Օրվա լրահոսը

ՆՈՐՕՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ՝ ՀՆԱՄՅԱ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

Հարցազրույց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հետ – Արդեն որերորդ անգամ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) միաձուլում է ճարտարապետությունն ու երաժշտությունը: Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Զվարթնոցի տաճարի մոտ տեղի կունենա ձեր բացառիկ թատերականացված համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 15-ամյակին… – Մենք հարուստ ենք պատմամշակութային ճարտարապետական կոթողներով: Ճարտարապետությունն ինքնին երաժշտություն է, իսկ եթե այն

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ ԿԱՆ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ

Ըստ հանրապետության գլխավոր անասնաբույժի՝ Արագածոտնի մարզի հորթերը «սկվազնյակի» տակ չեն ընկել, բայց մրսել են: Մոտ մեկ ամիս առաջ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում հիվանդության ուրից ավելի անասուն էր սատկել: Գյուղացիները խուճապի մեջ էին, որովհետեւ իրենց միակ ապրուստի միջոցը հանդիսացող անասուններն իրար հետեւից հիվանդանում ու սատկում էին: Թե՛ գյուղացիները եւ թե՛ տեղի անասնաբույժները համոզված էին, որ

«Կողմերից ոչ մեկը լիովին չի ընդունում կարգավորման սկզբունքները»

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքսին»: – Արդյոք դե՞ռ բաց է ԼՂ հակամարտությունը կարգավորելու հնարավորությունների «պատուհանը»: – Ներկայում այն անկասկած բաց է: Այժմ կողմերը ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու լավ հնարավորություն ունեն, եւ դրա օրինակը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին ներկայացված բանաձեւն է, որը վերաբերում է համատեղ ջանքերին՝ ուղղված

«Ի ՎԵՐՋՈ՝ ՁԻԱՍՊՈՐՏՈՒՄ ՄԵՐ ԴՐՈՇԸ ՊԵ՞ՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ»

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսից հետո «Առավոտին» ասաց ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը: Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում «արգելքների հաղթահարում» մրցաձեւից ուղեգրեր նվաճելու լուրջ նպատակներ է դրել իր առջեւ: Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի դրոշի ներքո համախմբվել են մինչ այժմ Ֆրանսիան ներկայացրած Օլիվեր Հարություն Շիշլյանը եւ

Ցույց՝ ջրի համար

«Վեդի» ջրօգտագործողների ընկերությունը գոռավանցիներին ջուր է տալիս քեֆով Արդեն քանի օր է՝ բողոքի ցուցապաստառներով կառավարության շենքի մոտ մենացույց է անում գոռավանցի Պետիկ Գուլգուլյանը: Բացի անցորդներից, նրա՝ անգամ ցենզուրայից դուրս բովանդակությամբ պաստառներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում. «Մի թեթեւ նայում են ու շտապ մտնում կառավարության շենք, չեմ էլ հասցնում մոտենամ, մեկ մեքենայից իջնելներն եմ տեսնում, մեկ՝

Ոչ թե Ստրադիվարիուսի, այլ Գվադանինիի ջութակով

Հարցազրույց ճանաչված երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ – Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես կգաք Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարմամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ ոչ այն գործիքով, որով սովորաբար նվագում եք: – Ճապոնիայի երաժշտական գործիքների ֆոնդում Ստրադիվարիուսի 18 ջութակներից մեկը վստահված է ինձ, սակայն կան երկրներ, որտեղ ես ելույթ եմ ունենում այլ գործիքով,

«ՇՎԱՐՑԸ» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԷՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ

Արաբկիրի դատախազությունն անզոր գտնվեց 6 ամիս առաջ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ նախորդ օրը տեղեկացանք, որ հրապարակման «հերոսը»՝ ՀՀ հարկային ծառայության 7-րդ բաժանմունքի պետ, «Շվարց» մականունով Արմեն Վիրաբյանը սպանության մեղադրանքով՝ լուսանկարում պատկերված տնից իր որդու հետ իրավապահների ուղեկցությամբ տարվել է դատախազություն: Նոյեմբերի 1-ին նշանակվել էր նրա դեմ հայցի քննությունը, իսկ թե ինչու՝ ներկայացնում ենք ստորեւ:

