Օրվա լրահոսը
Աջափնյակում «վատ երեւույթները» վերացվել են
Ասում է չառաջադրված թեկնածու Արման Սահակյանը Թեեւ հոկտեմբերի 4-ին արդեն վերջնականապես հայտնի է դարձել, որ Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետի պաշտոնի համար մրցակցությունը ծավալվելու է չորս թեկնածուների միջեւ, որոնց թվում չեն ո՛չ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը՝ «Ծիվոն», ո՛չ էլ ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արման Սահակյանը, այդուհանդերձ, հեռակա բանավեճն ու մրցակցությունն այս երկուսի միջեւ շարունակվում են ոչ պակաս
ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Մելինե Դալուզյանն աշխարհում երրորդն է Ընդամենը մեկ ամիս առաջ գյումրեցի Մելինե Դալուզյանը Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 63 կգ քաշայինների պայքարում երկամարտի 222 կիլոգրամ արդյունքով գերազանց հաղթանակ տոնեց՝ իր հետ տուն բերելով այդ տարիքային խմբի չեմպիոնուհու ոսկե մեդալը: Այդ ժամանակ Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչները ֆեդերացիայի ղեկավարության հետ որոշեցին մարզուհուն հնարավորությունները
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՇՈՒՇԻՆ
Դրա համար համախմբում են նյութական ու հոգեւոր ռեսուրսները 14 տարի է անցել Շուշիի ազատագրումից, սակայն մինչեւ այժմ հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր նշանակություն ունեցած քաղաքն ավերակների մեջ է: Նրա՝ համահայկական մշակութային, կրթական եւ հոգեւոր կենտրոնի կարգավիճակը վերականգնելու նպատակով գարնանը ստեղծվել էր «Շուշիի վերածնունդ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, անդամները՝
ԿԱԼԱՆՔԸ «ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿՈՎ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության աշխատակից Արամ Հակոբյանը թմրանյութ էր մատակարարում դատապարտյալներին: 2006թ. հունվարի 21-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) կալանավոր Աշոտ Չիլինգարյանին տրվող՝ Հայկ Վարդանյանի եւ Սվետլանա Մարտիրոսյանի հանձնուքի մեջ հայտնաբերվել ու առգրավվել էր 3,2 գրամ ափիոն (այս քանակը տվյալ թմրանյութի դեպքում համարվում է առանձնապես խոշոր չափի): Անձնական խուզարկության ժամանակ Վարդանյանի եւ Մարտիրոսյանի մոտ գտնվել էր
Նախագահներին տակառները պետք չեն
Երեկ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն այցելեց Երեւանի կոնյակի գործարան (ԵԿԳ): Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ռումինիայի միջեւ տնտեսական ակտիվ համագործակցություն չկա (2006-ի յոթ ամիսների կտրվածքով երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը $ 46, 2 մլն), մեր երկիրը Ռումինիայի հետ քաղաքական դաշտում էլ, ըստ էության, տալիք-առնելիք չունի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ չէր համարել իր ռումինացի
ՇԻՐԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՋՐԱԳԾԵՐԻ ԹԱԼԱՆԸ
Դատարանը չի կասեցնում այդ գործընթացը Մոտ մեկ տարի է՝ Շիրակի մարզի մի քանի համայնքներում՝ Մարմարաշենում, Գետքում, Կապսում, Ջրաձորում, Վահրաբերդում, Բանդիվանում, սկսվել է ջրագծերի անխնա թալան: Այդ թուջե խողովակները միջազգային շուկայում բավականին թանկ են գնահատվում, եւ քանի որ խողովակաշարերի թալանը եկամտաբեր է, այդ բիզնեսում մեծ «թափ» ունեցող պաշտոնյաներ են ընդգրկված: Ոչ պաշտոնական աղբյուրները ամենից հաճախ մատնանշում
«ԹԻՐԱԽՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՈՒԺԵՂԻ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԴԵՄ»
Վստահ է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը – ՀՀԿ արտահերթ համագումարից հետո Հանրապետականի գլխին սեւ-մութ ամպեր կուտակվեցին, եւ եթե մինչ այդ թվում էր՝ նոր ուժերով համալրումը պետք է բարձրացնի կուսակցության վարկանիշը, կարծես հակառակը կատարվեց, եւ այսօր Հանրապետականը մեղադրվում է կրիմինալ տարրերով համալրվելու եւ այլնի մեջ. դուք, որ ներկայացնում եք Հանրապետականի չքաղաքականացված մասը, ինչպե՞ս եք գնահատում
