Օրվա լրահոսը
ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԸ՝ ՊՆ-Ի ԹԻՄԻՆ
Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումով մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: 6:0 հաշվով ՀՀ պաշտպանության նախարարության թիմը հաղթեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմին եւ արժանացավ փոխանցիկ գավաթին: Պատվավոր ավարը հասցեատերերին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երրորդ տեղը գրավեց առողջապահության նախարարության հավաքականը:
«Եվրոպական տարազով եւ քյավառցու սրտով»
Լեւոն Բլբուլյանը 60 տարեկան է «Լեւոն Բլբուլյանը բանաստեղծ է՝ եվրոպական տարազով եւ քյավառցու ջերմ սրտով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ գործընկերոջ հոբելյանի առիթով: Լ. Անանյանի խոսքով, հոբելյարը, սերելով հայ գրականության դասական ակունքներից, զարմանալիորեն հավատարիմ մնաց իր ոճին ու գեղագիտությանը՝ երբեք տուրք չտալով փորձարարական պոեզիային. «Նա հասարակական ժամանակի շունչը պարփակեց իր ստեղծագործութունների մեջ
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ
Տնօրենն առաջարկում է թանգարանի նոր շենք կառուցել եւ ոչ թե նորոգել հինը Պատմական Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերն ունեն բացառիկ գիտամշակութային արժեք, կենտրոնացված են Շիրակի երկրագիտական թանգարանում: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր եւ նորագույն պատմության, փաստավավերագրական նյութերի, hնատիպ գրականության հավաքածուներում: Թանգարանը 1987-ից
«Թեկուզ ինձանից նեղանան»
Գիտության պետական կոմիտեի նախագահը բարձրաձայնում է, որ ԿԳ նախարարությունը գիտական խնդիրներով չի զբաղվում: Որպեսզի մեր երկրում գիտությունը զարգանա՝ անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում եւ ֆինանսավորում, ինչպես նաեւ մասնավոր՝ գործարար հատվածի շահագրգռում եւ ֆինանսավորում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա ներկայացմամբ՝ շատ կարեւոր է, որ
ԿԻԵՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Այստեղ էլ են քաղաքացիները տուժում գործարարների՝ զվարճանքի կենտրոններ ունենալու ցանկությունից Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը հայտնի է ոչ միայն իր բարձրահասակ եւ հատկապես կովկասցի տղամարդկանց խելքահան անող ուկրաինուհիներով, Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Սոֆյայի եկեղեցիներով կամ հաճախ մայրաքաղաք Կիեւի խորհրդանիշը համարվող Ոսկե դարպասներով, Ուկրաինայի խորհրդարանի՝ Ռադայի, գեղեցիկ շենքով, Դնեպր գետի հրաշալի տեսարանով, այլ նաեւ հեղափոխությունների փորձ ունեցող քաղաքացիներով: «Առավոտի»
Ապօրինությունը վերացվել է «Առավոտի» օգնությամբ
«Առավոտի» այս տարվա հունիսի 4-ի համարի 8-րդ էջում տպագրված «Ակնաղբյուրում «տնավարի՞» են կրթում» հրապարակման մեջ տողերիս հեղինակը ներկայացրել էր Տավուշ մարզի Ակնաղբյուր գյուղի հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Իրինա Մխիթարյանի բողոքը: Դպրոցի տնօրեն Էդիկ Թիրաբյանը Իրինա Մխիթարյանին պարտադրել էր մայիսի 20-ին՝ մայիսի 31-ի ամսաթվով աշխատանքից ազատվելու դիմում գրել: Մինչ այդ՝ մարտին տնօրենի պահանջով ետին թվով փոխվել
Մայրաքաղաքի դռները փակ էին, բայց…
Հուլիսի 2-ին Վանաձոր քաղաքի ավտոկայարանից երթուղային տաքսիները Երեւան չէին գալիս: Մարդիկ տարբեր պատճառներով էին մեկնում Երեւան, սակայն երթուղային տաքսիներ չկային մեկ պատճառով՝ այդ օրը Երեւանում ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել: Թե չէ՝ ինչո՞ւ այլ օրերին միկրոավտոբուսները նորմալ աշխատում են, եւ ճանապարհին ոչ մի ավտոտեսուչ չի կանգնեցնում մեքենան: Իսկ այդ օրը հսկողությունը խիստ էր. ավտոտեսուչները 4-5 անգամ
Մոռացվածները
