Օրվա լրահոսը
Բողոքում է էթնիկ փոքրամասնությունը
Հազարավոր էթնիկ հունգարներ երեկ Սլովակիայում բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ այդ երկրում ընդունված նոր օրենքի, որով սահմանափակվում են Սլովակիայի ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործումը: Համաձայն նոր ընդունված օրենքի, Սլովակիայի հասարակական հիմնարկություններում՝ ներառյալ դպրոցներն ու հիվանդանոցները, խոսակցական եւ գրավոր լեզուն միայն սլովակերենն է: Այդ երկրի իշխանությունների կարծիքով, նոր օրենքը ընդունվել է Եվրամիության չափանիշներին համապատասխան: Հունգարիայի կառավարությունը հայտարարել
Միջադեպ երեք պետությունների սահմանագծում
Միջազգային մամուլն անդրադարձել է սեպտեմբերի 2-ին Վրաստանի սահմանի Ախալցխայի հատվածում երեք վրացի սահմանապահների դիակների հայտնաբերման փաստին: BBC-ն, վկայակոչելով «Грузия Online»-ին, փոխանցում է, որ բացի սպանված երեք սահմանապահներից, եւս մեկը անհայտ կորել է: Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ՆԳՆ եւ դատախազության ներկայացուցիչները, կատարվել են քննչական եւ կորածի որոնողական աշխատանքներ, սահմանափակվել է դեպքի վայրին հարակից երեք սահմանամերձ
Նախարարները կհանդիպեն
«Մենք Հայաստանի հետ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու արձանագրության ստորագրմանը հենց այնպես չենք գնացել: Մենք այս ընթացքում իրականացրել ենք շատ դժվարին դիվանագիտական աշխատանքներ: Թուրքիան դրանից առաջ ստացել է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման երաշխիքներ: Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները մեզ խոստացան, որ ջանքեր կգործադրեն ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ, մենք նոր միայն գնացինք այդ քայլին: Մենք
Ո՞Վ ԿԼԻՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Դեռ օգոստոսի սկզբից անդադար լուրեր էին պտտվում այն մասին, որ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը նշանակվելու է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, իսկ դպրոցի տնօրեն է նշանակվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը՝ Անուշ Սարգսյանը: Նախագահի դստեր՝ Չեխովի անվան դպրոցի տնօրեն նշանակվելու մասին լուրերը հերքվեցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի կողմից՝
Մագիստրատուրա ընդունվելու դժվարությունները
Կարգի բաց կողմերից օգտվելով՝ որոշ բուհեր ինչ ուզում՝ անում են Մագիստրատուրայում կրթությունը շարունակելը սովորաբար ավելի անաղմուկ է կատարվում, քան ասպիրանտուրայում, երբ գրանցվում են բազում աղմկահարույց դեպքեր՝ հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ ասպիրանտուրայում կրթությունը շարունակելու դեպքում տղաները կարող են ազատվել զինծառայությունից: Սակայն այս տարի խնդիրներ են առաջացել նաեւ բուհերում մագիստրատուրա ընդունելության դեպքում: Մինչ ընդունելությունը, բուհը հայտ
ՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ ԴԵՌ «ՍՈՎԵՏԻՑ» ԵՆ ԽՈՍՈՒՄ
Գիտնականները գրողների նման իրար «միս են ուտում» Երեքշաբթի օրը Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի դահլիճում կրքերը թեժ էին: Որ շենքի 4-րդ հարկում լեզվակռիվ էր, կարելի էր կռահել դեռ շենք չմտած: Տպավորություն էր, թե ստեղծագործական մի քանի միություններում ձեւավորված «ավանդույթը» փոխանցվել է քիմիկոսներին: Կատարած աշխատանքի հաշվետվությունն էր փորձում ներկայացնել ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի
Առաջարկ Մարիամ Սուխուդյանին
Ասա, որ ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին լսել ես երեխաներից ՀՀ պատկան կառույցները համառորեն չեն հրաժարվում ակտիվ երիտասարդ Մարիամ Սուխուդյանի դեմ «սուտ մատնության» մեղադրանքից: Նաեւ գիտենք, որ Հայաստանում, ի տարբերություն, ասենք, Անգլիայի, նախադեպային իրավունքը՝ նախադեպային արդարադատությունը առանձնապես տարածված չէ: Բայց սա էլ խոչընդոտ չէ, որ Մարիամ Սուխուդյանի «գործին» նայենք հենց նախադեպի հարթությունում եւ առաջարկ անենք նրան:
ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԱՐՏՎԵՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ
Քանի որ մարզպետարանը խնդիր ունի՝ հենց վերջինիս տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում Ըստ օրենքի, դպրոցների կառավարումն իրականացնում են դպրոցական խորհուրդները: 2009թ. հունիսի 30-ին Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտանի համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գործադիր տնօրենի մրցույթ, որտեղ 5:1 ձայների հարաբերակցությամբ ընտրվել եմ տնօրեն: Մրցույթին մասնակցել են երկու հավակնորդ՝ ես եւ Յու. Ջավահիրյանը, որը 63 տարեկան
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՆՈՐՈԳԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ զինված ուժերը Հայաստանի Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղին կտրամադրեն $140 հազար՝ մանկապարտեզի եւ շրջակա տարածքի վերանորոգման նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինվորական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող C-130 օդանավի՝ Ներքին Սասնաշեն գյուղի մոտ կործանման 51-րդ տարելիցի պաշտոնական արարողությունից հետո: «Ռազմական համագործակցության գրասենյակի այս ծրագրի
ԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՔԻՉ ԵՆ Արարատի մարզի Լուսառատ, Արարատ, Նոյակերտ, Ավշար եւ Եղեգնավան համայնքներում այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին տեղադրված 12 հակակարկտային կայաններն արդեն երեք անգամ գործարկվել են եւ, ըստ մասնագետների, ապահովել են սպասված արդյունավետությունը՝ կարկուտից պաշտպանում են 1000 հեկտար հողատարածք: Երեկ միանգամից երեք նախարար՝ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ գյուղատնտեսության
ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ
Նոր ուսումնական տարին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները դիմավորեցին վերանորոգված դպրոցում: Կրթօջախի առաջին հարկը կառուցվել էր 1928 թվականին, երկրորդը՝ 1935-ին: 1997 թվականին Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած շենքը մասնակի նորոգվել էր, սակայն հին եւ անբարեկարգ կառույցի վերանորոգումը հրատապ անհրաժեշտություն էր: «Առաքելություն՝ մանկություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպության միջոցներով երեք ամսում փոխվեցին շենքի տանիքը, դռներն ու պատուհանները, կրթօջախի տարածքը
Ռուսահայերը դեմ են
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանի կարծիքով, Հայաստանը չպետք է ստորագրի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունները, քանի որ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ՝ ողջ հայությանը: «Երկրամասի» խմբագիրը նաեւ նախապայմաններ է ներկայացնում. հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Թուրքիան ճանաչի եւ դատապարտի հայերի
ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ՈՒ ՏԻՄ-ԵՐԸ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության համաձայն՝ մարզպետների իրականացրած իրավական հսկողությունը ձեւական է: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ուսումնասիրել է Հայաստանի համայնքների ղեկավարների ընդունած իրավական ակտերի նկատմամբ մարզպետների իրականացրած իրավական հսկողության արդյունքները: Համեմատության մեջ ներկայացված են 2008-ի եւ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Ընտրված է իրավական հսկողության արդյունքների գնահատման մի քանի չափորոշիչ: Պատկերը բավականին հետաքրքիր է: Բայց մինչ
ԱՅՐՎԵԼ ԷՐ ՀՈՐԱՆԸ
Երեկ հրդեհ էր բռնկվել Երեւանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքում: Այրվել էր շենքի վերելակի հորանը՝ 1-ից մինչեւ 7-րդ հարկ:
ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ ահազանգ ստանալով մեկնել են Երեւանի Զավարյան փողոցի թիվ 1 շենքի 8-րդ բնակարան: Փրկարարները նշված բնակարանի մուտքի դուռը բացել եւ ներսում հայտնաբերել են 75-ամյա Հ. Հարությունյանի դին:
ՓՈՐՁԱԳԵՏԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան պետք է ներկայանար դատական փորձագետ պարոն Ֆրանգուլյանը: Սակայն վերջինս զանգել էր դատական նիստը նախագահողին՝ դատավոր Գագիկ Պողոսյանին, եւ հայտնել, որ ծանուցագիր չի ստացել: Սակայն միաժամանակ չէր հայտնել, թե ինչպես է իմացել դատական նիստին իրեն ներգրավելու մասին: Դատարանը երկրորդ անգամ էր ծանուցել նրան, սակայն պաշտպան Վարդան Սաֆարյանի հետ
ՆԱԽԱՐԱՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է
Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նամակի, տեղեկացնում ենք, որ նախարարը հանձնարարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ ուսումնասիրել քաղաքացի Լարիսա Փարեմուզյանի կողմից ներկայացված տեղեկությունները, նշանակել ծառայողական քննություն: Ուսումնասիրությունների արդյունքը զեկուցել արդարադատության նախարարին»: Նշենք, որ մեր գործընկերոջը Վանաձորի հարկադիր ծառայողները
ԶԻՆՎՈՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
«Առավոտի» տեղեկություններով, երեկ պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալից արյան փոխներարկման ինստիտուտ է տեղափոխվել Ջաբրայիլի զորամասի 20-ամյա զինծառայող Արթուր Ռազմիկի Թարվերդյանը: Նրան մնացել էր 3-4 ամիս, որպեսզի զորացրվի: Նախնական տեղեկությունների համաձայն, մալարիայով հիվանդ զինվորին «քշել» են դիրքեր: Զինվորի վիճակը երեկ ծանր էր: Անհույս: Նրան նշանակել են «դաունորուբիցին» դեղամիջոցը, որը մայրաքաղաքի դեղատներում վաճառվում է հատը 6000 դրամով: Հարազատները
ԲԱՑԻ ԱՍՏԾՈ ԴԱՏԱՐԱՆԻՑ, ԲՈԼՈՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ
Հարցազրույց՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ – Պարոն Մանուկյան, Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողների մեծ մասը պնդում է, որ Եվրոպական դատարանն ընդունել է իրենց գանգատը վարույթ: Արդյոք բոլորն անխտիր կարո՞ղ են դիմել Ստրասբուրգի դատարան, եւ, ի վերջո, ինչպիսի՞ն է դատարան դիմելու կարգը: – Եվրոպական դատարանի առաքելությունը Եվրոպական կոնվենցիայի պահանջների անշեղ կատարումն է
«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ» ԴԱՏԻ՞ ԵՆ ՏՎԵԼ
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է մեր երկրում բջջային կապի 3-րդ օպերատորը դառնալ, ներքաշվել է դատական գործընթացի մեջ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: Այսպես՝ «Իմմոբիլյարե» ՍՊԸ-ն (անշարժ գույքի գործակալությունը) եւ «Օրանժ Արմենիան» այս տարվա ապրիլի 14-ին կնքել են պայմանագիր, ըստ որի՝ «Իմմոբիլյարե» ՍՊԸ-ն պարտավորվել էր վերջինիս համար վարձակալության կամ այլ նպատակով անշարժ գույք գտնել: «Իմմոբիլյարեն»
Փախստականների «ստաժը» կվերականգնեն
Այսուհետեւ ՀՀ կառավարությունը կհաշվի նաեւ Ադրբեջանի Հանրապետությունից (ԱՀ) բռնագաղթված փախստականների՝ մինչեւ 1992 թվականը ԱՀ-ում աշխատած ժամանակաշրջանի ստաժը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության հուլիսի 23-ի որոշմանն անդրադարձավ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Այդ նպատակով ստեղծվել է ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով: Ըստ սահմանված աշխատակարգի, փախստականն իր ստաժի հանգամանքը հաստատելու համար կարող
Որսորդ պաշտոնյաների անունները չտվեց
«Որսագողությունը նվազում է ամեն որսաշրջանի բացման հետ, որսագողերն ակտիվ են հատկապես նախքան որսաշրջանը»,- երեկ այս մասին ասուլիսում ասաց բնապահպանության նախարարության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը: Նրա խոսքերով, այս տարի արդեն շուրջ 60 որսագողության դեպք է բացահայտվել, իսկ հասցված վնասի համար որսագողերը հատուցել են 11,5 մլն դրամ: Ա. Բեգլարյանի պարզաբանմամբ, Սյունիքի մարզում այս տարի արձանագրվել է նաեւ
ՍԱՏԿԱԾ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ՉԵՆ ՆԵՐԿՐԵԼ
Հնդկաստանից միս ներկրողները վստահեցնում են, որ այնտեղ միսը ձեռք են բերում նորմալ ընկերություններից Վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ այսուհետեւ Հնդկաստանից Հայաստան ներմուծվող մսի վերահսկողությունը պետք է ուժեղացվի: Կառավարության՝ մեր երկիր ներմուծվող մսի նկատմամբ նման հանկարծակի ուշադրությունն առաջացել էր այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը օգոստոսի 2-9-ը, Հնդկաստանում այցելելով տեղի մսամթերքի վերամշակման մի շարք