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է
Ասում է Աջափնյակի համայնքապետ առաջադրված Ռուբեն Հովսեփյանը – Կարելի՞ է գնահատել, որ Ձեր առաջադրումը զուտ քաղաքական պայմանավորվածությունների հետեւանք էր: Այսինքն, եթե չլիներ Արման Սահակյան-Արծրուն Խաչատրյան հակամարտությունը որեւէ կերպ հարթելու խնդիրը՝ չէի՞ք ունենա Աջափնյակին առնչվող ծրագրեր: – Այս համայնքը միշտ հարազատ է եղել ինձ: Բայց ինձ չեմ տեսել իբրեւ համայնքապետի թեկնածու: Արծրուն Խաչատրյանի եւ Արման Սահակյանի
Կուսակցական կրքեր մանկապարտեզում
Նժդեհական տնօրենի դեմ խաղ չկա Օրերս մեզ դիմեց թիվ 172 մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Լուսյա Հովհաննիսյանը եւ հայտնեց, որ իր տնօրեն Քնարիկ Գասպարյանն ստիպում է ինքնակամ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից. «Նա վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 10 աշխատակցի այս նույն եղանակով ազատել է, հիմա հերթն իմն է: Սակայն ես նրան ասել եմ, որ իմ
Կուսակցական կրքեր մանկապարտեզում
Նժդեհական տնօրենի դեմ խաղ չկա Օրերս մեզ դիմեց թիվ 172 մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Լուսյա Հովհաննիսյանը եւ հայտնեց, որ իր տնօրեն Քնարիկ Գասպարյանն ստիպում է ինքնակամ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից. «Նա վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 10 աշխատակցի այս նույն եղանակով ազատել է, հիմա հերթն իմն է: Սակայն ես նրան ասել եմ, որ իմ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ
Արթուր Բաղդասարյանի փոխարեն կարող էր ԱԺ նախագահ դառնալ Արտաշես Գեղամյանը, եւ ՕԵԿ-ի փոխարեն՝ ԱՄ-ն կլիներ կոալիցիայի անդամ: Վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատմեց, թե քանի որ իրենք ցանկանում էին հաշվի առնել ընդդիմության ձայները՝ խորհրդարանական ընդդիմադիրներին 2003-ին առաջարկել էին պաշտոն՝ անգամ ԱԺ փոխնախագահի, սակայն նրանք հրաժարվել էին: Այս փաստի մասին մինչ այժմ հայտնի
ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԶՐԿՎԵՑ ԿՈՉՈՒՄԻՑ
Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վյաչեսլավ Աբոիմովը Վորոնեժի զինվորական դատարանի որոշմամբ զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: Հիշեցնենք, որ 2000-2003 թթ. Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-լեյտենանտ Աբոիմովը մեղադրվում էր մի շարք դրամական մեքենայությունների մեջ: Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 4.5 տարվա (պայմանական) ազատազրկման եւ պարտավոր է պատճառված նյութական
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնութերորդ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՓՈՍՏ Երբ ես ու Ռոլանդը փոստատար Սողոմոնին հարցրինք՝ ինչպե՞ս են էդ անկնիք ու անանուն նամակները «Ծիծեռնակ» հասնում, Սողոն մանրամասն բացատրեց, եւ մեզ համար պարզ դարձավ, որ էդ անանուն ծրարներն ամեն առավոտ գցվում են «Ծիծեռնակի» դիմացի փոստատան փոստարկղը, որը հենց փոստատան պատին էր դրսի կողմից ամրացված, ու Սողոն էլ՝
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնիններորդ ԺՈՒԿՈՎ ԺԱՄԱՆԱԿՈՎ – Ձերժինսկու դպրոցի մոտ, տղա ջան,- վարորդի կողքը նստելով՝ ասաց Թամրազյանը։ – Հիշում եմ, պրոֆե սոր ջան,- ասաց վարորդը.- ձեզ էլի եմ տուն տարել։ – Կներես, որ մոռացել եմ, տղա ջան,- ասաց Թամրազյանը։- Անունդ ինչ է՞ր։ – Խաչիկ,- ասաց վարորդը։ – Էս փողը վերցրու, Խաչիկ ջան,- ասաց
Այսօր՝ Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա
Այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով միջին (մինչեւ 72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայաստանցի Արթուր Աբրահամը Գերմանիայի Վացլար քաղաքի «Ռիտալ Արենա» մարզասրահում չեմպիոնի իր գոտին պետք է պաշտպանի պարտադիր հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մարտում: Մենամարտն անչափ մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում (Արթուրը ծնվել ու մեծացել է Ներքին Չարբախում), այլեւ ամբողջ աշխարհում: Բանն