Նոր սերունդն առաջին անկախության մասին չգիտի

Անկախության 15-ամյա հոբելյանի առիթով դպրոցականներին դաս տալու՝ այս տարի ձեւավորված ավանդույթը երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում շարունակեց Ջ. Կիրակոսյանի որդին՝ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա դասն ավելի շատ նմանվում էր հարցուպատասխանի, քանի որ փոխարտգործնախարարը իր գործին բնորոշ կերպով ցանկանում էր դիվանագիտորեն երեխաների գիտելիքներին եւս ծանոթանալ: «Ուսուցիչներն աշխատում են դպրոցական ծրագրերով, սակայն աշակերտներին պետք է

Ադրբեջանը ուշադրություն է շեղում

Նկատի ունենալով մեր հարեւանների՝ ՄԱԿ-ում ծավալած գործունեությունը, նշում է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի՝ օրերս արտահայտած այն մտքի, թե Ղարաբաղը պետք է դիտել Ադրբեջանի կազմում, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Ուկրաինայի հետ հարաբերությունները նորմալ են, առեւտրի ծավալները աճում են եւ այլն, բայց քաղաքական դաշտում, իհարկե, խնդիրներ կան: ԳՈՒԱՄ-ի գործոնը կարծես

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ՎԱՍՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ – Տասներկուսը չի,- ասացի Լիզային.- քսա՛ն ա պակաս: – Տասնութ,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան: – Հիմա ամեն ինչ կվերջանա,- ասացի ես: – Ի՞նչը նկատի ունես: – Ռեստորանը շուտով կփակեն: Վերջապես քո ու քրոջդ հանդիպումը կկայանա: – Պատկերացնում եմ: Դա ո՛չ թե հանդիպում է լինելու, այլ՝ ճակատամարտ:

«ՇԱՏ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է,
ԹԵ ԿՐԻՄԻՆԱԼԸ ԻՆՉ Է»

Հակադարձելով վարչապետին՝ ասաց ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին հարցրինք՝ իրո՞ք Դաշնակցությունը որոշում է կայացրել Աջափնյակ համայնքի ղեկավարի ընտրություններում գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին պաշտպանելու մասին: Ասաց, որ թեպետ Դաշնակցության Գերագույն մարմինը դեռեւս որոշում չի կայացրել Աջափնյակի մասով, սակայն նախորդ ընտրություններում իրենք հենց Արծրուն Խաչատրյանին են պաշտպանել, համայնքի դաշնակցական կառույցը

«Սա վերջինն է լինելու»

Ցանկացած թմրամոլ, հարբեցող կամ նույնիսկ ծխամոլ հասկանում է, որ իր անառողջ հակումները վկայում են թույլ կամքի եւ սեփական անձի նկատմամբ հարգանքի պակասի մասին: Նման մարդիկ ամեն օր կամ նույնիսկ օրը մի քանի անգամ մտքում ամենասարսափելի երդումներն են տալիս՝ թողնել վնասական սովորությունը եւ անցնել առողջ ապրելակերպի: Սակայն ամեն անգամ թմրանյութը, շիշը կամ ծխախոտը տեսնելիս նրանք կորցնում

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներեքերորդ ՏԱՍՆՈՒԹ ՊԱԿԱՍ – Արդեն տասներկուսն ա,- ասաց Լիզան՝ դարձյալ ժամացույցին նայելով ու ժամացույցով ձեռքը կզակիս քսելով: Ես կզակովս Լիզայի ձեռքը սեղմեցի եւ ահագին ժամանակ սեղմած պահեցի՝ ինչպես ջութակահարն է ջութակն ուսի ու կզակի արանքում տեւականորեն պահում: – Տասներկուսը չի. քսա՛ն ա պակաս,- ասացի ես: – Տասնո՛ւթ,- նորից ժամացույցին նայելով՝

