Օրվա լրահոսը

Ռուսաստանը հրաժարվեց ԱՄՀ-ի վարկերից

Ռուսաստանը մոտ ապագայում չի օգտվի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից, ինչպես նաեւ SDR-ի (Փոխառությունների հատուկ իրավունք) ծրագրի շրջանակներում հանդես չի գա դոնորի կարգավիճակում: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն (նկարում) իր հերթին շեշտել է, որ Ռուսաստանը, այդուամենայնիվ, իրավունք ունի ԱՄՀ-ի ծրագրի շրջանակներում ստանալու

Կամ պայմանագիր, կամ պատերազմ

«Հիմար սովորություն է դարձել այն, որ ամեն անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահին հայերը միջազգային հանրությունից խնդրում են ժամանակ տալ, թե՝ հիմա իրենք, իբր, զբաղված են հայ-թուրքական հարաբերություններով»,- «1news»-ի մատուցմամբ, երեկ այդպիսի հայտարարություն է արել Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլին: Նրա ասելով, երբ գալիս է հայ-թուրքական հարաբերությունների լուծման պահը, պաշտոնական Երեւանը վկայակոչում է

Մերձդնեստրը Մոլդովայի կազմ չի վերադառնա

Մերձդնեստրը երբեք չի միանա Մոլդովայի հետ եւ շուտով անկախություն ձեռք կբերի: Newsru.com-ի մատուցմամբ, երեկ այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիռնովը (նկարում)՝ հանդես գալով այս երկրի անկախության հռչակման 19-ամյա տարեդարձի հանդիսավոր արարողության ժամանակ: Նախագահի խոսքերով, Մերձդնեստրը Մոլդովայի կազմ վերադառնալ թույլ չի տա «տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում Մերձդնեստրի բնակչությունը արտահայտվել էր

Փնտրում են հայ Ժյուլ Վեռններ

«Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնությունը եւս 40 օր կսպասի նրանց հայտնվելուն «Եթե հայ եք, եթե 18-30 տարեկան եք, խոսում եք հայերեն եւ անգլերեն, գրում այդ լեզուներից մեկով՝ մասնակցեք «Ֆրութֆուլ Արմենիա» մրցույթին». մայիսի 7-ից «Ֆրութֆուլ Արմենիա» նախաձեռնությունը այս կարգախոսով հրավիրում է ՀՀ-ում ծնված կամ հայկական համայնքի հետ արյունակցական կապ ունեցող հայ երիտասարդներին: Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի հիմնական նպատակն է

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ

Տնօրենները գտնում են, որ հարկայինն իրենց անարդար է տուգանել Պետեկամուտների կոմիտեն քաղաքի մանր ու միջին, քիչ թե շատ եկամուտ ունեցող օբյեկտ չթողեց, որ ստուգումներ չկատարի: Հիմա էլ հերթը հասել է մասնավոր մանկապարտեզներին. մայրաքաղաքի ավելի քան 50 մանկապարտեզների մի քանի միլիոն դրամի տուգանք է նշանակել՝ առանց լիցենզիայի գործունեություն ծավալելու համար: Բանն այն է, որ այս նախադպրոցական

1.ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Համացանցով գտնելով արբանյակից լուսանկարված Երեւանի պատկերը, այն համադրելով քաղաքի քարտեզի հետ, հոծ գծով նշում եմ ասես աշխարհից խորթացած ու կղզիացած Նուբարաշենից մինչեւ բարեկեցիկ ու հարուստ Վահագնի թաղամաս տանող ճամփորդությանս հետագիծը: 80-ամյա Ռոզա Մանուկյանը: Փորձում եմ ընկալել քաղաք-էակի ամբողջական էությունը: Անշուշտ, քաղաքը զգում է իր բնակիչներին, որոնք սնում, ապահովում են իր գոյությունը: Նրա ներսում ապրող մարդկանց

ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ

Ընդամենը երեք օր առաջ էր, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում դաժանաբար սպանվեց հերթական հայը եւ ահա երեկ, նույն Ռուսաստանի Վասյուրին ավանում երեք անչափահասներ կոտրել են բնակավայրի գերեզմանոցի այն գերեզմանաքարերը, որոնց վրա հայկական ազգանուններ են եղել: Ըստ դեպքի վայրում մնացած հետքերի, վանդալիզմի հեղինակը նորօրյա ֆաշիստներն են: Ոստիկանությունը, սակայն, այլ կարծիքի է: Ոստիկանության տեղի բաժնի ներկայացուցիչ Իգոր

