Օրվա լրահոսը
ՉՀԱՂԹԵԼ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ
Ասում է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Դավիթաշեն համայնքում էր: Կոնգրեսի երեկվա հանդիպումը ընտրողների հետ էապես տարբերվում էր նախորդ՝ Արաբկիրում, Նորք-Մարաշում եւ Աջափնյակում տեղի ունեցած հանդիպումներից: Իսկ պատճառն այն էր, որ երեկ Շուշիի ազատագրման օրն ու Երկրապահի տոնն էր, որն էլ ստիպեց ՀԱԿ-ի բանախոսներին ավելի շատ
ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԳՏՆԵԼ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՁԵՎԸ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բացահայտում է քաղաքը կառավարելու վերաբերյալ իր գիտելիքները: Երեկ Աջափնյակ համայնքում Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ներկաներին բացատրեց, որ կուսակցությունների թղթի վրա գրված ծրագրերը կամ բանավոր հնչող խոստումներն «ի վերջո, բավականին մոտ են իրար, որովհետեւ բոլորն էլ հասկանում են՝ որոնք են Երեւանի կարեւորագույն
ՀԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՔԱՂԱՔԸ ՄԱՔՐԵԼ ԱՂԲԻՑ
Երեկ Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ին մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե առաջիկա ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ իշխանական թեկնածուի, կամ որ այն որոշվելու է ընտրությունների օրը: «Ընտրությունների ելքը կանխորոշված է, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մեր թիմը հաղթելու է: Մենք հաղթել ենք վերջին բոլոր ընտրություններում՝
Յոթերորդ եղբոր բացակայությունը
Էրզրումներից գաղթած իմ Հովհաննես պապը վեց երեխա ունեցավ. հինգ աղջիկ, մի տղա, եւ այդ մի տղան իմ հայրն է, եւ պապս երազում էր, որ մայրիկս յոթ տղա ունենա, սակայն մայրս վեց տղա ունեցավ: Պապս երկար ապրեց, բայց այդպես էլ չմոռացավ իր Դավիթ հոր տունը՝ Ջրասուն գյուղի գետափին: Ինչպես որ իմ մայրական պապը, որ իր Փառանձեմ
Մայիսի 8
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել
ԾԱՂԻԿՆԵՐԸ՝ ՁԵՐ ՄԱՍԻՆ
Մենք խոլորձը տեսնում ենք իր բնական պայմաններից անջատված, հաճախ՝ առանց ցողունի, պլաստիկ տուփի մեջ թաքնված: Այսպիսի էկզոտիկ երեւույթը, անկասկած, գրավում է տարօրինակություններով ու քմահաճույքներով բարդ եւ յուրօրինակ խառնվածքի տեր մարդկանց: Նրանք ընդունակ չեն հաճույք ստանալ պարզ, մատչելի միջոցներով եւ ամեն ինչում փնտրում են հատուկենտ, եզակի բաներ: Հնարավոր է՝ դրա պատճառը կյանքից անբավարարվածության խորը զգացումն է:
Բանան, նարինջ, թե՝ ելակ…
Իսկ դուք գիտե՞ք ինչ է սիրում ձեր հարսնացուն Աղջիկ ուզելը կամ հարսնացու ընտրելը տարբեր երկրներում տարբեր կերպ է լինում: Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ավանդույթներն ու ազգին բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, անգլիացիները հնում հարսնացուին ընտրում էին՝ հաշվի առնելով նրա նախասիրությունները այս կամ այն մրգի եւ հատապտուղների նկատմամբ։ Անգլիացի տղամարդիկ հարսնացուի
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼԸ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ
Սեքսը հետաքրքրում է բոլոր առողջ մարդկանց Աղջիկներ, մերկ մարմիններ, սեքս… Այս մասին մտածում է յուրաքանչյուր առողջ տղամարդ: Կա՞, արդյոք, մի տարիք, երբ տղամարդն այլեւս սեռական հարաբերությունների կարիք չի զգում, եւ սեքսը նրան այլեւս չի հետաքրքրում: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի հետ: Ըստ նրա՝ սեքսուալ ֆունկցիան տղամարդու կյանքում շատ կարեւոր տեղ է
ԵՁՄ պաշտոնյան ժամանում է Հայաստան
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-13-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով վաղը Հայաստան է ժամանելու Եվրոպայի ձյուդոյի միության (ԵՁՄ) սպորտի տնօրեն, էստոնացի Ինտրեկ Պիտեր Պերտելսոնը: Նախատեսվում է, որ նա Երեւանում կունենա մի շարք գործնական հանդիպումներ, իսկ երկուշաբթի օրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար,