ՈՉ ԹԵ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ, ԱՅԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շարունակում ենք բանավեճը ուղղագրության մասին Կարդալով հրապարակախոս Ա. Հովհաննիսյանի «Հազար հարց, ոչ մի պատասխան» հոդվածը («Առավոտ», 2 սեպտեմբերի 2006), ցանկություն առաջացավ պատասխանել այդ «հազար» հարցերին: 1. Դասական ուղղագրությունը Ա. Հովհաննիսյանը նույնացնում է արեւմտահայ լեզվի հետ եւ առաջին խնդիրը դասականի անցնելու դեպքում համարում է արեւմտահայերենի մասնագետների պակասը եւ հեգնում՝ «Սփյուռքից կհրավիրենք»: Կարելի է ենթադրել, որ արեւելահայերենի

Հավատարիմ Գալուստ Սահակյանը

Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը փորձում էր կատարել կառավարության հերթական պատվերը Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Հանրային գերակա շահի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Հիշեցնենք, որ սա այն օրինագիծն է, որը առաջին ընթերցմամբ մի կերպ ընդունվեց: Դրան դեմ էին եւ ՕԵԿ-ը, եւ ընդդիմադիր խմբակցությունները, ու սա շոշափում է հենց

«GO» ԴԱՏԱՐԱ՞Ն

Ըստ բաժանորդների բողոքների, «ԱրմենՏելը» «go» խաղարկության միջոցով գրպանել է իրենց փողերը: Երեկ ավարտվեց «ԱրմենՏելի» առաջարկած «Ֆորդ ֆիեստա» մեքենայի խաղարկությունը: «Ֆորդի» նոր տերը մեր համաքաղաքացի Գեորգի Սանոյանն է, որը «ԱրմենՏելի» «go» քարտերին հաղորդագրություններ ուղարկելով եւ ընկերության ներկայացրած հարցերին պատասխանելով՝ կարողացել էր առավելագույն ձայներ հավաքել: Թե որքան թափանցիկ էր բարձր միավորներ հավաքած մասնակիցների վիճակահանությունը, դժվար է ասել,

Վերցրել են, տեղը դրել են

Այսպես է մեկնաբանում ԵԿԳ-ի արտադրության տնօրենը՝ գործարանի պահեստներից սպիրտի օգտագործումը: Գլխավոր դատախազությունը դեռ չի ավարտել ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող Երեւանի կոնյակի գործարանի հետ կապված գործի քննությունը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը մեղադրանքներ էր հնչեցրել գործարանի տնօրինության հասցեին՝ ասելով, որ վերջիններս գործարանում առկա սպիրտի հափշտակումներով են զբաղված: Դրանց հիման վրա էլ դատախազությունը

«ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ»

16 երեխա որդեգրած Լարիսա Հովսեփյանի զավակների մի մասին ծննդյան վկայական չեն տալիս 65-ամյա ֆիզիկոս Լարիսա Հովսեփյանն իր որդեգրած 16 երեխաներով արդեն 10-րդ տարին է՝ ինչ զբաղեցնում է Ղ. Փարպեցու 9 բնակարանը: Տարածքում նախկինում 65 մանկապարտեզն էր գտնվում: Լ. Հովսեփյանն իր տղաներից չորսին այս հասցեից ազգային բանակ է ճանապարհել: Նրանցից մեկի մոտ առկա է ձվարանների գրիժա:

Թրաֆիքինգի զոհերից 88-ը՝ տղամարդիկ

Երեկ ներկայացվեցին ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ վերջերս իրականացված թրաֆիքինգի վերաբերյալ երկու ուսումնասիրությունների արդյունքները: Դրանցից մեկը «Երեխաները հատուկ դպրոցներում եւ հատուկ հիմնարկներում. թրաֆիքինգի եւ շահագործման հավանական զոհեր» ուսումնասիրությունն է, որը պատրաստվել է Հայ օգնության միության կողմից, մյուսը իրականացվել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը նշեց, որ այսուհետ եւս կշարունակեն աջակցել Հայաստանի