Սրոցահանքի ջրագիծը՝ մեկ ամսից

«Առավոտը» տեղեկացրել է, որ Նոյեմբերյան քաղաքը սնուցվում է 57 կմ-ոց Գիժսարի ինքնահոս ջրագծից: Մեծ երկարությամբ ջրատարում հաճախակի են վթարները, որոնք վերացնելու, հեռավոր սարեր մեկնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ձմռանն էլ մակերեսային ջրերով սնվող ջրագիծը սառչում է: Այդ պայմաններում քաղաքը հարկադրաբար օգտագործում է Բերդավանի խորքային հորերից պոմպերով արտամղվող անորակ ջուր: Այս խնդիրներից խուսափելու, քաղաքը հաստատուն

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

40 տարվա երկաթուղային Հրաչյա Հովհաննիսյանը՝ երկաթուղու, քաղաքականության եւ ապագայի մասին Ալավերդցի 81-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր կյանքի 43 տարիները անցկացրել է շոգեքարշի, ապա էլեկտրաքարշի ղեկին եւ այսօր համակ ուշադրությամբ հետեւում է հայկական երկաթուղու անցուդարձին ու հավատում, որ այն մի օր կրկին զարթոնք է ապրելու: «Գիտեք ինչ, ռուսները Հայաստանի տերիտորիայում ոչ թե երկաթգծի ուղեմաս, այլ «զեմլյանոյ պալատնո»

ԳԱԶ ՍՊԱՌՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 585 հազար 164 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին համակարգում փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 հազար 209-ով, որից 1803-ը՝ օգոստոսին: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից: Ըստ կառավարության որոշման, այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել են 21 հազար 812 ազդանշանային եւ

ԿԵՆՏՐՈՆԻ ՋՈՒՐԸ ԿՊԱԿԱՍԻ

«Գառնի» պոմպակայանում վթարավերականգնողական աշխատանքների հետեւանքով, այսօր Կենտրոն համայնքում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7-10-ը եւ 19-22-ը: Այս մասին տեղեկացնում է «Երեւան ջուր» ընկերությունը: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, Նուբարաշենում էլ կնկատվի ջրի ճնշման անկում: Իսկ բարձրադիր հատվածներում եւ բարձրահարկ շենքերի վերին հարկերում հնարավոր է ջրազրկում:

ԱՆՏԱՌԱՊԱՀՆԵՐԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ

«Առավոտի» տեղեկություններով, նախորդ օրը Բերդաձորում, սահմանը խախտելու պատրվակով, վրաց սահմանապահները բռնել եւ Թբիլիսիի ժամանակավոր պահման մեկուսարան են տարել 5 քաղաքացիների՝ Անդրանիկ, Սարգիս, Սերոբ Ղարիբյաններին, Արսեն Դավթյանին, Թենգիզ Մագդալասովին: Նրանք անտառապահներ են եւ պահպանում են Հայաստանի անտառները: Մեր աղբյուրի պնդմամբ, նրանցից յուրաքանչյուրը մինչդատական վարույթում պետք է իրավապահներին «մուծվի» 3000 լարի գրավ: Երեկ ազատազրկվածներին մեկուսարանում հանդիպել է

ՀԷԿ-ԵՐԸ ԱՂՏՈՏՈՒՄ ԵՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ

Փոքր ՀԷԿ-երը խախտում են գետերի ջրային եւ ջերմային ռեժիմները, խոչընդոտում են ձկների բազմացմանը: Իսկ նրանց կառուցումն առաջ է բերում բնապահպանական լուրջ խնդիրներ: Երեկ նման մտահոգությամբ «կլոր սեղան»-քննարկում են հրավիրել ոլորտի մի շարք մասնագետներ: «Ա1+»-ի փոխանցմամբ, մասնավորապես բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը նշել է, որ փոքր գետերը կարող են հանդիսանալ հոսանքի աղբյուր,

ՎԱՐԿԱՆԻՇԻ ԻՋԵՑՈՒՄԸ՝ ԵՐԿՐԻ ՎԱՏ ՎԻՃԱԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

«Fitch» միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերջերս Հայաստանի վարկանիշը «BB»-ից իջեցրել է «BB-»-ի: Որոշ տնտեսագետներ կարծիք հայտնեցին, որ այս հանգամանքը բացասական կանդրադառնա մեր երկրի հեղինակության, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության վրա, քանի որ միջազգային կառույցները կվերանայեն Հայաստանի վարկավորման իրենց ծրագրերը՝ մեր երկրի ֆինանսավորումը համարելով անհամեմատ ռիսկային: ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով, «Fitch»-ը մասնավոր կազմակերպություն է եւ նրա

Որոշեցին «ձեւավորել» գյուղացիների տները

Կառավարությունը որոշել է զբաղվել Հայաստանի գյուղերի գեղագիտական ձեւավորմամբ: Երեկ կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցանկացած գյուղում ամեն մեկն իր պատկերացման, իր հնարավորության շրջանակում իր սեփական հողատարածքում կառուցում է տուն՝ առանց նախագծի, առանց նախահաշվի, եւ դա բացատրվում է նրանով, որ շատ հաճախ, մանավանդ գյուղական շրջաններում, մեր քաղաքացիները տնտեսում են ֆինանսական միջոցներ։ Նրանք հնարավորություն չունեն

ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԲՈՆՈՒՍ՝ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՎ

Հարկայինում բարեխիղճ սպառողներին օրերով տանում-բերում են, ինչ է թե՝ 2500 դրամ բոնուս պետք է տան: ՀԴՄ կտրոնների համար հարկայինի ամեն սենյակի մոտ այսպիսի հերթ է: Ես այն պնդաճակատ գնորդներից եմ, որոնք ցանկացած խանութից գնումներ կատարելիս՝ պարտադիր, «երեսի զոռով» վաճառողից պահանջում են տրամադրել ՀԴՄ կտրոն: Այդ պնդաճակատության արդյունքում, հազիվ կարողանալով հավաքել 200 չշահած կտրոն, որոշեցի մասնակցել

Դռանն էլ մոտ չեն թողնում

Միայնակ թոշակառու, 84-ամյա Լենա Թադեւոսյանի բողոքները ոչ մի պետական պաշտոնյա չի ցանկանում լսել: Շուտով 1 տարին կլրանա, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները տիկնոջը «տանում-բերում են», սակայն նրա խնդիրներին այդպես էլ լուծում չեն տալիս: «Առավոտը» (19.05.2009) «Դիմումով չեն զբաղվում» հրապարակումով արդեն անդրադարձել է Լ. Թադեւոսյանի խնդիրներին: Չնայած քաղաքապետարանից վստահեցրել էին, որ տիկնոջ դիմումով կզբաղվեն, սակայն մինչ օրս

Հիմա էլ Երեւան են «արտագաղթում»

Մարդահամարի վերջին տվյալներով՝ Գեղարքունիքի մարզն ունի մոտ 230 հազար բնակիչ: Սակայն, ինչպես տեղեկացանք մարզպետարանի լրատվական ծառայությունից, այդ թվի մեջ մտնում են նաեւ նրանք, որոնք ժամանակավորապես բացակայում են մարզից: Մեր հանրապետության մնացած մարզերի պես այստեղ նույնպես գերիշխում է սոցիալապես անապահով խավը: Գեղարքունիքն ունի 92 համայնք. 5-ը՝ քաղաքային, 87-ը՝ գյուղական: Խորհրդային տարիներին մարզում կար 78 արդյունաբերական ձեռնարկություն:

ՍՏԱԼԻՆՅԱՆ ԿԱՐԳԵՐ՝ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Քաղաքապետի հայացքները չկիսող արարատցիները հետապնդվում են «Արարատում 37 թիվն է, ոնց որ ստալինյան ռեժիմ լինի: Ստալինը դեռ փառք էր՝ մեր քաղաքապետ Աբրահամ Բաբայանի համեմատ: Քաղաքապետը առիթը բաց չի թողնում ու հաշվեհարդար է տեսնում այն քաղաքացիների հետ, ովքեր ընտրությունների ժամանակ իրեն ձայն չեն տվել: Արդեն 3 տարի քաղաքապետ է, բայց այդ մարդը պայքարում է ընդդիմադիր արարատցիների

Կամավորները դիմել էին ԱԺ պատգամավորին

Տարբեր դրամաշնորհների օգնությամբ հասարակական գործունեություն, հատուկ դպրոցներում բարեգործական ծրագրեր իրականացնող Մ. Սուխուդյանը մեղադրվում է Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցչի նկատմամբ սուտ մատնություն կատարելու մեջ: Մ. Սուխուդյանին իրենց զորակցությունն են հայտնել հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, անհատներ, ովքեր համոզված են, որ երիտասարդ ակտիվիստուհին հանիրավի է մեղադրվում՝ նրան ներկայացնելով ընդհուպ որպես քաղաքական հայացքների համար հետապնդվող: Թե որոնք

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԷԼԵԿՏՐԱԼԱՐՄԱՆ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՐ

2007թ. օգոստոսի 30-ին թիվ N զորամասում մահացել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը: Ըստ փորձաքննության եզրակացության, մահվան պատճառ է հանդիսացել էլեկտրահարումը: Տ. Օհանջանյանը պարանոցով եւ ձախ դաստակով հպվելով հենականգնակի ձգալարերին, ընկել է հպման լարման տակ: Նրա մարմնով փակվել է էլեկտրական շղթան, մարմնով անցել է 0,3 Ա հոսանք, որի 6,8%-ը՝ 0,026 Ա, սրտի միջով, ինչի

