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ԽԱԹԱՐՎՈՒՄ
Այսօր Վանաձորում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը, իսկ ապրիլի 9-ին արդեն Երեւանում մրցագորգ կմտնեն նույն տարիքային խմբի հունահռոմեական ոճայինները: Մարզաձեւի ընդհանուր վիճակին, ֆեդերացիայի ծրագրերին ծանոթանալու նպատակով երեկ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի հետ: – Մասնակցության եւ աշխարհագրության առումով հայտերը գոհացնո՞ւմ են ֆեդերացիային: – Անկասկած: Մրցագորգ մտնելու են հանրապետության բոլոր մարզերի շուրջ
Նախ՝ Երեւանում, ապա՝ Թբիլիսիում
«21-ի հեռանկարների» հերթական անակնկալը Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «21-ի հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում, Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենան շվեյցարական ճանաչված Aguatuor եւ Pre- art անսամբլները: Հիշյալ փառատոնի՝ Երեւանում ժամանակին կայացած համերգներից մեր ունկնդրին ծանոթ կլինեն որոշ երաժիշտներ, այդ թվում՝ հոբոյահար, Շվեյցարիայի երաժիշտների ասոցիացիայի նախագահ Մատիաս Արտերը: «Առավոտը» զրույցի հրավիրեց հայաստանցի դաշնակահար
ԴԺՎԱՐ Է ԱՌԱՋԱԴԵՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ
Առավել եւս պահպանելը Մեկ անգամ հրապարակավ ընդգծել եմ, որ այսօրվա Հայաստանը կարծեք թե Երեւան կենտրոնով շերեփուկ-պետություն լինի: Քանզի երկրի բնակչության մեծաքանակ կուտակումից բացի, երկրի գրեթե բոլոր գիտամշակութային, քաղաքական ու հասարակական օջախները կենտրոնացվել են Երեւանում: Վերջին քսան տարիներին հանրապետության մարզերի գյուղերը զրկվել են հոգեւոր սննդից՝ թերթ ու ամսագիր, գիրք ու գրականություն ստանալուց, որը պայմանավորված է բնակչության