«ԷԼԻՏ ՄՈԴԵԼ ԼՈՒՔԸ»՝ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ

Հոկտեմբերի 7-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ «Էլիտ մոդել լուք-2006» մրցույթը Ընդ որում, դրանից առաջ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարվեց, որ այն առաջին անգամ է այստեղ անցկացվում: «Առավոտի» հարցին՝ տարիներ առաջ Հայաստանում կազմակերպված նույնանուն մրցույթը կապ ունե՞ր ձեզ հետ, «Էլիտ մոդել լուք» մրցույթի գլխավոր գրասենյակի ղեկավար Ստեֆան Պասկիմորոն պատասխանել էր. «Տեղեկացված չեմ Հայաստանում նախկինում անցկացված մրցույթի մասին,

Առանց բարձրագույն կրթությա՞ն

Օրերս «Առավոտին» դիմեցին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գյումրիի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ՝ հայտնելով, որ իրենց դասավանդում են դասախոսներ՝ առանց բարձրագույն կրթության: Գյումրիի մասնաճյուղը բուհի առաջին ստորաբաժանումն է (ինստիտուտը մասնաճյուղեր ունի Վանաձորում եւ Գորիսում), որը հիմնադրվել է 1997-ին՝ նպատակ ունենալով հյուսիսային Հայաստանի եւ Ջավախքի երիտասարդությանն ապահովել թատերական կրթությամբ: Այն հասցրել է հատկապես Գյումրիի

ՓՈՔՐ ԿՂԶԻ՝ 6000 ՏԱՐՎԱ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

Մալթան՝ հայաստանցու աչքերով Մենք եւ նրանք Իր չափսերով Մալթայի հանրապետությունը Երեւանից ընդամենը մի փոքր է մեծ: Մեր մայրաքաղաքը գրավում է 230 քառ. կմ տարածք (30 տարվա վաղեմության տվյալներով), իսկ Մալթան՝ 316 քառ. կմ, ընդ որում այս հանրապետությունը բաղկացած է մի քանի կղզիներից, որոնցից ամենամեծը՝ Մալթան, զբաղեցնում է գրեթե Երեւանի չափ տարածք՝ 246 քառ. կմ, մեծությամբ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՎՐԱՑԻՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ

Այն բոլոր երկրները, որոնք գտնվում են Սեւ ծովի ափին, համոզված եմ, Սեւ ծովը հենց իրենցն են համարում եւ դիտում են դա իբրեւ առավելություն այն երկրների համեմատ, ովքեր ծով չունեն: Դրանում եւս մեկ անգամ վերջերս համոզվեցինք Վրաստանի օրինակով: Երկու ազգերի նման են եւ տարբեր Բաթում կատարած ճանապարհորդությունը մեզ հետաքրքրում էր նախ վրաց ժողովրդին մոտիկից ծանոթանալու առումով:

ՈՒՍՈՒՑԻՉԸ ԼԱՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԽԹԱՆ ՉՈՒՆԻ

Իսկ ծնողներն ամեն ինչ անում են «անհոգների ակումբում» իրենց երեխաներին ներգրավելու համար Ակնհայտ է, որ նորից դպրոցական կրթության փոփոխությունների մասին ամբողջ խոսակցությունն ի վերջո հանգում է նույն հարցերին՝ ով ստուգի, ով ստուգողին նշանակի, ով կազմի ստուգումների բովանդակությունը (հարցարաններ, առաջադրանքներ, թեստեր), որտեղ անցկացվեն ստուգումները, քանի անգամ, քանի առարկայից: Հակառակ դեպքում, կրթության նոր կազմակերպման համապարփակ գործը թողած,