Ալեհավաքները վտանգավոր չեն
Եթե տեղադրվում են պահանջվող նորմերին համապատասխան Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ-Արմենիա» ընկերությունը այս օրերին հանրապետության տարբեր վայրերում ալեհավաքներ է տեղադրում: Դրանցից շատերը տեղադրվում են խիտ բնակեցված վայրերում, ինչն էլ բնակիչների շրջանում մտավախություն է առաջացրել, որ այդ ալեհավաքներից արտանետվող ճառագայթները կվնասեն իրենց առողջությանը: «Առավոտն» օգոստոսի 29-ի համարում արդեն անդրադարձել է բնակիչների մտահոգություններին: Հարցի առնչությամբ առողջապահության
Դժգոհ են թվայնացումից
Մի քանի ամիս առաջ «Բիլայն» ընկերությունը հեռախոսակայանների թվայնացման նպատակով սկսեց իրականացնել բաժանորդների հեռախոսահամարների վերամիավորումներ: Այսինքն, պահպանվում են բաժանորդների նախկին հեռախոսահամարները, բացառությամբ առաջին 2 նիշի, որը փոփոխվում է: Օրինակ, 25-ով սկսվող հեռախոսահամարները փոխարինվել են 20-ով: Այս հանգամանքը ֆիքսված կապից օգտվող որոշ բաժանորդների շրջանում դժգոհություն է առաջացրել: «Առավոտին» դիմած քաղաքացիներից մեկը՝ պատմաբան Սերգեյ Վարդանյանը, վրդովված էր, որ
56%-անոց անկում՝ շինարարության ոլորտում
Տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, մի շարք այլ ոլորտների թվում, ուղղակի ազդեց նաեւ Հայաստանում շինարարության ծավալների անկման վրա: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության՝ այս տարվա առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շինարարության ոլորտի ներդրումները Հայաստանում կրճատվել են 56%-ով: Պետբյուջեից կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է $52 մլն: Վիճվարչությունը հրապարակել է նաեւ այս տարվա հունվար-հուլիս
«Հ1»-ի ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՎԵԼՈՐԴ
Ըստ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանի՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման պատճառով, մոտ 34 մարդու աշխատանքը համարվում է ավելորդ: Հանրային հեռուստաընկերության մոտ 50 աշխատակից նախորդ ամիս հեռուստաընկերության ղեկավարությունից ծանուցում է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 1-ից ազատվում են աշխատանքից: Ընդ որում, «Առավոտին» դիմած աշխատակիցների հավաստմամբ, իրենց անգամ հարկ չեն համարել տեղեկացնել, թե որն է աշխատանքից
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՀ ՌԴ-Ն
«ԼՂՀ հիմնախնդիրը տարածաշրջանի կենտրոնական հարցն է: Կարող են ընդհանրապես հղումներ չանել, բայց փաստը մնում է փաստ, որ բոլոր գործողությունները, որ կատարում են գերտերությունները եւ տարածաշրջանի այլ տերությունները, փոխկապակցված են արցախյան հիմնահարցի լուծման հետ»,- «Նովոստի Արմենիա» ակումբում երեկ, անդրադառնալով այն պնդումներին, որ հայ-թուրք-շվեյցարական նախաստորագրված փաստաթղթում ԼՂՀ հարցի մասին որեւէ խոսք չկա, ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար
ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ՀԻՇԵԼ Է «ՄՈԼՈՏՈՎ-ՌԻԲԵՆՏՐՈՊ ՊԱԿՏԸ»
«Թուրքիայի այդ քայլն ինձ հիշեցնում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը»,- «Panorama.am»-ի մատուցմամբ՝ երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օրերս նախաստորագրված երկու արձանագրությունները: «Թուրքիան պայմանագիր է կնքում ագրեսոր երկրի հետ: Դա խելքին մոտ չէ: Այդպիսի տերություն, ինչպիսին Թուրքիան է, ծնկի է իջել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է հաջողվել հասնել դրան:
ՀՅԴ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ
Եվ որպես նման ճակատի գլխավոր շարժիչ ուժ՝ տեսնում են մասնավորապես ԱԳ նախարարությունը, որի ղեկավարի հրաժարականի պահանջը վերահաստատեցին երեկվա հանրահավաքում: «Ոչ մի զիջում Թուրքիային», «Ո՛չ թուրքական նախապայմաններին» եւ նման այլ կարգախոսներով էին երեկ «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ խմբվել ՀՅԴ հրավիրած հանրահավաքի մասնակիցները: Չնայած կարելի էր ենթադրել, թե հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքը հանրահավաքի բերած կլիներ ավելի շատ


















