«Ժառանգենք ամուր եւ ապահով երկիր»
«Օրրան» եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունների հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը՝ անկախության մասին: – Նշվեց Հայաստանի անկախության 15-ամյակը: Իբրեւ հայաստանաբնակ սփյուռքահայ, ի՞նչ զգացողություն ունեք: – Յուրաքանչյուր հայի երազանքն է՝ Հայաստանը տեսնել անկախ: Մենք էլ դաստիարակվել ենք այդ ոգով, հուսալով, որ մի օր պիտի վերադառնանք անկախացած հայրենիք: Դեռ համալսարանական տարիներին ես ու Րաֆֆին երազում էինք ապրել Արարատի փեշերին
ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՆՑ ԿԼԱՆՆԵՐԻ
Ճանաչված ռեժիսոր ու դերասան Միքայել Դովլաթյանը նախընտրում է ստեղծագործել առանց նմանօրինակ «աջակցությունների»: – Անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Անկախության կինեմատոգրաֆ»՝ 15 տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, այդ թվում եւ ձեր «Լաբիրինթոսը»: – 10 տարի առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում եմ նկարահանել «Լաբիրինթոս» գեղարվեստական ֆիլմը՝ չեխերի եւ ֆրանսիացիների հետ համատեղ: Այդտեղ խաղում էր ֆրանսիացի
«ՉԼԻԿ-ԴԱՍՏԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԿԼՑՆԻ»
Կարծում է Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնի խորհրդի անդամ Արմեն Դավթյանը՝ հավաստիացնելով, որ այն բեյսբոլից հետաքրքիր է: Արդեն քանի տարի է Հայաստանում գործում է Հայկական ժողովրդական խաղերի կենտրոն, որը փորձում է վերակենդանացնել մոռացվող ազգային խաղերը: Կենտրոնի խորհրդի անդամները՝ համագործակցելով ԳԱԱ-ի, մասնավորապես ազգագրագետ Ժենյա Կարապետյանի հետ, ուսումնասիրելով համապատասխան նյութեր, պարզել են, որ 999 ազգային խաղ ենք ունեցել:
ԳԱԱ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԻՆ
Երեկ ԳԱԱ նախագահության փակ նիստում քննարկվել են ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված հարցեր, մասնավորապես՝ ինստիտուտների խոշորացման հարցը, որ արդեն մեկ տարի խոսակցությունների փուլում էր: Ի վերջո, մշակվել է մի փաստաթուղթ, ըստ որի որոշվել է իրար միացնել ԳԱԱ որոշ ինստիտուտներ ու կենտրոններ: Բնական գիտությունների բաժանմունքում կկատարվեն հետեւյալ փոփոխությունները. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը կմիանա Մոլեկուլի
Ազատամարտիկն ապրում է բետոնի վրա
«Արդեն 15 տարի անկախ պետություն ենք, բայց մեր նմաններին ուշադրություն չեն դարձնում, մեզ գնահատում են մի կգ չամիչ տալով»,- ասում է ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը: Արսեն Ավետիսյանը 44 տարեկան է, եւ 14 տարի է, ինչ առաջին կարգի հաշմանդամ է: Կարողանում է քայլել միայն հենակների օգնությամբ: Նա իր ընտանիքով ապրում է Շենգավիթ համայնքի Արագածի 93ա հասցեում գտնվող
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ «ՄԵԿ ԱԶԳԸ» ԵՎ ԳՈՎՈՒՄ «ՀԱՅՖԵՍՏԸ»
Երկու փառատոների գլխավոր պրոդյուսեր, «ALFAEL» կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանը բացում է փակագծերը: Հոկտեմբերի 4-14-ը Հայ դերասանների միությունը, «ALFAEL» պրոդյուսերական կենտրոնը եւ Կովկասյան ծրագրերի բյուրոն 4-րդ անգամ կանցկացնեն «Հայֆեստ» միջազգային թատերական փատատոնը, որին կմասնակցի 250 մասնակից շուրջ 30 երկրից: Այս փառատոնին, որի բյուջեն երբեք չի հրապարակվում, մշտապես աջակցում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար
Իշխանամետ մտավորականների հայտարարությունը
Երեկ ՀՀ իշխանություններին համակրող մի խումբ ճանաչված մտավորականներ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ. «Արդեն տեւական ժամանակ որոշակի քաղաքական շրջանակների ջանքերով ստեղծված եւ նրանց խոսափողի դերը ստանձնած «Մտավորականների ֆորում» կոչվող անհասկանալի կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում հանդես գալ ՀՀ արտաքին եւ ներքին խնդիրների շուրջ քաղաքական հայտարարություններով։ «Մտավորականների ֆորումի» քաղաքական շարժիչը հանդիսացող կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող գործակալները, թաքնվելով
