Օրվա լրահոսը
ՀՈՒՄՈՐԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՔ
Հավանաբար, քչերն են խոստովանում, որ հումորի զգացում չունեն։ Իսկ այդպե՞ս է դա իրականում, թե՞ ոչ։ Որպեսզի ձեզ համար պարզ դառնա այդ հարցի պատասխանը, առաջարկում ենք ներքոշարադրյալ կատակային թեստը։ Յուրաքանչյուր հարցի անհրաժեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ»։ Եվ այսպես. 1. Դուք սիրո՞ւմ եք ծիծաղել։ 2. Կարողանո՞ւմ եք անհարմար իրավիճակներից հումորով դուրս գալ։ 3. Համաձա՞յն եք այն
Սնահավատությունը՝ միստիկ մտածողության արդյունք
Մոգական հիմք ունեցող սնահավատություններն իրականում տրամաբանական բացատրություն չունեն «Չեմ կարծում, որ շատ սնահավատ եմ, բայց կան բաներ, որոնց նկատմամբ որոշակի նախապաշարումներ ունեմ: Դրանք հիմնականում այն երեւույթներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, հասել են մեզ: Օրինակ, տատս թույլ չէր տալիս, որ գիշերով տունը ավլենք: Ասում էր՝ «խերը» տնից հանում եք: Գիտեմ, որ դժվար թե դրանից մեր տան
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵՎՈՒՅԹ Է
Իսկ սեռական դաստիարակությունը՝ անհրաժեշտություն Այն պահից սկսած, երբ երեխան սկսում է տարբերել «ապերիկին» ու «քույրիկից», նրա մոտ սեռերի տարբերությանը վերաբերող հարցեր են ծագում: Տարիների ընթացքում այդ հարցերը շատանում են, բայց եթե ծնողները սկզբում հաճույքով պատասխանում էին, թե ինչո՞ւ են, ասենք, Մարինեի մազերը երկար, իսկ Սերգեյինը՝ կարճ, ապա հետագայում, երբ այդ հարցերն ավելի ինտիմ բնույթ են
ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀԱՅԻՆ
Ամերիկահայ Քրիստ Հովույանը ապրիլի 18-ին Իտալիայի Մարոստիկա քաղաքում ստացել է «Ումորիստի ա Մարոստիկա» ծաղրանկարի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը: Այս փառատոնը համարվում է ամենահեղինակավորն իր տեսակի մեջ: Նշենք, որ Քրիստ Հովույանը գլխավոր մրցանակի է արժանացել ե՛ւ 2005, ե՛ւ 2007 թթ.: Մարոստիկան հայտնի է որպես շախմատի քաղաք, եւ ամեն 2 տարին մեկ քաղաքի գլխավոր հրապարակում շախմատ են
Հանդես են գալիս Մալթայում
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ հանրապետության կանանց հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ հանդես է գալու եվրոաֆրիկական երրորդ գոտու որակավորման մրցաշարի կանանց թիմային «Fed Cup» մրցաշարում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի, Նորվեգիայի եւ Մալթայի հավաքականները: Մալթայում Հայաստանը ներկայացնելու են Լյուդմիլա Նիկոլյանը, Աննա Մովսիսյանը,
Առջեւում Չեխիան է
Վանաձորում ավարտվել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի, ինչպես նաեւ հանրապետության յոթ մարզերի 10 բռնցքամարտիկներ: Տասնմեկ քաշային կարգերում ծավալված պայքարից հետո հանրապետության չեմպիոնի կոչում նվաճել են. 48 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան (Երեւան), 51 կգ՝ Արթուր Մովսիսյան (Երեւան), 54 կգ՝ Դերենիկ Գիժլարյան (Էջմիածին), 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան (Մասիս), 60 կգ՝ Արա
ՎԱՆԱՁՈՐԻ «ԼՈՌԻ» ՍՏԱԴԻՈՆԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ
Ժամանակին ֆուտբոլը հանրապետության երրորդ քաղաքում առաջատար մարզաձեւերից էր: Վանաձորցի տարիքով մարզասերները հիշում են, որ «Լոռի» թիմի հանդիպումներին, որ անցկացվում էին համանուն ստադիոնում, տրիբունաներում ասեղ գցելու տեղ չէր լինում: Հիմա պատկերը միանգամայն հակառակն է: Ֆուտբոլը, որպես պրոֆեսիոնալ մարզաձեւ, աստիճանաբար ետին պլան մղվելով, գրեթե մոռացության է մատնվել՝ տեղը զիջելով սիրողական մակարդակից էլ ցածր սակավաթիվ խմբերին: Ստեղծված իրավիճակը,
Սարյանի կտավները՝ թելով կախված
Կամ ոչ մշակութային քաղաքականության հետեւանքները «Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ՝ իմ գործերի համար»: Իր ապագա տան մասին այդպես է գրել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը դեռեւս 1927-ին, եւ այն կառուցվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հարեւանությամբ: Արվեստանոցը նախատեսված