Վանաձորի արվեստի քոլեջի շենքում սնկեր են աճում Լուսանկարում պատկերված այս պատը Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ներսի պատերից մեկն է: Խոնավությունից պատերի վրա սնկեր են աճում, իսկ կոյուղաջրերը լցվում են շենքի տակ՝ խարխլում հիմքը: Վանաձորի արվեստի պետական քոլեջի շենքը (նախկինում՝ Երաժշտական ուսումնարան) 51 տարի չի վերանորոգվել: Ձմռանը շենքը չի ջեռուցվում: Դրա հետ մեկտեղ՝
ՈՎ ՉԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ՞
Արմավիրի մարզպետը վստահ է, որ պետք է պարզեցվի համայնքապետին անվստահություն հայտնելու մեխանիզմը: ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի մի շարք բացեր՝ գլուխ պահող համայնքապետերին փրկում են պատասխանատվությունից: Խոսքն այս դեպքում նրանց անվստահություն հայտնելու մասին է: Համայնքապետին անվստահություն կարող է հայտնել համայնքի ավագանին, այդ որոշումը պետք է անցնի ՀՀ կառավարության մի շարք «սենյակներով»: Մի խոսքով՝ գործընթացն այնքան
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների, աշխարհում խոզի գրիպի սրընթաց արագությամբ տարածումը չի հաջողվում կասեցնել: Այս մասին խոզագրիպի վերաբերյալ ԱՀԿ-ի կազմակերպած միջազգային գիտաժողովում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ ՉԷնը: «Panorama.am»-ի տեղեկացմամբ, գիտաժողովին մասնակից մասնագետները նշել են, որ բավականին անհանգիստ է վիճակը հատկապես Հարավային Ամերիկայի երկրներում, առաջին հերթին՝ Արգենտինայում եւ Չիլիում: Նրանք կանխատեսել են նաեւ,
ՖՈՏՈՍԵՍԻԱ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ
Յարոսլավլցի ուսանողուհի Յուլիայի՝ պոռնոգրաֆիայի պատկերներով լուսանկարների շարքը հայտնվել է համացանցի մի քանի ժամանցային կայքերում: Միայն ներքնաշորով դեռահաս աղջիկը պառկած է գերեզմանոցի տապանաքարերի վրա, ոտքերով հանում է սգո պսակը գերեզմանների վրայից, փաթաթվում է տապանաքարերի վրա դրված խաչերին, նույնիսկ հոգում է բնական կարիքները հենց գերեզմանների մոտ: Այս մասին ոստիկանությանն են ահազանգել համացանցից օգտվողները: Նրանց վրդովեցրել է «ֆոտոմոդելի»
ՍՊԱՆԵԼ Է ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դրեզդենի դատարաններից մեկում 28-ամյա ամբաստանյալը դանակահարել է 32-ամյա վկային, այն պահին, երբ նա ցուցմունք էր տալիս իր դեմ: Դրան հետեւած աղմուկի եւ ծեծկռտուքի ժամանակ դատարանում կրակոցներ են հնչել, արդյունքում վիրավորվել են ներկաներից 2-ը: Գերմանիայում 3 ամսվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ ամբաստանյալը հաշվեհարդար է տեսնում վկայի հետ հենց դատարանի դահլիճում: Մյունխենից ոչ հեռու՝ Լանդշուտ
ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՏՆԵՐԸ
Միայն անցյալ տարվա ընթացքում Չեչնիայի իշխանությունները այրել են ավելի քան 20 տուն, որտեղ, ըստ իրենց, ապրում են գրոհայինների ազգականները: Կրեմլում որոշել են աչքերը փակել այդ «պատահարների» վրա: Այս արատավոր երեւույթի մասին է ահազանգում ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը: Human Rights Watch-ի դիտարկումներով, 2008թ. հունիսից մինչեւ 2009թ. մայիսը հրդեհվել է 26 տուն: Ռուսական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այդ
ԶԵՆՔՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում հաճախ իրականացվում են հատուկ դասընթացներ՝ քրեակատարողական ծառայողներին զենքի կիրառման հմտություններին ծանոթացնելու եւ նրանց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները բարձրացնելու նպատակով: Երեկ ԱՆ-ից տեղեկացրին, որ «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կազմակերպել եւ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է հատուկ ուսուցում, որն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլում
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձնման արարողություն: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի գործում է միջնակարգ դպրոց, որը հնարավորություն է տալիս դատապարտյալներին ստանալ միջնակարգ կրթություն կամ շարունակել իրենց կիսատ թողած ուսումը միջնակարգ դպրոցում: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այս տարի ավարտական վկայական ստացավ 15
ՆԱՐԵԿԸ ՓՐԿՎԵԼ Է
Ահազանգ էր ստացվել, որ Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա՝ 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները ներքնակը շրջել են, եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-ամյա բնակիչ Նարեկ Խչոյանը հայտնվել էր ջրի մեջ: Երեխային ցուցաբերվել է բուժօգնություն: Ն. Խչոյանի առողջական վիճակը բավարար է:
ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի վրա. Մ. Օզմանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 42 ԼՕ 693 պետհամարանիշի ավտոմեքենան այրվել է: Այրվածքներ են ստացել 28-ամյա Մ. Օզմանյանը, 21-ամյա Շ. Օզմանյանը եւ 22-ամյա Ա. Սեջոյանը: Տուժածները Մեծամորի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երեւանի այրվածքների կենտրոն:
ՄԻՆՉ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ ԿՃՇՏԻ
Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունը Լենուղու եւ Տալվորիկի գյուղապետարանների դեմ: Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պահանջած տեղեկությունները, ուստի, հայցվոր-կենտրոնը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից: Տալվորիկի գյուղապետարանը մինչ դատական նիստի օրը նույնպես պատասխան էր ուղարկել հայցվորին՝ տեղեկացնելով, թե «պահանջվող տեղեկություններին
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ «ՆՈԿԻԱՆ»
Հայտնի չեղավ խաղարկության օրը Սպասիր, ինչ որ ասում եմ՝ պատահել է անձամբ ինձ հետ, ես եմ հեռախոս գնել «Նոկիա» ֆիրմային խանութից: Ես ու «Նոկիան»: Ասացին, եթե հեռախոս գնես՝ «ՎիվաՍել» օպերատորի քարտ կնվիրենք՝ 40 րոպե խոսելաժամանակը հետը, ու դեռ կմասնակցես վիճակահանությանը ու կարող ես շահել հեռախոսից մինչեւ ուղեգիր՝ հայդե Փարիզ: Հեռախոս գնեցի՝ «Նոկիա-2680», «ՎիվաՍել» օպերատորի քարտ
Աչքներդ լույս, իրաքահայեր
Արարատի Դարբնիկ գյուղում բացվեց սոցիալական տուն Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչների 90%-ը փախստականներ են: Մոտ 20 տարի առաջ բռնագաղթել են Ադրբեջանից, իսկ ավելի ուշ՝ Իրաքից: Հենց իրաքցի հայերի համար էլ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գյուղում սոցիալական տուն բացեցին, որտեղ 46 ընտանիք է բնակվելու: Եռահարկ շենքը գյուղի նախկին գյուղատնտեսության քոլեջինն
ՁԿՆԱՊԱՇԱՐՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Ըստ մասնագետների, պատճառն այն չէ, որ Սեւանա լճում մանրաձուկ չկա, այլ այն, որ ձկնորսները չեն թողնում, որ մանրաձուկն աճի եւ բեղմնավորվի: Եթե Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման համար ընդամենը անհրաժեշտ էր, որ 2003-ից սկսած երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշի արգելել «լեւի» էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից արվող գիշերային գաղտնի ջրթողները, ապա լճի ձկնապաշարների վերականգնման խնդիրը շատ ավելի
«ՄԵԳԱՖՈՆԸ» ԱՉՔ Է ԴՐԵԼ «ԲԻԼԱՅՆԻ» ՎՐԱ
Հավանական է, որ առաջիկայում «Մեգաֆոնը» կգնի «Վիմպելկոմ» ընկերության բաժնետոմսերի 5%-ը: Նշենք, որ «Վիմպելկոմը» ներկայանում է «Beeline» ապրանքանիշով: Հղում անելով «Կոմերսանտին», այս մասին գրում է «Panorama.am»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, բաժնետոմսերի այդ փաթեթի արժեքը կազմում է մոտ $600 մլն դոլար: «Վիմպելկոմի» կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, այս պահին ազատ շրջանառության մեջ են նրա բաժնետոմսերի 27,3%-ը, իսկ բաժնետոմսերի 26,6 %-ի
$60 ՄԼՆ՝ ՀԲ-ԻՑ
Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանին $100 մլն վարկ տալ՝ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Այդ գումարը կազմում է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք $550 մլն հակաճգնաժամային վարկի մի մասը: Առայժմ ՀԲ-ն մեր կառավարությանը կտա միայն $60 միլիոնը, իսկ մնացած $40-ը կտրամադրեն առաջիկա երկու տարիների ընթացքում:
Քաղաքական կամք չկա
«Վերջին 6-7 տարիների ամենամեծ թերացումը ես համարում եմ դրամի աստիճանաբար արժեւորումը դոլարի նկատմամբ: Դա բերեց շատ մեծ բացասական հետեւանքների, նույնիսկ մինչեւ ճգնաժամը մենք չունեցանք արտահանման աճ: Վերահսկելի սղաճի պայմաններում պետք է աշխատել՝ հասնել նրան, որ ազգային արժույթը հնարավորինս արժեզրկվի դոլարի նկատմամբ: Սա մեծ տնտեսական էֆեկտ կարող է բերել»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ
Վստահ են, որ վարկն իրենց «ցավին դարման չի անի»
«Առավոտի»՝ «Գեոպրոմայնինգի վերցրած վարկի ճակատագիրն անհայտ է» հրապարակման մեջ (17.06.2009) անդրադարձել էինք ընկերության մի շարք խնդիրներին: Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցները մեզ դժգոհել էին, որ ընկերությունը դեռ նախորդ տարի «ՎՏԲ» բանկից $78 միլիոնի վարկ է ձեռք բերել, սակայն այդ գումարը գործարանի առաջընթացին ոչ մի կերպ չի ծառայել, բացի այդ, աշխատակիցները դժգոհել էին կոմբինատում ընթացող շարունակական կրճատումներից:
Բարեխիղճ աշխատանքը գնահատվեց
Երեկ, ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով՝ պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար:
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՕԲՅԵԿՏՆԵ՞Ր
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի երեխաներին չաղացնում ու փարթամացնում է՝ առանց որեւէ ակնկալիքի: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս սկսել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի մանկապարտեզների հովանավորել: Բոլոր այդ մանկապարտեզներում նոր երեխաների ընդունելությունը դադարեցվել է, ինչը հարուցել է համայնքի բնակիչների դժգոհությունը, ըստ որոնց, պատգամավորը, ամենայն հավանականությամբ, այդ մանկապարտեզներն ուզում է իրենով անել ու տեղը մի հերթական
Եվրամիության խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել
Երեկ կայացել է Եվրամիության խորհրդատվական խմբի եւ տնտեսական քաղաքականության ու իրավաբանական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի համատեղ նիստը: Նիստը վարել է ԱԱԽ քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս նշել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված է շուրջ 200 ուղղություններով ծրագրերի իրականացում, եւ այդ նպատակով արդեն ձեւավորվել
«ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Ալբերտ Բաղդասարյանը ՀԱԿ-ին առաջարկում է փոխել խնդիրը – ՀԱԿ-ի արտահերթ հանրահավաքում միտք հնչեց, որ համաներմամբ պայքարի նոր փուլ է սկսվում. կիսո՞ւմ եք այդ տեսակետը: – Լավ է, որ Հայաստանում պայքար կա, բայց ես ցանկանում եմ անդրադառնալ ՀԱԿ-ի առաջարկած այն պլատֆորմին, որի շուրջ պետք է միանան ընդդիմադիրները: Շատ նման է մինչեւ նախագահական ընտրություններն արված այն առաջարկին,
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿԸ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ հրապարակեց քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած անձանց ցուցակը: Այն ընդգրկում է այս տարվա երկրորդ եռամսյակը: 1. Գագիկ Բեգլարյան (Երեւանի քաղաքապետ): 2. Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ նախագահ): 3. Մովսես Շահվերդյան (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ): 4. Լեւոն Տեր-Պետրոսյան («Հայ ազգային կոնգրես» դաշինքի ղեկավար): 5. Տիգրան Խաչատրյան («Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն): Երեք


















