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ անկախության տարիների՝ թվով չորրորդ զինվորական շքերթը եւ զորահանդեսը: Առաջինը տեղի էր ունեցել 1992-ին, երբ ձեւավորվում էր Հայաստանի անկախ բանակը, եւ զորքը հրապարակից համարյա ուղիղ դեպի ռազմաճակատ էր գնում: Հաջորդը 1996-ին՝ հայկական բանակի ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, այդ ժամանակ արդեն հրադադարի պայմանագիր էր կնքված: Մյուսը՝ 1999-ին էր: Սա այն
ԱՍՈՒՄ ԵՆ՝ «ՅԱՊՈՆՉԻԿԸ» ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Նրա այցը նախատեսվածից շատ է տեւում «Առավոտի» տեղեկություններով, դեռեւս Հայաստանում է գտնվում հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Վյաչեսլավ Կիրիլի Իվանկովը՝ «Յապոնչիկ»: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, վերջինս Հայաստանում է գտնվում արդեն ավելի քան մեկ-երկու շաբաթ ու դեռ մի քանի օր էլ մնալու է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բազմազբաղ «Յապոնչիկի» այցը Հայաստան երկարաձգվել է որոշ չնախատեսված հանգամանքներով: Բանն այն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնյոթերորդ ԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ – Շատերն են հպարտանում, որ Շերենցն իրանց ընկերն ա,- ասացի ես: – Շատերը՝ ո՞վ,- հացրեց Լիզան: – Օրինակ, Լեւոն Ներսիսյանը: – Ես իրեն շատ լավ եմ ճանաչում, բայց էդ ասածդ չեմ զգացել: – Չես զգացե՞լ, որ ինքը շատ հպարտ մարդ ա: – Ասենք թե զգացել եմ՝ հետո՞:
Դարձյալ՝ «խղճուկների» մասին
Պարզաբանում է պաշտպանության նախարարը Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հատուկ հրավերքով քաղաքի տոնակատարությանը մասնակցելու էր եկել նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Նախարարը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ լրագրողների հետ։ Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի՝ վերջերս մամուլով հայտնած մտքին, թե ղարաբաղցին չպետք է լինի հանրապետության նախագահ, Սերժ
ԽՈՏԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Կառավարության տարբեր ծրագրերով հանրապետությունում իրականացվող մարզադպրոցների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ սպորտպետկոմի եւ մի քանի լրատվամիջոցների համատեղ հերթական ստուգայցը մայրաքաղաքի տարածքում էր: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած միջոցներով, նոր մարզադահլիճների կառուցումը, եղածների հիմնանորոգումն ավարտվել է անցած տարի: Արդյունքում ստացել ենք ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող մի մարզահամալիր: Այս
Անձամբ ինձ հետ է պատահել
Եղելություն անկախության թեմաներով Այսօր նշվում է Անկախության 15-րդ տարեդարձը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, հպարտ եմ այդ ձեռքբերումով, որը համայն հայության երազանքն է եղել: Անկախությունը մեզ հեշտ չտրվեց, եւ ճոռոմ խոսքեր չեմ շռայլի՝ ասելու, թե որքան դժվար է այն պահպանելը: Թող այդօրինակ շահարկումներով զբաղվեն քաղաքական գործիչները: Ընդամենն ուզում եմ պատմել սեւ հումոր հիշեցնող, բայց այսօր
ԳԱԱ-Ն՝ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ
Այս օրերին Գիտությունների ազգային ակադեմիայի օրակարգում է ակադեմիական ինստիտուտների միացման՝ օպտիմալացման հարցը: Ընդ որում, ղեկավարությունը, մեր տեղեկություններով, որոշել է քննարկել ու լուծել այս հարցը, քանի դեռ ինստիտուտները չեն սկսել տնօրենների թեկնածություններ առաջադրել ԳԱԱ նախագահությանը, ինչը պետք է ավարտեն մինչեւ հոկտեմբերի 15-ը: Այդպիսով՝ 27 ազատված տնօրենների դիմաց զգալիորեն քիչ տնօրենի կարիք կզգացվի: Երեկվա նախագահության նիստում նախատեսված


















