ՈՒՆԵՆՔ ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ
Բայց նրանց ներուժը չի օգտագործվում Վ. Փոշատյանը (ձախից)՝ դերասաններ Ա. Ասլանյանի եւ Մ. Մխիթարյանի հետ, «Էտյուդ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Վերջին տարիներին խոսվում է այն մասին, որ օպերային թատրոնի ամենաթույլ տեղը ռեժիսուրան է, եւ քիչ են ծնվում վառ ու գունեղ օպերային բեմադրություններ: Ասվածը կապվում է Հայաստանում երաժշտական թատրոնի կամ օպերային ռեժիսորի մասնագիտության բացակայության հետ եւ նշվում
Բուհական ընթացիկ քննություններ
Երեւանի պետական համալսարանում ընթացիկ քննություններն անցկացվում են 1995թ.-ից: Մի քանի տարի որոշ ֆակուլտետներում հիմնական մասնագիտական առարկաները հանձնում էին երկու ընթացիկ քննությունով, իսկ ոչ մասնագիտականները՝ մեկ: 4 տարի է, ինչ բուհերում մեկ փուլով ընթացիկ քննություն չի լինում: Ընթացիկ քննությունները գնահատվում են 20 միավորանոց համակարգով (8-12՝ երեք, 13-17՝ չորս, 18-20՝ հինգ) եւ անցկացվում են գրավոր եղանակով: Ուսանողը
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Այլմոլորակայիններ գոյություն ունեն եւ նրանք բազմիցս շփման մեջ են մտել մարդկանց հետ, սակայն ԱՄՆ-ի եւ այլ երկրների իշխանությունները դա թաքցնում են: Երեկ ուֆոլոգների միջազգային կոնֆերանսում հայտարարել է ամերիկյան տիեզերագնաց Էդգար Միտչելը: 1971 թվականին Միտչելը «Ապոլլո 14» տիեզերանավով հասել էր Լուսին: Հետագայում նա դուրս է եկել NASA-ից եւ զբաղվում էր հոգեբանությամբ: Այժմ 78-ամյա տիեզերագնացը շարունակում է
ԵԱՀԿ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՐՏԱՔՍԵՑԻՆ
Օրերս ԵԱՀԿ 2 խաղաղապահ ձերբակալվել է Հարավային Օսեթիայում: Այդ հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի խոսքերով, դիտորդները մեքենայով ապօրինաբար անցել են Հարավային Օսեթիայի սահմանը՝ Ցխինվալիի շրջանում: Ըստ BBC-ի, Կոկոյտին դիտորդների գործողություններն անվանել է սադրիչ եւ խոստացել, որ արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Անցած տարի Ռուսաստանը խոչընդոտել է Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ժամկետի երկարացմանը, պահանջելով, որ վերջիններիս
ԼԵՆԻՆԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ ՉԹԱՐՄԱՑՎԵՑ
Դամբարանում գտնվող Լենինի դիակն այս տարի նոր կոստյում չի ունենա: Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, 2 ամիս տեւած պրոֆիլակտիկայից հետո Իլյիչին այդպես էլ չզգեստափոխեցին, չնայած դրա անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է: Լենինը 17 տարի դամբարանում պառկած էր ռազմական համազգեստով, սակայն հետագայում այն փոխարինվեց քաղաքացիական կոստյումով: Զմռսված դիակը անհրաժեշտ է վերազգեստավորել 3 տարին մեկ անգամ, սակայն
Չեյնին արդարացրեց «ոչ ստանդարտ» հարցաքննությունները
ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին կողմ արտահայտվեց, այսպես կոչված, հարցաքննության «ոչ ստանդարտ» մեթոդներին, որոնք կիրառել է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)՝ ահաբեկչության մեջ կասկածյալների նկատմամբ: Չեյնիի կարծիքով, այդ պրակտիկան հաստատեց իր արդյունավետությունը, քանի որ թույլ տվեց հատուկ ծառայություններին երկրի անվտանգության համար կարեւոր ինֆորմացիա հայթայթել, հաղորդում է «Գազետա» թերթը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Չեյնին հայտարարել է, որ
Լուկաշենկոն գնում է Վատիկան
Ապրիլի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, դա կլինի Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցը Արեւմտյան Եվրոպա՝ 1995 թվականից հետո, երբ նա այցելել էր Ֆրանսիա: Մինչեւ վերջին ժամանակներս արեւմուտքի դռները փակ էին Բելառուսի առաջնորդի համար, որին համարում էին Եվրոպայի վերջին կոմունիստական դիկտատոր: Այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ
Ռասիզմի փոխարեն՝ պայքարեցին իրար դեմ