Տեղեկություն առայժմ չկա
Խասավյուրտում ավարտվեց ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որը հովանավորում էր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Մեր հանրապետությունը մրցավայր ներկայացել էր յոթ հոգով: Տատամի պետք է մտնեին Գոռ Մկրտչյանը եւ Արթուր Վարդանյանը (երկուսն էլ՝ մինչեւ 60 կգ քաշային կարգ), Փայլակ Վարդազարյանը՝ 66 կգ, Արտակ Աբրահամյանը եւ Անդրանիկ Չափարյանը (երկուսն էլ՝ մինչեւ 73 կգ), Արման
Մասնակցում է երկու հայ գրոսմայստեր
Այսօր Միացյալ Նահանգներում՝ Սենտ Լուիսի «Chess Club and Scholastic Senter of Saint Louis»-ի մարզասրահում, մեկնարկում է շախմատի Ամերիկայի առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը $130 հազար է: Առաջնությունում, որը ուժեղագույններից մեկն է համարվում աշխարհում, հանդես է գալու 24 շախմատիստ, որոնցից 18-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող երկու հայ շախմատիստներ՝ գրոսմայստերներ Վարուժան
ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏՎԻ ԳՈՐԾՆ Է
Երեկվա «Առավոտում» խոստացել էինք զրուցել Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության անցկացման կազմկոմիտեի պատասխանատուներից մեկի հետ եւ ընթերցողին ավելի մանրամասն ինֆորմացիա տալ նախապատրաստական գործընթացի ավարտական փուլի մասին: Այսօր խոստումը կատարում ենք: Մեր զրուցակիցը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխտնօրեն Դերենիկ Գաբրիելյանն է: – Պարոն Գաբրիելյան, առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար դեռ շա՞տ անելիք կա: – Աշխատանքների
Հին եւ նոր վեպ
Ն. Ադալյանի՝ պետական մրցանակի ներկայացված «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը՝ գրչի մարդկանց մեկնաբանմամբ: Գրական այլ ստեղծագործությունների թվում ՀՀ նախագահի 2009թ. մրցանակի է ներկայացված նաեւ նշանավոր արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը, որը Մեծ եղեռնի իրադարձությունների արտացոլման ինքնատիպ օրինակ է: Որոշ մերձգրական շրջանակներում սկիզբ են առել հարձակումներ Նորայր Ադալյանի դեմ, իբրեւ
ԱՄԵՆԱԳԵՂԱԳԵՏԸ, ՇԱՏՐՎԱՆԱՍԵՐՆ ՈՒ ԹԱՏԵՐԱՍԵՐԸ
Կուսակցությունները նախընտրական ծրագրերում՝ հանուն մշակութային Երեւանի Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններ են. նախընտրական քարոզչությունն էլ արդեն սկսված է: Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 6 կուսակցություն եւ մեկ դաշինք: Մեզ կոնկրետ հետաքրքրում է, թե նրանք ի՞նչ են խոստանում մշակութային «մասով» եւ որքանո՞վ են գեղեցիկ ձեւակերպումներն իրատեսական: Ներկայացնենք ծրագրերից մի քանիսի մշակութային ծաղկաքաղը: «Օրինաց երկիր» կուսակցությունը, օրինակ,
ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Երեկ լրացավ ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Ռուսաստանի ղեկավարի պաշտոնում լինելու մեկ տարին, սակայն, ըստ BBC-ի, այն մարդկանց թիվը, որոնք հավատում են, թե երկիրը Մեդվեդեւն է ղեկավարում, անցած տարվա փետրվար-ապրիլի հետ համեմատած, այսօր կրճատվել է 10%-ով: Հետազոտությունն անց է կացրել ռուսաստանյան ամենահայտնի վերլուծական կենտրոններից մեկը՝ «Լեւադա ցենտրը»: Հարցման մասնակիցներից հետաքրքրվում էին, թե ով է իրականում ղեկավարում երկիրը
ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿՆԵՐԸ Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնեց Վաշինգտոն: Նրա գլխավոր նպատակն է պայմանավորվել ստրատեգիական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ նոր պայմանագրի մասին, քանի որ հնի ժամկետը սպառվելու է այս տարվա դեկտեմբերի 5-ին: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է կրճատել միջուկային մարտագլխիկներ տանող հրթիռների քանակը, սակայն բուն մարտագլխիկների թիվը Վաշինգտոնն առայժմ չի