Մութ սենյակում սեւ կատու եք փնտրում

Այսպես հակադարձեց Գագիկ Մինասյանը Վարդան Խաչատրյանին՝ հարստացնելով հայ-թուրքական փաստաթղթերի շուրջ առածանին: Բավական բուռն ընթացավ երեկ «Հայելի» ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանի եւ «Ժառանգության» վարչության քարտուղար Վարդան Խաչատրյանի բանավեճը: Սակայն մինչ դրանից որոշ մանրամասներ փոխանցելը՝ նշենք, որ ՀՀԿ պատգամավորի գնահատականով. «Մենք գտնվում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վերջին փուլի սկզբում»: «Ժառանգության» պատգամավորը նշեց. «Այս արձանագրությունների

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՆՐԱՔՎԵ

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հրապարակած հայտարարության՝ հանրաքվեի պիտի դրվեն հայ-թուրքական փաստաթղթերը եւ ՀՀ նախագահի վստահության հարցը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ վստահություն էր հայտնել. «Հայաստանը նախաստորագրել է Կարսի պայմանագրի դրույթների հաստատումը։ Եթե պետք է լիներ որեւէ միջկառավարական հանձնաժողով, որը պետք է քններ պատմությունից եկող

ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՐՏՈՆԵՑԻՆ

Երեւանի քաղաքապետարանն արտոնել է Հայ ազգային կոնգրեսի՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքը, նաեւ դրանից հետո անցկացվելիք երթը: ՀԱԿ-ը հանրահավաք անցկացնելու երկու ծանուցմամբ էր դիմել քաղաքապետարանին՝ նշելով ուրբաթ եւ երկուշաբթի օրերը:

ՆԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ՀՔԾ-ԻՆ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է օրերս Հատուկ քննչական ծառայության տարածած այն տեղեկատվությանը, թե իրենք՝ Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ կատարված բռնություններին նախորդած իրադարձություններն արտացոլող տեսագրությունը ստացել են մի քաղաքացուց, որը հարցաքննվել է որպես վկա եւ տեղեկացրել, թե ինքը այդ տեսաերիզը ստացել է

Չալման հանելու ժամանակը

Ամեն ինչ սկսվեց դեռեւս այն ժամանակ, երբ մեր ճանաչած ժամացույցի ճոճքը չէր, որ որոշում էր անցնող օրերն ու տարիները, եւ ոչ էլ օրացույցն էր որոշում՝ լիներ շումերական, եգիպտական, մայաների կամ հայկական: Քանի որ ժամանակը, ինձ թվում է, ինքնին գոյություն չունի, եւ ինքն ի սկզբանե անժամանակն է, եւ մարդը չափում էր ոչ թե ժամանակը, այլ շարժումը,

«Նիկոյանը քրեորեն պատժելի արարքը տեղ-տեղ է տեսնում»

Մինչդեռ «փաստահավաքի» անդամները դեռ օրեր առաջ էին այդպիսի այլ փաստ մատնանշել Ընդամենը վերջերս, երբ արդեն լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամները՝ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը, հրապարակեցին իրենց՝ թվով 4-րդ զեկույցը, մեծ աղմուկ ու աժիոտաժ եղավ: Հիշեցնենք, որ այդ զեկույցը, ըստ էության, վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին ՀՀ պաշտոնյաների եւ օլիգարխների սափրագլուխների մասնակցությանը: Իշխանության

«ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈԳՈՒ ԱՌԱՋ ԱՐԴԵՆ ՊԱՏԺՎԱԾ ԵՆ»

Վստահ է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը – Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցից հետո էլ Դուք մեր թերթին ասացիք, որ ձեր հանձնաժողովի եզրակացության հրապարակման ժամկետները չեն փոխվի: Բայց փաստահավաք խումբը փաստեր ներկայացրեց, որոնք արժե քննարկել: Ինչպե՞ս եք տեղավորվելու ժամանակի մեջ այդ փաստերը քննելու համար, թե՞ հաշվի չեք առնելու դրանք: – Փաստահավաք խումբն

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԵՆ

«Արցախի ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: – Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում Դուք ասացիք, որ Ղարաբաղում այդքան էլ ոգեւորված չեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարով, քանի որ մտավախություններ կան, որ դա լինելու է ի հաշիվ ԼՂՀ շահերի: Հիմա, երբ այդ հարաբերությունների կարգավորումը կարծես գործնական փուլ է մտնում, Ձեր մտավախությունները շարունակո՞ւմ են մնալ:

ՁՈՐԻ ՄԻՐՈՅԻ ՈԳՈՎ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի նախաստորագրած արձանագրություններին, քանի որ կարծում է՝ այդ փաստաթղթերը որեւէ օգուտ մեզ համար չեն ներկայացնում, ընդհակառակը՝ այս պահի եւ հետագայի համար շատ մեծ վնասներ է տեսնում: «Մենք այդ ամենը հետո կզգանք, բայց արդեն ուշ կլինի: Մի դեպքում կարող էինք սահմանները բացել՝ եթե թուրքերն ընդունեին Հայոց ցեղասպանության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930