Երկուշաբթի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը Ժնեւում կայացած ՄԱԿ-ի ռասիզմի դեմ պայքարի կոնֆերանսում, ինչպես եւ սպասվում էր, սկանդալ առաջացրեց: Newsru. com-ը հիշեցնում է, որ Իրանի նախագահը Իսրայելն անվանեց ամենադաժան եւ ռասիստական ռեժիմ ունեցող երկիր: Այդ հայտարարությունը զայրույթ առաջացրեց մի շարք եվրոպական երկրների պատվիրակների մոտ, որոնք, ի նշան բողոքի, թողեցին նիստերի դահլիճը: Ամենասուր հակազդեցությունը Ահմադինեջադի
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁՆ ԷԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵԼ
Մի քաղաքական գործիչ, որը չէր ցանկացել հրապարակել իր անունը, տեղեկացրել էր, որ երբ իր երեխայի ուսման վարձը մուծելու համար բուհում հարցրել էր, թե որ բանկում պետք է վճարում կատարի, նրան պատասխանել էին՝ «ցանկացած, բացի՝ «Հայէկոնոմբանկից»: Այս մասին գրել էինք թերթի նախորդ համարում: «Առավոտը» փորձեց «Հայէկոնոմբանկից» պարզել՝ ուսման վարձի վճարումներ իրենց բանկում իսկապե՞ս չեն կատարվում: Բանկի
ԴՊՐՈՑ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎՐԱ
«Արմինֆոն», հղում կատարելով թուրքական «Ռադիկալ» թերթին, տեղեկացնում է, որ Վանի վիլայեթի Գեւաշ գավառի Այդընօջաք գյուղում 3 օր առաջ սկսվել է նոր դպրոցի շինարարությունը, եւ հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային գանգեր եւ ոսկորներ, որոնք բանվորները հավաքել ու նետել են մոտակա փոսի մեջ: Գյուղացիների վկայությամբ, որոնց նախնիներն ավելի քան 200 տարի ապրել են այդ գյուղում,
ՀՀ ԳԱԱ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 63 նորընտիր արտասահմանյան անդամներ ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին: Երեկ տեղի է ունեցել նրանց առաջին հանդիպումը ՀՀ ԳԱԱ ղեկավարության եւ գործընկերների հետ՝ տեղեկացնում է ԳԱԱ լրատվականը: Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները գիտական զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների տարեկան ժողովների ընթացքում, կհանդիպեն Հայաստանի առաջատար բուհերի դասախոսների
ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արտաքին եւ ներքին «թշնամիները» հայ իրականությունում «Կերպարի մասին խոսելիս մի քանի նրբերանգ պետք է հաշվի առնել. նախ, թուրք ասելով, մենք կոնկրետ ո՞ւմ նկատի ունենք: Մեզ համար թուրքն այն էր, որ յաթաղանով մեր նախնիների՞ն էր կոտորում ջարդի ժամանակ, թե՞ թուրքը Թուրքիայի բոլոր բնակիչներն են, թե՞ թուրքը Ադրբեջանի բնակիչներն են, թե՞ թուրք ասում ենք յուրաքանչյուր այն մարդուն,
Ակամա փրկված գրադարանը
Հրազդանի թիվ 5 գրադարան մտնելու համար փոքր-ինչ ճարպկությունը չի խանգարի: Կրթամշակութային սույն հաստատությունը երկհարկանի շենքի առաջին հարկում է, բայց ընդամենը երեք աստիճանը «հաղթահարել» է պետք, որովհետեւ աստիճանների փոխարեն պարզապես քարեր են դրված: Ներսում էլ մտահոգվելու տեղ կա: Պատերն ու հատակն իրենք էին պատմում իրենց մասին՝ կաթոցներից էլ առաստաղի ծեփը թափվել էր: Հրազդանցի գրքասերների բախտից, շենքի
Սփյուռքահայ ճարտարապետները հիացած չեն
Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում բացվել է «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցող սփյուռքահայ ճարտարապետներ՝ Ռուսաստանից եկած Հրաչյա Արմենակյանը եւ Կարեն Բալյանը դժգոհ են Երեւանի այսօրվա տեսքից: Վերջին ժամանակներս Երեւանում կառուցված նոր շենքերի եւ Հյուսիսային պողոտայի մասին խոսելով՝ Հրաչյա Արմենակյանն ասել է. «Ինձ շատ են դուր գալիս մեր մայրաքաղաքի
Կանայք կթուլացնեին լարվածությունը
ԲՀԿ ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող անկուսակցական Նատալիա Լափաուրիի կարծիքով՝ վարչական շրջանների ղեկավարների նշանակումը պետք է թողնել ապագա քաղաքապետի միանձնյա հայեցողությանը: – Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ: – Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրվելը, ըստ էության, իմ գործունեության շարունակությունն է, քանի որ 1996 թվականից՝ տեղական ինքնակառավարման համակարգի հաստատումից, ես աշխատում եմ այս ոլորտում, 12 տարի է Հայաստանի համայնքների միության