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Երեկ առավոտյան Վրաստանի իշխանությունները ազատ են արձակել ընդդիմության երիտասարդ ակտիվիստներին, որոնք մեղադրվել են խուլիգանության համար: Խափանման միջոցը փոխվել էր՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի խնդրանքով: Գիշերը ընդդիմության ներկայացուցիչները վերջնագիր են ներկայացրել իշխանությանը՝ պահանջելով մինչեւ ժամը 17-ը ազատ արձակել իրենց զինակիցներին: Նրանք նշում էին, որ հակառակ դեպքում կազատագրեն այդ ակտիվիստներին սեփական ձեռքերով: Ազատություն ստացած երիտասարդները պատմել են,
Նամուսով աղջիկների գեղեցկության մրցույթ
Սաուդյան Արաբիայում մեկնարկել է գեղեցկության մրցույթ՝ շարիաթի օրենքներով: Ըստ Newsru.com-ի, «Միսս բարոյականություն» մրցույթի դատավորներին չի հետաքրքրում աղջիկների կազմվածքը կամ դեմքի գեղեցկությունը, նրանք իսկական մուսուլմանուհի են ընտրում: Հոգեւոր գեղեցկության թագուհին կդառնա այն մասնակիցը, որը անկեղծ աստվածապաշտություն եւ ծնողների նկատմամբ նվիրվածություն է ցուցաբերել: «Սա այլընտրանք է գեղեցկությունն այլասերող մրցույթներին, երբ դիտարկվում է միայն կնոջ դեմքն ու արտաքինը,-
Միասին պայքարելու են «Ալ-Ղաիդայի» դեմ
Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպեցին ԱՄՆ-ի, Պակիստանի եւ Աֆղանստանի նախագահները: Բարաք Օբաման, Ասիֆ Ալի Զարդարին եւ Համիդ Կարզայը քննարկեցին «Ալ-Ղաիդայի» եւ «Թալիբանի» դեմ համատեղ պայքարի հեռանկարները: Ըստ Gazeta.ru-ի, Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը պետք է ապացուցեր նաեւ, որ ամերիկյան վարչակազմը չի պատրաստվում դավաճանել իր դաշնակիցներին: Բանն այն է, որ թե՛ Զարդարին եւ թե՛ Կարզայը իրենց հայրենիքում առանձնապես
Քնեսեթը դարձյալ մերժել է
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Իսրայելի «Մերեց» կուսակցության նախագահ Խայիմ Օրոնի կողմից ներկայացված նախագծին դեմ է հանդես եկել իսրայելական կառավարությունը, որի անունից նախարար Գիլադ Էրդանը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության հարցը «Քնեսեթում քաղաքական քննարկումների թեմա չէ», ընդգծել է, որ «Իսրայելը
Հայ-թուրքական հարաբերությունները «դպրոցականի» աչքերով
Սեւան եւ Գյումրի թիմերը բանավիճեցին այս թեմայով «Հայ հասարակության մեջ դեռ կաղում է բանավեճը. շատ են դեպքերը, երբ այն վերածվում է կռվի, այնինչ բանավեճը պիտի լինի ընդամենը մտքերի հղում, ինչին պետք է դիվանագիտական մոտեցում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թիվ 4 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Մարտիրոսյանը: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի
ՀԱՅՈՑ ԲԱՆԱ՞Կ, ԹԵ՞ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
ՀՀ բուհերի ռեկտորների դիրքորոշումները Ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար կադրերի ընտրության հարցը մեր երկրում միշտ էլ խնդրահարույց է եղել: Երբեմն անարժան, իրականում գիտական աշխատանքին չմիտված մարդիկ ասպիրանտուրա են ընդունվում բանակից խուսափելու համար: Եվ պատահական չէր, որ ԳԱԱ ապրիլի 22-ի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը ասպիրանտուրան բնորոշեց որպես «դասալքության որջ»: Այդպիսի բազում օրինակներ
Առանց հայերի կարծիքը հաշվի առնելու
Բաց նամակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 2009թ. Ապրիլի 24-ի Հայոց մեծ եղեռնի 94-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ Տան տիրոջ ամենամյա ուղերձի շրջանակում Դուք նույնպես, Ձեր հերթին, համայն հայության եւ առաջադեմ մարդկության դառնության փորձը կրկնապատկելով, չարտասանեցիք ցեղասպանություն բառը՝ ի ափսոսանք ու մեծ ցավ նաեւ ինձ: Հաշվի առնելով Ձեր նախորդի՝ Բուշ կրտսերի ընդունակությունները, նախապես սպասելի էր, որ նա
