Օրվա լրահոսը
«Քաղաքականությունով ընդհանրապես չեմ զբաղվում». Ռուբեն Մաթեւոսյան
Ես շատ եմ սիրում Հայաստանը, հային, մեր պետականությունը, Երեւանը եւ ոչ մի երկրի բարեկեցիկ կյանք չեմ փոխի իմ Երեւանի կյանքի հետ. այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: Նա մասնակցում էր Մյուռոնօրհնեքի արարողությանը: Լրագրողը հետաքրքրվեց՝ իսկ Հայաստանում, Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ հա՞շտ է: Ռուբեն Մաթեւոսյանը պատասխանեց. «Ինձ չէ, որ
Սամվել Կարապետյանը` ՀԷՑ-ը իրենից վերցնելու մասին
Իշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար. Էջմիածնի Մայր տաճարի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին`ճի՞շտ են լուրերը, որ իշխանությունը ցանկանում է խլել ՀԷՑ-ը: Նա հերքեց այն տեղեկությունը, որ որոշակի չափաբաժին է իշխանությունը ցանկանում պետականացնել. «Ամեն ինչի մասին խոսում են, դուք
Հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները․ Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Որ ոք օծցի ի սմանէ երկիւղած լիցի յԱստուծոյ եւ աներկիւղ ի հակառակորդէն»։ «Ով օծվի Սրանով (Մյուռոնով), երկյուղած պիտի դառնա Աստծուց և անվախ թշնամուց»։ (Կանոն Սրբալույս Մյուռոնի Օրհնության) Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված,
Տեր Եսային` Բագրատ սրբազանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին
Իշխանության ներկայացուցիչներին ուղարկված հրավերները` մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարի Սուրբ Ծննդյան և վերաօծման արարողություններին, չի փոխում Հայ Առաքելական եկեղեցու՝ իշխանությունների հրաժարականի պահանջի օրակարգը. լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Արթենյանը` Մյուռոնօրհնեքի արարողության մեկնարկին։ Նա հայտարարեց նաև, որ ՀԱԵ-ն միշտ եղել է պետականության ամրապնդման կարեւոր գրավական եւ հաշտեցման ջատագով, ուստի արարողությանը
Արցախը հայաթափվեց 2023 թվականին՝ գործող իշխանությունների օրոք. Գևորգ Փարսյան
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հաշվի առնելով Արցախի կորուստը, նաեւ այն մարտահավերները, որոնք առկա են, գոյություն ունեն, կարծում եմ, որ ինչ-որ փոփոխություններ պետք է անել քաղաքականության մեջ, որպեսզի չեզոքացվեն բոլոր մարտահրավերները»,-Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա մասնակցում էր Մյուռոնօրհնեքի արարողությանը։ Պատասխանելով Արցախի կորստի մասին հարցին՝ Գևորգ Փարսյանն ասաց, որ
Էջմիածինը տեսականորեն մաքրվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայությունից. Ռուբեն Ռուբինյան
Էջմիածինը տեսականորեն մաքրվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայությունից. այս մասին Էջմիածնի Մայր տաճարի մոտ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Լրագրողները նկատել էին` ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հայտնել են, որ վաղը չեն մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը։ «Սա ևս մեկ լավ երևույթ է։ Նրանք իրենք են մաքրել Էջմիածինը` չմասնակցելու իրենց ծրագրերով»,-
ՀՀ ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում երեկ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։ Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու
Իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է նաև ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը․ «Իրանն այսօր»
«Իրանն այսօր» – Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է նաև ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ Աբբաս Նիլֆորուշանը։
Ովքեր են ներկա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը այսօր ներկա են ԱԺ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, մշակույթի գործիչներ։ Մանրամասները՝ ֆոտոշարքով Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեծ Եղեռնի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․
Այսօր Գարեգին Երկրորդ կաթողիկոսը չորրորդ անգամ կօրհնի Սրբալույս Մյուռոնը. Մյուռոնօրհնեքի արարողություն Մայր Աթոռում
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սրբալույս Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու
Այն դահլիճը, որտեղ «դատում են դատավորների», պետք է լինի դատական բարձունքին արժանի. Կարեն Անդրեասյան
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Այս դահլիճում են դատում դատավորների աշխատանքը: «Հրապարակ»-ը գրել է, որ «հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից» ու որ «24 միլիոնով ԲԴԽ-ի մի դահլիճ են վերանորոգել:» Այս ահավոր «թալանի» վերաբերյալ մի քանի միտք. 1. Այն դահլիճը, որտեղ «դատում են դատավորների», պետք է լինի դատական բարձունքին արժանի, ինչպես բոլոր առաջադեմ երկրներում է,
«Հեզբալլահը» հաստատել է առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը․ «Իրանն այսօր»
«Իրանն այսօր» – «Հեզբալլահը» պաշտոնապես հաստատեց առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը։
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ։ Ուստի, ուրախ էի քննարկել մեր
Արմեն Գրիգորյանն ու Խերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների
9-ամյա աղջնակը, որը վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Սեպտեմբերի 23-ին, երեխայի հորաքույրը՝ 45-ամյա Էլիզա Շահնազարյանը, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր․ «Սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել,
ԱՄՆ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար
Դեսպան Քվինն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության: ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամուրջի վրա եղած անցքը ասես ճանապարհ բացի դեպի անկենդան աշխարհ. Shamshyan.com
Արդեն տևական ժամանակ է՝ Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում վարորդներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ պատասխանատուները քար անտարբերության են մատնել նաև Դարբնիկ գյուղից դեպի Հովտաշատի ճանապարհին սովետական տարիներին կառուցված կամուրջի վերանորոգումը, մինչդեռ ամեն պահին կա բավականին լուրջ վտանգ, որ այն հնարավոր է փլուզվի։ Կամուրջի վրա եղած մի քանի մետր երկարությամբ անցքը ասես ճանապարհ բացի
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։ ՀՀ ԱԳՆ
«Ինձ դահլիճում մոտեցավ միայն Արտաշես Գեղամյանը». Սեյրան Ավագյանը՝ 1996-ին իր եւ Ռուբեն Հակոբյանի ԱԱԾ նկուղում հայտնվելու եւ խորհրդարանի նիստի մասին
1996-ի կեղծված ընտրություններով կոտրվեց Հայաստանի ողնաշարը «Ինչ ասում է Ռուբենը՝ 1996թ. սեպտեմբերի 25-ի գիշերվա, թե՛ իր, թե՛ իմ նկատմամբ Վազգեն Սարգսյանի վերաբերմունքի մասով՝ ամբողջը ճիշտ է։ Ռուբեն Հակոբյանը մանրամասն է նկարագրել, դա իմ աչքի առաջ է տեղի ունեցել, ես դրա մասնակիցն եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 1990-2003թթ. խորհրդարանի «Ազգային ժողովրդավարական միություն» խմբակցության անդամ Սեյրան Ավագյանը։
ԵԽ պատգամավորը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանին՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին
Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին` հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կարթեյզերը X-ի իր միկրոբլոգում հրապարակած նամակում նշել է, որ Բաքուն պետք է. երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պահպանի
Սերժ Սարգսյանն անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացրել, որ, ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը: ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
«Հակառակ դեպքում, Էրդողանի հետ նկարվողը նաեւ մենք ենք ու մենք իսկապես հայրենիք ունենալու իրավունք չունենք»
«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը։ – Նյու Յորքում՝ «Թուրքական տուն» (Turkevi) կոչվող վայրում Նիկոլ Փաշինյանը այցելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, նրանից նվեր ստացել՝ իր հեղինակած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Շատ ցցուն էր պատվիրակությունների կազմը. հայկական կողմը ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան
Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ
ԱԱԾ-ի դեմ գործով իրավապաշտպան կազմակերպությունը սպասում է որոշմանը
Այն, որ հանրապետության ամեն մի թփի տակ, ամեն մի պատի վրա տեսախցիկներ են, արդեն իսկ զարմանք չի պատճառում: Մարդիկ կամաց-կամաց չհաշտվելով հաշտվում են դրանց ներկայության հետ: Բայց որ մարդկանց գաղտնալսման, գաղտնի տեղեկություններ հավաքելու հետ կապված անհանգստությունները օր-օրի մեծանում են ու նման գործեր են հայտնվում դատարաններում, խոսում է դժգոհությունների թաքնված աճի մասին: «Մեզանում արատավոր պրակտիկա է
Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության
Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա
Ադրբեջանի նախագահի օգնական․ Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»․ «Ազատություն»
Մինչ Երևանն առաջարկում է Ադրբեջանին օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել, Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»։ «Մեզ պետք են երաշխիքներ», – իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թվարկելով՝ որոնք են պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները։ «Առաջինը՝ Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում
Անդրեասյանի աչքին ոչ հաճելի, բայց նորմալ վիճակում գտնված դահլիճի վրա հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից․ «Հրապարակ»
Բարձրագույն դատական խորհրդին «Հրապարակ»-ը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե վերանորոգման եւ կահույքի ձեռքբերման համար որքան գումար է ծախսվել, մրցույթ հայտարարվե՞լ է՝ վերանորոգող ընկերությունը որոշելու համար, եւ եթե, այո, ապա ո՞վ է հաղթել։ Եվ, ահա, ԲԴԽ-ից ստացել ենք հարցման պատասխանը. «Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի վերանորոգման համար ծախսվել է 9 միլիոն 914 հազար 164 դրամ։
Սահմանամերձ բնակավայրերում բնական կյանքը խաթարված է. «Փաստ»
Անցած մեկ տարվա իրադարձությունները եկան ապացուցելու փաստացի այն, ինչ մինչ այդ էլ հասկանալի էր ուղեղ և տրամաբանություն ունեցող ցանկացած մեկի, այն է՝ առանց Արցախի Հայաստանը դառնում է մեծապես թույլ և խոցելի։ Այնինչ, ժամանակին որոշակի շրջանակների, այդ թվում՝ այսօրվա իշխանությունների կողմից այնպիսի թեզեր էին գեներացվում, թե՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք։ Չնայած, հիմա էլ այդպես մտածող մարդիկ


















