ՏՂԱՄԱՐԴԻԿ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԵՐԳԵԼՈՒ
Հայտարարում է վերապատվելի Գարիկ Խաչատրյանը Վերջին օրերին Հայաստանի ավետարանչական համայնքի հրավերով ԱՄՆ-ից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի Հայաստան այցելության շուրջ կրքերը բորբոքված են: Մայր աթոռը եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես են եկել հայտարարություններով, կայացել է նաեւ մամուլի ասուլիս: Մայր աթոռը խստորեն դատապարտել է միջոցառմանը ներգրավված կազմակերպություններին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը շահարկելու եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին
ՎՆԱՍՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
Ապրիլի լույս 14-ի գիշերը Դեբեդի հովտում օդի ջերմաստիճանը կազմել է -2.5, իսկ հողի մակերեւույթին՝ -5.2 աստիճան: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ ցրտահարվել է դեղձի ծաղիկների 60-70%-ը: Ծաղիկները ցրտահարությունից սեւացել են, կուչ եկել: Քանի որ ապրիլի 14-ից հետո անընդհատ անձրեւներ են, ուստի դեռեւս հնարավոր չէ ցրտահարության վնասները ճշտել: Միայն արեւային եղանակի դեպքում, երբ ցրտահարված ծաղիկները
2005-ԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՆԴԻՐ
Ապրիլի 18-ին Մեղրի-Երեւան մայրուղու Կապան-Գորիս հատվածում (միջպետական մայրուղու 243+40 կմ-ում) սողանքի հետեւանքով ճանապարհը անանցանելի էր դարձել՝ սարից հողը եւ քարե մեծ զանգվածները լցվել ու փակել էին ճանապարհը: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով, նույն օրը՝ թեեւ դժվարությամբ, բայց հաջողվել է բացել ճանապարհը: Այս օրերին հերթապահություն էր սահմանված, ըստ մեր զրուցակցի, խնդիրը առկա է
ՉԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Անասնագողության հերթական դեպքը՝ Նոյեմբերյանում Ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, «Առավոտը» «Չբացահայտվող հանցագործություն» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում անասնագողությունը սովորական առօրյա է եւ չբացահայտվող հանցագործություն: Հրապարակումից հետո բան չի փոխվել: Կամ եթե փոխվել է, ապա՝ ոչ ի նպաստ գյուղացիների: Տագնապի զանգը վաղուց՝ արդեն 17 տարի ղողանջում է, սակայն լսող-արձագանքող չկա: Սահմանագոտու բնակիչները
Աշխատանքից ազատել են
Անվանափոխում, ոչ թե հաստիքների կրճատում Լուսինե Բաբագուլյանը 2004 թ. դեկտեմբերի 8-ին աշխատանքի է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲ ընկերությունում՝ որպես համակարգչային օպերատոր: 2005-ի մարտից նրան տեղափոխել են «Հասցեավորման եւ ծառայությունների մատուցման բաժին»՝ որպես առաջատար մասնագետ: 2008 թ. փետրվարի 7-ին նրան զգուշացրել են հաստիքի կրճատման մասին եւ նույն թվականի ապրիլի 7-ին ազատել աշխատանքից:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Ասում է արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը: – Պարոն Նավասարդյան, ի՞նչ գործառույթներ ունեն ՔԿԱԳ գործակալությունն ու համանուն բաժինները: – Քաղաքացիական կացության ակտով սահմանվում է անձի իրավական կարգավիճակը, ինչը եւ թույլ է տալիս անհատականացնել մարդուն այլ քաղաքացիների միջավայրում (անունը, տարիքը, ազգությունը եւ այլն): Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիների
Անքնությունից՝ հիվանդացել է
Նարեկը 20 տարեկան է, միաժամանակ ե՛ւ սովորում է, ե՛ւ աշխատում: Աշխատել սկսել է 2-րդ կուրսից: Նարեկի պատմելով, աշխատել է գիշերները, ինչի պատճառով այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ցերեկը՝ դաս, գիշերը՝ աշխատանք: Իմ այդ գրաֆիկը շարունակվեց մի քանի տարի»: Շուտով, Նարեկի պատմելով, ընկերները, հետո ընտանիքի անդամները նկատել են վարքագծի փոփոխություն. «Ես դարձել էի դյուրագրգիռ, մտազբաղ, ուժասպառ:


















