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 60-ԱՄՅԱԿԸ
Ազատության գինը մշտական զգոնությունն է Երբ երիտասարդ եք, ծննդյան օրերին արձանագրում եք, որ մեծացել եք եւ առաջ եք նայում։ Երբ մի քանի տարի կա արդեն հետեւում, ծննդյան օրերը հետ նայելու եւ տարիների ընթացքում Ձեր արածը գնահատելու հնարավորություն են։ 1949թ. Եվրոպայի խորհրդի ստեղծման նպատակով Լոնդոնի պայմանագրի ստորագրման 60-ամյակը հնարավորություն է ընձեռում թե՛ մեկը եւ թե՛ մյուսն
Պատգամավորի սպասելիս
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւանի Գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը երեք-չորս ամիսը մեկ Դիլիջան, Իջեւան եւ Բերդ քաղաքներում հանդիպում է ընտրողներին ու օգնություն բաժանում: Թե ինչու են մեր համաքաղաքացիները պատգամավորներից որակյալ օրենքներ պահանջելու փոխարեն դրամական օգնություն խնդրում՝ այլ հարց է: Թե ինչու են պատգամավորները որակյալ օրենքներ գրելու փոխարեն գումարներ բաժանում՝ նույն
«ՍԻՍԱԿՆԸ»՝ ԸՆԴԴԵՄ «ՍՅՈՒՆԻԻ»
Սիսիանի նախկին եւ գործող քաղաքապետերի հեռակա «պայքարը» շարունակվում է «Առավոտի» այս տարվա փետրվարի 20-ի համարում «Նոր բարքեր Սիսիանում» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 2-ին, Սիսիանի նոր քաղաքապետի ընտրությունից մոտ 1 ամիս անց, արձակուրդ է գնացել Սիսիանում գործող «Որոտանի ղողանջներ» կամ «Սյունի» հեռուստաընկերությունը: Իսկ փետրվարի 24-ի համարում «Սյունի» հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանը պարզաբանել էր, թե իրականում
Դասախոսին դատապարտեցին
Խարդախության գործով դատավճիռը հրապարակված է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Գ. Ավետիսյան) երեկ հրապարակվեց բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատապարտված Լաուրա Խաչատրյանի դատավճիռը: ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի կողմից Լ. Խաչատրյանի նկատմամբ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության համար: Լ. Խաչատրյանն 2004-ից աշխատել է Երեւանի ագրարային համալսարանում՝
Ծեծել են հեռուստալրագրողին
Երեկ ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 1957 թ. ծնված Նվեր Մնացականյանին: Նրանք դիմել են փախուստի: Ն. Մնացականյանը բուժօգնության է դիմել «Արմենիա» ՀԲԿ, ստացել է բուժօգնություն եւ գնացել տուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանին դիտավորությամբ
«ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ»
Ասում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանը Շուշիի ազատագրման օրվա առիթով երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում գեներալ Սամվել Բաբայանն անդրադարձավ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներին: Ի պատասխան այն հարցի, թե հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում ի՞նչ փոխզիջումների կգնա Հայաստանը Ղարաբաղի հարցում եւ ինչպե՞ս դա կանդրադառնա հետագա զարգացումների վրա, Ս. Բաբայանը նախ քննադատեց երկրի իշխանություններին՝
Մանդատով՝ ՀՀԿ, հոգով՝ ԲՀԿ՞
Քանաքեռ-Զեյթուն համայնքի փոխթաղապետ Գագիկ Ավետիսյանը վստահեցնում է, որ ինքը հոգով-սրտով հանրապետական է: Վերջերս համառ լուրեր են պտտվում, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի փոխթաղապետ, հանրապետական Գագիկ Ավետիսյանը, որը ծնունդով քանաքեռցի է եւ իր նախընտրած թեկնածուի համար կարող է ընկեր-հարազատ-բարեկամների հաշվին ընտրազանգված ապահովել, Երեւանի ավագանու ընտություններին աշխատում է ոչ թե «հարազատ» կուսակցության թեկնածուի, այլ՝ «Բարգավաճ Հայաստանի» օգտին: Ընդ որում,


















