12-ամյա ուսուցումը խփում է մանկապարտեզի գործին

Դպրոցը պատրաստ չէ ընդունել փոքրիկներին Աշտարակ քաղաքի «Արեւիկ» մսուր-մանկապարտեզի շենքը շուրջ 40 տարի է, ինչ հիմնանորգման չի ենթարկվել, որի կարիքը այսօր խիստ զգացվում է։ Ըստ մանկապարտեզի տնօրեն Զաբելա Խոեցյանի, շենքի մասնակի վերանորոգումներ, իհարկե, եղել են։ Տնօրենին առաջին հերթին անհանգստացնում է մանկապարտեզը կենտրոնական փողոցից եւ բնակելի շենքերից մեկուսացնող ցանկապատի ոչ բարվոք վիճակը. «Դայակները հսկում են, որ

ՀՈՐ ԳՈՐԾՈՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Տնտեսագիտականում ուսանողների ճակատագրի հանդեպ անտարբեր չեն Պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի անունից օրերս «Առավոտը» ստացավ մի բողոք-նամակ։ Դժգոհությունը վերաբերում էր մեկ տարվա վաղեմություն ունեցող մի միջադեպի։ Համալսարանի համաշխարհային տնտեսագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Համլետ Քեշիշյանը գազային ատրճանակով կրակել էր նույն բուհի դասախոս, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Հովհաննիսյանի վրա եւ ահաբեկել դոցենտ Շահեն Էվինյանին։ Ռեկտորատի որոշմամբ,

Մոդելը դեռեւս արդարացված չէ

Կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող նոր համակարգով նախատեսվում է կենտրոնացված քննություններ անցկացնել երկու տարբերակով՝ ավարտական (ա) եւ միասնական (բ): «Ավարտական քննության դեպքում գիտելիքի արդյունքը տրամադրվում է դպրոցին, երկրորդի դեպքում՝ շրջանավարտին տրվում է փաստաթուղթ, վկայագիր, որտեղ գրանցված են գիտելիքների գնահատականները միասնական սանդղակով, որը երեխան կարող է օգտագործել բուհ ընդունվելիս»,- բացատրում է ԿԳՆ գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ)

ՈՐՔԱՆ ՄԱՐԴ, ԱՅՆՔԱՆ ԿԱՐԾԻՔ

«Առավոտի» ընթերցողները արժեւորում են անկախությունը, արդարացնում են Կամոյին եւ կասկածում Լուժկովին Անկախությունը եւ մենք Անկախությունն ու ազատությունը աստվածային բարձրագույն արժեքներ են: Անկախությունը ժողովրդի ազատ ապրելու իրականացված ձգտումն է: Անկախությունը հայի համար եղել է երազանք, երբեմն՝ իրականություն. իրականացված երազանքը պահել-փայփայել է պետք, ամրապնդել է պետք: Մենք այն սերունդն ենք, որին բախտ վիճակվեց տեսնել Երրորդ հանրապետության անկախացումը:

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԵԼՈՒ

Փորձագետները կողմ են, որ Հայաստանն այնտեղ զորք ուղարկի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի երեկ հրավիրած քննարկման ժամանակ ներկաները փորձում էին գտնել հայ խաղաղապահներին Լիբանան ուղարկելու թեր եւ դեմ փաստարկները: Ստացվեց այնպես, որ դեմ փաստարկներ այդպես էլ չհնչեցին, ու գրեթե բոլոր ներկաները կողմ արտահայտվեցին Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու գաղափարին: Ճիշտ է, մի պահ կասկած հնչեց

«ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

Որպես ՀՀ նախագահի թեկնածու իր հավանական առաջադրման մասին ասում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Պարոն Հարությունյան, ձեր անունը ավելի ու ավելի հետեւողականորեն է կապվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Շատերն են համոզված, որ դուք գլխավորելու եք այս կուսակցության համամասնական ընտրացուցակը եւ դառնալու եք Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը, որ ձեր անձով է պայմանավորված Ռոբերտ Քոչարյան – Սերժ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930